Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Աճող թվերի մեջ կազմակերպված զբոսաշրջությունը շատ չնչին տոկոս է կազմում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներքին զբոսաշրջությունը վերականգնվել է, զարգանում է, իսկ ցուցանիշներով գերազանցում է նույնիսկ մինչև կորոնավիրուսի համավարակը եղած ցուցանիշները։ «Փաստի» հետ զրույցում այս մասին հայտնել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, որի հետ զրույցում խոսել ենք զբոսաշրջության միտումներից։

«Եթե թվերով նայենք, ապա ներքին զբոսաշրջությունն իր ցուցանիշներով գերազանցել է նաև 2019 թվականի ցուցանիշները. այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով զգալի աճ ունենք։ Կարծում եմ՝ առաջին վեց ամիսների տվյալներով նախորդ տարիների նույն ժամանակահատվածների համեմատ զգալի աճ կարձանագրվի։ Ինչ վերաբերում է ներգնա զբոսաշրջությանը, ապա այս ուղղությամբ ևս աճ է արձանագրվել։ Երբ դիտարկում ենք վիճակագրությունը, տեսնում ենք, որ նախորդ տարիների համեմատ թվերը գնալով աճում են։ Ներգնա զբոսաշրջության ցուցանիշները 2022-ին 2021-ի համեմատ զգալի՝ անգամ կրկնակիից ավելի աճել էին, բայց չէին հասել 2019-ի ցուցանիշին։ 2022-ին ունեցել ենք շուրջ 1 670 000 ներգնա զբոսաշրջային այցելություն, իսկ 2019-ին այդ ցուցանիշը եղել է 1 միլիոն 894 հազար։ 2023- ին բավականին աճ կա։ Կարող ենք կանխատեսել, որ եթե արհավիրքներ չլինեն, ապա այս տարի կարող ենք գերազանցել ներգնա զբոսաշրջության 2019-ի ցուցանիշը։ Չեմ բացառում, որ կգերազանցենք նաև 2 միլիոնի ցուցանիշը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Մեր զրուցակիցը, սակայն, այլ հարցեր է կարևորում, որոնք, ըստ նրա, ավելի կարևոր են, քան թվերը։ «Մշտապես պետք է մտածենք, բացի թվային, քանակական աճից, իրականում օգտվո՞ւմ ենք զբոսաշրջության ընձեռած բոլոր հնարավորություններից, քանակական աճը նպաստո՞ւմ է մեր խնդիրների լուծմանը, այն դրական ազդեցություն ունենո՞ւմ է տնտեսական, սոցիալական, մշակութային, բնապահպանական, քաղաքական ուղղություններում։ Հարց է՝ քանակը որակ ապահովո՞ւմ է, զարգացումը կայո՞ւն է։ Հարցերը կարևոր են հատկապես այսօր, երբ անվտանգությունից խոսելիս շատ հաճախ մոռանում ենք նաև մշակութային, տեղեկատվական անվտանգության մասին։ Կարողանո՞ւմ ենք խնդիրները լուծել զբոսաշրջության միջոցով, թե՞ հակառակը՝ նշած ուղղություններով կարող ենք վնասներ կրել։ Կարծում եմ՝ առնվազն ոչ լիարժեք ենք կարողանում վերը նշված խնդիրները լուծել, քանի որ այսօր ունենք մշակութային, տեղեկատվական անվտանգության անպահովման խնդիր»,-ասաց նա՝ շեշտելով, որ, ամեն դեպքում, այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են, կա նաև օրենսդրական նախաձեռնություն։

«Կառավարությունում է զբոսաշրջության մասին նոր օրենքի նախագծի փաթեթը, որն ընդունելու դեպքում շատ հարցեր կկարողանանք լուծել, բայց եթե լիարժեք ենք ուզում լուծել, այլ միջոցառումների անհրաժեշտություն կա։ Այդուհանդերձ, պետք է անել ամեն ինչ, որ այդ նախագիծն օր առաջ գնա Ազգային ժողով, ընդունվի ու զուգահեռ մտածենք համալիր խնդիրները լուծելու ուղղությամբ։ Բնականաբար, թվերով ուրախալի պատկեր է, այնուամենայնիվ, վերականգնման գործընթացը երևում է, թվային ցուցանիշները դրական են նաև աճի առումով։ Միևնույն ժամանակ, արի ու տես, այդ թվերի մեջ կազմակերպված զբոսաշրջությունը շատ չնչին տոկոս է կազմում։ Այցելությունները հիմնականում անհատական են, մինչդեռ առավել պատասխանատու ճյուղը հենց կազմակերպված զբոսաշրջությունն է։ Հենց այս ուղղությունն է կայուն զարգացում ապահովում և առավել վերահսկելի է։ Պետք է ամեն ինչ անել, որ կազմակերպված զբոսաշրջությունը կայուն զարգանա»,-ընդգծեց Ապրեսյանը՝ շեշտելով, որ հենց նշված ուղղությամբ է հնարավոր լուծել իր մատնանշած խնդիրները։

Անդրադառնալով դեպի Հայաստան տուրիստական փաթեթների գներին՝ Մ. Ապրեսյանը նշեց, որ գնահատականը պետք է տալ ժամանակի ու համեմատության մեջ։ «Ժամանակի մեջ համեմատություն անելու դեպքում նախորդ տարիների համեմատ մեզ մոտ գները բարձրացել են, ինչը հիմնականում պայմանավորված է նաև մեր երկրում արձանագրված գնաճով։ Այդ գործոնին գումարվել է արտարժույթի նկատմամբ հայկական դրամի խիստ արժևորումը։ Սա բերել է ծառայությունների և ապրանքների գների բարձրացմանը։ Մեծ հաշվով, թե՛ 2022-ի, թե՛ նախորդ տարիների համեմատ գները բարձրացել են։ Իսկ եթե մրցակից, նաև հարևան երկրների հետ համեմատության մեջ դիտարկենք, գնային տարբերություն, իհարկե, կա, բայց այն այդքան խիստ արտահայտված չէ։ Գնային տարբերությունն այնքան մեծ չէ, որ մենք ասենք, թե մեզ մոտ թանկ է։ Այս առումով պետք է խոսենք ոչ թե բարձր ու ցածր, այլ մրցունակ գների մասին։ Մրցունակության առումով մենք խիստ չենք զիջում մեր հարևաններին։ Դրամի արժևորումը ավելի ցայտուն է հենց մեզ մոտ, մյուս երկրներում տեղական տարադրամները հիմնականում արժեզրկվել են։ Ու անգամ այս պայմաններում մեր երկրի նկատմամբ հետաքրքրություն կա, զբոսաշրջային այցելություններն ավելանում են»,-ասաց ոլորտի ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ նշվածը պայմանավորված է բազմաթիվ գործոններով։

«Այն, որ նույնիսկ այս պայմաններում հետաքրքրությունը չի կորել, առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ զբոսաշրջիկները Հայաստանում իրենց ընդունված են զգում։ Բացի այդ, մեր ժողովուրդը կարողանում է պահպանել ամենակարևոր առավելությունները՝ հյուրընկալությունը և հյուրասիրությունը։ Մյուս գործոնն այն է, որ մասնավոր հատվածը շատ ստեղծագործ և պատասխանատու է, ինչը պետք է պահպանել։ Եթե այս կարևոր գործոնները կորցնենք, ամեն ինչ ենք կորցնելու։ Այսօր թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում երկրի գրավչությունը պահպանելու աշխատանքներ են տարվում, ինչը բավարար չէ։ Ինստիտուցիոնալ բարեփոխումներ, համալիր միջոցառումներ պետք է անել, որ պահպանենք եղածը, կարողանանք դիմակայել մարտահրավերներին, որ առկա քանակական աճը որակական լինի»,-եզրափակեց Մ. Ապրեսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահներըԿա վարկած, որ Իրանի նախագահը ողջ չի մնացել2 մարդատար ավտոբուս է բախվել Բաքվում. վեց մարդ վիրավորվել էԻրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersԳազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարինՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըՌայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ կադրեր` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնըՓաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԸնկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBԳազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներԼարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել էՈրոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից