Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ունակությունը կարող է կոմպենսացվել ցանկությամբ, բայց ցանկությունն էլ չկա». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Որքան էլ այս փուլում տարբեր տեսակի բանակցություններ են տեղի ունենում, ու թվում է, թե այդ ֆոնին չպետք է սահմանին լարվածության աճ գրանցվի, սակայն Ադրբեջանի պարագայում այդ գործընթացը բոլորովին հակադարձ էֆեկտ է ունենում։ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանն՝ անդրադառնալով սահմանային լարվածության աճին։

«Այսինքն, Ադրբեջանը փորձում է սահմանին ճնշումներ գործադրել, որ բանակցային սեղանին էլ ավելի մեծ զիջումներ կարողանա կորզել հայկական կողմից։ Որքան էլ հայկական կողմն այս կամ այն հարցում պատրաստակամ է զիջումների գնալ, բայց Ադրբեջանը փորձում է ճնշումները մեծացնել, որպեսզի ավելի շատ կարողանա պոկել։ Ի դեպ, այստեղ տեղին չէ օգտագործել փոխզիջում բառը, քանի որ տեսանելի չէ, թե Ադրբեջանի կողմից ինչ զիջում պետք է լինի։ Մինչև այս պահը միայն հայկական կողմն է զիջումների գնում։ Բացի այդ, Ադրբեջանը երկրորդ խնդիր էլ է լուծում։ Այս սադրանքներով իր զորքերին նախապատրաստում է հաջորդ՝ էլ ավելի մեծ էսկալացիայի, որը սարերի հետևում չէ։ Ու եթե Ադրբեջանն ինչ-որ փուլում հասկանա, որ ռազմական ճանապարհով կկարողանա այս կամ այն խնդիրը լուծել, գնալու է այդ ուղղությամբ։ Հիմա այդ նախապատրաստական աշխատանքներն է իրականացնում։ Մասնավորապես, տարբեր զորատեսակների զորավարժություններ է իրականացնում, սադրանքների միջոցով նաև իր զորքերի պատրաստվածության աստիճանն է բարձրացնում։ Այսպես ասած՝ «ռեալ մինի» մարտերի մեջ է մտցնում իր ստորաբաժանումներին, ինչի արդյունքում իրենց մոտ առնվազն փորձն է ավելանում»,-ասաց ռազմական փորձագետը։

Դիտարկելով այս փուլի թիրախները՝ նա նկատեց. «Սյունիքի հանդեպ իրենց հետաքրքրությունը հայտնի է բոլորիս, այդ մասին ամենաբարձր մակարդակով են հայտարարում։ Երասխի հատվածում իրենց սադրանքների մասին խոսել իս՝ փորձագիտական դաշտում փորձում են կարծիքներ գեներացնել, թե «պայքարում են, որ Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանը ավարտին չհասնի»։ Ասում են, թե «բնապահպանական խնդիր են տեսնում և այդ պատճառով փորձում են ճնշումներ գործադրել»։ Այս փուլում իրենք արդեն գեներացնում են նման տեսակետները՝ բերելով «բնապահպանական» պատճառաբանությունը։ Հիշենք, թե Լաչինի միջանցքում նրանք ինչ քարոզչական, նախապատրաստական աշխատանքներ տարան, որից հետո արդեն գործողություններ իրականացրեցին։ Չի բացառվում, որ այս փուլում էլ, այսպես ասած, նախապատրաստական աշխատանքներ իրականացնելուց հետո ինչ-որ հարմար պահի փորձեն միջազգային հանրությանը համոզել, թե «այդ գործարանից վտանգներ են տեսնում ու այդ պատճառով են այս կամ այն գործողություններին դիմել»։Չի բացառվում, որ նման սցենարի զարգացում լինի»։

Վիտալի Մանգասարյանի դիտարկմամբ, մյուս կարևոր ուղղությունը տավուշյանն է, որի մասին այս փուլում շատ քիչ է խոսվում։ «Թվում է, թե այնտեղ ամեն ինչ ավելի հանգիստ է, ու միջադեպեր շատ չեն գրանցվում։ Մինչդեռ ֆիքսենք Հայաստանի իշխանությունների՝ քաղաքական մակարդակով արվող այն հայտարարությունները, ըստ որոնց, պատրաստ են, այսպես կոչված, անկլավները վերադարձնել ադրբեջանական կողմին։ Սա նշանակում է, որ ինչոր իմաստով իրենք ընդունում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։ Այս դեպքում չի բացառվում, որ Ադրբեջանը հարմար պահի այդ կողմից էլ փորձի գործողություններ իրականացնել և ինչ-որ դիրքեր բարելավելու պատրվակով բոլորին կասի՝ «Հայաստանն ասում էր, որ դրանք մեր տարածքներն են, լոկալ բախումներ եղան, մի քանի դիրք գրավեցինք»։ Արդյունքում կասեն նաև՝ «սա մեր սուվերեն տարածքն է, ոչ ոք մեզ ոչինչ չի կարող ասել»։

Քաղաքական մակարդակում արվող հայտարարությունները նմանօրինակ հետևանքներ ու ռիսկեր են իրենց մեջ պարունակում։Սրանից առաջ էլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում հայտարարել էր, թե «Ադրբեջանը Էյվազլիի և Չայզամիի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը», որ «Էյվազլիի և Չայզամիի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ»։ Ադրբեջանցիներն էլ ինչ-որ պահի տեղավորվեցին, փակեցին ճանապարհը, ասելով՝ «եթե մերն է՝ մերն է, մենք այդ ճանապարհի վրա ինչ ուզենք, կկառուցենք»։ Նույնն էլ հիմա Արցախում են իրականացնում՝ միջազգային հանրությանն ու բոլորին ցույց տալով, որ եթե «Հայաստանը ճանաչել է մեր տարածքային ամբողջականությունը, ապա մեր սահմանն է, կուզենք՝ անցակետ կդնենք, կուզենք՝ հյուրանոց կկառուցենք»»,-շեշտեց փորձագետը։

Վ. Մանգասարյանի հետ զրույցում անդրադարձանք նաև պաշտպանական գերատեսչության ղեկավարի հերթական այցին Ֆրանսիա՝ հաշվի առնելով թե՛ զենքի մատակարարման հնարավորության մասին տեղեկությունները, թե՛ նաև այն ֆոնը, որն առկա է ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի ու Իրանի հետ հարաբերությունների համատեքստում։ «Միանշանակ է, որ մենք բոլոր երկրների հետ պետք է աշխատենք, որ մեր ռազմական կարողությունները կարողանանք բարելավել։ Այլ հարց է, թե վերջնարդյունքում ինչ ենք ունենալու։ Մինչ այս պահը դեռևս տեղեկություններ չկան, թե ինչ հստակ քայլեր են իրականացվում, ինչ զինատեսակներ են մատակարարվելու կամ մատակարարվում հատկապես այն ֆոնին, երբ թե՛ Ֆրանսիան, թե՛ հավաքական Արևմուտքն ուկրաինական պատերազմի ֆոնին հնարավորինս փորձում են աջակցել զենք-զինամթերքի հարցում։ Ես թերահավատ եմ, որ այս փուլում ինչ-որ լուրջ հաջողություններ կարող ենք գրանցել։ Համենայն դեպս, փորձի փոխանակման տեսանկյունից բոլոր երկրների հետ պետք է աշխատել։

Պետք է աշխատել նաև Իրանի հետ, այն էլ՝ հնարավորինս արդյունավետ, քանի որ աշխարհագրական տեսանկյունից մեզ ավելի մոտ է, և Իրանի հետ հարաբերությունները պետք է կարողանանք էլ ավելի բարձր մակարդակի հասցնել։ ՌԴ-ի հետ հարաբերությունների համատեքստում արևմտյան երկրների հետ աշխատանքը չպետք է «կամ-կամ»-ի տրամաբանությամբ լինի։ «Կամ-կամ»-ի տրամաբանությունը մեզ համար այս փուլում բավականին վտանգավոր է։ Պետք է փորձել «և-և»-ի քաղաքականություն որդեգրել։ Որքան էլ տարբեր շրջանակներ ասեն, որ դա անհնար է, այդպես չէ, ճիշտ դիվանագիտության պարագայում անհնարին ոչինչ չկա։ Մեր գործընկերներին մեր շահերից բխող իրավիճակները պետք է բացատրել, պետք է ցույց տալ, որ անհրաժեշտ քայլերը ոչ թե աշխարհաքաղաքական կենտրոնների, այլ մեր շահերից են բխում։ Իսկ եթե չի ստացվում բացատրել մեր գործընկերներին, կրկին իշխանության վատ աշխատանքի արդյունքն է, քանի որ ճիշտ աշխատանքի դեպքում դա միանշանակ հնարավոր սցենար է»,-շեշտեց մեր զրուցակիցը։

Նա հավելեց՝ մեր բնական ու ռազմավարական դաշնակիցներն էլ խնդիրներ ունեն։ «Ամեն դեպքում, պետք է կարողանալ ճկունություն ցուցաբերել, բոլորի հետ էլ արդյունավետ աշխատել։ Եթե պետք է ելնենք այն կանխավարկածից, որ հնարավոր չէ, պայմանական, Ֆրանսիայի, ՌԴ-ի, Իրանի ու Չինաստանի հետ միաժամանակ աշխատել ու նրանցից երկուսի միջև պետք է ընտրություն կատարել, պարզ է, որ մյուս երկուսին լարելու ենք մեր դեմ, ինչն առնվազն այս փուլում մեր շահերից չի բխում։ Ճկունություն պետք է ցուցաբերել, որ մեր առջև դրված խնդիրը լուծենք։ Իսկ մեր առջև դրված է մեր ռազմական կարողությունները հնարավորինս բարելավելու խնդիրը։ Դա կանենք ՌԴ-ի, Չինաստանի, թե Ֆրանսիայի օգնությամբ, ամեն դեպքում հնարավորինս պետք է անել այնպես, որ հետևանքներ չունենանք։

Առհասարակ, ցանկացած բարդ խնդիր լուծելու համար երկու կարևոր հատկություն՝ ունակություն ու ցանկություն պետք է ունենալ։ Եթե խոսենք թե՛ մեր դիվանագիտական, թե՛ ընդհանուր պետական կառավարման համակարգի մասին, ապա դժվար է, մեղմ ասած, բարձր գնահատել դրանք։ Մինչդեռ ունակությունը կարող է կոմպենսացվել ցանկությամբ, բայց ցանկությունն էլ չկա։ Առաջնային խնդիրներ ձևակերպելու ու դրանք լուծելու ցանկություն չկա, «բորդյուրի» և փողոցների ասֆալտապատման խնդիրներ են լուծում, մինչդեռ բարդ խնդիրներ ունենք։ Եթե ունակություն ու ցանկություն չկա, սովորաբար հայտնվում են այն իրավիճակում, որում այսօր հայտնվել ենք մենք»,-եզրափակեց Մանգասարյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներԻրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNAՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըԲաքվում քննարկում են Երևանի խանությունը. իրենց աչքով լրիվ շարքից դուրս եկած պետություն է Հայաստանը. ՍրբազանՑնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ պաշտպանեց տիտղոսը, «Արսենալը» երկրորդն է Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍԱլիևի մասնակցությամբ «Neoldu Pashinyan» երգի տեսանյութը կեղծ էր, ես ընդունում եմ, բայց այդ երգը չկա՞. ՍրբազանԻնչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահներըԿա վարկած, որ Իրանի նախագահը ողջ չի մնացել2 մարդատար ավտոբուս է բախվել Բաքվում. վեց մարդ վիրավորվել էԻրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersԳազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարինՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըՌայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ կադրեր` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնըՓաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԸնկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBԳազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներԼարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել էՈրոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը