Երևան, 24.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ձեռքի գնդակ՝ «Ոդիսականից» մինչև «հազենա». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հանդբոլը (անգլերենից թարգմանաբար` «ձեռքի գնդակ») ամբողջ աշխարհով տարածված թիմային խաղ է։ Այն խաղալու համար անհրաժեշտ է պարզապես դաշտ, դարպասներ և գնդակ: Թիմերը պետք է իրենց ձեռքերով հնարավորինս շատ գնդակներ նետեն հակառակորդի դարպասը: Հանդբոլի նման խաղերը հայտնի են եղել հնագույն ժամանակներից։ Նման խաղ նկարագրված է Հոմերոսի «Ոդիսականում», նաև հին հռոմեացի բժիշկ Գալենի կողմից: Սակայն ենթադրվում է, որ ժամանակակից հանդբոլը հայտնագործվել է դանիացի ֆուտբոլիստների կողմից 19-րդ դարի վերջում: Բանն այն է, որ այդ ժամանակներում դահլիճներում դեռ ֆուտբոլ չէին խաղում, իսկ ֆուտբոլիստների մարզավիճակը պահպանելու համար անհրաժեշտ էր մարզվել նաև ձմռանը։ Արդյունքում հորինվել է մի խաղ, որտեղ գնդակը մի խաղացողից մյուսին էր փոխանցվում ձեռքերի, այլ ոչ թե ոտքերի օգնությամբ, ինչպես ֆուտբոլում է։

Այդ մարզումներում խաղացող թիմերից յուրաքանչյուրը բաղկացած է եղել վեց խաղացողից և մեկ դարպասապահից։ 1898 թվականին Հոլգեր Նիլսենը՝ Դանիայի մարզադահլիճներից մեկի մարզիչը, աղջիկների ֆիզիկական դաստիարակության դասի ժամանակ սկսել է նրանց զբաղեցնել ձեռքի գնդակի նոր խաղով։ Այդ ամսաթիվն էլ պաշտոնապես համարվում է թիմային նոր խաղի՝ հանդբոլի ծննդյան օրը: Որոշ պատմաբաններ պնդում են, որ հանդբոլը հայտնվել է մի փոքր ավելի վաղ՝ 1890-ականներին, և որ «հազենա» (թարգմանաբար՝ «նետում») խաղն է եղել դրա հիմքը, որը շատ տարածված է եղել Չեխիայում: Այդ խաղում միասնական կանոններ չեն եղել, խաղի իմաստը եղել է խաղային գործիքը երկու թիմերի միջև միմյանց նետելը՝ առանց միմյանց դիպչելու: Հետագայում՝ 1917 թվականին, գերմանացի Մաքս Հեյզերը, հիմնվելով «ձեռքի գնդակ» խաղի 2 տարբերակի վրա (դանիական և չեխական), ստեղծել է կանանց թիմերի համար բոլորովին նոր խաղ, որը կոչվել է «հանդբոլ»՝ ձեռքի գնդակ:

Շուտով Բեռլինում կայացել է հանդբոլի գերմանական թիմերի առաջին առաջնությունն ու գավաթի խաղարկությունը։ 1923 թվականին հրապարակվել է խաղի նոր կանոնակարգը։ Նվազեցվել են դաշտի չափերը, մտցվել են կանոններ, որոնց համաձայն, մեկ խաղացողը չի կարող գնդակը պահել 3 վայրկյանից ավելի և կատարել 3 քայլ՝ առանց դրիբլինգի։ 20-ականների երկրորդ կեսին հանդբոլը համաշխարհային ճանաչում է ստացել։ Դա հսկայական խթան է հանդիսացել նրա զարգացման համար: Սկսել են հայտնվել առաջին ակումբները։ 1936 թվականին ձեռքի գնդակ մարզաձևը առաջին անգամ ընդգրկվել է Բեռլինի օլիմպիական խաղերի ծրագրում։ Հաղթանակը տարել է Գերմանիայի հավաքականը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946 թվականին, հիմնադրվել է Հանդբոլի միջազգային ֆեդերացիան։

Նրա որոշմամբ էլ սկսել են անցկացվել 11 խաղացողից բաղկացած աշխարհի առաջնությունները տղամարդկանց և կանանց հավաքականների միջև։ Այդ ձևաչափով 1966 թվականին անցկացվել է աշխարհի 7 առաջնություններից վերջինը։ Այնուհետև 7 խաղացողից բաղկացած թիմերն են սկսել հանդբոլ խաղալ։ Կանանց թիմերի միջև օլիմպիական մրցանակները առաջին անգամ խաղացվել են 1976 թվականին Մոնրեալի Օլիմպիական խաղերի ժամանակ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկ շաբաթ Կապանը կապրի մշակութային կյանքով Ինչ է զիջել Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին. Իշխան Սաղաթելյան Զբաղվել ավելի կարևոր խնդրով, քան մեր երկրի անվտանգությունն է, չկա. Մհեր Ավետիսյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը՝ Հայաստանում Նրա մասին, թե ինչու են մեզ շարունակ վախեցնում Ադրբեջանով, և որքանով է դա հիմնավոր. Ավետիք Չալաբյան Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին Ադրբեջանը uպառնnւմ է, որ Հայաստանի կողմից իր հաջորդ պայմանների չկատարումը կբերի առաջնագծի «տաքացմանը»․ Աբրահամյան Ո՞րն է Նիկոլի մեծագույն ձախողումը՝ ըստ քաղաքացիների. «ՀայաՔվեի» հարցումը Բավակա՛ն է մեզ ստով կերակրես, Նիկո՛լ, մի՛ պառակտիր գյումրեցիներին. քաղաքացի Պլանային ջրանջատում Երևանում մարտի 26/27-ին` տասնյակ հասցեներում Հայերը 10։0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով․ Թաթարաշվիլի ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ կփոխվի Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրացիների համար հուլիսի 30-ից Լարսը բաց է թեթև մարդատար մեքենաների համար Վահագ Ռաշ - «Սիրտս նման է...»Ռուս-ամերիկյան բանակցություններում կքննարկվեն հրադադարի, խաղաղապահների և տարածքների հարցերը․ Ուոլց Կանադայում խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան ապրիլի 28-ինԳոլերի մեծամասնությունն անհատական սխալների հետևանքով էր, մենք չգործեցինք որպես թիմ․ Ջոն վան’տ Սխիպ Հյուսիսային պողոտայում կայանված «Վազ 2121»-ում հրդեհ է բռնկվել Ովքե՞ր կկարողանան ավանդների փոխհատուցում ստանալԵրևանի օդի աղտոտվածության խնդիրը մնում է հրատապ ԱՄՆ-ն հայտարարել է օդային հարվածների հետևանքով «հութիների հիմնական առաջնորդների» սպանության մասին «Յուվենտուսը» հեռացրեց գլխավոր մարզիչին Առեղծվածային դեպք՝ Լոռու մարզում. դանակահարված և «գանգուղեղային վնասվածքով» հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացիներ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները հանդիպել են Էր-Ռիադում՝ քննարկելու հրադադարի մանրամասները Քանյե Ուեսթը եւ Բիանկա Սենսորին դադարել են միմյանց հետեւել Instagram-ում՝ ամուսնալուծության մասին շարունակվող լուրերի ֆոնինԱրթուր Դավթյանը՝ Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի երրորդ փուլի չեմպիոն Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ Հռոմի պապը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով պարտվեց Վրաստանի ընտրանուն Հարվածել են հութիների զինապահեստներինՈւիտկոֆ. Իրանին ուղղված մեր ազդանշանն է՝ եկեք տեսնենք՝ կարո՞ղ ենք երկխոսության միջոցով արդյունքի հասնել Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է Թուրքիայի ՆԳՆ-ն Էքրեմ Իմամօղլուին հեռացրել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից Սրբապղծություն՝ Փարաքար գյուղում․ 30 տարի հետո Հայաստան վերադարձած եղբայրը ընտանեկան գերեզմանից հանել է քրոջ դագաղը ու տեղափոխել այլ վայր՝ ասելով, թե նա և եղբայրը տեղ չունեն այդտեղԻսրայելը հավանություն է տվել գրավյալ Արևմտյան ափի 13 հրեական բնակավայրերի առանձնացման ծրագրին Յուրաքանչյուր մարդ, ով հագնում է ՔՊ-ի շապիկը, դառնում է հանցագործությանը մեղսակից. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ամեն անգամ, երբ Արցախ էի գնում, ամեն վայրկյանը վայելում էի, միշտ իմացել եմ, որ այս հնարավորությունը կարող է այլևս երբեք չունենամ». Թամարա ՊետրոսյանՍպիտակ տունը մտադիր է մինչև Սուրբ Հարության տոնն Ուկրաինայում հրադադարի համաձայնության հասնել. BloombergՍառցադաշտերի արագ հալվելը սպառնում է աշխարհի 2 միլիարդ մարդու սննդի և ջրի մատակարարմանը. ՅՈՒՆԵՍԿՕԳյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հանդիպել է «Ստրոյ մաշ» թաղամասի բնակիչներին, խոսել նրանց հուզող հարցերից 52 մլն եվրո Լեհաստանին՝ Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համարԳազայի հատվածում իսրայելական զինուժի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50 հազարըՋենիֆեր Լոպեսը նոր սեր է ցանկանում Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է «հակահրեականության թույնին»՝ Օռլեանի գլխավոր րաբբիի վրա հարձակման առիթովՊեսկովը խոսել է Պուտինի և Թրամփի գաղտնի բանակցություններիցՍոբչակը լքել է Ռուսաստանը, հայտնի է պատճառըՈւկրաինայի զինված ուժերը մեկ օրում 150 զինամթերքով գնդակոծել են Բելգորոդի մարզըՀռոմի պապը հոսպիտալացվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հավատացյալների առջև