Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Կանգնել է թուրքի դիմաց՝ ուզում ես` խփի, բայց իմ դիրքից չեմ իջնելու». Գոռ Համբարձումյանն անմահացել է Ներքին Հանդի դիրքում․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Գոռս հանգիստ երեխա էր, շատ բարի: Երբեմն իրեն ասում էի ՝ այս դարում կա՞ տղա երեխա, որ այսքան բարի լինի: Զորամասում էլ ասում էին՝ մեր բարի Գոռոն: Զուսպ էր, որևէ մեկին չէր նեղացնում, վեճերից ու կռիվներից շատ հեռու էր: Ասում էր՝ հիմար մարդն է կռվի մեջ ընկնում, խփելը միշտ էլ կա, ավելի ճիշտ է խոսել, խնդիրները հարթել ու ամեն ինչ մոռանալ: Փոքրուց էր այդպիսին: Բարձր դասարաններում աշխուժացավ, բայց բարությունն իր ներսից որևէ տեղ չկորավ: Դա իր տեսակն էր: Մտածելակերպով, շարժ ու ձևով շատ հասուն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անժելան՝ Գոռի մայրիկը:

Իններորդ դասարանն ավարտելուց հետո Գոռն ուսումը շարունակեց Երևանի հենակետային բժշկական քոլեջում՝ «Ատամնատեխնիկական գործ» բաժնում: 8 տարի շարունակ զբաղվել է բռնցքամարտով, ունի բազմաթիվ մրցանակներ, մեդալներ ու պատվոգրեր. «Հետաքրքիր է, բայց իր բարի ու հանգիստ տեսակին զուգահեռ ռինգում պետք է միշտ հաղթեր, ասում էր՝ պարտվելն իմը չէ, ու շեշտում՝ ցանկացած բան կա՛մ պետք է լավ անես, կա՛մ ընդհանրապես չանես: Ինքն իր հանդեպ խստապահանջ էր, հետևում էր քաշին, որ այն չավելանա, ամեն ինչ պետք է կատարյալ լիներ»:

Քոլեջն ավարտելուց հետո ուսումը շարունակում է Եվրոպական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում: «Դասախոսները հիմա էլ ամեն առիթով գովասանքի խոսքեր են ասում Գոռիս հասցեին, շեշտում՝ անասելի դաստիարակված տղա էր Գոռը, նույն բնութագիրը մեզ նաև զորամասից էին փոխանցում»: Գոռը մեկ կիսամյակ է հասցրել ուսանող լինել: Մայրիկն ասում է՝ 44-օրյա պատերազմից հետո առաջին զորակոչով որդին մեկնեց ծառայության: «Պատերազմի ժամանակ մեծ թվով երիտասարդների կորցրեցինք, հույս ունեի, որ պատերազմից հետո մեր զինվորների նկատմամբ ավելի հոգատար էին լինելու, ուշադիր, այդ կերպ էի պատկերացնում, վստահ էի, որ մեր այդքան կորուստներից հետո պետք է մեր ամեն զինվորի կյանքի համար դողային: Գոռս շատ հայրենասեր էր, պաշտում էր Մոնթեին: Ասում էր՝ ավելի լավ է մարդն ապրի 20-25 տարի, բայց լավ գործ անի այս կյանքում, ինձ պետք չի, որ հարյուր տարի ապրեմ, բայց ինձ ոչ ոք չհիշի, այդպիսի կյանքն ո՞ւմ է պետք, լավ է կարճ կյանք ունենալ, բայց ինչ-որ կարևոր գործ անել հայրենիքի համար: Ու միշտ Մոնթեին էր օրինակ բերում, ասում՝ տեսեք, թե Մոնթեն ինչ տղա է: Մոնթեի մարտական ուղիով հպարտանում էր»:

Գոռը 2021 թ. մարտի 3-ին զորակոչվում է բանակ, ծառայությունն անցնում էր Կապանի զորամասում: Դիրքի ավագ էր: «Գոհ էր ծառայությունից, երբեք չի տրտնջացել: Երբեմն իրեն ասում էի՝ Գո՛ռ ջան, ինձ թվում է, որ Ծաղկաձորի հինգաստղանի հյուրանոցում ես: Մարդկանցից ուրիշ բաներ էի լսում, իսկ Գոռն ուրիշ բաներ էր խոսում: «Մամա՛, ուրիշներին մի լսի, ամեն ինչ շատ լավ է, ինձ զգում եմ, ինչպես իմ ընտանիքում: Մի տարիքի տղաներ ենք, բոլորս այստեղ մի նպատակի համար ենք: Հինգ ամիս անց, երբ սկսեց դիրքերում հերթապահություն իրականացնել, ավելի շատ սիրեց ծառայությունը: Պաշտում էր Սյունիքը: Ներքին Հանդի «Սոսու պուրակի» մասին էր շատ խոսում, այդ դիրքում Գոռս շատ է եղել: Ասում էր՝ մամա՛, դրախտավայր է, ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում նման վայր չկա: Չեմ թողնի դրանք մեկ մետր առաջ գան:

Սյունիքը շատ էր սիրում, նաև դիրքերն էր սիրում: Զգոն դիրքապահ էր: Գոռիս դեպքից հետո ընկերները մեզ այցի եկան և պատմեցին ծառայության մասին: Գոռս որևէ բան չի պատմել դիրքերում իր ծառայության ընթացքից: Չգիտեի, թե երբ է դիրքեր բարձրանում և երբ իջնում, ասում էր՝ դա գաղտնիք է, հեռախոսով խոսելու բան չէ, թե քանի հոգով ու երբ ենք գնում: Ընկերները պատմում էին՝ եթե մի անգամ որևէ մեկը Գոռի հետ դիրքեր էր բարձրանում, հետո մշտապես ձգտում էր նրա հետ գնալ: Դիրքի ավագ լինելով՝ շատ ուշադիր էր, երբ ինչ-որ մեկի քունը տանում էր, ուղարկում էր քնելու՝ քո տեղը մեկ ժամ կկանգնեմ, սա պետական սահման է, սահմանի հետ խաղ չենք անում, մեր հետևում մեր ազգն ու մեր ընտանիքներն են, պետք է զգոն լինենք»: Գոռն արձակուրդում էր, սեպտեմբերի 5-ին վերադարձավ իր ծառայության վայր:

«Սեպտեմբերի 9-ին իրենց տեղափոխում են Ներքին Հանդի դպրոց: Անհանգիստ էի՝ Գո՛ռ ջան, զինվորին ինչո՞ւ պիտի տանեն դպրոց, պիտի կա՛մ կրակայիններ անեք, կա՛մ էլ զորամասում լինեք: Սեպտեմբերի 12-ի երեկոյան զանգեց հայրիկին՝ պա՛պ ջան, գնում եմ դիրքեր, հեռախոսս լիցքավորի, որ ինտերնետ ունենամ: Ամուսինս զարմացավ՝ երեկոյան 8-9-ին ինչո՞ւ եք դիրքեր բարձրանում: Գոռը հանգիստ, առանց հարցերի գնացել էր՝ որպես պարտականություն: Սեպտեմբերի 13-ին՝ գիշերը ժամը 4-ին, Գոռս ինձ ձայնային հաղորդագրություն ուղարկեց՝ մա՛մ ջան, ամեն ինչ շատ լավ է, չանհանգստանաք, եթե չզանգեմ, կապի խնդիր է: Մի տեսակ հանգստացա, բացի դա, որևէ կողմնակի ձայն չէր լսվում, հետո իմացանք, որ շրջափակման մեջ էր: Մինչև ժամը 11:30-ը շուտ-շուտ զանգում էր, դա ինձ անհանգստացնում էր, իրեն բնորոշ բան չէր: Լուրերն եմ կարդում, որ մարտեր են ընթանում, սկսեցի լաց լինել՝ Գո՛ռ ջան, պատերազմ է, «մա՛մ ջան, ոչ մի պատերազմ չկա, հանգիստ եղիր»:

Ժամը 11:30-ին եղբոր հետ խոսեց, փոքր տղաս հարցրեց՝ ոնց որ ամեն ինչ լո՞ւրջ է, Գոռի պատասխանն էր՝ չէ, Աբո՛ւլ ջան, նախապատերազմական վիճակ է, մի երկու հատ կրակում են: Մի ժամ հետո իմ Գոռն էլ չկար: Մեզ հետ խոսելիս շրջափակման մեջ է եղել: Երբ հանդիպեցի իր հետ ծառայած տղաների ծնողներին, այնպիսի բաներ իմացա, ուղղակի ապշում էի: Թուրքը կանգնել է իրենց դիմաց, ասել՝ զենքերը վայր դրեք ու դիրքը հանձնեք մեզ: Գոռս, որպես դիրքի ավագ, ասել է, որ դիրք չի հանձնելու, կյանքի գնով պահելու է՝ տղե՛րք, մինչև վերջ պահելու ենք մեր դիրքը: 22 նորակոչիկի կյանք է փրկել: Առավոտյան, երբ մի քիչ հանգիստ պահ է եղել, նորակոչիկներին ասել է, որ իջնեն դիրքից՝ ձեր ձեռքին զենք չեմ տեսել, տղե՛րք, ի՞նչ պետք է անեք, իջե՛ք դիրքից: Մնացել են երկու նորակոչիկ և իրենք «մեծերով»: Երեխեքը փրկվել են, ու իրենք են շատ բաներ պատմում, ասում են նաև, որ հրետանուն շատ ճիշտ կոորդինատներ է փոխանցել, արդյունքում կարողացել են հստակ հարվածներ հասցնել թշնամուն»:

Իսկ հետո... «Հինգ օր փնտրեցինք իմ Գոռին, չէի հավատում, որ իրեն կարող է ինչ-որ բան պատահել, ասում էի՝ անտառներում կլինի, բազմաթիվ զորավարժությունների է մասնակցել, անգիր գիտի տեղանքը, բայց ինքը կանգնել է թուրքի դիմաց՝ ուզում ես՝ խփի, բայց իմ դիրքից չեմ իջնելու: Գոռս հրազենային վիրավորումից է զոհվել»: Գոռն այն 37 տղաներից մեկն էր, որոնց մարմինները սեպտեմբերի 17-ին Շուշիից փոխանցեցին հայկական կողմին: «Երբ իմ Գոռն արձակուրդ էր եկել, Երուսաղեմից բերված փոքրիկ խաչը դրեցի իր համազգեստի՝ թևի գրպանում:

Երբ իրեն փնտրում էինք, ինձ ցույց տվեցին այն՝ հարցնելով, թե Գոռի՞նն է, դրական պատասխան տվեցի՝ առանց գլխի ընկնելու, թե ինչո՞ւ են հարցնում... դաժան օրեր էին: Գոռի նկարը նաև թուրքական տելեգրամյան ալիքներում էր, գրել էին՝ «армянский террорист», մտածում եմ, թե այդ ինչպիսի վնասներ է հասցրել թշնամուն, որ դեմքը ֆիքսել են ու նման բնորոշում տվել»:Գոռից հետո մայրիկի համար ապրելու իմաստ ու լուսավոր կետ դարձել է կրտսեր որդին: «Այդ ընթացքում միայն մեռնել էի ուզում: Մի ընթացք վատ էի զգում ինձ, մի քանի օր չգնացի Գոռիս մոտ, երբ գնացի, տեսա, որ քամին շրջել է ծաղիկները: Հասկացա, որ այնքան ուժեղ պետք է լինեմ, որ իմ Գոռի հիշատակը վառ պահեմ: Ինձ իմ տղաներն են ապրեցնում»:

Հ. Գ. - Գոռ Համբարձումյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Մարտական հերթապահություն» մեդալով և «Քաջարի մարտիկ» կրծքանշանով: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Ջրվեժում՝ ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահներըԿա վարկած, որ Իրանի նախագահը ողջ չի մնացել2 մարդատար ավտոբուս է բախվել Բաքվում. վեց մարդ վիրավորվել էԻրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersԳազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարինՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըՌայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ կադրեր` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնըՓաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԸնկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBԳազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներԼարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել էՈրոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից