Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մեր տան ուրախությունն էր, սիրտս չի ուզում հավատալ, որ Վահես էլ չկա». Վահե Կարապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին՝ Ներքին Հանդում․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Վահես շատ աշխույժ էր, ընկերասեր, բարի ու ազնիվ, նվիրված, խելացի ու հայրենասեր: Միշտ ուրախ էր, ժպիտը՝ դեմքին, չենք կարող հիշել մեկ օր, որ տխուր է եղել»,-այսպես է սկսվում Վահեի մայրիկի՝ տիկին Աննայի հետ զրույցը: Վահեն ծնունդով Էջմիածնի Արաքս գյուղից է, սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Մայրիկի խոսքով՝ գերազանց էր սովորում, իսկ վերջին տարիներին հարվածային էր: «Ռոբոտաշինությամբ և ծրագրավորմամբ էր հետաքրքրված: Դպրոցին զուգահեռ նաև հաճախել է Արմֆայթինգի Էջմիածնի մարզական ակումբ, երկու տարի ծառայել է ԵԿՄ-ի «Պատանի երկրապահ» ջոկատում: Վահեն տարված էր մեքենաներով: Թղթերով, պլաստմասսայով կարող էր մեքենաներ պատրաստել, իսկ մեքենայից ռոբոտ ստանալ: Ամուսինս կարողանում էր մեքենաներ «քանդել-հավաքել», իսկ Վահեն միշտ իր կողքին էր: Անգամ մեքենայի կմախքի վրա միայնակ նոր մեքենա է հավաքել: Վահեն BMW մակնիշի մեքենաների սիրահար էր: Armenian_BMW խումբ կա, բարեգործական ակցիաներ էին կազմակերպում, Վահեն մշտապես մասնակցում էր բոլոր նախաձեռնություններին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աննան:

Այսքանով BMW-ի հետ կապված պատմությունը չի ավարտվում և, երևի այդ ամենը վերհիշելով, մայրիկը հուզվում և հեռախոսը փոխանցում է դստերը՝ Դիանային. «Միշտ ասում էր, որ իր հարսանիքը սպիտակ BMW-ներով է կազմակերպելու: Անկեղծ ասած, չգիտենք՝ կռվի թեժ պահերին, թե ավելի վաղ, բայց զանգահարել էր իր ընկերներին ու խնդրել իր թաղումը BMW-ներով կազմակերպել: Երբ արդեն հստակ էր Վահեի զոհվելու փաստը և հուղարկավորության օրը, տղաներն այդ մասին իրենց սոցցանցի էջում գրել էին, և կյանքի կոչեցին Վահեի վերջին ցանկությունը»: Ընկերները Վահեին չեն մոռանում. օրինակ՝ Սուրեն Աղաջանյանը, ըմբշամարտի Եվրոպայի արծաթե մեդալակիր դառնալով, հաղթանակը նվիրեց ընկերոջը: Վահեն դպրոցն ավարտել է 2022 թ. հունիսի 3-ին, օրեր անց՝ հունիսի 28-ին՝ զորակոչվել բանակ: Ծառայության է անցել Կապանի զորամասում, այնուհետև տեղափոխվել Ներքին Հանդ: Քույրիկի խոսքով, զորացրվելուց հետո առաջին նպատակն ամուսնությունն էր:

«Ընկերուհի ուներ, անգամ երեխաների անուններն էր որոշել, ամեն ինչ ծրագրել էր: Ցանկություն ուներ ԱԱԾ-ում աշխատել, ուսումը և իր հետագա աշխատանքը կապում էր այդ ոլորտի հետ: Հայրենասեր էր շատ ու հատկապես 44-օրյա պատերազմից հետո կարծես վրեժով լցված լիներ: Երբ ծառայության օրերին խոսում էինք իր հետ, ասում էր՝ պատերազմ լինի, հենց իր բառերը մեջբերեմ՝ բոլորին «փրթեմ-թափեմ»: Գուցե կանխազգացո՞ւմ էր: Ծառայության ընթացքից շատ գոհ էր, երբեք որևէ բանից չի տրտնջացել: Տղաներին զորակոչվելուց առաջ նկարահանել էին, Վահեն ասում է. «Շուտ ծառայենք, հասնենք մեր ծնողներին: Աստված չանի, եթե պատերազմ լինի, ամեն ինչ անելու ենք, որ մեր ծնողները գլուխները հանգիստ բարձին դնեն: Տրամադրությունը մարտական է»»: Վահեն տուն է զանգել սեպտեմբերի 12-ին՝ ժամը 21:30-ին, մայրիկին ասել, որ պառկում են քնելու, և բարի գիշեր մաղթել:

Տիկին Աննան է պատմում. «Երբ կռիվն սկսվեց, զանգահարեցինք իրեն, մեզ հանգստացրեց՝ ասելով, որ իր հետ ամեն ինչ կարգին է, կիլոմետրերով հեռու է մարտական գործողություններից: Ամուսինս ուզում էր գնալ, թույլ չտվեց: Կապի մեջ էինք, գրում էր, որ ամեն ինչ նորմալ է: Ժամը չորսից հետո նամակների բովանդակությունը փոխվեց՝ բոլորիդ սիրում եմ, ձեզ լավ նայեք: Ու ես այլևս չկարողացա իր հետ կապվել: Առավոտյան ժամը 08:30-ին ամուսնուս հետ էր խոսել՝ պա՛պ ջան, ամեն ինչ նորմալ է, ձեզ լավ նայեք: Հետո աղջկաս ամուսինն ասաց, որ ոչինչ էլ լավ չի, Վահեն շրջափակման մեջ է, թշնամին լցվել է դիրքերը, երեխեքը չեն կարողանա դուրս գալ: Բայց արդեն ուշ էր: Աղջկաս ամուսնուն ասել էր՝ մերոնց լավ կնայես, մեզ մոտ ո՛չ սպա կա, ո՛չ հրամանատար, մեզ թողել ու փախել են: Նա ձայներ էր լսել, հարցրել Վահեին, թե ովքեր են, պատասխանել էր՝ դրանք են, լցվել են դիրքերը, ասում են, որ հանձնվենք, բայց գերի ընկնող ու հանձնվող չենք, ինչ ուզում է լինի, մեր դիրքը չենք տալու: Դա իր վերջին խոսակցությունն է եղել ժամը 11:00-11:15-ի կողմերը: Դրանից հետո իր հեռախոսն անհասանելի էր: Դիրքում 6 կամ 7 հոգի են եղել, դա տեսել ենք ադրբեջանցիների՝ համացանցում տեղադրած տեսանյութում: Այդքանով են մնացել դիրքում»:

Օգոստոսի 30-ին տղաներին տեղափոխել էին Ներքին Հանդ, մինչև սեպտեմբերի 12-ը մնացել էին այնտեղի դպրոցում: Ամսի 12-ի գիշերն ընկերներին ասել էր, որ իրենց երեկոյան տարել են ինժեներական աշխատանքների, սպաները գնացել են բահ ու քլունգ բերելու, իրենց մոտ ո՛չ սպա կա, ո՛չ հրամանատար, իսկ գիշերը կռիվը սկսվել էր: Օրեր անց ադրբեջանական կողմը փոխանցում է մեր 32 զինվորների մարմինները, այդ թվում՝ Վահեինը: «Մինչև սեպտեմբերի 28-ն ինձ չէին ասում, որ իրեն «գտել են», ամուսինս և փեսաս իրեն տեսել էին, բայց իր հեռախոսից զանգ էր գնացել ինչ-որ համարի, ոմանք ասել էին, որ Վահեն ողջ է, կասկածներ էին առաջացել, որ գուցե Վահեի մարմինը չէ: Չուներ դաջվածքներ, սպիներ, որևէ նշան չուներ, որոշել էին ԴՆԹ-ից հետո միայն մարմինը փոխանցել մեզ»: Սեպտեմբերի 28-ին ԴՆԹ-ն հաստատում է, որ Վահեն է, այդ ժամանակ մայրիկն իմանում է, որ որդին զոհվել է: Ասում է՝ Վահեն այնքան վթարներից էր փրկվել, առանց որևէ վնասվածքի դուրս եկել ջարդուփշուր եղած մեքենայից, որ հույս ուներ՝ այս փորձանքից էլ, որ պատերազմ է կոչվում, որդին կկարողանա անվնաս դուրս գալ, բայց, ավաղ...

Վահեն անսահման կապված էր քույրիկի ու նրա երկու երեխաների հետ, քրոջն էլ միշտ ասում էր՝ «հալալս, կեսս»: Չնայած, որ երկուսից կրտսերը Վահեն էր, բայց շատ հասուն էր, մայրիկի խոսքով՝ առհասարակ հասուն էր իր տարիքի համեմատ, ընկերություն էլ անում էր իրենից տարիքով մեծերի հետ: «Մի անգամ ուսուցչուհին ասաց, որ դասընկերների հետ չի շփվում, Վահեն էլ ինձ ասաց՝ մա՛մ ջան, ոնց որ երեխա լինեն, իրենց ի՞նչ բացատրեմ: Կռվել չէր սիրում՝ ինչի՞ կռիվ անեմ, լեզու ունեմ, կարող եմ խոսել, բացատրել: Վահեն կարողանում էր բոլորի հետ լեզու գտնել, ոնց ասում են՝ աստղով էր, մարդիկ սիրում էին իր հետ շփվել, իրեն ճանաչողները Վահեի շուրջն էին հավաքվում, ուզում իր հետ ընկերություն անել: Մեծերի հետ մեծ էր, փոքրերի հետ՝ փոքր: Տուն էր մտնում, և մեր տրամադրությունը միանգամից փոխվում էր, մեր տան ուրախությունն էր: Հիմա դպրոցում որևէ միջոցառում առանց Վահեի չի անցնում: Տնօրենն ասում է՝ երբ դուրս եմ գալիս, կարծես միշտ Վահեին իր տեղում կանգնած տեսնեմ»: Հիմա ծնողներին ապրելու ուժ տալիս են Վահեի քույրիկը և նրա երեխաները, կամ, ինչպես մայրիկն է ասում՝ «ուժ են տալիս, որ չխելագարվեմ»:

«Տղա թոռնիկս շատ նման է Վահեին, երբ տանը վազվզում է, կարծես վերադառնամ Վահեի մանկության տարիներ: Աղջիկ թոռնիկս շատ կապված էր քեռու հետ, ամեն անգամ կանգնում է նրա նկարների մոտ ու ասում՝ տատի՛կ, մի՛ լացիր, Վահեն ասել է, որ անպայման գալու է»: Իսկ Դիանան շարունակում է սպասել եղբոր զանգին. «Շատ կապված, ջերմ ու սիրով քույր ու եղբայր ենք եղել: Սեպտեմբերի 14-ին իմ ծննդյան օրն է, և ես սպասում էի իր զանգին, իր շնորհավորանքին, մինչև հիմա էլ սպասում եմ: Չնայած որ իրեն տեսել եմ, բայց սիրտս չի ուզում հավատալ, որ Վահես էլ չկա: Վերջին զանգի ժամանակ ասաց, որ բոլորիս սիրում է, որ մերոնց մենակ չթողնեմ: Ուզում եմ մի օր երազումս տեսնել իրեն, այնքան շատ հարցեր ունեմ, որոնց պատասխաններն ուզում եմ Վահեից լսել»:

Հ. Գ. - Վահե Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական հերթապահություն» և «Մարտական ծառայություն» մեդալներով: Պարգևատրվել է նաև ԵԿՄ-ի կողմից: Հուղարկավորված է հայրենի Արաքս գյուղի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԸնկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBԳազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներԼարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել էՈրոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ) ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել ՊՆ հայտարարությունը Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է