Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Անսահման բարի էր, հոգատար, ընկերասեր. Էրիկից հետո մենք ուղղակի չկանք». Էրիկ Եղիազարյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մեր փոքր եղբայրն է, ես և քույրիկս իրենից 9 և 8 տարով ենք մեծ: Լուսավոր երեխա էր, այնքան բարի էր, այնքան լավը: Իրեն ասում էինք՝ ինչո՞ւ ես այսքան բարի, կյանքն ու մարդիկ այդպիսին չեն: Էրիկը միշտ արձագանքում էր՝ ամեն ինչ բարության մեջ է, ուրախ եմ, որ այսպիսին եմ ծնվել: Ընկերասեր էր, հոգատար, ինձ երբեմն թվում էր, որ Էրիկն այս մոլորակից չէ: Փոքր տարիքում ավելի պարփակված էր, երբ գնում էի իրեն մանկապարտեզից կամ դպրոցից տուն բերելու, տեսնում էի մի անկյունում նստած՝ ինքն ու իր աշխարհը: Պատանեկության տարիներին լրիվ կերպարանափոխվեց: Ընկերները հավաքվում էին իր շուրջ, ծիծաղում ու կատակներ էր անում: Հիմա, երբ խոսում եմ նրանց հետ, ասում են՝ մի հսկա անդունդ է առաջացել իր բացակայությամբ, չկա այդ ուրախությունը: Իր զրնգուն ծիծաղով բոլորին էր վարակում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Էրիկի քույրիկը՝ Անին:

Էրիկը դպրոցին զուգահեռ հաճախել է լողի, թայլանդական բոքսի: «Սպորտն իր կյանքում յուրահատուկ տեղ ուներ: Դպրոցում սովորելու տարիներին շատ հետաքրքրասեր էր, լեզուների հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ուներ: 4-5-րդ դասարանում այնքան վարժ էր ռուսերեն խոսում, որ մարդիկ զարմանում էին»,-նշում է զրուցակիցս:

Էրիկը որոշում է զինծառայությունն ավարտելուց հետո միայն բարձրագույն կրթություն ստանալու մասին մտածել: Անին նաև հավելում է՝ եղբայրն ուղղակի խենթանում էր մեքենաների համար, ինժեներ սովորելու մասին էր մտածում, բայց ուսման հետ կապված բոլոր ծրագրերն իրագործելու էր բանակից վերադառնալուց հետո: 2020 թ.-ին Էրիկը մեկնում է բանակ: Նրա ծառայության ութերորդ ամիսը չէր լրացել, երբ սկսվեց պատերազմը: Անին հիշում է այն օրերը, երբ եղբայրը պետք է զորակոչվեր: «Մայրիկս անընդհատ լալիս էր, ասում էր՝ չեմ ուզում, որ գնա, զգում եմ՝ ինչ-որ վատ բան է լինելու: Երբ Էրիկին չծառայելու մասին ինչ-որ բան էինք ասում, միշտ միևնույն կերպ էր արձագանքում՝ դա իմ ինքնասիրությունն է, իմ պատիվը, հայ եմ, տղամարդ ու պիտի ծառայեմ»: Էրիկը ծառայում էր Սանասարում (Կուբաթլու)՝ մոտոհրաձգային գումարտակում: «Սիրով էր ծառայում, ամեն խոսելիս ասում էր՝ շատ լավ եմ, չեմ զգում, թե օրերն ինչպես են անցնում: Ինչպես քաղաքում ընկերական իր շրջապատն ուներ, այնպես էլ ծառայության վայրում շատ կարճ ժամանակում իր ընկերական միջավայրը ստեղծեց: Ամեն օր իր հետ խոսում էինք հեռախոսով: Ամուսինս անգամ կատակում էր՝ թողե՛ք ծառայի, մի՛ խանգարեք: Ասում էի՝ չեք հասկանում մեր կապը, ապրում ու շնչում ենք Էրիկով»:

Սկսվեց պատերազմը: «Սեպտեմբերի 26-ի գիշերը Էրոս նամակ է գրում փոքր քրոջս, որ իրենց մարտական տագնապով տանում են Ջրական, Սանասարը համարվում էր Ջրականի թիկունքային զորքը: Ութ ամսվա մեջ երևի չորս անգամ այնտեղ զորախաղերի էին գնացել: Երբ ասաց, որ Ջրական են գնում, մտածեցինք, որ հերթական զորախաղն է, որպեսզի զինվորները զգոն լինեն, բայց հաջորդ առավոտյան արթնացանք լայնամասշտաբ պատերազմի լուրից: Այդ օրը հազիվ էի ոտքերիս վրա կանգնում: Իրենք հարավային թևում էին, առաջին ու կարևոր ճակատում, կոչվում է «Ջաբրայիլի վիշկեք»: Եթե այդ հատվածը գրավեն, գրավում են ամբողջ Ջրականը: Մի երկու նկար կա այդ օրերից՝ բաց դաշտի մեջ տղաները, ավտոմատներով հողին պառկած, կռիվ են տվել»: Էրիկը երկու անգամ է կապի դուրս եկել ընտանիքի հետ, հոկտեմբերի 6-ին վերջին զանգն էր:

«Մայրիկի հետ խոսելիս ասել էր, որ իրենց հետ ամեն ինչ լավ է, բայց իրականում ամենաահավոր տեղում են եղել: Հայրիկիս հետ զրույցում խոստովանել էր՝ հոկտեմբերի 3-ին դժոխք էր, ոչ մի ֆիլմում նման դժոխք չեք տեսնի, ամեն ժամ ու րոպե երկնքից անձրևի նման ռումբեր էին թափվում: Երեխեքը քնել են թաց հողի վրա: Իրենց բժիշկներից մեկն է վերադարձել, մյուսը զոհվել է: Պատմում է՝ ասում էինք, որ նստած քնեն թոքաբորբ չընկնելու համար: Ուտելիք տանող մեքենան իրենց չի հասել, հետո ենք իմանում, որ ուտելիքն ուղղակի թափել են ճանապարհին ու վերադարձել: 11 օր երեխեքը անտառների բարիքով են սնվել: Կամավորներից մեկն ամիսներ անց մեզ հետ կապի դուրս եկավ, պատմեց, թե ինչպես է Էրոս՝ 18-ամյա զինվորն, իրեն դրսևորել պատերազմի դաշտում: Հիշեց՝ «հոկտեմբերի 3-ը դժոխք էր, անցան լայնամասշտաբ հարձակման: Մեր կողմի վրա հրետանին էր աշխատում: Հրետանու հարվածից գլորվեցի, ընկա ձորը, հասկացա, որ մի քանի վայրկյան, ու արկերն ընկնելու են ինձ վրա: Գլուխս բարձրացրեցի ու տեսա, որ մի զինվոր, իրեն գլորելով, գալիս է դեպի ինձ՝ դու չես մեռնելու, դու ապրելու ես: Դա ձեր տղան էր: Ինձ գցեց իր ուսին ու ձորից դուրս բերեց, հոսպիտալից հետո ամեն ինչ արեցի, որ գտնեմ Էրոյին, բայց ասացին՝ զոհվել է»»:

Էրիկը զոհվել է հոկտեմբերի 8-ին: «Տղաներին հաղորդում են, որ «վիշկեքի» հատվածում կամավորներին սպանել են, փրկվածներից մեկը, երբ տղաներն ուզում են գրոհ սկսել, ասում է՝ խնդրում եմ, մի՛ գնացեք, այնտեղ յաշման է, սովորական զինվորներ չեն: Մեր տղաներին ընդառաջ են գալիս մեքենայով, մեր համազգեստը հագած, հայերեն խոսող թուրքեր, թե՝ կանգնե՛ք, բայց մերոնք շատ արագ հասկանում են, որ հայեր չեն ու անցնում են գրոհի: Կռիվն ընդամենը 20 րոպե է տևել, չորս կողմից շրջապատվում են թուրքերով: Հրաման է գալիս, որ ձախ թևը բաց է, պահե՛ք: Հետո ենք իմանում՝ ունեցել են մեկ ПК, ձախ կողմում եղել է իրենց գնդացրորդը, ով զոհվել է դիպուկահարի կրակոցից: Դիպուկահարը խփել է նաև իրենց երկու հրամանատարին, օգնության գնացած բժշկին: Երբ ռացիայով կապ են տալիս, որ ձախ թևը պահեք, առաջինը վազում է իմ եղբայրը, հետո՝ կրակոց ուսին ու գլխին: Մեզ ասացին, որ դրանք կոչվում են պտտվող փամփուշտներ, որոնք օրգանիզմի մեջ պտտվում են այնքան, մինչև մի տեղից դուրս գան: Փամփուշտները դուրս էին եկել Էրոյի սրտից: Երբ մեր տղային բերեցին տուն, գլուխը սարսափելի վիճակում էր, կարծում էինք, որ մի բան պայթել է, գլուխը վնասել է: Մի քանի անգամ մահացանք, երբ տեսանք նրա նկարները դիահերձարանից»:

Հոկտեմբերի 8-ին տղաները բազմաթիվ զոհերի գնով պահում են Մեխակավանի ռազմավարական բարձունքը, իսկ երկու ժամ հետո ստանում են նահանջելու և բարձունքը թողնելու հրաման: «Ամեն օր հարց ենք տալիս՝ եթե պետք է նահանջեիք ու նվիրեիք Ջրականը, ինչո՞ւ այսպես արեցիք, եթե այդ բարձունքը պիտի իրենց թողնեիք ու նահանջեիք, ամենասկզբից դա անեիք, իմ եղբայրն ու մյուս տղաներն իրենց կյանքի գնով պահեցին հողը, իրենք թուրքի դեմ թուրքի խրամատի մեջ են կռվել: Սանասարի՝ իրենց զորամասի գրեթե ողջ հրամկազմը զոհվել է, որովհետև միայնակ չեն թողել իրենց զինվորներին, իսկ ողջ մնացածները սարսափելի ծանր վիրավորումներ են ստացել»: Էրիկը շուտ է տուն «վերադարձել», իրեն և մյուս տղաներին կարողացել են մարտադաշտից 2 ժամ անց դուրս բերել: «Էրոյիս մանկության ընկերները ծնունդով Կապանից են, իրեն շուտ գտնելու հարցում օգնեցին: Եղբորս տեղափոխել էին Կապանի դիահերձարան: Դեմքն արնաշաղախ էր, մեզ ցույց տվեցին թևի՝ առյուծի պատկերով դաջվածքը, մայրիկս ասաց՝ երեխես է, տուն բերեք»:

Անին ասում է՝ եղբոր զոհվելուց հետո, կարծես, մի քանի անգամ մահացած և վերակենդանացած լինի, երբ լսեց եղբոր մահվան բոթը, երբ տեսավ նրա նկարները, երբ լսեց, որ մեր զինվորները վառվեցին, որ մեր զինվորները զոհվեցին՝ «ամեն անգամ ցավս թարմանում է», ու հավելում՝ հիմա որևէ բան, անգամ թոռնիկները, ուժ չեն տալիս ծնողներին կյանքը շարունակելու, իսկ քույրիկներն ապրում են, որովհետև պարտավորվածություն ունեն սեփական ընտանիքների առջև: «Էրիկից հետո ուղղակի չկանք: Մեր ընտանիքը սիրով լեցուն էր, համախմբված: Մեր Էրիկը երեք մամա ուներ, անսահման էինք իրեն սիրում: Նա մեր հայրիկի հոգսն իր վրա էր վերցնում, դա անում էր սիրով, ջերմությամբ, սրբացնում էր իր ծնողներին: Իմ եղբայրը տղամարդու՝ ջենտլմեն լինելու լավագույն օրինակն է»:

Հ. Գ. - Էրիկ Եղիազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ կադրեր` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնըՓաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԸնկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBԳազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներԼարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել էՈրոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ)