Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ ջան, վաղը կզանգեմ, քեզ շատ սիրում, կարոտում եմ, ինձ կներես». Գևորգ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 5-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Գևորգս շատ լուրջ տղա էր, աշխատասեր, շփվում էր իրենից ավագների հետ, համարում էր, որ մեծ տղա է: Ցավոք, Հայաստանում չենք ապրել, նա մեկ տարեկան 7 ամսական էր, երբ տեղափոխվեցինք ՌԴ՝ Տագանրոգ քաղաք: Գևորգն այնտեղ դպրոց հաճախեց: Հայրիկն այդ ընթացքում մեքենաների նորոգմամբ էր զբաղվում, Գևորգի հետաքրքրությունն ու սերն էլ փոխանցվեց այդ աշխատանքին: 13 տարեկանից, երբ ուղարկում էինք դպրոց, գնում էր հայրիկի աշխատանքի վայրը, այնտեղ «ուսումնասիրություններ» անում, հետո կարող էր մեկ ժամ դասի նստել ու նորից զբաղվել մեքենաներով: 18 տարեկանում արդեն հրաշալի հասկանում էր մեքենաներից, 19 տարեկանում միայնակ աշխատում էր վուլկանիզացիայում: Դրանից առաջ հայրիկի հիվանդության պատճառով բարդ օրեր ապրեցինք, Գևորգը գրեթե ամբողջ հոգսն իր վրա վերցրեց: Ուզում էինք Տագանրոգում տուն գնել, ամսական վճարումները ևս Գևորգն էր անում: Տան ներսում վերանորոգման աշխատանքներ ևս կատարեց, որ հարմարավետություն ստեղծի, ուժ ու սեր ներդրեց, բայց, ցավոք, չէինք վճարել գումարն ամբողջությամբ, վերադարձել էինք Հայաստան, կորոնավիրուսի շրջանն էր, և Գևորգի ջանքերը մնացին տանտիրոջը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գևորգի մայրիկը՝ տիկին Արևիկը:

Շեշտում է՝ որդին չէր վախենում աշխատանքի դժվարություններից, 18 տարեկանում ասֆալտի գործ է արել: «Աշխատանքից հոգնած գալիս էր, ընկերները մեքենա էին բերում, որ վերանորոգեր, արագ մի բան էր ուտում ու գնում: Գիշերը ուշ վերադառնում, հետո առավոտյան նորից գնում էր աշխատանքի: Կամքի ուժ ուներ: Հիմա էլ իր ընկերներն այնտեղից զանգում են ու ասում՝ Գևորգը մեզ համար ուղղակի եղբայր կամ ընկեր չի եղել, այլ «самый высший товарищ»: Ընկերների հետ կարծես եղբայրներ լինեին, մինչև հիմա էլ մեզ հետ շփվում են թե՛ իրենք, թե՛ Գևորգի հետ ծառայած տղաները: Զանգում են, զրուցում, միշտ հետաքրքրվում, թե ինչով կարող են օգնել»:

Գևորգը բանակ է զորակոչվել 2020 թ. հունվարի 29-ին. «Ուներ ողնաշարի խնդիր, 4 գրիժա, իր զորակոչումը մի քանի անգամ հետաձգեցին: 20-ամյակը լրացավ, նոր մեկնեց ծառայության, այն էլ՝ «սահմանափակ»-ով: Ապրիլի 8-ին իր ծննդյան 21-րդ տարեդարձը բանակում նշեց: Այդ երկու տարին, երբ Հայաստանում էր, էլի աշխատում էր: Տեղյակ չէինք իր ծախսերի մասին, ամեն ինչ հոգում էր սեփական աշխատանքով»: Մայրիկն ասում է՝ կարող էր բանակ չգնալ, շարունակել ապրել ՌԴ-ում, բայց պնդեց, որ պետք է վերադառնա Հայաստան, ծառայի: «Իր հետագա կյանքը Տագանրոգում էր տեսնում: Պլաններ ուներ սեփական ավտոսրահ, իսկ ինձ համար՝ հացի փուռ ունենալու մասին: Հիմա շատ դժվար է մեզ համար: Մնացինք Հայաստանում, այստեղ ոչինչ չունենք, բայց Գևորգին չենք կարող թողնել ու հետ գնալ: Հիմա նաև չեմ կարողանում Գևորգի խոսքերը մոռանալ նախքան զորակոչվելը, ասում էր՝ մա՛մ, կտեսնես, գնալու եմ բանակ, ու կռիվ է սկսվելու, բայց մի վայրկյան չկասկածես՝ ես գալու եմ»:

Գևորգի ծառայության առաջին վեց ամիսն անցել է Մատաղիսում, հետո տեղափոխվել է Թալիշի «Կայծակներ» կոչվող տեղամաս: «Երբեք ոչնչից չի դժգոհել, չնայած հետո, երբ իր նկարները տեսա, հասկացա, որ շատ էր նիհարել, նաև այդ պատճառով ընթացքում ինձ նկարներ չէր ուղարկում: Հրամանատարը՝ Գևորգ Ղազարյանը, գիտեր, որ ինքը «սահմանափակով» է զորակոչվել, իրեն չի կարելի ծանրություն բարձրացնել, վազել, չէր թույլատրում ծանրաբեռնվել, իսկ իմ տղան ասել էր՝ 21 տարեկան եմ, իսկ տղաները՝ 18, իրենց համար պիտի օրինակ լինեմ: Առաջինը ես պիտի ծանրությունը բարձրացնեմ»: Սեպտեմբերի 22-23-ին Գևորգը վատառողջ է լինում: «Զանգեց՝ մա՛մ, մենակ միրգ եմ ուզում, լիմոնով թեյ կխմեի: Նաև վաֆլի էր շատ սիրում: Կարողացա հենց հաջորդ օրն ուղարկել իր ցանկացածը: Ստացվում է, որ իր վերջին ցանկությունը կատարեցի: Սեպտեմբերի 25-ին իրեն տեղափոխել էին Թալիշի հոսպիտալ, ողնաշարի խնդրի պատճառով իրեն լավ չէր զգում: Առաջարկեցի՝ դիմեմ ՊՆ, քեզ տեղափոխեն, բուժում ստանաս, հետո կվերադառնաս ու կշարունակես ծառայությունդ: «Մա՛մ, սպաների հետ ձեռքով եմ բարևում, ինչ-որ մեկին դիմե՞ս, նման բան չանես»:

Հաջորդ առավոտյան, մինչև պատերազմը, արդեն դիրքեր էր բարձրացել՝ հոսպիտալն իմ տեղը չի: Սեպտեմբերի 26-ի երեկոյան՝ շատ ուշ ժամի, ինձ հաղորդագրություն ուղարկեց՝ մա՛մ ջան, քեզ շատ սիրում եմ, կարոտում եմ: Այդ պահին զանգեցի, չպատասխանեց, հետո զանգեց՝ Գևորգ ջան, ինչի՞ քնած չեք, հո բան չի եղել, «չէ, մա՛մ, տղերքով սուրճ ենք խմում, որ անհասանելի լինեմ, չնեղվես, հեռախոսն անջատում ենք»: Այդ ժամանակ արդեն առաջխաղացումը տեսել էին, կապ տվել: Իսկ առավոտյան պատերազմի լուրը ստացանք, իրեն զանգում էի, անհասանելի էր: Ցերեկը ժամը 2-3-ի կողմերը զանգեց, զգացի, որ մեքենայի մեջ է, շարժում ու աղմուկ կա: Պարզվեց, որ սեպտեմբերի 27-ին մի քանի ժամ շրջափակման մեջ են եղել, հետո իրենց հրամանատարը 10-15 տղաների հետ իջել է Մատաղիսի լանջեր: Չորս օր իրենց թողել են այնտեղ, ասել են՝ ձեր հետևից գալու ենք, բայց ոչ ոք չի եկել: Սեպտեմբերի 29- ին զանգահարեց, անասելի տխուր էր, երբեք իր ձայնը մոռանալ չեմ կարող, երևի մահեր էր տեսել: Բայց միշտ ասում էր՝ մա՛մ ջան, ամեն ինչ լավ է, ապահով տեղում ենք, ի՞նչ կրակոց ու կռիվ: Հոկտեմբերի 3-ին զանգեց, ձայնը մի քիչ փոխվել էր, երևի շատ բան իրենց համար «սովորական» էր դարձել:

Հաջորդ օրը գիշերը ևս զանգեց, մեկ-երկու բառ խոսեցինք, ասաց, որ ամեն ինչ կարգին է, հետո՝ շատ եմ ուզում պապայիս հետ խոսել: Խոսեց հայրիկի հետ: Ու այլևս չենք խոսել Գևորգի հետ: Հետո, երբ իր հեռախոսը գտանք, մի նամակ կար, որը չէր հասցրել ուղարկել՝ «մա՛մ ջան, ես վաղը կզանգեմ, ես քեզ շատ սիրում, կարոտում եմ, ինձ կներես»: Հոկտեմբերի 5-ին՝ ցերեկը, տղաները հրամանատարի հետ, քանի որ զենք և ուտելիք չեն ունեցել, ստիպված հետ են գնացել իրենց տված դիրքերից ինչ-որ զենք և ուտելիք բերելու համար: Մատաղիս վերադառնալու ճանապարհին Գևորգս և Գեղամ Խաչատրյանը, նա նույնպես ՌԴ-ից էր Հայաստան վերադարձել ծառայելու նպատակով, սնարյադի արկղը ձեռքներին, գնում են հրամանատարի և հինգ ծառայակից տղաների հետևից: ԱԹՍ-ն հարվածում է երկուսի մեջտեղը»: Հետո տիկին Արևիկը պատմում է որդու վնասվածքների մասին, որևէ ֆիլմում նման կադրեր չեք գտնի: «Իր մարմնի վրա մեկ քերծվածք չկար, բայց գլուխը ջախջախվել էր՝ ծնոտն ու ներքևի շրթունքն էր մնացել: Գեղամին հնարավոր է եղել ճանաչել, քանի որ սիրտը, թոքն էր «տարել»:

Նրան նույն օրն են գտել: Գևորգը նույն րոպեին մահացել է: Մեզ ամսի 7-ին ասացին, որ ԱԹՍ-ն հարվածել է, որ Գևորգը Հայաստանում է: Ասում էին, որ վիրավոր է, բայց չէինք կարողանում իրեն գտնել, վերջին անգամ տղաներից Գոռի հետ խոսեցի՝ Գո՛ռ ջան, գոնե մեկ տոկոս շանս կա՞ր, որ Գևորգս կփրկվեր: Լռեց, ու ամեն ինչ հասկացա: Իր դեմքը «չկար», գրպաններում փաստաթղթեր չէին եղել, ու դա դժվարացնում էր իրեն գտնելը: Իր ատամը դրսի կողմից էին հեռացրել, սպի ուներ, որը ևս ձևափոխվել էր: Երբ ասում էի, որ սպիներ ունի, դեմքին այս նշանն ունի, չէին ասում, թե Գևորգս ինչ վիճակում է: Մեծամորում գտա իրեն: Նկարներում սպին տեսա, սկսեցինք կասկածել, որ Գևորգս է: Իրերը մնացել էին Գորիսում, զանգեցի, այնտեղի հոսպիտալում քննիչը հարցրեց, թե ի՞նչ ուներ ձեր տղան, արձագանքեցի՝ ժամացույց, նկարագրեցի այն, քննիչն ասաց՝ իմ ձեռքում է: Այդպես գտանք Գևորգիս»: Գևորգը երկու քրոջ ավագ եղբայրն է: «Հիմա աղջիկներս են մեզ ուժ տալիս կյանքը շարունակելու, նաև՝ ուզում ենք կյանքի կոչել Գևորգիս երազանքները: Այնպես չէ, որ Գևորգը չկա, միշտ զգում եմ իր ներկայությունը, նա մեր պահապան հրեշտակն է»:

Հ. Գ. - Գևորգ Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորվել է Պտղնիի գերեզմանատանը՝ 2020 թ.-ի նոյեմբերի 1-ին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersԳազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարինՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըՌայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ կադրեր` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնըՓաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԸնկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBԳազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներԼարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել էՈրոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան