Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Երազներով հասկացա, որ Դավիթս էլ չկա, վիրավոր գալիս էր, փաթաթվում՝ մա՛մ, եկել եմ, բայց նորից պիտի գնամ». Դավիթ Վարդանյանն անմահացել է Վարանդայում, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Դավիթս շատ խելոք, համեստ ու հանգիստ, յուրօրինակ երեխա էր: Աշխատասեր էր, ընկերասեր, շատերն են հիմա ասում` երանի չճանաչեինք իրեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հռիփսիմեն՝ Դավիթի մայրիկը: Դավիթը ծնվել է Քասախում, այնտեղ է անցել նրա մանկությունը, սակայն 2013 թ.-ին ընտանիքը տեղափոխվել է Օշական: «Միշտ ասում էր՝ և՛ Քասախից եմ, և՛ Օշականից։ Օշականը շատ սիրում էր, արագ հարմարվեց նոր միջավայրին»,-վերհիշում է մայրիկը։ Ի դեպ, մեր զրույցի այս րոպեներին մի պահ խառնվեցին ներկան ու անցյալը: Մայրիկն ասում է՝ «Դավիթը շատ է սիրում…», հետո արագ-արագ ինքն իրեն ուղղում է ու շարունակում զրույցը` «սիրում էր...»: Պատերազմից համարյա երեք տարի անց էլ շատ դժվար է նոր իրականությունն ընդունելը։

Տիկին Հռիփսիմեի խոսքով, սովորելուն զուգահեռ որդին նաև աշխատում էր: Նաև տարբեր սպորտաձևերի է հաճախել` բռնցքամարտի, կարատեի: «Բայց իր հիմնական սերը մեքենաներն էին: Իններորդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակեց Շիրակի թիվ վեց ուսումնարանում: Մասնագիտանում էր մեքենաների գծով։ Աշխատում էր, մեքենաներ վերանորոգում: Բանակից վերադառնալուց հետո էլ իր ապագան այդ ոլորտում էր տեսնում։ Մենք էլ լիարժեքորեն համաձայն էինք իր այդ որոշման հետ: Շատ հաճույքով էր աշխատում, բնական է, որ դեմ լինել չէինք կարող»,-նշում է զրուցակիցս։

2020 թ. հունվարի 17-ին Դավիթը զորակոչվում է ծառայության: Առաջին վեց ամիսը ծառայությունն անցկացնում է Արմավիրի ուսումնական զորամասում, մասնագիտանում է որպես տանկի մեխանիկ։ Հունիսին տեղափոխվում է Վարանդա (Ֆիզուլի)։

Նյութեր պատրաստելիս ծնողներից երբեմն լսում եմ՝ «երբ տղաս պետք է զորակոչվեր ծառայության, ինչ-որ վատ կանխազգացում ունեի»: Դավիթի մասին զրույցի ժամանակ էլ նույն միտքը լսեցի. «Երբ Դավիթը պետք է բանակ գնար, հետո արդեն ծառայում էր, շատ-շատ էի վախենում»: Երբ հարցնում եմ` կանխազգացում էր, մայրիկն արձագանքում է՝ «երևի թե, ինտուիցիաս, կարծես, ինչ-որ բան հուշեր»: Իսկ Դավիթը շատ գոհ էր ծառայության ընթացքից, երբեք չի տրտնջացել։ «Տանկի մեխանիկ էր, երևի թե մեքենաների սերը նաև տանկին էր փոխանցվել։ Միշտ զանգում էր ուրախ ձայնով՝ մա՛մ, ամեն ինչ լավ է, մա՛մ, գնում ենք մրցումների: Հաջողություններ ուներ այդ մրցումների ժամանակ, մրցանակներ, առաջին տեղ։ Հետո արդեն տեղափոխեցին Վարանդա, ասում էր, որ օրը շատ հանգիստ է անցնում: Ոչ մի դժգոհություն չի ունեցել»:

Բայց հանգիստ կյանքի ընթացքը փոխեց պատերազմը, որը 44 օր տևեց, Դավիթի համար` ավելի քիչ: «Սեպտեմբերի 26-ին Դավիթս չզանգեց, զարմացա, մտածեցի` գուցե զբաղված է։ Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, ես այդ օրը ժամը 6-ից աշխատանքի էի, առավոտյան դեռ չգիտեի, որ պատերազմ է: Աշխատողներն անընդհատ հարցնում էին՝ Դավիթը զանգե՞լ է, ասում էի, որ չեմ խոսել Դավիթիս հետ: Ու մի տեսակ զարմանում էի, թե ինչու են բոլորը հերթով Դավիթից հարցնում, հետաքրքրվում՝ զանգել է, թե ոչ։ Երևի ժամը 10-ի կողմերն էր, մայրիկս զանգեց՝ Հռիփսիմե, Դավիթը զանգե՞լ է: Բնական է, որ նույն պատասխանը տվեցի, ինչ բոլորին: Մամայիս հետ խոսելիս լսեցի հեռուստացույցի ձայնը, որ «ԱԹՍ-ները հարվածել են զինվորներին...»: Միանգամից արձագանքեցի՝ մա՛մ, պատերազմ է սկսվել: Մայրիկս բացասական պատասխան տվեց: Բայց արդեն հստակ հասկացա, թե ինչու էին բոլորը տղայիցս հարցնում, հետաքրքրվում՝ զանգել է ինձ, թե ոչ: Մայրիկիս հետ զրույցն ընդհատեցի ու միանգամից զանգեցի Դավիթիս, բայց անհասանելի էր: Մինչև հոկտեմբերի 6-ը Դավիթս անհասանելի էր, մինչև այդ օրը նրա հետ կապ չի եղել։ Այդ ընթացքում քույրիկս ինձ տեսանյութեր էր ուղարկում, կադրերում Դավիթիս ձայնն է լսվում, ասում են՝ Դավիթ, խփեցիր, ասում է՝ խփել եմ: Ձայնն էր Դավիթիս ձայնին նման, բացի դա էլ` կադրում երևացող տղան քայլվածքով, կառուցվածքով շատ նման էր Դավիթիս: Այդ օրը երեխես զանգեց, մի քանի օր զանգում էր, խոսում էինք, գիտեինք, որ իր հետ ամեն բան կարգին է։

Վերջին զանգը հոկտեմբերի 12-ին էր՝ ժամը երեքից քսան պակաս: Այդ պահից հետո որևէ զանգ, լուր չենք ստացել»: Դավիթի ընտանիքը սպասման ռեժիմում ապրել է մի քանի ամիս։ «2021 թ. մարտի 20- ին Ադրբեջանը 15 հայ զինծառայողի դի է փոխանցում հայկական կողմին Վարանդա- Կարմիր շուկա հատվածից: Մեր երեխեքն էին, իմ ներքին զգացողությունը միանգամից ասաց` իմ Դավիթն իրենց մեջ է։ Այդ օրը Վարանդայում զոհված տղաներից մեկի հոգեհանգստին էինք գնում, մեքենայի մեջ տեղեկանում ենք, որ Ադրբեջանը դիեր է փոխանցում Հայաստանին: Միանգամից արձագանքեցի՝ Դավիթս է»։ Դավիթի զոհվելու օրը հոկտեմբերի 18-ն է, վայրը՝ Վարանդան, իսկ այդ փաստերի հավաստումը հետևյալն է. «Հոկտեմբերի 16-ին երեխեքը դուրս են եկել Վարանդայից, 17-ին անտառներում են եղել, իսկ 18-ին արդեն... Դավիթի դեպքում հրազենային վիրավորումը գլխից էր: Մեզ նաև նկարներ էին ուղարկել, թե ինչպես են երեխեքին սպանել, գետնին պառկած էին: Սոցցանցերում թշնամին Դավիթիս նկարների տակ տեղադրում էր այդ նկարները»:

Մայրիկն ասում է՝ որդու մասին լուր չիմանալու ամիսները սարսափելի էին, որևէ մեկի հետ շփվել չէին ուզում, ոչինչ անել չէին ուզում: «Երբ Դավիթս չէր զանգում, արդեն տագնապի մեջ էի։ Ամուսնուս ասում էի` իրենից չի, որ չի զանգում: Սկսեցի նախարարության թեժ գծին զանգել։ Ինձ ասացին, որ Ստեփանակերտի հիվանդանոցում Դավիթ Վարդանյան անուն-ազգանունով վիրավոր զինվոր է եղել, բուժում է ստացել ու անցել ծառայության։ Մի որոշ ժամանակ էլի չէինք կարողանում որևէ տեղեկություն իմանալ: Իսկ հետո իմ երազներով հասկացա, որ Դավիթս էլ չկա: Երազումս տեսնում էի, որ որդիս վիրավոր գալիս է, փաթաթվում ու ասում՝ մա՛մ, եկել եմ, բայց նորից պիտի գնամ: Բայց երբ Դավիթիս գտանք, էլ նման երազներ չէի տեսնում: Միայն այն ժամանակ, երբ ԴՆԹ-ն հաստատվեց, արդեն հոգեհանգստի օրն էր, երազումս Դավիթիս նկարը քամին քշեց դեպի Արցախ, ավելի կոնկրետ` Ֆիզուլի, չոր ծառերի մոտ»:

Դավիթը տիկին Հռիփսիմեի ավագ որդին է, նա իրենից փոքր քույր ու եղբայր ունի, որոնք ծնվել են նույն տարում, տարիքային տարբերությունը 10 ամիս է։ «Ուզում եմ կրկին մայրանալ, որ Դավիթս վերածնվի, դեռ չի ստացվում, թողել եմ Աստծո հույսին: Հիմա ապրում ենք մեր երկու երեխայի համար։ Ինը տարեկան են։ Ամեն օր հիշում են Դավիթին»:

Հ. Գ. - Դավիթ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև տարբեր կազմակերպությունների կողմից: Հուղարկավորված է Քասախի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԸնկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBԳազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներԼարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել էՈրոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ) ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել ՊՆ հայտարարությունը Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է