Երևան, 12.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պաշտոնական Երևանի ու Բաքվի քայլերը համաձայնեցված են, միասին օրակարգ են փոխում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն գրեթե 10 օր է՝ Ադրբեջանը ամեն օր կրակ է բացում հայկական դիրքերի ուղղությամբ։ Թիրախավորվում են ինչպես Հայաստանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը, այնպես էլ Արցախի բնակավայրերը։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ չի կարծում, թե իրական նոր լարվածություն կա։

«Ես տեսնում եմ, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի օրակարգի առաջին հարցը ոչ թե Արցախի տոտալ շրջափակումը, այլ սահմանային միջադեպերը դառնան։ Իմ խորին համոզմունքն այն է, որ պաշտոնական Երևանի և Բաքվի՝ վերջին շրջանում արված հայտարարություններն ու քայլերը նախապես քննարկված և համաձայնեցված են։ Խոսքը թե՛ սահմանի, թե՛ հայտարարությունների մասին է։ Կարծում եմ՝ երկուսը միասին օրակարգ են փոխում. գլխավոր խնդրից՝ Արցախի հարցից փորձում են ուշադրություն շեղել»,-ասաց քաղաքագետը։

Նշված համատեքստում անդրադառնալով այն փաստին, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու դիրքորոշումն արդարացնել իրենց փոխանցված բանակցային ժառանգությամբ՝ քաղաքագետը նկատեց. «Փաշինյանի յուրաքանչյուր նախադասություն հակասում է իր արած նախկին հայտարարությանը։ Միմյանց հակասող մտքեր արտահայտելով՝ նա պարզապես փորձում է մոլորեցնել ժողովրդին, իր բացթողումների և իր դավաճանական քաղաքականության համար ինչ-որ մեղավորներ նշանակել։ Սա է Փաշինյանի առջև դրված խնդիրը, որն ինքը լուծում է։ Նա մեղքը իր վրայից ուրիշի վրա է փորձում բարդել։ Զուգահեռ տեսնում ենք, որ շատ լավ սպասարկում է թուրք-ադրբեջանական դաշինքի օրակարգերը։ Նրանց շահերի տեսանկյունից շատ արդյունավետ է աշխատում»։

Իրավիճակը դիտարկելով աշխարհաքաղաքական կոնտեքստում՝ նա հավելեց. «Արևմուտքի խնդիրը հստակ է ու պարզ. եթե չկա Արցախյան կոնֆլիկտ, Արցախում չկան նաև ռուս խաղաղապահներ, իսկ եթե չկա հայթուրքական կոնֆլիկտ, կարող են ռուսական ռազմաբազան այս տարածաշրջանից ընդհանրապես հանելու հիմքեր նախապատրաստել։ Սա ոչ միայն Արևմուտքի, այլ նաև թուրքադրբեջանական դաշինքի շահն է, և Փաշինյանը շատ լավ սպասարկում է այդ շահերը»։ Մեր զրուցակցի խոսքով, թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ խնդիրը շատ հստակ է դրված։

«Որոշել են Արցախը ամբողջությամբ ենթարկեցնել Ադրբեջանի իշխանությանը, այն ներառել Ադրբեջանի կազմում և թույլ չտալ, որ այնտեղ հայկական գործոն գոյություն ունենա։ Էլ չեմ խոսում այլ գործոնների մասին, օրինակ՝ ռուսական և այլն։ Ադրբեջանի խնդիրները մաքսիմալիստական են և ոչ մի զիջում չեն ենթադրում։ Այդ տանդեմի նպատակը երկրորդ փուլով Հայաստանին այնպիսի դրության մեջ դնելն է, որ մշտապես կարողանան վերահսկողություն իրականացնել մեր քայլերի, արտաքին քաղաքականության վրա, այնպես անել, որ Հայաստանը երբևէ Ադրբեջանին ուղղված որևէ սպառնալիք չներկայացնի։ Իհարկե, զուգահեռ փորձում են Թուրքիայի համար չեզոքացնել Հայկական հարցը։ Թուրքիային զսպող գործոնն են փորձում չեզոքացնել և, ընդհանրապես, պատմության այդ էջերը փակված համարել։ Նշվածին հետևում է Թուրքիայի՝ արդեն ավելի երկարաժամկետ քաղաքականությունը, որի հիմնական նպատակը ձևավորվող նոր աշխարհակարգում տարածաշրջանային ուժային կենտրոն լինելն է, որը կարող է նաև գլոբալ ամբիցիաներ ունենալ։ Այս խնդիրներն են փորձում լուծել, և մնացած ամեն ինչը, օրինակ՝ ռուս խաղաղապահներին դուրս բերելը, պաշտոնական Ստեփանակերտին ենթակա դարձնելը, մարտավարական հարցեր են, որոնք միտված են ռազմավարական խնդիրների լուծմանը»,-ասաց քաղաքագետը։

Իսկ Հայաստանի իշխանությունները, նրա խոսքով, մեր պետության շահերի հետ որևէ առնչություն չունեն. «ՀՀ իշխանությունները լուծում են շատ պարզ, մերկանտիլ, սեփական իշխանությունը ու բարեկեցությունը պահպանելու խնդիր՝ ի հաշիվ պետության, ի հաշիվ հայ ժողովրդի ազգային շահերի»։ Քաղաքագետը չի կարծում, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացներն այլևս չունեն այն ինտենսիվությունը, որը կար մոտ մեկ ամիս առաջ։ «Կարծում եմ, ամեն դեպքում, հստակ ծրագրով առաջ են գնում։ Եթե մենք նայենք այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում սահմանամերձ շրջաններում, կամ, օրինակ՝ ինչ տեմպերով են կառուցվում Մարգարայի կամուրջը, Թուրքիայի հետ ապագա անցակետը հայկական կողմից, կտեսնենք, որ թուղթ ստորագրել/չստորագրելը բուն գործընթացների վրա որևէ լուրջ ազդեցություն չունի։ Այսինքն, ցանկացած պահի կարելի է այն ստորագրել։ Կարծում եմ, որ մեկ կոնֆլիկտ ցույց տալը, մեկ ոչ թե պետության, այլ իրենց համար դրական ընթացք ցույց տալը ևս մարտավարություն է։ Դա արվում է այն նպատակով, որ ժողովուրդը հետզհետե համակերպվի այն իրողությունների հետ, որոնք պատրաստում են մեզ համար։ Ժամանակը ձգվում է զուտ հայտարարությունների մակարդակում, գետնի վրա աշխատանքները ոչ մի վայրկյան չեն դադարեցնում, դրանք շատ արագ կերպով են ընթանում»,-նշեց քաղաքագետը։

Հրանտ Մելիք-Շահնազարյանը շեշտեց՝ անկման ընթացքը կասեցնելու ռեսուրս ունենք, բայց դրա համար մեկ կարևոր նախապայման կա. «Դա մեր ժողովրդի քաղաքական գիտակցությունն է։ Բոլոր նրանց քաղաքական գիտակցությունը, ովքեր դեմ են պարտվողական այս ընթացքին։ Սա ամենակարևորն է, բայց, ցավոք, նշվածից բխող գործողություններ չկան։ Կարծես թե քաղաքական գիտակցությունն իսկապես ցածր մակարդակում է։ Մեծ հաշվով, հանրության լայն շրջանակների կողմից նաև քաղաքական պատվեր չկա, ինչը խնդիրների հետագա խորացման հիմնական պատճառն է։ Կկարողանա՞նք սա հաղթահարել, կունենանք դիմադրելու ռեսուրս, եթե՝ ոչ, ապա մեր կամ հայկական պետության ճակատագիրն այլ մայրաքաղաքներում են որոշելու»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկինՀուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու․ հասցեներԹրամփը հայտարարել է, որ վերջին բժշկական քննությունը անցել է գերազանցությամբԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԿոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում 4 մեքենա են բախվելԵրևանում փտած ծառն արմատից պոկվել և ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել էՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4333-ի18-ամյա ժամկետային զինծառայողը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառինՌազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչԼիլիթ Թոխատյանը կիսվել է նոր ֆոտոշարքովՈսկեպար գետում մահացած տղան նոր էր վերադարձել բանակից, նա Կողբից էՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳազայում զոհերի թիվը շարունակում է աճել․ վերջին 48 ժամում հիվանդանոցներ է տեղափոխվել 7 մարմինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներինԵգիպտոսում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով տասնչորս մարդ վիրավորվել էԻնչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ինԻրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումըՍուպերհամակարգիչը նշել է աշխարհի չեմպիոնի ամենահավանական թեկնածուինՍերգեյ Ժուկովի 17-ամյա դուստրը տեղափոխվել է տնային ուսուցման՝ դպրոցում ծաղրուծանակի ենթարկվելու պատճառովԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն ԱզիզյանԳեղարքունիքի մարզում 24-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայինՄահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն ԱդամսըԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՌուսաստանի զինվшծ ուժերը հարվшծել են Ուկրաինայի Սումի քաղաքին․ կան զnհեր և վիրավnրներԵս ինձ վատ եմ զգում, որ Հայաստանում օրեցօր շատացող քաղբանտարկյալների խնդրին զուգահեռ՝ հանրային քննարկման օրակարգում հայտնվել է ինձ Մայր բուհից հեռացնելու հարցը․ Մելիքյան Նախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ ՍավգուլյանԷյֆելյան աշտարակը, Լուվրը և Օրսեն կրճատված աշխատանքային ժամեր կունենան շոգի պատճառով Շախմատի տան դիմաց բшխվել են «Hyundai»-ը և «Hongqi»-ն․ կա վիրավոր Ոսկեպարի գետն ընկած տղան նոր էր եկել բանակից. Կողբ գյուղից էրԻրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները Եթե որևէ մեկը պետք է վախենա, դա Ֆրանսիան է. Յամալ Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել․ բեռնատարը վերածվել է մnխրակույտի․ կա վիրավոր Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերшզմների բոլոր նահшտակների արյшն համար․ Մոջթաբա Խամենեի «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանՈ՞վ էր երեկ գետն ընկած 19-ամյա տղանՍեպտեմբերին Եվրոպական հանձնաժողովը կարող է սահմանափակումներ մտցնել երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման վրա Աշխատող ծնողները կարող են օրվա ընթացքում բացակայել․ ի՞նչ կհասցնի անել ծնողը 30 րոպեանոց «ծնողական ժամի» ընթացքում Այն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանԲժիշկը բացատրել է, թե ինչ հիվանդությունների մասին է կարող վկայել չափազանց քրտնարտադրությունը Մաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Մոջթաբա Խամենեին խոստացել է, որ Թեհրանը վրեժ կլուծի Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՄահացել է իտալացի լեգենդար երգիչ Պեպինո Դի Կապրին Պետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ ՀովեյանԻրանը չի խնդրել ԱՄՆ-ին վերսկսել բանակցությունները․ Fars Սպասվում է նաև առանց տեղումների եղանակ