Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մեծ հար­ված՝ հան­րակր­թու­թյան ոլոր­տին»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ուսուցիչները, որոնք չունեն մանկավարժի համապատասխան որակավորում և բարձրագույն կրթություն, օգոստոսի 20-ից իրավունք չեն ունենա շարունակելու աշխատանքը։ Պահանջը բխում է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծից, որը ներկայացվել է ԱԺ։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ մի շարք բարդ խնդիրներ են առաջանալու։

«Եթե կիրառվի, ու օգոստոսի 20-ից շուրջ 1400 ուսուցիչ աշխատանքից ազատվի, նշվածից բխող խնդիրները գրեթե անհնար է լինելու հաղթահարել։ Նրանք հանրակրթության ոլորտում ուսուցիչների գրեթե 5 տոկոսն են կազմում։ Սա առաջարկվում է այն ֆոնին, երբ ավելի քան100 դպրոցում ուսուցիչների բազմաթիվ թափուր հաստիքներ կան, նաև այն ֆոնին, երբ հանրապետության մանկավարժական բուհերում մանկավարժական մասնագիտությունների համար թե՛ հիմա, թե՛ վերջին տարիներին դիմումներ կա՛մ չկան, կա՛մ շատ քիչ են։ Եթե դեռ ուսումնական տարին չսկսած այս ուսուցիչներին ազատում ենք, չենք ունենալու մասնագետներ, որոնք կգան ու կփոխարինեն նրանց»,-նշեց կրթության փորձագետը։

Նա տրամաբանական համարեց այն, որ տարիներ շարունակ օրենքի այս պահանջի հետ կապված երկարաձգումներ են եղել։ Մխիթարյանի խոսքով, թեպետ օրենքում ամրագրված էր, որ բարձրագույն կրթություն չունեցողներին չպետք է թույլատրել աշխատել, բայց նրանց հեռացնելն ավելի վնասակար էր լինելու հանրակրթության համակարգի համար. «Այդ ուսուցիչների թիվն այս տարիներին նույնիսկ նվազել է, որովհետև նրանց մեծամասնությունն արդեն թոշակի է անցել։ Իսկ 1400 ուսուցիչները, որոնք դեռևս աշխատում են և բարձրագույն կրթության դիպլոմ չունեն, մոտենում են կամ շատ մոտ են կենսաթոշակային տարիքին։ Սա նշանակում է, որ եթե օրենքի այդ կետի գործունեության ժամկետը շատ քիչ ժամկետով նորից երկարաձգվի, այդ ուսուցիչները բնական ճանապարհով դուրս կգան համակարգից։ Սա մեր կրթական համակարգին հնարավորություն կտա սահուն կերպով նոր ուսուցիչներ ներգրավել հանրակրթության համակարգ, լրացուցիչ ցնցումներ չբերել մեր դպրոցներին, որոնք առանց այդ էլ կրթության որակի ապահովման տեսանկյունից շատ վատ վիճակում են»։

Ըստ նախագծի, եթե ուսուցիչները դիմեն ատեստավորման և առնվազն 60 տոկոս միավոր հավաքեն, կշարունակեն աշխատել։ Կրթության փորձագետը կարծում է՝ չդիմողներն ավելի շատ կլինեն, քան դիմողները։ «Կլինեն նաև մարդիկ, ովքեր չեն կարողանա հաղթահարել 60 տոկոսի շեմը և դուրս կմնան։ Այսինքն, շուրջ 1400-ից գուցե 100-200-ը մնան, որոնք կկարողանան շարունակել աշխատել։ Հարկ է ընդգծել, որ դիպլոմ չունենալն ու գիտելիքներ կամ փորձ չունենալը լրիվ տարբեր հասկացություններ են՝ մանավանդ այսօրվա իրականության մեջ։ Այդ մարդիկ բազմաթիվ տարիների փորձ ունեն, կուտակել են այնպիսի հմտություններ, որ անգամ գերազանց առաջադիմությամբ ավարտած շրջանավարտը միանգամից իրենց չի կարող փոխարինել դպրոցում։ Մենք պարզապես կորցնելու ենք բազմավաստակ ուսուցիչներին, մյուս կողմից՝ նրանց որոշ մասին հեղինակազրկելով ենք հանելու դպրոցից, քանի որ մեծ տարիքում շատ դժվար է թեսթային առաջադրանքներ լուծել։ Ի դեպ, բազմիցս ենք ասել, որ այդ թեսթերը որևէ կապ չունեն ուսուցչի որակավորման, ուսուցչի հմտությունների և կարողությունների հետ։ Նրանց հեղինակազրկելու ենք, որովհետև փորձելու են մասնակցել, թեսթերը չեն կարողանալու հաղթահարել, ինչն ավելի վատ է ազդելու համակարգի վրա. բոլորը խոսելու են այն մասին, թե՝ չկարողացան հաղթահարել ատեստավորման թեսթերը»,-ասաց Ատոմ Մխիթարյանը։

Կրթության փորձագետը մեկ այլ խնդրի վրա ուշադրություն հրավիրեց. «Նրանք աշխատանքից ազատվելու են օգոստոսի 20-ին, իսկ ատեստավորումը լինելու է աշնանը։ Սովորաբար ատեստավորման քննություններն անցկացվում են հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին։ Այստեղ շատ հետաքրքիր հարց է առաջանում. եթե օգոստոսի 20-ին բոլորն ազատվելու են, ապա երբ ուսուցիչներն աշնանը մասնակցեն ատեստավորմանն ու հաղթահարեն 60 տոկոսի շեմը, կարողանալո՞ւ են վերականգնել աշխատանքը։ Իսկ թե օգոստոսից մինչև նոյեմբեր ովքեր են իրենց փոխարինելու, այս հարցերի պատասխանը ոչ ոք չի տալիս»։

Մխիթարյանը կարծում է, որ ԿԳՄՍ-ն անհասկանալի երկու գործընթաց է իրականացնում, որոնք իրար հետ հակասության մեջ են. «Մի կողմից՝ շուրջ 1400 ուսուցչի է պատրաստվում ազատել աշխատանքից, մյուս կողմից՝ այն մարդկանց, որոնք ունեն բարձրագույն կրթություն, բայց չունեն մանկավարժի որակավորում, հնարավորություն է տալիս վճարել, նման դասընթացներ առաջարկող որոշ բուհերում 30 կրեդիտ հավաքել, որ գնան ու դպրոցներում աշխատեն։ Թեպետ շուրջ մեկ տարի է, ինչ այդ գործընթացն սկսվել է, բայց հանրակրթության ոլորտում ուսուցչի բազմաթիվ թափուր հաստիքներ ունենք։ Սա նշանակում է, որ ուսուցչի դերակատարությունը մեզ մոտ շատ բարձր չէ, այդ մասնագիտությունը գրավիչ չէ։ Ու փոխանակ քայլեր, խրախուսական միջոցներ ձեռնարկվեն, որ, օրինակ՝ երիտասարդները ձգտեն մանկավարժական բուհեր ընդունվել, հակառակն է արվում՝ աշխատանքից պատրաստվում են ազատել դասավանդման հետ կապված խնդիր չունեցող ու տարիների փորձ ունեցողներին։

Սա մեծ հարված է հանրակրթության ոլորտին։ Ի դեպ, նրանց փոխարինելու առումով մինչ այս ոչ մի քայլ չի արվել։ Փորձում են օրենքները կիրառել, բայց դրա հետևանքների մասին ոչ ոք չի մտածել։ Ի՞նչ կլինի, երբ մեր ուսուցիչների 5 տոկոսը ուղղակի դպրոցից դուրս գա։ Սա փոքր թիվ չէ, նշանակում է՝ 20ից մեկը դուրս է գալու աշխատանքից, ինչի հետևանքով դպրոցներում քաոսային իրավիճակ կսկսվի։ Այս մասնագետների մեծամասնությունը նախնական զինվորական պատրաստվածության, տեխնոլոգիա առարկաների գծով մասնագիտացում ունեն։ Եթե նրանք ազատվեն աշխատանքից, չենք ունենալու մասնագետներ, որոնց միջոցով հնարավոր կլինի դպրոցների գոնե կեսը լրացնել»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ընկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBԳազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներԼարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել էՈրոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ) ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել ՊՆ հայտարարությունը Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել Ֆրանսիան հատուկ ուժեր է պատրաստում Ռուսաստանի դեմՄայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան