Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Գյուղացիները լուրջ վնասներ են կրում և մեն-մենակ են մնացել իրենց հոգսերի ու խնդիրների առաջ»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ծիրանի բերքն այս տարի միջինից ավելի պակաս է։ Ցրտահարության, կարկտահարության, ուժեղ քամիների հետևանքները գնահատելուց հետո պարզ դարձավ, որ վնասն ավելի շատ է, քան կարող էինք պատկերացնել ամիսներ առաջ։ «Փաստի» հետ զրույցում հայտնել է գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք մթերման շրջանի խնդիրներին, խոսել հատկապես արտահանման դժվարություններից։

«Այս տարի հատկապես արտահանվող ծիրանի գինն է շատ ցածր, ինչն իր ազդեցությունն է ունենում նաև ներքին շուկայի վրա։ Եթե 15-20 տարի առաջ ծիրանը միջինը 400-500 դրամով էր արտահանվում, ապա այս տարի շատ արագ գինը նվազեց ու միջին գինը դարձավ 250 - 300 դրամ։ Առանձին դեպքերում մթերողներն անգամ 150, 100 դրամով են ծիրան արտահանել։ Ներքին շուկայում ևս գները ցածր են։ Ինչ վերաբերում է վերամշակող ընկերություններին, ապա ծիրանի մեծաքանակ գնումների կազմակերպման ու վերամշակման ուղղությամբ առանձնապես հետաքրքրություն չկա»,-ասաց Գառնիկ Պետրոսյանը։

Խոսելով դեպի Ռուսաստան ծիրան արտահանելու դժվարություններից ու խնդիրներից՝ նա մի քանի պատճառ առանձնացրեց։ «Ամենագլխավոր խոչընդոտը ռուսական ռուբլու արժեզրկումն է։ Բացի այդ, մեծաքանակ թուրքական և ուզբեկական ծիրան է արտահանվում ռուսական շուկա։ Ընդ որում, Ուզբեկստանից դեպի Մոսկվա ավիացիոն փոխադրումները 3-4 անգամ ավելի էժան են, քան Հայաստանից դեպի Մոսկվա։ Բնականաբար, գնային առումով ոչ մրցունակ ենք դառնում ՌԴ շուկայում։ Բացի այդ, կան խնդիրներ, որոնք ավանդաբար առաջանում են Վերին Լարսում, ամբողջ Հյուսիսային Կովկասում. լավ գիտենք, որ ռուսական շուկա մուտք գործելն այդքան հեշտ չէ»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այս ամենը հանգեցնում է խնդիրների։

Անդրադառնալով էկոնոմիկայի նախարարության այն պնդմանը, թե լոգիստիկ ծախսերի մասով էական սուբսիդավորում է արվում, Գ. Պետրոսյանն արձագանքեց. «Այդ սուբսիդավորումը ես չեմ տենսում, հասկանալի չէ, թե շղթայի ո՞ր օղակում է այն իրականացվում»։ Նրա խոսքով, առաջիկայում խնդրի առջև ենք կանգնելու նաև խաղողի մթերումների առումով։

«Հիշենք, թե նախորդ տարի ինչպիսի քաոսային վիճակ էր։ Խաղողի մթերման գները նվազեցին՝ հասնելով անգամ 100 դրամի։ Այս տարի նախորդ տարվանից շատ ավելի մտահոգիչ իրավիճակ է սպասվում։ Տխուր իրավիճակ է, բայց պատկան մարմինների կողմից որևէ գործնական քայլի մասին չի հայտարարվել։ Եթե այսպես շարունակվի, մենք շատ ծանր իրադրության առջև կկանգնենք, մինչդեռ բարձրագոչ հայտարարություններ էին անում՝ ասելով, թե խաղողագործությունը, պտղաբուծությունը մեր առաջատար, հեռանկարային ճյուղերն են։ Ներկա իրադրությունը այնպիսի ծանր իրավիճակի կհանգեցնի, որ մարդիկ ստիպված կլինեն քանդել խաղողի այգիները, թեպետ անցած տարի նման օրինակի արդեն ականատես եղանք։ Արմավիրի մարզում մի շարք խաղողագործներ իրենց այգիները ստիպված էին քանդել և այդ այգիներում այլ մշակաբույսեր մշակել»,-ասաց նա՝ շեշտելով, որ նմանօրինակ խնդիրներ կան նաև բանջարեղենի դեպքում։

«Բանջարեղենի առումով ևս վերամշակող ընկերությունների կողմից մեծ հետաքրքրություն չկա։ Մի շարք համայնքներում բանջարեղենի ցանքատարածքների ավելացում կա, բայց որևէ մեկը չգիտի, թե դրանց ինչ ճակատագիր է սպասվում։ Եթե վերամշակող ընկերությունները գնումներ չկատարեն, այս ուղղությամբ ևս խորը հիասթափություն կլինի։ Շատ ծանր իրավիճակ է ստեղծվել նաև կարտոֆիլագործների համար։ Անցած տարի կարտոֆիլի մանրածախ գինը հասել էր 500-600 դրամի, իսկ այսօր 70-80, առավելագույնը 90 դրամով է վաճառվում։ Այսինքն, ստացվում է, որ ինքնարժեքով կամ ինքնարժեքից մի փոքր ցածր գնով է գյուղացին կարտոֆիլ վաճառում և, բնականաբար, լուրջ վնասներ է կրելու»,-ասաց Պետրոսյանը՝ ընդգծելով, որ այս ամենը շղթայական ազդեցություն է ունենալու։

«Ստեղծված իրավիճակը արտադրության ծավալների կրճատման կհանգեցնի, ինչը հետո կրկին գների բարձրացման կբերի։ Սա է իրավիճակը, ինչը հետևանքն է նրա, որ չկա պետական կառավարման մի մարմին, որը հետամուտ կլինի խնդիրներին, ժամանակին լուծումներ կտա։ Եթե այսպես շարունակվի, գյուղացին շարունակաբար խնդիրների է բախվելու, և լուծումներ ոչ ոք չի առաջադրելու։ Այնպես չէ, որ եթե գյուղնախարարությունը գործեր, բոլոր խնդիրները լուծվելու էին, բայց նման վիճակ բացարձակապես չէինք ունենա։ Եթե գյուղատնտեսության նախարարությունը լիներ, անհամեմատ բարենպաստ վիճակում կլինեինք։ Այսօր խնդիրներին համակարգային մոտեցում չի ցուցաբերվում։ Անգամ այսօր ծագած խնդիրներին են լավագույն դեպքում կիսատ-պռատ լուծումներ տալիս, իսկ թե վաղն ինչ կլինի, բնականաբար, ոչ ոք չգիտի։ Համակարգ, հետևողական աշխատանք, ծրագրեր են պետք։ Երբ տնտեսության հիմնաքար հանդիսացող հսկայական ուղղություններից մեկն առանց պետական կառավարման մարմնի է մնում, որևէ հաջողություն չի կարող գրանցվել»,-հավելեց մեր զրուցակիցը։

Նախկին փոխնախարարը շեշտեց՝ այնպես չէ, որ գյուղացին միշտ պաշտպանված կամ լավ վիճակում է եղել. «Միշտ էլ խնդիրներ է ունեցել, եղել են դժգոհություններ, բայց գոնե գիտեին՝ ուր են գնում, ում են դիմում, որտեղ են հարցերը բարձրացնում։ Կար պետական կառավարում, կար մասնագիտական աջակցություն ու խորհրդատվություն։ Հիմա ամբողջ մարզային կառույցները լուծարվեցին, և չկա որևէ մեկը, որ գյուղացուն որևէ հարցում գոնե մասնագիտական խորհուրդներով աջակցի։ Գյուղացին մենմենակ է մնացել իր հոգսերի ու խնդիրների առաջ, անում է այնքան, որքան կարողանում է, ստանում է այնքան, որքան հնարավոր է։ Նման իրավիճակը չի կարող որևէ կերպ մոտիվացնել գյուղացուն, որն այսօր գյուղատնտեսությամբ լուրջ զբաղվելու որևէ շահագրգռվածություն չունի»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ընկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBԳազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներԼարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել էՈրոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ) ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել ՊՆ հայտարարությունը Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել Ֆրանսիան հատուկ ուժեր է պատրաստում Ռուսաստանի դեմՄայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան