Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իմ կինն ես, կարո՛ղ ես, իսկ երեխեքն առանց ինձ չեն կարող». կապիտան Ալբերտ Խաչատրյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ես Մեղրիից եմ, Ալբերտն՝ Ագարակից, նույն համայնքում ենք ծնվել ու մեծացել: Բայց առաջին անգամ հանդիպել ենք Լիճք գյուղում, երբ ուսանող էինք: Երկուսս էլ այնտեղ էինք մեր արձակուրդն անցկացնում, ես՝ հորաքրոջս, իսկ Ալբերտն՝ իր պապիկի տանը: Հյուր էր եկել մեր տուն, հորաքրոջս տղաների հետ մանկության ընկերներ են: Այդպես հանդիպեցինք, հետո Երևանում սկսեցինք ընկերություն անել: Փոքր էինք, ես՝ 18, իսկ Ալբերտը 20 տարեկան էր: Այդ տարիքից միշտ միասին ենք եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարիամը՝ Ալբերտի կինը:

Ձայնի մեջ զգացվող ժպիտն այնքան բնական է: Հետաքրքիր մի հատկություն ունեն հիշողությունները. և՛ կարող են ջերմացնել ու ժպիտ պարգևել, և՛ հուզել: Ալբերտն այդ շրջանում սովորում էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, իսկ Մարիամը՝ Մանկավարժական համալսարանում: 2016 թ.-ին նա ավարտում է ուսումը, պետք է տեղափոխվեր Արցախի Հանրապետություն՝ Հադրութ: Մարիամն ու Ալբերտը նշանվում են, իսկ մեկ տարի անց՝ 2017 թ.- ին ամուսնանում: Կնոջ խոսքերով, ծնողներն ու ընկերները փաստում են, որ Ալբերտն իր տեսակով փոքրուց էլ շատ լուրջ է եղել, իր տարիքի համեմատ ավելի հասուն մտածելակերպ է ունեցել:

«Զինվորական դառնալու որոշումը ինքն է կայացրել: Ինչպես ասում են, այդ որոշումն այնքան էլ չէր խրախուսվում: Ծնողները գիտակցում էին, թե որքան բարդ ճանապարհ է սպասվում իրենց որդուն: Բայց Ալբերտը որոշել էր, որ պետք է ռազմական կրթություն ստանա և սպա դառնա»: 2016 թ. սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը, Ալբերտը Հանրապետության հրապարակում մասնակցում է շքերթին և հենց նույն օրն ուղևորվում Հադրութ: Մեկ տարի անց նրան Հադրութում «միանում» է Մարիամը: Մարիամին հարցնում եմ՝ ճի՞շտ է այն կարծիքը, որ կանայք էլ ամուսինների հետ հավասար ծառայում են: «Մինչ մեր տեղափոխվելն Ալբերտն ինձ հոգեբանորեն պատրաստել էր այդ կյանքին, որ հնարավոր է՝ իրեն ամեն տեղ գործուղեն, հնարավոր է, որ ամիսներով տուն չգա, և ես միայնակ եմ մնալու: Տարիների ընթացքում այդ ամենին հոգեբանորեն պատրաստել էր: Առաջին օրերին Հադրութում որևէ մեկին չէի ճանաչում, ինքն էլ շատ քիչ էր տուն գալիս: Ամսվա մեջ եթե, ասենք, մեկ կամ երեք անգամ տանը լիներ, այդ օրը մեզ համար տոն էր: Դժվար էր, իհարկե, բայց գիտեինք, թե ինչու ենք այդտեղ, գիտեինք, որ դա կյանքի որոշակի հատվածի փորձություն է, ժամանակավոր է: Ու ամենակարևորը՝ դա Ալբերտի որոշումն էր, իսկ նրա կողքին լինելն էլ իմ որոշումն էր: Այդ որոշումը կայացրել էինք գիտակցաբար, և ուրեմն՝ ամեն դժվարություն պիտի հաղթահարեինք»:

2020 թ. օգոստոսի 30-ին Ալբերտը կապիտանի կոչում է ստանում: «Հերթական անգամ իր վաշտի տղաների հետ դիրքերից իջնելով՝ իմանում է, որ կապիտանի կոչում է ստացել: Ասում էր՝ ամենաշատն այդ կոչումն եմ սիրում, դա իր համար մի երազանք էր: Հենց նույն օրը միասին գնացինք դիրքեր, առաջին անգամ ինձ էլ իր հետ տարավ Կարախամբեյլիի հատվածը: Սեպտեմբերի 10- ից արձակուրդում էինք, այն մեկ ամիս էր տևելու: Եկել էինք Մեղրի: Իր ընկերներից զանգահարեցին, ասացին, որ կուտակումներ կան, սեպտեմբերի 26-ին միասին վերադարձանք Հադրութ: Գիշերը ժամը 2-ին հասել ենք, իսկ առավոտյան յոթին սկսվել է պատերազմը: Իրեն որևէ մեկը չի զանգահարել ու կանչել, որևէ հրաման չի եկել, որ վերադառնա, բայց ասաց՝ հնարավոր է, որ վաշտս բարձրանա դիրքեր, չեմ կարող թողնել, որ երեխեքս առանց ինձ գնան: Առավոտյան տագնապ հայտարարվեց, Հադրութի վրա սկսեցին ԱԹՍ-ներ աշխատել, էլի չսպասեց, որ ինչ-որ մեկն իրեն զանգի, հագավ համազգեստը և կազմ ու պատրաստ, ինձ տանը մենակ թողնելով, գնաց իր զինվորների մոտ ու նրանց հետ բարձրացավ դիրքեր»:

Ալբերտ Խաչատրյանը Հադրութի 2-րդ գումարտակի 6-րդ վաշտի հրամանատարն էր: «Սեպտեմբերի 27-ի առավոտյան բարձրացել են դիրքեր: Հաջորդ օրը Կարախամբեյլի գյուղի գործողության ժամանակ ոտքից վիրավորում է ստացել, երբ փորձել է զորքը շրջափակումից դուրս բերել: Զինվորները պատմում են՝ ընկերների, հրամանատարական կազմի ուղղորդումները չի լսել և մնացել է իր տղաների հետ՝ եթե գնացի, զորքը կոտորվելու է: Իր զինվորներից Աբիկն է ողջ մնացել, իր հետ կապը պահպանվում է, և հենց նա է մանրամասներ պատմել: Իր հետ խոսել եմ ամեն օր, բայց չի ասել, որ վիրավոր է: Սեպտեմբերի 30-ին դիրքերից մեկի ուղղությամբ հարձակում է սկսվում, հրդեհ է բռնկվում: Ալբերտը չորս զինվորի դուրս է բերում խրամատից, հինգերորդ զինվորը վառվելիս է լինում, ուզում է նրան էլ դուրս բերել, բայց արկերը պայթում են ու... Իրեն Մխիթարը, Ռիժոն ու Աբիկն են դուրս բերել: Հոկտեմբերի 1-ին իր մահվան գույժը Մեղրի էր հասել: Իրենից հետո մի քանի ժամվա ընթացքում զորքից շատերն են զոհվում»: Հիմա Ալբերտի հետ կողք կողքի կռված տղաներից քչերն են ողջ:

«Դեպքից հետո տարբեր զինվորներից էինք իմանում, թե ինչ է եղել: Զինվորներից մեկը կոմայից դուրս էր եկել մեկ տարի հետո, սոցցանցում տեսել ամուսնուս հետ իմ նկարը, գրել ինձ՝ պարոն ավագ լեյտենանտ, ո՞նց ես, արձագանքեցի, որ Ալբերտի կինն եմ, իսկ ինքը զոհվել է: Զարմացավ, թե ինչպե՞ս է նման բան հնարավոր՝ ինձ Աբոն է փրկել»: Մարիամն ասում է՝ ամուսինը պատասխանատու հրամանատար էր: «Ընկերները պատմում են, որ ասում էր՝ իմ վաշտը պետք է միշտ առաջինը լինի, երբ քննություններ էին հանձնում, իր վաշտը պետք է լավագույնը լիներ, հաղթող լիներ: Միշտ իր աշխատանքի մեջ էր, արձակուրդը կարող էր կիսատ թողնել, անգամ տարի է եղել, երբ արձակուրդ չենք գնացել, 39 աստիճան ջերմությամբ կարող էր աշխատանքի գնալ: Այդ պատասխանատվությունը ձևավորվել ու դրսևորվել էր խաղաղ ժամանակ, նույն կերպ էլ՝ պատերազմի ժամանակ, երբ անգամ վիրավոր ես, բայց չես կարող քո զինվորին, երեխային թողնել ու գնալ: Երբ պատերազմը սկսվելու առավոտյան ասացի՝ գոնե այս պահին ինձ մի թող, սպասի՛ր հրամանատարի զանգին, ասաց՝ դու իմ կինն ես, կարո՛ղ ես, իսկ երեխեքն առանց ինձ չեն կարող»:

Հուզիչ է Ալբերտի ամուսնական մատանու հետ կապված պատմությունը: «Պատերազմի ամենաթեժ օրերին իր զինվորներից Հայկը (Ռիժիկ) ասել էր՝ հրամանատա՛ր, հանի մատանին, փայլում է, կնկատեն մեզ: Ամուսինս կատակել էր՝ կինս ավելի շուտ կխփի, քան դիպուկահարը: Զոհվելուց հետո իր զինվորներից Աբիկն է մատանին հանել ու Ալբերտի ծոցագրպանը դրել՝ սա պետք է պարտադիր Մարիամին հասնի: Երբ հոգեբան Արամ Գյուրջյանին պատմել էր ողջ պատմությունը, նա երգ էր գրել, ու հաջորդ օրն այն ինձ էին ուղարկել: Այդ պատմությունների մասին ոչինչ չգիտեի: Իր իրերը մնացել էին Կապանում և բավականին ուշ ուղարկեցին մեզ, այդ ժամանակ էլ նաև իր մատանին հասավ ինձ: Ամեն անգամ, երբ թուլանում եմ, հոգնում, հիշում եմ այն դրվագը, երբ ասաց՝ դու իմ կինն ես, դու կարո՛ղ ես: Այսքան բան տեսնելուց հետո ուղղակի իրավունք չունեմ թույլ լինելու: Իմ ուժն Ալբերտն է: Հիմա, երբ իմ կյանքում կարևոր իրադարձություններ են լինում, լարված եմ կամ հուզվում եմ, իր մատանին ամուր սեղմում եմ, ուժը ստանում և ասում եմ՝ սա էլ կհաղթահարեմ, ես կարո՛ղ եմ, պետք է շարունակել ապրել»:

Հ. Գ. - Ալբերտ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիության համար» մեդալներով: Զորամասից ընտանիքին հայտնել են՝ հաստատվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրումը, ընտանիքը սպասում է մինչ նախարարությունն իրենց կուղարկի մեդալը: Ալբերտը հուղարկավորված է Ագարակում՝ ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԻՀՊԿ հրամանատարը գնացել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրԱյսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՀուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն Ռաիսիից․ ԷրդողանԽոյ, Աղեղնավոր և Առյուծ. ինչո՞ւ մայիսի վերջը ձեզ երջանկություն և հաջողություն կբերիՄի շարք հասցեներում մինչև երկար ժամանակ գազ չի լինիՌուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. ԶախարովաՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի բարօրության համար. վարչապետ ՄոդիՆշված հասցեներում լույս չի լինելուԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներԻրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNAՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըԲաքվում քննարկում են Երևանի խանությունը. իրենց աչքով լրիվ շարքից դուրս եկած պետություն է Հայաստանը. ՍրբազանՑնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ պաշտպանեց տիտղոսը, «Արսենալը» երկրորդն է Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍԱլիևի մասնակցությամբ «Neoldu Pashinyan» երգի տեսանյութը կեղծ էր, ես ընդունում եմ, բայց այդ երգը չկա՞. ՍրբազանԻնչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահներըԿա վարկած, որ Իրանի նախագահը ողջ չի մնացել2 մարդատար ավտոբուս է բախվել Բաքվում. վեց մարդ վիրավորվել էԻրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersԳազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարինՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըՌայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ կադրեր` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնըՓաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԸնկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBԳազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներԼարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել էՈրոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է