Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Չեմ կարող հանձնվել, պետք է ուժեղ լինեմ իմ ընտանիքի համար, ապրելու ուժն ինձ Հայկն է փոխանցում». լեյտենանտ Հայկ Ղազարյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» 225 օր անց․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հայկը շատ աշխույժ երեխա էր, միշտ պաշտպանում էր թույլերին: Այդ հատկանիշն իր մոտ շատ ընդգծված էր: Եթե ինչ-որ սխալ բան լիներ, նա մշտապես կանգնած էր ճշմարտության կողքին: Սուտ խոսել չէր սիրում, ճշտապահ ու կարգապահ տեսակ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հայկի մայրիկը՝ տիկին Քրիստինեն:

Հայկը ծնվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, մանկապարտեզ է հաճախել, հետո դպրոց: Սովորել է Արամուսի Վ. Առաքել յանի անվան միջնակարգ դպրոցում, մայրիկի խոսքով՝ ամենուր աչքի է ընկել առաջինը լինելու հատկանիշներով. «Ցանկացած միջոցառման, էքսկուրսիայի կազմակերպիչը Հայկն էր: Ընկերասեր էր, կարեկցող, միշտ օգնում և պաշտպանում էր համադասարանցիներին»: Դպրոցում սովորելու տարիներին պարգևատրվել է գովասանագրերով և պատվոգրերով: Բարձր դասարաններում մի քանի տարի շարունակ ղեկավարել է «Աշակերտական խորհուրդը»:

Հայկն անտարբեր չի եղել սպորտի նկատմամբ, 2008-2015 թթ. եղել է ՀՀ Գոսոկու-րյու միջազգային կարատեի ասոցիացիայի մարզիկ: Ստացել է «սև գոտի» և «սեմպայ» կոչում: Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և պատվոգրերով՝ բազմիցս դառնալով Հայաստանի չեմպիոն: Երբ գալիս է մասնագիտություն ընտրելու ժամանակը, Հայկը որոշում է՝ զինվորական է դառնալու: Այս որոշումը մայրիկը պատահական չի համարում: Ասում է՝ որդին հայրենասեր էր, հայրենասիրությունն արմատավորվել էր նրա մեջ ընտանիքում, իսկ հետո ամրապնդվել դպրոցում:

«Դպրոցում սովորելու տարիներին կերտվեց զինվորականի կերպարը, հայրենասիրության ու հայրենիքին նվիրվելու գաղափարը: Մարդկանց պաշտպանելու անհագ ցանկություն ուներ: Սրանք իր համար առաջնային պարտականություններ էին»,-նշում է տիկին Քրիստինեն, իսկ երբ հարցնում եմ, թե ինչպես նա ընդունեց որդու՝ նման պատասխանատու և բարդ մասնագիտություն ընտրելու որոշումը, ընդգծում է. «Համաձայն էի զինվորական դառնալու իր որոշման հետ, ես էլ իմ տեսակով հայրենասեր եմ, անգամ հիմա չեմ ափսոսում, որ իմ տղան նման ընտրություն է կատարել: Եթե բոլորս մեր տղաներին «պահենք», որպեսզի չծառայեն կամ զինվորական չդառնան, սխալ կլինի»:

Հայկը 2015-2019 թթ. սովորել և ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ծնողները ստացել են երեք շնորհակալական նամակ՝ կարգապահ կուրսանտ դաստիարակելու համար: Ծառայության ընթացքում բազմիցս արժանացել է խրախուսանքների: Մասնակցել է նաև ռազմական համալսարանում կայացած 15-րդ գիտական կոնֆերանսին: Ուսումնառությունն ավարտելուց հետո 2019 թ.-ին Հայկը ծառայության է անցել Ջրականի N զորամասում՝ որպես դասակի հրամանատար: Գնահատելով Հայկի անվախ, կարգապահ, բանիմաց և ուշադիր ու հոգատար սպա լինելու հանգամանքը՝ նրան 2020 թ.-ին տեղափոխում են նույն զորամասի ուսումնական գումարտակ՝ նշանակելով նորակոչիկների դասակի հրամանատար: Լինելով արդեն ծառայության մեջ գտնվող զինվորական՝ Հայկը 2019 թ.-ի նոյեմբերին ընդունվում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Քաղաքագիտություն» մասնագիտության «Ազգային անվտանգություն» մասնագիտական ծրագրի 1-ին կուրս՝ հեռակա ուսուցմամբ:

Սովորելու ժամանակահատվածում ունեցել է լավ առաջադիմություն, դրսևորել օրինակելի վարք, դասախոսների և ուսանողների սերն ու հարգանքն է վայելել: Երբ հարցնում եմ կրթությունը շարունակելու որոշման մասին, մայրիկն արձագանքում է. «Հայկը մտածում էր այսպես՝ 20 տարի հետո պայմանագիրս ավարտվելու է, որպեսզի տանը չնստեմ և ամենակարևորը՝ պիտանի լինեմ մեր պետությանը, պետք է շարունակեմ ուսումս: Իր համար կարևոր էր սեփական սկզբունքներին հավատարիմ մնալը՝ թույլին սատար կանգնել, տարանջատել բարին ու չարը, կարգ ու կանոն ստեղծել: Հայկն իր բոլոր նպատակներն ու երազանքները հայրենիքի շուրջ էր կառուցում: Հիմա, եթե տղաս ողջ լիներ, շարունակելու էր ծառայությունն իր ազգին ու պետությանը յուրաքանչյուր հնարավոր տարբերակով: Նա էությամբ այդպիսին էր»: Բայց սկսվեց պատերազմը և փոխեց բոլորիս երազանքների ու նպատակների ուղղությունը:

Նախ՝ այն մասին, թե ինչպիսի բնութագիր է տրվել լեյտենանտ Հայկ Ղազարյանին. «2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից ակտիվ մասնակցել է Ադրբեջանի կողմից կազմակերպված և իրականացված լայնածավալ պատերազմին: Հրաման է ստացել զբաղեցնել ՀԳՄ պաշտպանության շրջանը, որտեղ հետ են շպրտել հակառակորդի մխրճվող կենդանի ուժը: Սեպտեմբերի 28-ին Հ. Ղազարյանը մարտի դաշտից անձամբ հանել է մեծ թվով վիրավորներ և զոհեր: Մինչև հոկտեմբերի 2-ը գտնվել է տվյալ տեղամասում և ոչնչացրել հակառակորդի դիվերսիոն խմբերին: Հոկտեմբերի 2-ի կեսօրին հրաման է ստացել օգնության հասնել նույն գումարտակի 15-րդ ՀՎ-ի անձնակազմին, որոնք շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ էին «Նյուզ գար» կոչվող տեղամասում: Այդտեղ լեյտենանտ Ղազարյանի շնորհիվ, զինվորների հետ միասին, հետ է շպրտվել հակառակորդի կենդանի ուժը: Նույն օրը ժամը 21:00-ից 22:00 ընկած ժամանակահատվածում հրաման է ստանում օգնել 2 ՀԳՄ-ի ստորաբաժանումներին՝ շրջափակման մեջ չընկնելու նպատակով: Այդ ժամանակ հակառակորդի կողմից սկսվել է լայնածավալ հրետակոծություն, որի հետևանքով Հ. Ղազարյանը ստացել է մահացու բեկորային վիրավորում:

Լեյտենանտ Ղազարյանը եղել է քաջ, ուժեղ կամքի տեր անձնավորություն, սիրված և հարգված հրամանատարության և ծառայակիցների կողմից, մշտապես քաջալերել և ոգևորել է իր ենթակայության տակ գտնվող անձնակազմին»: Մի քանի տող, որոնք պատմում են լեյտենանտի վարած մարտերի, անձնազոհության, առհասարակ նրա տեսակի մասին: Ավաղ, բավականին երկար է տևել Հայկի «վերադարձը» տուն: Մայրիկն է պատմում. «Հոկտեմբերի 2-ին խուճապ է եղել: Հայկին թողել են այդտեղ, չեն իմացել անգամ՝ զոհվե՞լ է, թե՞ ոչ: Իր էությամբ այնպիսին չէր, որ գերի հանձնվեր, բայց վարկած կար, որ գուցե վիրավորվել է, ուշագնաց եղել և գերեվարվել: Ոչ ոք չէր փաստում իր զոհվելու հանգամանքը: Իր զոհվելու տարածքը բավականին ուշ մտան, մասունքները մնացել էին արևի տակ, իր մասունքներն ուշ դուրս բերեցին: Հետո՝ ԴՆԹ անալիզ, և զոհվելուց 225 օր անց Հայկը «տանն» էր: Այդքան օր փնտրել ենք իրեն: Այդ ընթացքում որևէ հստակ տեղեկատվություն չունեինք իր մասին:

Իրենից ընդամենը 2-3 մասունք է եղել: Իրեն չեմ տեսել և մինչև հիմա սպասում եմ, որ կգա: Հուղարկավորել ենք իր մասունքները: Չեմ կարողանում ընկալել, որ Հայկը չկա, մտածում եմ, որ կգա ու նորից կշարունակի իր անձնվեր աշխատանքը, կկատարի իր պարտքը հայրենիքի հանդեպ: Իսկ ես չեմ կարող հանձնվել, պետք է ուժեղ լինեմ իմ ընտանիքի, իմ կրտսեր որդու համար: Եթե Հայկը տեսնի, որ կոտրվել եմ, իրեն վատ կզգա: Պետք է կյանքին համընթաց շարժվեմ՝ հանուն տղայիս: Երբեք չեմ ցանկացել իմ վիշտը փաթաթել ուրիշին: Այնպես եմ անում, որ դիմացինս վատ չզգա ինձ հետ շփվելիս, հատուկ բառեր չընտրի խոսելիս: Իմ ցավը հպարտությամբ եմ տանում: Իհարկե, կարոտը խեղդում է: Ապրելու ուժը ինձ Հայկն է փոխանցում, նա միշտ ինձ հետ է»:

Հ. Գ. - Լեյտենանտ Հայկ Ղազարյանը ծառայության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ստացել է «Սպայական դաշույն», պարգևատրվել է ՀՀ ԶՈՒ «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով: Հուղարկավորված է Կոտայքի մարզի Արամուս գյուղում՝ ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ) ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել ՊՆ հայտարարությունը Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել Ֆրանսիան հատուկ ուժեր է պատրաստում Ռուսաստանի դեմՄայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Կասկադյորական վթար. վարորդը «Mazda 5»-ով կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել լցակայանի տարածքում, վիրավnրներ կան Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը (տեսանյութ) Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան 6-ական հարված դանակով՝ քույրերից յուրաքանչյուրին․ հրաշքով փրկված կանայք հարձակման մասին են պատմումԿիրանցում 15-20 միլիոնով փորձել են մարդկանց կաշառել. Բագրատ Սրբազան (տեսանյութ)