Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրանը թյուրքական աշխարհի համակողմանի ինտեգրումը համարում է սպառնալիք իր շահերին. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

iarex.ru-ն «Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի զանգեզուրյան «գլխացավանքը»» վերնագրով հոդվածում գրում է, որ թուրքական պարբերականներից մեկը հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքու կատարած այցի մասին անհայտ որոշ մանրամասներ։ Ըստ թերթի, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Էրդողանի հայտարարության մեջ ասվել է. «Այդ հարցով խնդիրը Հայաստանի հետ չէ, այլ՝ Իրանի: Այն փաստը, որ Իրանը այդ հարցով այդպիսի դիրքորոշում ունի, վրդովեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ։ Իրականում դա պետք է իրենց վշտացնի։ Միջանցքի բացմամբ կմեծանա թյուրքական աշխարհի հետ համագործակցությունն ու առևտուրը, կլինի անարգել շարժ դեպի Կենտրոնական Ասիա, ինչը կամրապնդի տարածաշրջանային խաղաղության ու համագործակցության մթնոլորտը և կնպաստի պատմական Մետաքսի ճանապարհի վերածննդին։

Այդ իսկ պատճառով «Զանգեզուրի միջանցքն» անհանգստացնում է Իրանին։ Հուսով եմ, որ մենք շուտով կհաղթահարենք այս փորձությունը։ Եթե նրանք հարցին դրական մոտենային, ապա այսօր թե՛ ցամաքային, թե՛ երկաթուղային ճանապարհով Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը ինտեգրված կլինեին միմյանց հետ, և միգուցե Պեկին-Լոնդոն գիծը բաց կլիներ»։ Բաքվում քննարկված հարցերի թվում է եղել Իրանի և Հայաստանի միջև սահմանի հարցը։ Ենթադրվել է, որ «Զանգեզուրի միջանցքը» փաստացիորեն կանջատի Իրանը Եվրոպայից։ Իրանը, կորցնելով Կովկասը և «Եվրոպա տանող ամենաապահով ճանապարհը», պետք է Եվրոպա հասնելու համար թույլտվություն խնդրի Թուրքիայից և Ռուսաստանից։ Քանի որ այդ միջանցքի անվտանգությունն ապահովելու է Ռուսաստանը, ապա Իրանի հետ սահմանին ռուսական զորքերի տեղակայումը նույնպես, ըստ թուրքական կողմի, «խնդիր է, որի վրա հաճախ ուշադրություն են դարձնում իրանցի փորձագետները»։

Այդ համատեքստում նաև ընդգծվել է, որ միջանցքի բացմամբ Իրանը կկորցնի Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող տարանցիկ երկիր լինելու իր կարողությունը, և իրադարձությունների նման ընթացքը, ըստ թուրքական պարբերականի, «Իրանի համար կվերածվի աշխարհաքաղաքական աղետի»: Ներկայում կա երեք երթուղի, որոնք Իրանին ելք են ապահովում դեպի Եվրոպա՝ Հայաստանով, Ադրբեջանով և Թուրքիայով։ Իրաքի, Սիրիայի և Լիբանանի միջոցով ցամաքային ճանապարհով Եվրոպա հասնելու Իրանի երազանքները, ըստ թերթի, «դեռ հեռու են իրականություն լինելուց»: Բայց գլխավորն այն է, որ Իրանը թյուրքական աշխարհի համակողմանի ինտեգրումը համարում է սպառնալիք իր շահերին և ազգային ամբողջականությանը։

Այդ համատեքստում Ադրբեջանով և Կասպից ծովով Թուրքիայի անարգել մուտքը Ղազախստան և Թուրքմենստան դիտվում է որպես պոտենցիալ սպառնալիք այդ երկրների հետ Իրանի տնտեսական հարաբերությունների համար: Բացի այդ, Թեհրանի ղեկավարությունը կարծում է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հնարավոր մերձեցումը կթուլացնի Իրանի քաղաքական դիրքերը տարածաշրջանում և կվտանգի նրա ազգային և տարածաշրջանային շահերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին Տղամարդը հարձակվել է 12-ամյա աղջկա վրաՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Երևանում է (տեսանյութ) Ադրբեջանով Հայաստան կուղարկվի յոթ վագոն հացահատիկ Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը 19-ամյա ֆուտբոլիստը մահացած է գտնվել իր տանըՄենք ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Փաշինյան Ռուսական հարվածներից հրդեհվել է Կիև-Պեչորյան մայրավանքը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ․ զոհեր կանԱրման Ծառուկյանը արձագանքել է Թոփուրիայի անակնկալ պարտությանը «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Ջուր չի լինի մի շարք հասցեներում Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասինԸնդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ. Թրամփ Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով. Լևոն Ազիզյան Երեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՓոխարժեքների տատանումներ Հայաստանում․ ինչ են ցույց տալիս վերջին տվյալներըՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանՄունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Աշխարհի առաջնությունը չեն հաղթում առաջին խաղով. Անչելոտին՝ Մարոկկոյի դեմ գրանցված սայթաքման մասինՌիո դե Ժանեյրոյում օդում 2 ուղղաթիռ է բախվել․ զոհվել է առնվազն 6 մարդՔաղցկեղ, որը «սպասում է 40 տարի». մեզոթելիոմայի թաքնված համաճարակ ԱՄՆ-ում Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» լավագույն խաղացող Երգիչ Ջեյսոն Դերուլոյին համացանցում խստորեն քննադատել են՝ իր 1 միլիոն դոլար արժողությամբ շնաձկների ակվարիումի համարԻրանի մասնակցության բացակայության դեպքում Մերձավոր Արևելքում անվտանգության նոր համակարգը դատապարտված է ձախողման. ԱրաղչիԿորուստ՝ Ագնեսա Շահնազարյանի ընտանիքումԵրկու տարում 117% աճ․ Իրանը մեծացնում է արդյունահանումը խոշորագույն գազային նախագծումԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ին12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել էՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան«Ռեալը» համաձայնության է հասել Մարկ Կուկուրելյայի հետ Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին կոչ է արել զսպել Իսրայելին. «Լավ ոստիկան – վատ ոստիկան» խաղը հնացել է Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Զելենսկին հայտնել է Թրամփի հետ «հիանալի» զրույցի մասին. «Մենք գաղափարներ ունենք, թե ինչպես մոտեցնել խաղաղությունը»Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանՊարսից ծոցի երկրների հետ բազմաթիվ հարցեր ու թյուրըմբռնումներ լուծման ճանապարհին են. Իրանի նախագահԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն ու «Volkwagen»-ըՊուտինը հեռախոսով շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է