Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Աշխատավարձի բարձրացում չկա. ամեն փռշտոց աննախադեպ ու պատմական են համարում»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարության հունիսի 22-ի նիստում հայտարարվեց հերթական «պատմական ռեկորդի» մասին։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018-ի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է 170 հազար 277 աշխատատեղ։ Նա հայտնեց, որ 2023 թ. մայիսի դրությամբ ունենք 718 հազար 266 գրանցված աշխատատեղ, և նախորդ տարվա մայիսի, ապրիլի համեմատ՝ այս առումով ևս աճ է գրանցվել։ Կառավարությունում էական աճ են տեսել նաև աշխատավարձերի ֆոնդում։ Ըստ իշխանությունների՝ 2018-ի մայիսի համեմատ ՀՀ-ում աշխատավարձերի ֆոնդը կրկնապատկվել է։ Փաշինյանը հայտնեց, որ 2023-ի մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձը 2018-ի մայիսի համեմատ ավելացել է 57,6 տոկոսով։ Կառավարության հրապարակած ցուցանիշներով, 2023-ի ապրիլի համեմատ 2023-ի մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է մոտ 4215 դրամով, նախորդ տարվա մայիսի համեմատ՝ 17 տոկոսով։

Փաշինյանն ու իր կառավարությունը պնդում են, որ աշխատավարձը Հայաստանում շարունակաբար բարձրանում է, բայց թե՛ փորձագետները, թե՛ անգամ պետական վիճակագրության թվերը հակառակի մասին են վկայում։ Վիճակագրական կոմիտեում մայիսի տվյալները դեռ հրապարակված չեն, բայց նախորդ ամիսների մի քանի ցուցանիշները բավարար են ասելու, որ պնդումը, թե միջին աշխատավարձի շարունակական բարձրացում կա, չի համապատասխանում իրականությանը։ Ըստ վիճակագրության, 2023 թ. տարեսկզբից միջին աշխատավարձի ցուցանիշները ոչ թե ավելացել, այլ հիմնականում նվազել են։ Եթե մարտին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 284 547 դրամ, ապա ապրիլին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 255 785 դրամ։ Միայն այս փաստը վկայում է, որ միջին աշխատավարձը Հայաստանում շարունակաբար չի ավելացել։ 2023 թ. ապրիլին մարտի համեմատ աշխատավարձերը 28 762 դրամով նվազել են։ Իսկ, օրինակ՝ փետրվարին հունվարի համեմատ աճը չնչին է եղել՝ կազմելով 830 դրամ։ Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, մինչ անդրադառնալը վերոնշյալ ցուցանիշներին, շեշտեց, որ իշխանությունները «ամեն մի փռշտոց աննախադեպ ու պատմական են համարում»։

«Բոլոր ցուցանիշների համեմատականներում չնչին փոփոխության դեպքում միանգամից աննախադեպ ու ռեկորդային են որակում, մինչդեռ ռեկորդային ցուցանիշների մասին խոսելն ավելորդ է. քաղաքացին պետք է ունենա բարեկեցության շարունակական թեկուզ փոքր բարձրացում, արժանավայել վարձատրություն, բայց մենք այդ առումով դեռևս նվաստ վիճակում ենք։ 2018-ից սկսած այս իշխանությունները յուրաքանչյուր քայլ են ռեկորդային ու աննախադեպ համարում, ինչը սովորություն է դարձել։ Իրականում ի՞նչ ռեկորդ, ի՞նչ աննախադեպ ցուցանիշ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ նույն աշխատողների ցուցանիշը հիմնականում ոչ թե մեծ թվով աշխատատեղերի ստեղծմամբ, այլ աշխատողների պետական գրանցմամբ է պայմանավորված։

«Բացի այդ գործոնից, իհարկե, չի բացառվում, որ գոյություն ունեցող շրջանառության մեծացման պայմաններում նաև աշխատատեղեր են ավելանում, թեպետ չեմ կարծում, որ դրանք մեծ թվով են»,-ասաց տնտեսագետը։ Ինչ վերաբերում է միջին ամսական անվանական աշխատավարձերին, Վ. Բոստանջյանը շեշտեց, որ նման աճ չկա։ «Որոշակի մասնագիտությունների կտրվածքով փոքր ավելացումներ են լինում, ինչը, սակայն, այլ տեղերում աշխատավարձի իջեցմամբ է «կոմպենսացվում»։ Մենք այլ խնդիր էլ ունենք։ Շատ մարդիկ, դժգոհ լինելով իրենց աշխատանքից, ամեն դեպքում, ստիպված ու պարտադրված աշխատում են, հաճախ եկամուտը կորցնելու խնդիրը հաշվի առնելով՝ համակերպվում ցածր աշխատավարձերի հետ։ Մեծ հաշվով՝ հանրապետություն մուտք գործած մեծ ֆինանսական ռեսուրսների պարագայում կարող է թյուր պատկերացում ստեղծվել, որ աշխատավարձի բարձրացում է տեղի ունեցել։ Իրականում աշխատավարձի բարձրացում չկա։ Իսկ չնչին բարձրացումները չեզոքանում են՝ հաշվի առնելով գնաճը։ Ունենք գնաճ, որն ավելի մեծ տեմպերով է շարունակվում, քան չնչին բարձրացումներն են»,-հավելեց տնտեսագետը։

Նրա խոսքով, ամենախոցելին այն է, որ աշխատողները համարժեք վարձատրություն չեն ստանում։ «Համարժեք վարձատրության բացակայության խնդիր կա, ինչը, ըստ իս, մարդկանց մասնագիտությունները չգնահատելու խնդրով է պայմանավորված։ Միջին ամսական անվանական աշխատավարձի ներքո համահարթեցում է տեղի ունենում, մինչդեռ ավելի արժեքավոր արդյունք ստեղծողները, բնականաբար, չպետք է մյուսների հետ հավասար վարձատրություն ունենան։ Մեզ մոտ, սակայն, բոլոր ոլորտներում միջին աշխատավարձը նույն տրամաբանությամբ է դիտարկվում, որի հետևանքով չենք կարողանում աշխատողի հիմնական որակական մակարդակները գնահատել։ Բարդ որակավորում պահանջող աշխատատեղերում չի կարելի այնպիսի վարձատրություն սահմանել, ինչը սահմանվում է ոչ այդքան բարդ աշխատանքի դեպքում։ «Բոլորին ինչ-որ չափով» սկզբունքը ճիշտ չէ։ Այս խնդիրն, ի դեպ, ավելի ցայտուն է կենսաթոշակային համակարգի դեպքում։ 500 հազար կենսաթոշակառու ունենք, որոնցից շատերը շատ պատվախնդրորեն աշխատել են, բայց այսօր համատարած բոլորը 40-50 հազար դրամ են ստանում»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիան Իրան է ուղարկել ավելի քան 30 լեռնագնացից բաղկացած որոնողափրկարարական թիմՀրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, հրդեհ է բռնկվելԻՀՊԿ հրամանատարը գնացել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրԱյսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՀուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն Ռաիսիից․ ԷրդողանԽոյ, Աղեղնավոր և Առյուծ. ինչո՞ւ մայիսի վերջը ձեզ երջանկություն և հաջողություն կբերիՄի շարք հասցեներում մինչև երկար ժամանակ գազ չի լինիՌուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. ԶախարովաՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի բարօրության համար. վարչապետ ՄոդիՆշված հասցեներում լույս չի լինելուԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներԻրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNAՈւր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողըԲաքվում քննարկում են Երևանի խանությունը. իրենց աչքով լրիվ շարքից դուրս եկած պետություն է Հայաստանը. ՍրբազանՑնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ պաշտպանեց տիտղոսը, «Արսենալը» երկրորդն է Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍԱլիևի մասնակցությամբ «Neoldu Pashinyan» երգի տեսանյութը կեղծ էր, ես ընդունում եմ, բայց այդ երգը չկա՞. ՍրբազանԻնչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահներըԿա վարկած, որ Իրանի նախագահը ողջ չի մնացել2 մարդատար ավտոբուս է բախվել Բաքվում. վեց մարդ վիրավորվել էԻրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersԳազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարինՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըՌայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ կադրեր` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնըՓաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԸնկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBԳազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներԼարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել էՈրոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան