Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս եք արդարացնում Ձեր իշխանության մնալը․ հարց՝ Փաշինյանին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հրադադարի մասին պայմանագիրը ստորագրելուց հետո, որը ոչ մեկին դուր չի գալիս Հայաստանում, վստահ եմ նաև Ձեզ, ինչպե՞ս եք արդարացնում Ձեր իշխանության մնալը», նման հարց է տվել Agence France-Presse–ի լրագրող Իրակլի Մետրեվելին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ի պատասխան ՀՀ վարչապետն ասել է․  «Ընտրություններով՝ ժողովրդի որոշմամբ, որովհետև այն, ինչ ես ասել և արել եմ, առաջինը՝ ես դրա պատասխանատվությունը կրել եմ և կրում եմ։ Դուք գիտեք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ես հրաժարական եմ տվել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով, հենց պատասխանելու Ձեր բարձրացրած հարցին։ Որովհետև այդ հարցն ինչո՞ւ է միայն ուրիշների մոտ ծագում, այդ հարցն ինձ մոտ էլ է չէ՞ ծագում և ծագել է, ոմանց թվացել է, թե միմիայն իրենց մոտ է ծագել այդ հարցը, բայց բնականաբար ինձ մոտ էլ և մեր քաղաքական թիմում էլ է ծագել այդ հարցը։ Եվ մենք, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, դեռևս դեկտեմբերին, հրապարակային մեր ընդդիմախոսներին և ընդդիմադիրներին առաջարկել ենք գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Ընդ որում, մենք կարող էին հենց նոյեմբերին կամ դեկտեմբերին անել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, բայց բոլորը հասկանում են, որ այդ խառնաշփոթ իրավիճակում, երբ ոչ մեկ պատրաստ չէ ընտրություններին, չէր էլ մտածել դրա մասին, ամենաշատը այսպես թե այնպես պատրաստ է լինելու իշխանությունը։

Դեկտեմբերին հրապարակային առաջարկել եմ ու այդտեղ մենք ունեինք իրավիճակ՝ ընդդիմությունն ասում էր՝ իշխանությունը պետք է հանձնել ընդդիմությանը, այսինքն՝ իրենց։ Մեր դիրքորոշումը հետևյալն էր, որ իշխանությունը կամ կառավարելու մանդատը մեր սեփականությունը չէ, որ ում ուզենք՝ տանք։ Մենք այդ մանդատը ստացել ենք ժողովրդից և համաձայն էինք հանձնել այդ մանդատը, բայց համաձայն էինք հանձնել միայն ժողովրդին և պարտավոր ենք ապահովել պայմաններ, որպեսզի ժողովուրդն ինքը որոշի ում պետք է փոխանցի այդ մանդատը։

Եվ մեր ամենակարևոր պարտավորությունն էր այդ իրավիճակում՝ ապահովել ժողովրդի ազատ կամարտահայտությունը, որպեսզի ընտրությունները լինեն ազատ, արդար, մրցակցային և թափանցիկ, որից հետո տեղի են ունեցել ընտրություններ շատ լարված, բայց ժողովրդավարական մթնոլորտում։ Ընդ որում, շատ կարևոր է ընդգծել. ընտրություններից առաջ քաղաքացիական հասարակության պահանջով Ընտրական օրենսգիրքը փոխել ենք՝ դարձնելով լիարժեք համամասնական ընտրակարգ, ինչը նշանակում է և կոնտեքստն էլ եղել է այնպիսին, որ տեղի է ունենում վարչապետի ընտրություններ, որն այսպես թե այնպես հին և նոր ընտրակարգով այդպիսին էր։

Տեղի է ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություն, շատ ծանր մթնոլորտում, երբեմն ատելության խոսքով համեմված մթնոլորտում, տեղի է ունեցել քվեարկություն և ես, ըստ էության, ժողովրդի կողմից ուղիղ ընտրություններով ընտրվել եմ վարչապետ։ Որովհետև ընտրությունների այդ թվաբանության ներքո մեր սահմանադրության համաձայն վարչապետի թեկնածություն չի քննարկվում խորհրդարանում, այլ մեծամասնություն ձեռք բերած ուժը, իսկ մենք ձեռք ենք բերել սահմանադրական մեծամասնություն, միանգամից նշանակում է վարչապետ։ Շատ կարևոր է արձանագրել, որ միջազգային ողջ հանրությունը միաձայն ընտրությունները գնահատել է ազատ, արդար, ժողովրդավարական և թափանցիկ։ Հիմա արդյոք ժողովուրդը կատարել է լավագույն ընտրությունը՝ այդ հարցին կարող է պատասխանել միայն ժողովուրդն առաջիկա ընտրություններում»։

Ռայիսիի ուղղաթիռի որոնողա-փրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆԻրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ կադրեր` ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)Մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնըՓաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում, սա նվաստացում է. Օսկանյան (տեսանյութ)Նոր մանրամասներ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարից«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցԸնկեր ջան, քո գյուղն էլ ա հանձնելու. Շուշան Պետրոսյանը՝ ոստիկանապետին (տեսանյութ)Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIBԳազավորված կոտլետներ. ինչպե՞ս պատրաստել փափուկ և հյութալի կոտլետներԼարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել էՈրոշ հասցեներում ջուր չի լինիՁեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ ՀայրապետյանՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ)