Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ինձ համար իմ հայրենիքը եղբայրս է, մի ամբողջություն էինք, հիմա կիսատ եմ մնացել». Սիրեկան Գասպարյանն անմահացել է Մատաղիսում՝ հրամանատարի կյանքը փրկելիս․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փոքր տարիքում եղբայրս շատ աշխույժ էր: Մեծ ընտանիք էինք, բնակվում էինք տատիկ-պապիկի ու մեր հորեղբոր ընտանիքի հետ: Տանը չորս երեխա էինք: Բոլորից աշխույժն ինքն էր, բոլորի սիրելին, հայրիկիս ընկերներն իրեն յուրահատուկ ուշադրություն էին դարձնում: Շատ խելացի էր, մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես էր փոքր տարիքից մայրիկիս հարցախեղդ անում, իրեն ամեն ինչ հետաքրքրում էր»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է Սիրեկանի քույրը՝ Նարինեն:

Ասում է՝ եղբորը երևի որևէ մեկն իր անունով չի դիմել, բոլորի համար նա Սիրոն էր: Վերհիշելով դպրոցական տարիները՝ նշում է՝ խելացի էր, բայց այնպես չէ, որ աշխատասեր էր և նստում, դաս էր սովորում: «Մեր տարբերությունն էլ հենց դա էր, ես ամբողջ օրը սովորում էի, ինքը գալիս էր, մի բան ինձանից լսում, դպրոցում ուշադիր լինում, և դա բավարար էր, որ լավ գնահատականներ ստանար: Ուսուցիչներն անգամ ասում էին՝ բա որ ավելի երկար ժամանակ ծախսես սովորելու վրա, գիտե՞ս, թե ինչ արդյունքներ կարող ես գրանցել: Իրեն բոլորը շատ էին սիրում՝ թե՛ ուսուցիչները, թե՛ դասընկերները՝ իր աշխուժության ու նաև պարզ տեսակի համար»:

Սիրոյի դպրոցն ավարտելը, ավելի կոնկրետ՝ վերջին քննությունն ու բանակ զորակոչվելը գրեթե միաժամանակ է տեղի ունեցել: «Իր համադասարանցիները հատուկ իր համար կազմակերպել և միասին գնացել էին Սուրբ Հովհաննես, այդ ժամանակ միայն Սիրոն էր մեկնում ծառայության: «Փոքր էին, երբ հորեղբորս տղայի հետ խոսելիս ու խաղալիս միշտ նույնն էր կրկնում՝ բանակ եմ գնալու, պիտի ծառայեմ: Իր զոհվելուց հետո մեզ փոխանցեցին մի թուղթ, որտեղ գրել է, թե ինչ է ուզում դառնալ: Դպրոցում ուսուցչուհին հանձնարարություն է տվել, Սիրոն գրել է իր երազանքների մասին: Նախ տուն է նկարել, կարծում եմ, որ դա իր ցանկությունն էր, որ մեր սեփական տունն ունենանք, և կողքին էլ գրել էր՝ մեծանամ, դառնալու եմ «վայեննի», ընդ որում՝ հենց այդպես է գրված»:

Սիրեկանի ժամկետային զինծառայությունն անցել է Արցախում՝ Մարտունի 3-ում: «Երբ ամեն անգամ հարցնում էինք, թե ոնց է, պատասխանը մեկն էր՝ ինձ մոտ ամեն ինչ լավ է, ինձ ոչինչ պետք չէ: Երբեք չի տրտնջացել, չենք իմացել՝ երբևէ դժվարություն ունեցե՞լ է: Արցախը շատ էր սիրում: Երբ խոսում էր նրա մասին, զգում էիր, որ Արցախն իր համար մի ուրիշ աշխարհ էր: Բանակի, հրամանատարների, ծառայակից ընկերների մասին սիրով էր պատմում: Մտերիմ քույր ու եղբայր ենք եղել, կարող էինք նստել ու ժամերով խոսել: Շատ լավ հրաձիգ էր, ծառայության ընթացքում մրցույթի էր մասնակցել, հաղթել էր, և, որպես խրախուսանք, իրեն արձակուրդ էին տրամադրել, բայց չեկավ՝ պատճառաբանելով, թե այդքան երկար ժամանակ է տրամադրելու, գումար է ծախսելու՝ տուն գալու ու վերադառնալու համար, ավելի լավ է չօգտվի իր արձակուրդից: Ամեն ինչ հաշվարկում էր»:

Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո Սիրեկանը որոշում է պայմանագրային ծառայության անցնել: Երբ հարցնում եմ, թե չկայի՞ն անհանգստություններ ընտանիքի անդամների մեջ, Նարինեն արձագանքում է՝ նախ՝ չէին կարող ազդել եղբոր որոշումների վրա: «Երբ ինչ-որ բան որոշում էր, ուրեմն՝ վերջ: Զորացրվելուց հետո մոտ երկու ամիս հետո անցավ պայմանագրային զինծառայության Գյումրիի ավիացիոն զորամասում: Որոշ ժամանակ անց պայմանագրային ծառայությունից դուրս եկավ, մեկնեց ՌԴ աշխատելու, որպեսզի մեր սեփական տունն ունենանք: Ասում էր՝ մի երկու տարի կաշխատեմ, հետո կվերադառնամ իմ աշխատանքին, առանց դրա չեմ կարող: Մեր ընտանիքից որևէ մեկը չի սիրել Հայաստանից դուրս ապրելը, անգամ Հայաստանում՝ Գյումրիից բացի այլ տեղ մեր կյանքը չենք պատկերացնում, միայն հայրիկս էր մեկնում արտագնա աշխատանքի: Մեկ տարի հետո վերադարձավ, համընկավ համավարակի շրջանի հետ, ու ՌԴ մեկնել չկարողացավ: Փորձեց վերադառնալ իր զորամաս, բայց ազատ տեղ չկար, առաջարկում էին սպասել, ինքն էլ անհամբեր էր, ուզում էր վերադառնալ ծառայությանը:

Այդ ընթացքում ցանկանում էր նաև Ակնա գնալ, մայրիկս չէր ուզում: Իր հետ խոսեցի, համոզեցի, որ մաման մենակ է, կանհանգստանա, հայրիկս մահացել էր: Ինձ լսեց և չգնաց: Ծառայության անցավ Վանաձորի ԴՈւՑ-ում: Իրենք Տավուշի սահմաններն էին պահում»: Սեպտեմբերի 28-ին Սիրոն մեկնում է Արցախ: «Պատերազմից մեկ շաբաթ առաջ իջել էր դիրքերից, մեր տուն էի գնացել, իրեն կարոտել էի, ուզում էի մերոնց հետ լինել: Ասաց՝ երկուշաբթի բարձրանալու ենք դիրքեր՝ ինժեներական աշխատանքների: Չգիտեմ՝ ինչ-որ բան գիտեր, թե ոչ, ամեն դեպքում մի փոքր շարժի մասին անգամ չէր կարող չիմանալ, կամ էլ գուցե նախապատրաստում էր իր գնալուն: Սեպտեմբերի 27-ին արթնացանք՝ համազգեստն էր հագնում, թե՝ տագնապ է, հետո ասաց, որ Արցախում պատերազմ է սկսվել: Այդ օրն իր զորամասում էր, հաջորդ օրն Արցախում, զանգեց՝ Տավուշում եմ, մեր կողքի դիրքերում ենք, կարող է կապ չլինի, ինձ չզանգեք, ես ձեզ կզանգեմ: Կասկածում էի, որ Արցախում է, հետո արդեն հստակ իմացա, որ այնտեղ է»:

Պատերազմի ժամանակ Սիրոն եղել է Ակնայում, Մատաղիսում, Ջրականում, վերջում նորից վերադարձել է Մատաղիս: «Հոկտեմբերի 13-ին ժամը մեկի կողմերն է դեպքը եղել: Ժամը չորսի կողմերը պետք է հերթափոխ լիներ, բայց այդ մի քանի ժամն ամեն ինչ փոխեց: Վերևից իրենց վրա կրակ է թափվել, հրամանատարը վիրավորվում է, խրամատի մեջ է լինում, եղբայրս ներս է մտնում, որ նրան դուրս բերի: Խրամատի դիմաց հինգ փոքր չափի սնարյադ է լինում, թշնամին հարվածում է, և այդ սնարյադները «թափվում են» իրենց վրա...»: Նարինեն ասում է՝ այնքան բան է լսել, որ երանի չլսեր, այնքան բաներ էին պատմում, որ ավելի լավ է չիմանար: «Բժիշկը մեզ ասաց, որ մինչև հասել է իրենց՝ երևի մի 50 վայրկյան, Սիրոն արդեն չի շնչել, իսկ հրամանատարը շտապօգնության մեքենայի մեջ հասցրել է միայն ասել՝ մի կպեք ոտքերիս, եթե չեմ ապրելու, ոչինչ մի արեք, չեմ դիմանում: Տղաները Սիրոյին շտապօգնության մեքենայով էին իջեցրել, դա մեզ թյուրիմացության մեջ էր գցել, որ վիրավոր է: Նույն օրը մեր հարազատները գիտեին, թե ինչ է եղել, սկսել էին ճշտումներ անել, մեզ ոչինչ չէին ասում: Հոկտեմբերի 5-9-ը Սիրոյենք շրջափակման մեջ էին եղել, 4 օր չէր զանգել: Վերջին զանգն ամսի 12-ին էր, մտածում էինք, որ մի երկու օր կարող է էլի չզանգել, փորձում էինք մեզ համոզել, որ դա նորմալ է»:

Իսկ հիմա մայրիկին ու քույրիկին ապրելու ուժ տալիս է Նարինեի աղջիկը: «Նախ՝ աղջիկս շատ նման է եղբորս, երբ փոքր տարիքի նկարներն ես նայում, նմանություն կա, իր հետաքրքրասիրությամբ ու հարցախեղդ անելու սովորությամբ է նման, խելացիությամբ ու աշխուժությամբ էլ քեռուն շատ է նման աղջիկս: Օրերի, ամիսների ընթացքում սովորեցի, որ սա իմ վիշտն է, միայնակ եմ տանջվում, որոշեցի իմ ցավը չփաթաթել որևէ մեկին, քիչ-քիչ փակվեցի, անգամ մայրիկիս հետ շատ չեմ խոսում: Սիրոյի մասին բոլորի հետ ժպիտով եմ խոսում, ինչ-որ պատմություններ վերհիշում: Ինձ համար իմ հայրենիքն իմ եղբայրն է: Մենք մի ամբողջություն էինք, իսկ հիմա ես կիսատ եմ մնացել: Որևէ բան ինձ իրականում չի փրկում այս աշխարհում, իմ ամեն օրը տանջանքով է անցնում, ուղղակի ուժեղ մարդ եմ, ոչինչ ցույց չեմ տալիս, իմ ուժին նաև եղբորս ուժն է ավելացել»:

Հ. Գ. - Սիրեկան Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Ընտանիքին զորամասից տեղեկացրել են, որ պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով, սակայն այն դեռ ընտանիքին չի փոխանցվել: Հուղարկավորված է Գյումրու «Շիրակ» պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԸնկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBԳազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներԼարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել էՈրոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ) ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել ՊՆ հայտարարությունը Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել Ֆրանսիան հատուկ ուժեր է պատրաստում Ռուսաստանի դեմ