Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ադրբեջանի հետ համաձայնությունը կրկին ի վնաս հայկական զույգ պետությունների է լինելու»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վաշինգտոնյան բանակցությունները, որոնք տևեցին մինչև հունիսի 29-ը, զուգորդվեցին Ադրբեջանի հերթական սադրանքներով։ Ադրբեջանը շարունակում է լարված պահել սահմանային իրավիճակը, ինչի հետևանքով Արցախում հայկական կողմը նախորդ շաբաթ 4 զոհ ունեցավ։ Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանը «Փաստի» հետ զրույցում թշնամու այս վարքագիծը երկու՝ լայն ու նեղ համատեքստում է դիտարկել։

«Լայն իմաստով թուրք-ադրբեջանական տանդեմն իրագործում է իր վաղեմի ծրագիրը, այն է՝ աշխարհի քարտեզից, մասնավորապես՝ Հարավային Կովկասի տարածաշրջանից ջնջել հայկական զույգ պետությունները, ուղղակի վերացնել հայ ազգին։ Նեղ իմաստով, բանակցությունների ֆոնին սրացումների գնալով, փորձում են ուժեղացնել ճնշումը հայկական կողմի վրա, որ վերջինս թուրք-ադրբեջանական կողմի համար ընդունելի և ցանկալի զիջումների գնա։ Կարճաժամկետ իմաստով Ադրբեջանի նպատակն է պարտադրել մարտավարական այնպիսի լուծում, որն իրենց այդ պահին է անհրաժեշտ։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո մենք խաղաղ շրջան չենք ունեցել՝ անընդհատ կրակոցներ, առանձին դեպքերում սրացումներ են եղել»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ նշվածն Ադրբեջանի ձևակերպած խնդիրն է, բայց զարմանալին այն է, որ մեզ մոտ մարդիկ իսկապես չեն հավատում, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հայկական զույգ պետությունները վերացնելու ու հայ ժողովրդին բնաջնջելու խնդիր ունի։

«Մինչև մեզ համար վերոնշյալից բխող խնդիր չձևակերպենք, չի ստացվի արդյունավետ և օգտակար հակազդեցության միջոցներ ձևակերպել։ Մեզ թվում է, թե Ադրբեջանը և Թուրքիան մեզ հետ խաղաղություն են ուզում, սակայն իրենք, ի տարբերություն մեզ, բացահայտ ձևակերպել են իրենց խնդիրները։ Թուրքիան ասել է՝ «մինչև Արցախի խնդիրը հօգուտ Ադրբեջանի չլուծվի, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը չի բացվելու»։ Թշնամուն լավ ճանաչելը կարևոր է, բայց մենք լավ չենք ճանաչում։ Երբ Հայաստանի ներկայիս վարչակազմը, այնուամենայնիվ, շարունակում է պնդել, թե «ինչ էլ լինի, գնում ենք դեպի խաղաղություն», հարց է, թե ո՞ւմ հետ են հաստատում այդ խաղաղությունը։ Չի կարող մի կողմը խաղաղություն ուզել, մյուսը՝ գալ այդ կողմին վերացնելու, բնաջնջելու։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի նախընտրական ծրագրում ասել էր, որ Ադրբեջանն արցախահայությանը ցեղասպանելու խնդիր ունի, և այդ դեպքում Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող գոյատևել։ Եթե այսքանը գիտի ու, այդուհանդերձ, համառորեն գնում է խաղաղություն հաստատելու, նշանակում է՝ կա՛մ մարդը չի հասկանում, կա՛մ պայմանավորվածություն կա։ Մինչդեռ տեսնում ենք, որ հասկանում է, և բացառման մեթոդով շարժվելու պարագայում մնում է պայմանավորվածությունների տարբերակը. ինձ համար կասկած է առաջանում, որ Փաշինյանն օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամի հետ ստվերային, ժողովրդից թաքուն պայմանավորվածություններ ունի»,-ասաց քաղաքագետը։

Թեպետ վաշինգտոնյան հերթական բանակցություններից հետո հայտարարվեց քննարկվող պայմանագրի շուրջ նոր առաջընթացի և փոխըմբռնման մասին, քաղաքագետը նշեց. «Չեմ հավատում, որ այս պայմաններում Ադրբեջանի հետ կարելի է փոխադարձ ընդունելի համաձայնության գալ։ Եթե այդ համաձայնությունը լինի, ապա կլինի այնպես, ինչպես եղել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման այս ամբողջ ընթացքում։ Խոսքը պատերազմի, հետպատերազմյան իրավիճակի մասին է։ Այդ համաձայնությունը նորից ի վնաս հայկական զույգ պետությունների է լինելու։ Մյուս կողմից՝ թերահավատ եմ, որ նման պայմանագիր առհասարակ կարող է ստորագրվել, որովհետև բազմաթիվ խնդիրներ կան, ինչի մասին անգամ Փաշինյանն ինքն է հայտարարել»։ Քաղաքագետի կարծիքով, պայմանագիրը հնարավոր է չստորագրվի ոչ թե այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունների համար կան կարմիր գծեր, այլ նրա համար, որ գործոն է աշխարհաքաղաքական բաղադրիչը։

«Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ կարմիր գծեր վաղուց խախտել է և եթե այդ կարմիր գծերը պահող լիներ, դեռ այն ժամանակ կպահեր։ Իսկ այլ երկրներից, մեծ հաշվով, որևէ մեկի վրա չպետք է հույս դնել, մեր խնդիրներն ինքներս պետք է լուծենք. ո՛չ ՌԴ-ն, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Եվրոպան, ո՛չ էլ առանձին երկրներ մեզ չեն օգնելու։ Եթե որևէ պետություն օգնելու փորձ անի, միայն արտաքուստ է օգնություն լինելու, իսկ բովանդակային ու իրական առումով տվյալ պետության կամ միջազգային կառույցի շահերի սպասարկման տրամաբանության մեջ է լինելու։ Օրինակ՝ հունիսի 23-ին Քաշաթաղի միջանցքի արգելափակումը վերացնելու մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է. «Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել երթևեկությունը Լաչինի միջանցքով»։ Այսինքն, պետությունը, որի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո պետք է լինի Քաշաթաղի միջանցքը, օկուպանտ Ադրբեջանին ընդամենը կոչ է անում բացել միջանցքը։

Երկրորդ օրինակը հետաքրքիր է ԱՄՆ դիրքորոշման տեսանկյունից։ Մայիսի 30-ին ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ «ողջունում է Ալիևի վերջին հայտարարությունները՝ համաներման քննարկման վերաբերյալ»։ Ի՞նչ «համաներման» մասին է խոսքը։ Հիշեցնեմ՝ մայիսի 28-ին ԱՀ օկուպացված Բերձոր այցի ժամանակ օկուպանտ Ադրբեջանի սուլթանը, խոսելով Արցախի պետական կառավարման համակարգի մասին, ասել էր, որ ԱՀ խորհրդարանը պետք է լուծարվի, նախագահը պետք է հանձնվի, նախարարները, պատգամավորները լքեն իրենց պաշտոնները։ Ասել էր, որ «միայն այդ դեպքում կարող է նրանց նկատմամբ ինչ-որ համաներման մասին խոսք լինել»։ Նշվածը հաշվի առնելով՝ պնդում եմ, որ Արցախի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծումն ինքներս պետք է տանք»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ Արցախի ժողովրդի նկատմամբ այժմ ցեղասպանություն է իրականացվում, որն աշխարհի կողմից անտեսվում է։

«Ո՞ւմ է պետք, որ այդ մարդիկ սովի եզրին են, որ դեղորայք չկա, որ մի քանի տասնյակ մարդ անհետաձգելի բուժօգնության կարիք ունի և մահվան եզրին է։ Ոչ ոքի հետաքրքիր չէ, իսկ վերոնշյալ հայտարարությունները պետք է դիտարկել ստեղծված իրավիճակի համատեքստում։ Սա է պատճառը, որ մեր խնդիրը մենք պետք է լուծենք։ Հայոց պատմության առանձին դեպքերում, երբ հույսը մեզ վրա ենք դրել, հաջողություն ենք գրանցել։ Թարմ օրինակն ադրբեջանա-արցախյան առաջին պատերազմն էր, երբ մեր ուժերի գերլարմամբ հաղթանակ գրանցեցինք։ Եթե նայենք՝ ինչ են ասում Արևմուտքը, հյուսիսը, «վիզներս ծուռ» նայելով էլ մնալու ենք»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Ստեփան Հասան-Ջալալ յանն այս տրամաբանության մեջ է դիտարկում հունիսի 22-ին ԵԽԽՎ-ի կողմից ընդունված «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» բանաձևը, որը Հայաստանի իշխանությունը կարևորագույն փաստաթուղթ է համարում։ «Երբ այդ բանաձևը հրապարակվեց, հայկական պատվիրակության ղեկավարը մի այնպիսի հրապարակում արեց՝ տպավորություն ստեղծելով, թե մի լուրջ ձեռքբերում է, և Քաշաթաղի միջանցքի բացման հարցը ժամերի կամ օրերի հարց է։ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի կողմից փետրվարին ընդունված պարտադիր կատարման ենթակա որոշումն օկուպանտ Ադրբեջանն արդեն ավելի քան 4 ամիս է՝ չի կատարել։ Այս դեպքում որևէ ակնկալիք չպետք է ունենալ, որ ԵԽԽՎ-ի՝ պարտադիր կատարման ենթակա չհանդիսացող բանաձևից Ադրբեջանը հետևություններ է անելու։ Իրականում այդ բանաձևը հակահայկական, այդ թվում՝ հակաարցախյան կետեր ունի։

Առաջին կետով ԵԽԽՎ-ն հիշեցնում է, թե «ավելի քան 30 տարի Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են հակամարտության մեջ, որ երկու երկրներն էլ 2001-ի հունվարին, ԵԽ-ին անդամակցելուց հետո պարտավորվել են հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով»։ Ստացվում է՝ ՀՀ ներկայիս դե ֆակտո վարչակազմն ընդունում է, որ ԵԽ-ն հակամարտության սկիզբ է ճանաչում 1988 թվականը, ինչը ճիշտ մոտեցում չէ։ Հակամարտությունը չի ծագել 1988-ին, այլ ծագել է 1918ին, երբ նույն թվականի մայիսի 28-ին Օսմանյան Թուրքիայի իշխանության կողմից ստեղծվել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն անունով կեղծ կազմավորումը և սկսել ապօրինի հավակնություններ ներկայացնել Արցախի նկատմամբ»,-շեշտեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ 1988-ին հակամարտությունը ընդամենը սրվել է։ Բանաձևի մյուս կետը մեջբերելով՝ նա հավելեց. «Բանաձևում ասվում է, որ երբ 2001-ին Ադրբեջանն անդամակցել է ԵԽ-ին, պարտավորվել է հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Բայց փաստն այն է, որ Ադրբեջանը խախտել է իր ստանձնած պարտավորությունները և 2001-ից հետո 2 անգամ պատերազմ է սանձազերծել Արցախի նկատմամբ։

Իսկ պատժվե՞լ է, ո՛չ, այս դեպքում ինչո՞ւ հայկական կողմը հետամուտ չի լինում, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն։ Մյուս կետով ասվում է, որ «44 օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը վերականգնել է վերահսկողությունն իր տարածքի մի մասի վրա»։ Պարզ է դառնում, որ ԵԽ-ն դե յուրե ԱՀ-ին պատկանող, բայց այսօր Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող Շահումյանը, Քարվաճառը, Քաշաթաղը, Քաշունիքը, Կովսականը, Ջրականը, Ակնան, ինչպես նաև նախկին ԼՂԻՄ-ի տարածքն ադրբեջանապատկան է համարում»,-ասաց քաղաքագետը։ Նա շեշտեց, որ հունիսի 22-ի բանաձևում, ի թիվս այլ հակահայկական կետերի, ԵԽ-ն համոզմունք է հայտնել, որ «միայն մարդասիրական արձագանքը բավարար չէ, անհրաժեշտ է քաղաքական լուծում»։ «Սա ընդունելի ձևակերպում չէ ինձ համար։ Երբ ասվում է քաղաքական լուծում, առաջին հայացքից այն որպես ուժային լուծման այլընտրանքային տարբերակ է ընկալվում։

Բայց «քաղաքական լուծում» ձևակերպման մեջ երկրորդ իմաստ կա. «քաղաքական լուծման» մեջ ստվերվում, անտեսվում է իրավունքը, ինչպես նաև իրավունքին հակադրվելու բովանդակություն կա։ Այսինքն, փորձ է արվում հակամարտությանը տալ ոչ թե իրավական, այլ քաղաքական լուծում, մինչդեռ դասագրքային ճշմարտություն է այն, որ քաղաքականությունը պետք է իրականացվի իրավունքի շրջանակներում։ Երբ շեշտադրվում է հակամարտության ոչ թե իրավական, այլ քաղաքական կարգավորման եղանակը, դրանով օկուպանտ Ադրբեջանին մանևրելու, հակամարտության կարգավորմանն առնչվող իր գրավոր ու բանավոր հանձնառություններից հրաժարվելու հնարավորություն է տրվում։ Որպեսզի նման հնարավորություն չունենա, պետք է հակամարտությունը ոչ թե քաղաքական, այլ իրավական ճանապարհով կարգավորվի։ Ընդ որում՝ իրավական ճանապարհ ասվածի տակ չպետք է միայն միջազգային դատարան դիմելու տարբերակը հասկանալ։ Խոսքն առաջին հերթին հակամարտության ծագմանն ու կարգավորմանը վերաբերող բացառապես իրավական նշանակություն ունեցող բոլոր փաստերն ու փաստաթղթերը բանակցությունների առարկա դարձնելու, և այդ միջոցով հակամարտությունը կարգավորելու հնարավորության մասին է»,-ընդգծեց քաղաքագետը։

Ստեփան Հասան-Ջալալ յանը չի կարծում, որ ներկա փուլում հնարավոր է նշվածից բխող քաղաքականություն վարել. «Իմ կողմից մատնանշվածը հնարավոր է միայն իդեալական իշխանության պայմաններում։ Այս վարչակազմի օրոք Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային պետական շահերի սպասարկման առումով դրական ակնկալիք կամ հույս չպետք է ունենալ։ Իրենք հայկական զույգ պետությունների՝ Հայաստանի ու Արցախի դեմ այնքան հակաքայլեր են կատարել, որ միայն միամիտ մարդը կարող է հույս ունենալ, թե այս վարչակազմը կարող է ի շահ ՀՀ-ի կամ ԱՀ-ի որևէ քայլ անել։ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների ազգային, պետական շահերի առումով այս վարչակազմից որևէ դրական քայլ չի կարելի ակնկալել։ Այս մարդիկ չունեն պատշաճ գիտելիքներ, փորձառություն՝ իրականացնելու ազգային, պետական շահը սպասարկող քաղաքականություն։ Բացի այդ՝ տրամադրված ու հակված չեն սպասարկել ազգային ու պետական շահերը»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահներըԿա վարկած, որ Իրանի նախագահը ողջ չի մնացել2 մարդատար ավտոբուս է բախվել Բաքվում. վեց մարդ վիրավորվել էԻրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersԳազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարինՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըՌայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ կադրեր` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնըՓաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԸնկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBԳազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներԼարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել էՈրոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից