Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Որ վաղը որեւէ մեկը չասի՝ դա ասել եմ, հո դա չե՞մ նկատի ունեցել

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրավիճակը պատմական է եւ բախտորոշ, մենք պետք է հանդես գանք միասնական՝ կարծում է Արցախի նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նա վստահ է, որ պետք է մի կողմ թողնել տարբեր մարդկանց վարած քաղաքականությունը, տարաձայնությունները․ «Եթե մենք որոշում կայացնենք, իսկ այդ պահը հասունանում է, պետք է կայացնենք ազգովի, իսկ ազգովի այդ որոշումը կարող է կայացնել ու իրականացնել միայն պետությունը՝ ուրիշ ոչ մեկը»։ Դեռեւս հնարավորություն կա Արցախն արժանապատվորեն փրկելու։ Բաբայանը շեշտում է, որ Արցախը չպետք է ընդունի Ադրբեջանի գերիշխանությունը՝ դա կլինի պարզապես խայտառակություն, արժանապատվությունից զրկվելն է դրան հաջորդելու, իսկ հետո՝ ֆիզիկապես ու հոգեպես ոչնչացումը։

«Հարցի էությունը ոչ թե Արցախի ապագան է, ոմանք մտածում են՝ պրծնենք Արցախից, չնայած այդ կոնսենսուսը՝ Արցախից պրծնելու, ինձ թվում է՝ սրտերում եւ հոգիներում է այդ որոշումն ընդունվում, բայց մի կողմ դնենք դա։ Հարցը հայ ժողովրդի ապագայի մասին է, որ դրանից հետո հայ ժողովուրդը դասական պատկերացմամբ հայ ժողովուրդ չի լինելու։ Մենք չենք հասկանալու՝ ինչ է հայ ժողովուրդն առհասարակ։ Սա ճեղքվածք է բերելու՝ սփյուռք, հայրենիք, օտարացում արցախցիների եւ տարբեր բաների։ Շատ վատ է լինելու»,- ասաց մեր զրուցակիցը։ Իսկ խնդրի լուծումը պետք է գտնել միասին, ժամանակ կորցնել չի կարելի, պետք է թիրախային աշխատել, ու այդ թիրախները երկու-երեքն են։

«Պետք է շատ լուրջ խոսել, վերջնականապես Ռուսաստանի Դաշնության հետ, Արեւմուտքն իր կարծիքը հայտնել է, բայց եւս մեկ անգամ Եվրոպան էլ ճշտենք, Հայաստանի Հանրապետության հետ ճշտենք։ Մենք ուզում ենք հայ ժողովրդի պատասխանը եւ գրավոր որոշումը՝ պատմության համար, որ վաղը որեւէ մեկը չասի՝ դա ասել եմ՝ հո դա չե՞մ նկատի ունեցել։ Երբ որ հայ ժողովուրդը փաթեթավորի իրավական ձեւով իր որոշումը, օրինակ, Արցախից հրաժարվելը, սա արդեն կլինի հիմք պատմության համար, սա արդեն կլինի բիբլիական մի փաստաթուղթ»,- ասաց Բաբայանը։

Անկախ ներկա իշխանությունների՝ արցախյան հիմնահարցի ուղղությամբ տարվող քաղաքականությունից, պետք է անցկացնել հանրաքվե՝ ով չմասնակցի, նրա ձայնն ավտոմատ պետք է նույնականացվի Արցախը հանձնելու հետ, որովհետեւ անտարբերությունը հավասար է դավաճանության։ Ինչ վերաբերում է «Հայաքվեին», Բաբայանը դրական է վերաբերվում այդ նախաձեռնությանը, սակայն կարծում է, որ 4  օրվա ընթացքում պետք է մեկ միլիոն ստորագրություն հավաքվեր։ Սա թեստ է՝ արդյոք մենք պատրա՞ստ ենք պետություն ունենալ, մենք իսկապե՞ս հայ ազգն ենք, թե՞ ինչ-որ բան փոխվել է՝ գուցե մուտացիայի՞ ենք ենթարկվել։ Բաբայանը նշում է, որ մենք հիմա շատ մոտ ենք պետականություն կորցնելուն եւ հավաքական իմաստնություն չենք դրսեւորում․ չենք հասկանում մի պարզ ճշմարտություն՝ մենք իրավունք չունենք լինել ռուսատյաց, ամերիկատյաց, պարսկատյաց, որեւէ այլատյաց։

«Մենք ծանր վիրավոր ենք, ամեն ինչ կորցրած, ոտք-ձեռք կտրած, աչքը հանած, լյարդը կտրած, ընկած ենք վերակենդանացման բաժանմունքում։ Հիմա էքսպերիմենտնե՞ր անենք․ եթե ռուս խաղաղապահը չլինի, չի լինելու Արցախը՝ բոլորս դա գիտենք։ Բայց զուգահեռ պետք է ասենք, որ պետք է վերականգնվի 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ մասնավորապես Բերձորի միջանցքի ապաշրջափակումը, պետք է լինի այնպես, ինչպես պայմանավորվել են։ Բայց դա չի նշանակում, որ դա պետք է լինի ի հաշիվ նրան, որ ռուսներին այստեղից հանենք, Արցախը կործանենք։ Ֆինլանդիայի՞ց են գալու մեզ օգնեն՝ Ֆինլանդիան ասում է՝ Ադրբեջանի կազմում պիտի լինեք»։
Պետք է վերականգնել Sփյուռք-Հայաստան-Արցախ եռամիասնությունը։ Կասկածից վեր է՝ եթե վատ բան պատահի Արցախին, ապա ոչ ոք թող չկասկածի, որ արհավիրքը կտեղափոխվի նաեւ Հայաստան։

 

Գազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներԼարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել էՈրոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ) ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել ՊՆ հայտարարությունը Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել Ֆրանսիան հատուկ ուժեր է պատրաստում Ռուսաստանի դեմՄայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Կասկադյորական վթար. վարորդը «Mazda 5»-ով կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել լցակայանի տարածքում, վիրավnրներ կան Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը (տեսանյութ)