Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Երբ ասում էին՝ կոմայի մեջ է, ինձ թվում էր, որ կգնամ, ձեռքը կբռնեմ, ու Գեղամս կլավանա». Գեղամ Խաչատրյանը ՌԴ-ից վերադարձել էր Հայկական բանակում ծառայելու, սակայն անմահացավ 44-օրյա պատերազմի օրերին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մեր առաջնեկն է, իր ամեն մի շարժումը հրաշքի նման էր: Շատ լուրջ երեխա էր, պետք է մի քանի ժամ ծամածռություններ անեինք, որ ծիծաղեր: Հասուն տարիքում էլ այդպիսին էր, իր այո-ն այո էր, ոչ-ը՝ ոչ: Նկարներ ունի, որտեղ հոնքերը մի տեսակ հավաքած է, խիստ հայացքով: Գեղամը սովորելու հետ սեր չուներ, երբ սկսեց դպրոց հաճախել, փոքր եղբայրը՝ Սամվելը, իրեն զուգահեռ սովորում էր տառերը, թվերը»,«Փաստի» հետ զրույցում որդիների մանկությունն է վերհիշում տիկին Շուշանը:

Գեղամի մանկությունն անցավ Հայաստանում՝ Արարատի մարզի Զոդի Բանավան համայնքում: Այստեղ նաև դպրոց հաճախեց, իսկ հետո մայրիկն ու տղաները տեղափոխվեցին հայրիկի մոտ՝ Ռուսաստան, բնակություն հաստատեցին Սամարայի մարզում: «Ինձ համար դա սթրեսային էր, բայց այդ պահին ճիշտ որոշումը մեր ընտանիքի վերամիավորումն էր, քանի որ ամուսինս հինգ տարի մեզանից հեռու ապրեց և շատ էր կարոտում: Գեղամս այնտեղ էլ դպրոցում լավ չէր սովորում, բայց իր լրջության, կարգապահության համար ուսուցիչներն իր հանդեպ շատ լավ էին տրամադրված: Սամվելը լավ էր սովորում, գովասանագրեր ունի»: Մայրիկն ասում է՝ որդու մեջ հայրենիքի հանդեպ սերն անսպառ էր, պատահական չէ, որ որոշեց ծառայել Հայկական բանակում, պատահական չէ անգամ, որ դպրոցում սովորելու տարիներին ադրբեջանցի դասընկերոջը ծեծեց հայ ազգին վիրավորելու համար:

Իսկ հետո հայրիկի, ուսուցիչների և ոստիկանի ներկայությամբ ասաց՝ ոչ ոք իրավունք չունի հայ ազգին վատ բան ասելու, թույլ չեմ տա: «Ոստիկանը զրույցի վերջում ասել էր՝ ձեր կամ մեր ազգերի մեջ պակասում են նման երեխաները, կգա մի ժամանակ, որ հենց նրանք մեր ազգերի պատիվը բարձր կպահեն: Նախկինում հնչած ամեն միտք հիմա կապում եմ 2020 թ.-ի պատերազմի հետ… Սիրում էր Հայաստանը: Դպրոցում հանձնարարել էին իրենց համար նախընտրելի թեմայով նյութ պատրաստել: Ջիվան Գասպարյանի դուդուկի հնչյունների ներքո ներկայացրեցին Հայաստանի բոլոր պատմական վայրերը: Առաջին տեղը զբաղեցրեց այդ նյութով, գովասանագիրն ու մեդալը մեր տանն են»: Տիկին Շուշանի խոսքով, որդին մտադիր էր ծառայությունն ավարտելուց հետո մեքենաների վերանորոգմամբ զբաղվել. «Մեքենաները նրա տարերքն էին, իրեն միշտ զանգում էին, հարցնում, թե այս կամ այն մեքենան ինչ ձիաուժ ունի, ինչ առավելություններ ունի»: Երբ հարցնում եմ, թե Գեղամն իր ապագան Հայաստանո՞ւմ, թե՞ Սամարայում էր տեսնում, մայրիկը որդու խոսքերն է վերհիշում. «Գեղամս ասել էր՝ չգիտեմ, թե ինչու, բայց ինձ թվում է, որ մնալու եմ Հայաստանում»:

2020 թ. հունվարի 19-ին Գեղամը զորակոչվել է բանակ, ծառայել Մատաղիսում: Ապրելով ՌԴ-ում՝ որոշել էր, որ պետք է ծառայի Հայկական բանակում: «Երբ որևէ մեկն անգամ ակնարկում էր չծառայելու մասին, ընդդիմանում էր՝ հայը պետք է ծառայի: Ներկայացել էր զինկոմիսարիատ, խնդրել՝ ինձ Նոր տարուց հետո զորակոչեք, ընտանիքս Ռուսաստանից գալու է, ես էլ վաղուց Հայաստանում չեմ եղել, վերջին անգամ Նոր տարին նշեմ, նոր գնամ բանակ: Չէին մերժել: Հիմա մտածում եմ՝ ինչո՞ւ էր ասել վերջին անգամ: Նոր տարին միասին նշեցինք, այնքան ջերմ օրեր էին, այնքան բան կտայի այդ օրերը հետ բերելու համար, բայց գիտեմ, որ հնարավոր չէ»: Գեղամը գոհ էր ծառայությունից, երբեք որևէ բանից չի բողոքել: Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը: «Այդ օրը խանութում գործ էինք անում, ամուսինս խոժոռ հայացքով եկավ, ասաց՝ մի մարդ կա, զանգել էր, հարցնում, թե ոնց եմ, բայց նա հենց այնպես առավոտ շուտ չէր զանգի:

Հետո ասաց, որ պատերազմ է սկսվել, Մատաղիսին ու Թալիշին են հարվածում: Սկսեցինք զանգել Գեղամին, զանգերն անպատասխան մնացին: Չեմ կարող նկարագրել, թե ինչ էր կատարվում մեզ հետ, չեմ էլ ցանկանա, որ որևէ մեկը պատկերացնի: Սեպտեմբերի 27-ի ցերեկը շարունակում էինք զանգել, Գեղամս պատասխանեց, միայն ասում էր, որ լավ է: Մեկ էլ մի գմփոց լսվեց, ու հեռախոսն անջատվեց: Գոռում էի՝ երեխուս խփեցին: Չգիտեմ, թե քանի րոպե հետո զանգեց, պարզվեց, որ հեռախոսն էր ձեռքից ընկել: Ասում էր, որ անտառների մեջ են, իրենց հետ ամեն ինչ նորմալ է: Դե, իհարկե, մեզ համոզում էր, որ չանհանգստանանք: Հաջորդ օրն իրենից լուր չենք ունեցել, ամսի 29-ին մի քանի բառ ենք փոխանակել՝ ամեն ինչ լավ է, մեզ զորամաս են բերել, միայն հայրիկին էր ասել՝ դրանք մի երկու դիրք վերցրել են, բայց հետ ենք բերելու, ո՞վ է մեր հողերն իրենց թողնելու»:

Սեպտեմբերի 30-ի գիշերը նորից զրուցում են Գեղամի հետ, նույն գոտեպնդող խոսքերը՝ մա՛մ ջան, ամեն ինչ լավ է: «Հոկտեմբերի 1-ին ու 2-ին որևէ նորություն չենք ունեցել, ամսի 3-ին զանգում է Հայաստանում բնակվող հորեղբորը, խոսում տատիկի, հորեղբոր ու նրա կնոջ հետ: Ասում է՝ զանգել եմ, որ մամայիս փոխանցեք, որ իր որդին ողջ ու առողջ է: Այդ օրվանից իր հետ որևէ տեսակի կապ չի եղել»: Գեղամը զոհվում է հոկտեմբերի 7-ին: Նա վիրավորվել էր Մատաղիս վերադառնալու ճանապարհին, ԱԹՍ-ի հարվածից: Գեղամը և ընկերը՝ Գևորգ Հակոբյանը, ծանր վնասվածքներ են ստանում: Տիկին Շուշանի խոսքով՝ այդ օրերին մի այլ տեսակի լռություն էր, հարազատներից որևէ մեկն իր զանգերին չէր պատասխանում: Մինչդեռ պատերազմի դաշտում Գեղամը և տիկին Շուշանի եղբոր ավագ որդին՝ Վանիկն էին, նա ևս ծառայության մեջ էր, բարեբախտաբար, վերադարձել է տուն: Մայրիկին ասում են, որ որդին վիրավոր է. «Ուզում էի հավատալ, բայց նաև սիրտս մի տեսակ ծանր էր»: Գեղամի ծնողները վերադառնում են Հայաստան:

Օդանավակայանում իմանում են, թե ինչ է տեղի ունեցել՝ վիրավոր որդու մոտ եկող ծնողներին հայտնում են, որ Գեղամը զոհվել է. «Երբ ասում էին՝ կոմայի մեջ է, ինձ թվում էր, որ կգնամ, ձեռքը կբռնեմ, ու Գեղամս կլավանա»: Երբ տիկին Շուշանին հարցնում եմ, թե ի՞նչն է ուժ տալիս կյանքը շարունակելու, առաջարկում է մի դրվագի մասին պատմել և գուցե դրանով տալ իմ հարցի պատասխանը: «Գեղամիս զոհվելու երկու տարին չէր լրացել, երբ վթարի մեջ հայտնվեցի՝ փողոցն էի անցնում, մեքենան հարվածեց ինձ: Անգիտակից եմ եղել, ոչինչ չեմ հիշում: Ինձ թվում է, որ երազ եմ տեսել: Գեղամիս հետ եմ: Հարցնում է՝ մա՛մ, այսքան շուտ ինչի՞ ես եկել: Արձագանքում եմ՝ կարոտել եմ, եկել եմ: «Մամա՛, շուտ ես եկել, ի՞նչ ենք արել Սամվելի համար: Ինձ նայի՝ լավ եմ, մենք լավ ենք»:

Գեղամս զինվորական շորերով էր, ինձանից երևի մեկ մետր հեռավորության վրա, իսկ իրենից հեռու մեծ թվով զինվորներ էին կանգնած: Ասացի՝ ախր կարոտել եմ քեզ, Գեղամ ջան: Իր լուրջ հայացքն ինձ ուղղեց՝ «մա՛մ, ես էլ քեզ եմ կարոտել, բայց շուտ ես եկել, գնա»: Գիտեի, թե ուղղակի երազ եմ տեսնում, արթնացա, պարզվեց, որ կոմայի մեջ եմ եղել, բժիշկներն ապրելու հույս չեն տվել, տղայիս ու ամուսնուս ասել են՝ աղոթեք, իր սիրտն ուղղակի շատ թույլ աշխատում է: Հրաշքով եմ փրկվել: Իմ կյանքը բաժանվել է մի քանի շրջանների՝ մինչև պատերազմը ու պատերազմից հետո, այդ ժամանակ ուղղակի գոյություն չունեի: Հաջորդ փուլը՝ մինչև այդ ավտովթարը և դրանից հետո: Երևի պետք է նման բան լիներ, «հանդիպեի» Գեղամիս, ասեր, որ շատ լավ է: Հիմա ամեն օրն ապրում ենք Սամվելի համար, որ իր երազանքները կյանքի կոչենք, ամեն ինչ անենք, որ ամուր կանգնի հողին»:

Հ. Գ. - Գեղամ Խաչատրյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով: Արժանացել է պատվոգրերի, արդեն մի քանի գրքեր պատմում են Գեղամի մասին: Հուղարկավորված է Արարատ գյուղի զինվորական պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահներըԿա վարկած, որ Իրանի նախագահը ողջ չի մնացել2 մարդատար ավտոբուս է բախվել Բաքվում. վեց մարդ վիրավորվել էԻրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ ReutersԳազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարինՓրկարարները պարզել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ճշգրիտ վայրըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըՌայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ կադրեր` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնըՓաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԸնկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBԳազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներԼարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել էՈրոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից