Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Որքան քաոսը շատ է, այնքան լավ են կատարում իրենց գործակալական առաջադրանքները». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Եթե որևէ երկիր պատերազմի ու խայտառակության միջև ընտրում է խայտառակությունը, ապա և՛ պատերազմը, և՛ խայտառակությունը միասին է ստանում»։ «Փաստի» հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը մեջբերում է Ուինսթոն Չերչիլի խոսքերը, որոնք, ըստ նրա, շատ տեղին են այն իրավիճակի համար, որն այսօր ունենք, հաշվի առնելով թե՛ բանակցային գործընթացը, թե՛ սահմանին տիրող իրավիճակը։

«Այս իրավիճակում կա նաև հիբրիդային պատերազմ, որտեղ գործողություններում որևէ սահմանափակում չկա։ Երբ ընտրվում է և՛ պատերազմը, և՛ խայտառակությունը, ապա մշտապես լինելու են քայլեր, որոնք ուղղված են լինելու ոչ միայն ստորացնելուն, այլև հարցականի տակ են դնելու հայերի ֆիզիկական գոյությունն այս տարածաշրջանում։ Պետք է ընդունել, որ Ադրբեջանը շատ հստակ, հետևողականորեն իրագործում է իր պլանները։ Զարմանալի կլիներ, որ Ադրբեջանը չսաստկացներ իրավիճակը հատկապես Արցախում՝ արգելելով նաև հումանիտար բեռների տեղափոխումը Լաչինի միջանցքով։ Իհարկե, այս հարցերում Ադրբեջանը խորհրդակցում է իր դաշնակիցների՝ Թուրքիայի և Իսրայելի հետ»,-ասաց Հարությունյանը՝ շեշտելով, որ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է իրագործել, այսպես ասած, պանթուրքական տարածաշրջան ստեղծելու իր գաղափարը։

«Սա շատ վտանգավոր է, ու նրանք ոչ թե ուզում են բազմաբևեռ աշխարհում խաղացող լինել, այլ արդեն իսկ խաղացող են դարձել։ Թուրք-ադրբեջանական տանդեմի համար ցանկացած ամերիկյան սենատորի, Ֆրանսիայի խորհրդարանի որևէ պատգամավորի խոսք արժեք չունի։ Իրենց վրա չեն ազդում անգամ միջազգային դատարանների, այդ թվում՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի արդարադատության դատարանի որոշումը, ԵԽԽՎ-ի՝ «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը։ Ադրբեջանա-թուրքական կողմից այս առումով լուրջ արձագանքի սպասել պետք չէ։ Նրանք հետևողականորեն իրագործում են իրենց պլանները»,-ասաց քաղաքագետը։

Խոսելով բանակցությունների ընթացքի մասին, որոնք տեսանելի դաշտում մե՛կ ակտիվանում են, մե՛կ հետաձգվում, ու կարճ ժամանակ անց կրկին նոր հանդիպումների մասին է հայտարարվում, մեր զրուցակիցը նկատեց. «Այս ամենը նման է խաղի։ Այսօր Հայաստանը ղեկավարվում է նաև այն խորհուրդներով, որոնք մատակարարվում են Արևմուտքի բազմաթիվ ուղեղային կենտրոնների կողմից։ Այդ տրամաբանությամբ քաոսի վերածելու համար ամեն ինչ է արվում։ Հայաստանը վերածել են մի քաոտիկ շրջանի, որտեղ գործում են և՛ ամերիկյան, և՛ եվրոպական, և՛ ռուսական ազդեցությունները։ Կարծում եմ՝ նման քաոտիկ դիվանագիտական մթնոլորտ ստեղծելը ևս վերոնշյալ խաղի կանոնների մեջ է մտնում, որտեղ դժվար է կռահել հաջորդ քայլերը, իսկ եթե անգամ հնարավոր է, ամեն դեպքում, ամեն ինչ, ի վերջո, իմաստազուրկ է դառնում»։

Ըստ նրա, այստեղ, բացի հայկականից, կան բոլոր ազդեցությունները. «Միևնույն ժամանակ միակ առարկայական ներկայությունն ունեն ռուս խաղաղապահները, որոնցից կարելի է երբեմն դժգոհել, երբեմն՝ չդժգոհել, բայց եթե նրանք չլինեին, արդեն արցախահայություն հասկացություն չէր լինի»։ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ևս սահմանային սադրանքներին անդրադառնալով՝ նա նկատեց. «Հայաստանն ու Արցախը միասնություն են՝ ի հեճուկս իշխանության որոշ գործիչների, որոնք Երևանում, օրինակ՝ ԱԺ-ում նստած՝ տարբերություն են դնում։ Քանի որ Հայաստանն ու Արցախը միասնություն են, հետևաբար, երբ թշնամին որևէ քայլ է անում Արցախի որևէ շրջանի տարածքում, ապա նույնն անում է նաև ՀՀ-ի նկատմամբ։ Այսինքն, նրանք Հայաստանի ու Արցախի միջև տարբերություն չեն դնում ու գործում են հենց այդ տրամաբանությամբ։ Իրավիճակն անմիջականորեն վերաբերում է նաև ՀՀ-ին, ու գործընթացները շատ տխուր են»։Այս ֆոնին, նրա խոսքով, Հայաստանի իշխանությունների՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, քայլերը զուրկ են հայկական ու ազգային շահի տրամաբանությունից։

«Այդ քայլերը լիովին տեղավորվում են վերոնշյալ քաոտիկ իրադրության համատեքստում։ Այդ տրամաբանությամբ որքան քաոսը շատ է, այնքան լավ են կատարում իրենց գործակալական առաջադրանքները։ Նա կարող է երեք ժամ խոսել՝ չարտահայտելով որևէ տրամաբանական խոսք։ Օրինակ է օրեր առաջ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում ունեցած ելույթը, որը խայտառակ մի «ստեղծագործություն» էր, ուր արտահայտում էր ստեր, անհիմն, փուչ ու մտացածին փաստարկներ։ Ամեն դեպքում, հիմա որոշ շարժումներ են ձևավորվել, ստորագրահավաք է մեկնարկել։ Պետք է ազգովի, թերևս, սկսենք գոնե նման ճանապարհներով մի կերպ հասնել իշխանափոխության, և այդ ժամանակ երևի շատ բան կփոխվի։ Այդ ժամանակ ընդդիմությունից պետք է ընտրվեն այն մարդիկ, որոնք կարող են լավագույնս կատարել իրենց առաջադրանքները, խնդիրները, պարտականությունները, որոնք շատ ծանր են լինելու՝ հաշվի առնելով արդեն այսօր ստեղծված իրավիճակը»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սևանում անչափահասների մասնակցությամբ uպանություն․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Իրազեկում. գործարկվելու են էլեկտրական շչակներ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին Տղամարդը հարձակվել է 12-ամյա աղջկա վրաՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Երևանում է (տեսանյութ) Ադրբեջանով Հայաստան կուղարկվի յոթ վագոն հացահատիկ Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը 19-ամյա ֆուտբոլիստը մահացած է գտնվել իր տանըՄենք ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Փաշինյան Ռուսական հարվածներից հրդեհվել է Կիև-Պեչորյան մայրավանքը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ․ զոհեր կանԱրման Ծառուկյանը արձագանքել է Թոփուրիայի անակնկալ պարտությանը «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Ջուր չի լինի մի շարք հասցեներում Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասինԸնդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ. Թրամփ Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով. Լևոն Ազիզյան Երեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՓոխարժեքների տատանումներ Հայաստանում․ ինչ են ցույց տալիս վերջին տվյալներըՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանՄունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Աշխարհի առաջնությունը չեն հաղթում առաջին խաղով. Անչելոտին՝ Մարոկկոյի դեմ գրանցված սայթաքման մասինՌիո դե Ժանեյրոյում օդում 2 ուղղաթիռ է բախվել․ զոհվել է առնվազն 6 մարդՔաղցկեղ, որը «սպասում է 40 տարի». մեզոթելիոմայի թաքնված համաճարակ ԱՄՆ-ում Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» լավագույն խաղացող Երգիչ Ջեյսոն Դերուլոյին համացանցում խստորեն քննադատել են՝ իր 1 միլիոն դոլար արժողությամբ շնաձկների ակվարիումի համարԻրանի մասնակցության բացակայության դեպքում Մերձավոր Արևելքում անվտանգության նոր համակարգը դատապարտված է ձախողման. ԱրաղչիԿորուստ՝ Ագնեսա Շահնազարյանի ընտանիքումԵրկու տարում 117% աճ․ Իրանը մեծացնում է արդյունահանումը խոշորագույն գազային նախագծումԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ին12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել էՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան«Ռեալը» համաձայնության է հասել Մարկ Կուկուրելյայի հետ Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին կոչ է արել զսպել Իսրայելին. «Լավ ոստիկան – վատ ոստիկան» խաղը հնացել է Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Զելենսկին հայտնել է Թրամփի հետ «հիանալի» զրույցի մասին. «Մենք գաղափարներ ունենք, թե ինչպես մոտեցնել խաղաղությունը»Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանՊարսից ծոցի երկրների հետ բազմաթիվ հարցեր ու թյուրըմբռնումներ լուծման ճանապարհին են. Իրանի նախագահԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն ու «Volkwagen»-ը