Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պաշտոնական Երևանի ու Բաքվի քայլերը համաձայնեցված են, միասին օրակարգ են փոխում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն գրեթե 10 օր է՝ Ադրբեջանը ամեն օր կրակ է բացում հայկական դիրքերի ուղղությամբ։ Թիրախավորվում են ինչպես Հայաստանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը, այնպես էլ Արցախի բնակավայրերը։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ չի կարծում, թե իրական նոր լարվածություն կա։

«Ես տեսնում եմ, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի օրակարգի առաջին հարցը ոչ թե Արցախի տոտալ շրջափակումը, այլ սահմանային միջադեպերը դառնան։ Իմ խորին համոզմունքն այն է, որ պաշտոնական Երևանի և Բաքվի՝ վերջին շրջանում արված հայտարարություններն ու քայլերը նախապես քննարկված և համաձայնեցված են։ Խոսքը թե՛ սահմանի, թե՛ հայտարարությունների մասին է։ Կարծում եմ՝ երկուսը միասին օրակարգ են փոխում. գլխավոր խնդրից՝ Արցախի հարցից փորձում են ուշադրություն շեղել»,-ասաց քաղաքագետը։

Նշված համատեքստում անդրադառնալով այն փաստին, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու դիրքորոշումն արդարացնել իրենց փոխանցված բանակցային ժառանգությամբ՝ քաղաքագետը նկատեց. «Փաշինյանի յուրաքանչյուր նախադասություն հակասում է իր արած նախկին հայտարարությանը։ Միմյանց հակասող մտքեր արտահայտելով՝ նա պարզապես փորձում է մոլորեցնել ժողովրդին, իր բացթողումների և իր դավաճանական քաղաքականության համար ինչ-որ մեղավորներ նշանակել։ Սա է Փաշինյանի առջև դրված խնդիրը, որն ինքը լուծում է։ Նա մեղքը իր վրայից ուրիշի վրա է փորձում բարդել։ Զուգահեռ տեսնում ենք, որ շատ լավ սպասարկում է թուրք-ադրբեջանական դաշինքի օրակարգերը։ Նրանց շահերի տեսանկյունից շատ արդյունավետ է աշխատում»։

Իրավիճակը դիտարկելով աշխարհաքաղաքական կոնտեքստում՝ նա հավելեց. «Արևմուտքի խնդիրը հստակ է ու պարզ. եթե չկա Արցախյան կոնֆլիկտ, Արցախում չկան նաև ռուս խաղաղապահներ, իսկ եթե չկա հայթուրքական կոնֆլիկտ, կարող են ռուսական ռազմաբազան այս տարածաշրջանից ընդհանրապես հանելու հիմքեր նախապատրաստել։ Սա ոչ միայն Արևմուտքի, այլ նաև թուրքադրբեջանական դաշինքի շահն է, և Փաշինյանը շատ լավ սպասարկում է այդ շահերը»։ Մեր զրուցակցի խոսքով, թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ խնդիրը շատ հստակ է դրված։

«Որոշել են Արցախը ամբողջությամբ ենթարկեցնել Ադրբեջանի իշխանությանը, այն ներառել Ադրբեջանի կազմում և թույլ չտալ, որ այնտեղ հայկական գործոն գոյություն ունենա։ Էլ չեմ խոսում այլ գործոնների մասին, օրինակ՝ ռուսական և այլն։ Ադրբեջանի խնդիրները մաքսիմալիստական են և ոչ մի զիջում չեն ենթադրում։ Այդ տանդեմի նպատակը երկրորդ փուլով Հայաստանին այնպիսի դրության մեջ դնելն է, որ մշտապես կարողանան վերահսկողություն իրականացնել մեր քայլերի, արտաքին քաղաքականության վրա, այնպես անել, որ Հայաստանը երբևէ Ադրբեջանին ուղղված որևէ սպառնալիք չներկայացնի։ Իհարկե, զուգահեռ փորձում են Թուրքիայի համար չեզոքացնել Հայկական հարցը։ Թուրքիային զսպող գործոնն են փորձում չեզոքացնել և, ընդհանրապես, պատմության այդ էջերը փակված համարել։ Նշվածին հետևում է Թուրքիայի՝ արդեն ավելի երկարաժամկետ քաղաքականությունը, որի հիմնական նպատակը ձևավորվող նոր աշխարհակարգում տարածաշրջանային ուժային կենտրոն լինելն է, որը կարող է նաև գլոբալ ամբիցիաներ ունենալ։ Այս խնդիրներն են փորձում լուծել, և մնացած ամեն ինչը, օրինակ՝ ռուս խաղաղապահներին դուրս բերելը, պաշտոնական Ստեփանակերտին ենթակա դարձնելը, մարտավարական հարցեր են, որոնք միտված են ռազմավարական խնդիրների լուծմանը»,-ասաց քաղաքագետը։

Իսկ Հայաստանի իշխանությունները, նրա խոսքով, մեր պետության շահերի հետ որևէ առնչություն չունեն. «ՀՀ իշխանությունները լուծում են շատ պարզ, մերկանտիլ, սեփական իշխանությունը ու բարեկեցությունը պահպանելու խնդիր՝ ի հաշիվ պետության, ի հաշիվ հայ ժողովրդի ազգային շահերի»։ Քաղաքագետը չի կարծում, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացներն այլևս չունեն այն ինտենսիվությունը, որը կար մոտ մեկ ամիս առաջ։ «Կարծում եմ, ամեն դեպքում, հստակ ծրագրով առաջ են գնում։ Եթե մենք նայենք այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում սահմանամերձ շրջաններում, կամ, օրինակ՝ ինչ տեմպերով են կառուցվում Մարգարայի կամուրջը, Թուրքիայի հետ ապագա անցակետը հայկական կողմից, կտեսնենք, որ թուղթ ստորագրել/չստորագրելը բուն գործընթացների վրա որևէ լուրջ ազդեցություն չունի։ Այսինքն, ցանկացած պահի կարելի է այն ստորագրել։ Կարծում եմ, որ մեկ կոնֆլիկտ ցույց տալը, մեկ ոչ թե պետության, այլ իրենց համար դրական ընթացք ցույց տալը ևս մարտավարություն է։ Դա արվում է այն նպատակով, որ ժողովուրդը հետզհետե համակերպվի այն իրողությունների հետ, որոնք պատրաստում են մեզ համար։ Ժամանակը ձգվում է զուտ հայտարարությունների մակարդակում, գետնի վրա աշխատանքները ոչ մի վայրկյան չեն դադարեցնում, դրանք շատ արագ կերպով են ընթանում»,-նշեց քաղաքագետը։

Հրանտ Մելիք-Շահնազարյանը շեշտեց՝ անկման ընթացքը կասեցնելու ռեսուրս ունենք, բայց դրա համար մեկ կարևոր նախապայման կա. «Դա մեր ժողովրդի քաղաքական գիտակցությունն է։ Բոլոր նրանց քաղաքական գիտակցությունը, ովքեր դեմ են պարտվողական այս ընթացքին։ Սա ամենակարևորն է, բայց, ցավոք, նշվածից բխող գործողություններ չկան։ Կարծես թե քաղաքական գիտակցությունն իսկապես ցածր մակարդակում է։ Մեծ հաշվով, հանրության լայն շրջանակների կողմից նաև քաղաքական պատվեր չկա, ինչը խնդիրների հետագա խորացման հիմնական պատճառն է։ Կկարողանա՞նք սա հաղթահարել, կունենանք դիմադրելու ռեսուրս, եթե՝ ոչ, ապա մեր կամ հայկական պետության ճակատագիրն այլ մայրաքաղաքներում են որոշելու»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Սևանում անչափահասների մասնակցությամբ uպանություն․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ Իրազեկում. գործարկվելու են էլեկտրական շչակներ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին Տղամարդը հարձակվել է 12-ամյա աղջկա վրաՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Երևանում է (տեսանյութ) Ադրբեջանով Հայաստան կուղարկվի յոթ վագոն հացահատիկ Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը 19-ամյա ֆուտբոլիստը մահացած է գտնվել իր տանըՄենք ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Փաշինյան Ռուսական հարվածներից հրդեհվել է Կիև-Պեչորյան մայրավանքը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ․ զոհեր կանԱրման Ծառուկյանը արձագանքել է Թոփուրիայի անակնկալ պարտությանը «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Ջուր չի լինի մի շարք հասցեներում Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասինԸնդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ. Թրամփ Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով. Լևոն Ազիզյան Երեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՓոխարժեքների տատանումներ Հայաստանում․ ինչ են ցույց տալիս վերջին տվյալներըՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանՄունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Աշխարհի առաջնությունը չեն հաղթում առաջին խաղով. Անչելոտին՝ Մարոկկոյի դեմ գրանցված սայթաքման մասինՌիո դե Ժանեյրոյում օդում 2 ուղղաթիռ է բախվել․ զոհվել է առնվազն 6 մարդՔաղցկեղ, որը «սպասում է 40 տարի». մեզոթելիոմայի թաքնված համաճարակ ԱՄՆ-ում Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» լավագույն խաղացող Երգիչ Ջեյսոն Դերուլոյին համացանցում խստորեն քննադատել են՝ իր 1 միլիոն դոլար արժողությամբ շնաձկների ակվարիումի համարԻրանի մասնակցության բացակայության դեպքում Մերձավոր Արևելքում անվտանգության նոր համակարգը դատապարտված է ձախողման. ԱրաղչիԿորուստ՝ Ագնեսա Շահնազարյանի ընտանիքումԵրկու տարում 117% աճ․ Իրանը մեծացնում է արդյունահանումը խոշորագույն գազային նախագծումԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ին12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել էՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան«Ռեալը» համաձայնության է հասել Մարկ Կուկուրելյայի հետ Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին կոչ է արել զսպել Իսրայելին. «Լավ ոստիկան – վատ ոստիկան» խաղը հնացել է Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Զելենսկին հայտնել է Թրամփի հետ «հիանալի» զրույցի մասին. «Մենք գաղափարներ ունենք, թե ինչպես մոտեցնել խաղաղությունը»