Ереван, 19.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Որքան շատ ժամանակ է անցնում, ցավն ավելի է ծանրանում». Գևորգ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մանկության տարիներին Գևորգը շատ աշխույժ, ակտիվ երեխա էր, բայց տարիքի հետ փոխվեց, չնայած իր արագաշարժությունն ու արագ խոսելու բնավորությունը մնացին նույնը: Շատ համեստ էր, անգամ բարևելուց կարող էր ամաչել: Ընկերության մեջ խաղաղության աղավնի էր: Շատ լավ ընկերներ ունի, հիմա էլ նրանք մեզ հետ կապը պահում են, այցելում Եռաբլուր: Ես էլ արդեն առանց իրենց ներկայության չեմ կարողանում, իրենց մեջ Գևորգին եմ տեսնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլիթը՝ Գևորգի մայրիկը:

Նրա խոսքով, որդին դպրոցում լավ առաջադիմություն ուներ, իններորդ դասարանն ավարտելուց հետո իր ուժերով ընդունվեց Ինֆորմատիկայի պետական քոլեջ, ծրագրավորող էր: «Իր ընկերոջ՝ Գոռի հետ միասին Թումո հաճախեցին, միասին այդ քոլեջն ընդունվեցին և ավարտեցին, ամեն ինչ միասին էին անում: Քոլեջն ավարտելուց հետո զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության: Ի դեպ, վեց ամիս հետաձգվեց իր ծառայության մեկնելը: Հերթական զննումներից հետո տուն եկավ, հայտնեց այդ լուրը: Ենթադրեցի, որ քոլեջում ուսումն ավարտելու հետ է կապված, բայց պարզվեց, որ ձեռքերի անգիոնևրոզ ուներ, դրա մասին տեղյակ չէինք: Քոլեջն ավարտեց, քննությունները հանձնեց և ընդունվեց Մոսկվայի Սկրյաբինի անվան ակադեմիայի երևանյան մասնաճյուղ՝ բիոտեխնոլոգիական ֆակուլտետ: Որոշեց բուհում այլ մասնագիտություն ուսումնասիրել: Տարբեր նպատակներ ուներ, ասում էր, որ բանակից վերադառնալուց հետո բիզնես է հիմնելու: Իր մասնագիտություններն այդ հարցում իրեն, անշուշտ, օգնելու էին»: Գևորգը բանակ է զորակոչվել 2020 թ. հուլիսի 28-ին: Ծառայում էր Արցախի Հանրապետությունում՝ սկզբում Մարտունի 2-ում, իսկ սեպտեմբերի 14-ին՝ իր ծննդյան օրը, տեղափոխվում է Իվանյան:

«Ամբողջ կյանքում Գևորգի հետ կապված ինչ-որ ցավի ու կորստի զգացողություն եմ ունեցել, միշտ մտածում էի, թե ինչու եմ նման մտքեր ունենում, որ Գևորգի հետ կարող է ինչ-որ բան պատահել, ինքս ինձանից վանում էի նման մտքերը, հաճախ են ասում, որ խոսքն ու միտքն ուժ ունի: Բանակի հետ կապված նման զգացողություն չեմ ունեցել: Ծառայելու այդ երկու ամսվա ընթացքում Գևորգը մի տեսակ հասունացել էր՝ ավելի վստահ էր դարձել, զգաստ: Լավ էր ծառայում: Արցախում հարազատներ ունենք, և գիտեի, որ թեկուզ իրենից հեռու եմ, եթե ինչ-որ հարց լինի, նրանք Գևորգի կողքին են, չնայած որևէ հարց չի էլ եղել: Շատ էր սիրում զինվորական համազգեստը»: Պատերազմի օրերին Գևորգը մշտապես կապի մեջ է եղել ընտանիքի անդամների հետ: «Շուտով իր մասին գիրքը կլինի ընթերցողի սեղանին: Չգիտես ինչու, պատերազմի օրերին իր հետ զրուցելուց հետո մի տետրի մեջ գրել եմ ամսաթիվը և թե ինչի մասին ենք խոսել: Տետրը գիրք կդառնա և Գևորգի մասին հուշ կմնա բոլորի համար: Պատերազմը սկսվելուց հետո ամեն օր Գևորգը զանգահարել է: Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 9-ին: Լույս 10-ի գիշերը Գևորգը զոհվել է: Այդ օրը բոլորին է զանգահարել: Երևի թե կանխազգացում է ունեցել, ընկերներին ասել է՝ մամայի ու պապայի հետ ընկերություն կանեք:

Զուգահեռ դասարանից մի տղայի հետ միասին էին Իվանյանում ծառայում: Գևորգը հեռախոսահամար է փոխանցել նրան ու ասել, որ եթե իր հետ մի բան լինի, ընկերների հետ կապ հաստատի, իրենք գիտեն, թե ինչ պետք է անել: Նա տեսել է, թե ինչպես է Գևորգը զոհվում, ամիսներ անց նաև մեր տուն եկավ: Նրա միջոցով է Գևորգի մահվան բոթը հասել ընկերներին: Գևորգիս ընկերները մեր տուն էին գալիս, մի տեսակ վստահ էի, որ տղաս բունկերներում է, երկու ամսվա զինծառայողները չեն մասնակցում ռազմական գործողությունների: Տղաները հարց ու փորձ էին անում, վստահաբար ասում էի, որ ամեն ինչ լավ է, ուղղակի չի կարողանում զանգահարել, հավանաբար անվտանգության կանոններին հետևելով՝ հեռախոսները տղաներից վերցրել են: Հրամանատարի հետ էի կարողացել կապ հաստատել, ասել էր, որ վիրավոր է, երբ վերադառնա տղաների մոտ, անպայման կասի, որ Գևորգը զանգահարի ինձ: Բայց իր ընկերներն արդեն տեղյակ էին, որ Գևորգը զոհվել է»: Մայրիկը նաև պատմում է, որ զոհվելուց հետո որդին տեսիլքի նման հայտնվել է իր առջև՝ մա՛մ, ես այստեղ եմ, ինձ գտեք:

«Կարծում էի, որ այնքան եմ մտածել իր մասին, ինչպես ասում են, արդեն աչքիս է երևում: Բայց ամիսներ հետո տեսա, որ նա դիահերձարան տեղափոխվել է հոկտեմբերի 12-ին՝ այն օրը, երբ այդ տեսիլքն է աչքիս առաջ հայտնվել»: Գևորգը զոհվել է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի առավոտյան՝ ԱԹՍ-ի հարվածից, Հադրութի մոտակայքում գտնվող «9-րդ կիլոմետր» կոչվող տեղամասում: Գևորգը մարտեր է մղել Ջրականում, Վարանդայում և Հադրութում, ինչպես գրված է նրա մարտական ուղիում՝ «որպես հաշվարկի նշանառու, 2020 թ.-ի հոկտեմբերի 6-ից 10-ը հաշվարկի կրակով կարողացել է հակառակորդին պատճառել կենդանի ուժի և զրահատեխնիկայի զգալի կորուստներ»: «Հրամանատարն ասում է, որ տղաները լավ «բոյ» են տվել: Այդ օրն էլ մեքենաներ են եկել իրենց հետևից, տղաները բարձրացել են մեքենաները ու...»: Թշնամին ֆիքսել ու պայթեցրել է դրանք: Բայց քանի որ ընտանիքը տեսել է Գևորգի մարմինը, մեծ բեկորներն ուղղակի մտել են նրա թոքի մեջ ու զոհվելու պատճառ հանդիսացել, մայրիկը ենթադրում է, որ ԱԹՍ-ի հարվածը մեքենայի կողքին է եղել: Հոկտեմբերի 14-ի առավոտյան Գևորգի ընտանիքն իմանում է որդու մահվան բոթը:

«Առավոտյան իր ընկերոջ լացի ձայնից եմ արթնացել, մեր պատուհանները մոտ են իրար, Մանուկը լացում էր՝ վա՜յ, Գևո՛րգ ջան: Ամուսնուս հարցրեցի՝ երա՞զ էր, թե՞ իրոք լացի ձայն էր, ասաց՝ երազ չէր: Դուրս եկա բակ, արդեն մարդիկ էին հավաքվել»: Մայրիկն ասում է՝ որքան շատ ժամանակ է անցնում, ցավն ավելի է ծանրանում: «Երբ Գևորգի մահվան լուրն իմացա, առաջինը մտածեցի նաև փոքր տղայիս մասին, որ հանկարծ տրավմայի չենթարկվի: Այդ օրն ինքն իմ ու ամուսնուս գոռոցի ձայնից է արթնացել, հետո տեսանք, որ անկողնում նստած լալիս է: Իր համար ևս շատ դժվար է, շատ կապված էին իրար հետ, միասին ֆիլմ էին դիտում, զրուցում: Կրտսերը լինելով՝ Արթուրը հասկացավ մեր վիշտը, շատ զուսպ է, չնայած միշտ իրեն ասում ենք, որ պետք է շարունակի ապրել, ուրախանալ, երաժշտություն լսել: Ասում ենք, որ ինքն է մեր շարժիչ ուժը, իր համար ենք ապրում, ամեն ինչ իր համար ենք անում:

Ձգտում էի իր մոտ անգամ լաց չլինել, եթե ինձ վատ էի զգում, ուղղակի տանից դուրս էի գալիս, քայլում ու վերադառնում»: Կրտսեր որդին ու Գևորգի ընկերները դարձել են նրա ընտանիքի ապրելու շարժիչ ուժը: Մայրիկը վերհիշում է՝ երբ 2015 թ.-ին ընտանիքով տեղափոխվեցին Մոսկվա, Գևորգը չցանկացավ այնտեղ բնակվել, մնաց իր սիրելի Երևանում: Տիկին Լիլիթի համար սա զարմանալի չէր, այստեղ հրաշալի ու մեծ ընկերական շրջապատ ուներ: «Նպատակով էինք մեկնել Մոսկվա, որոշել էինք աշխատել և Գևորգի համար Երևանում տուն գնել և ամուսնության օրը նրան տան բանալիները նվիրել, մեր այդ նպատակն իրագործեցինք: Եվ որոշ ժամանակ անց վերադարձանք Հայաստան: Բայց պատերազմն ամեն ինչ փոխեց, պատերազմը բոլորիս կյանքի ընթացքը շրջեց»:

Հ. Գ. - Գևորգ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Подробности։ партию Аршака Карапетяна не регистрируютКак бессмысленно повысить значимость Азербайджана?Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котелКто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоУченые выяснили, как возбужденное состояние влияет на зрительное восприятие В республике ожидается переменчивая погода Армянская Апостольская Церковь в это воскресенье отметит праздник Пятидесятницы В «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Стилист Зверев заверил, что Пугачева вернется в Россию Пашинян обеспокоен предстоящим митингомНовое посольство Азербайджана в Иране откроется в «более безопасном месте» Глава МИД Германии призвала передать Украине дальнобойное оружие, чтобы защитить Харьков Члены движения «Во имя Родины» во главе с предстоятелем Тавушской епархии шествием отправились к ЕГУ Цена нефти Brent превысила $83,5 за баррель Архиепископ Баграт: Здесь проблема 2-3 домов или государства? Погода в Армении: снег и заморозки в горах Архиепископ: С представителями Армянского национального конгресса обсудили текущие процессы и их позицию Курсы валют в Армении Для администрации действовать в тайне от общественности превратили в заветную ценностьГаджиев обсудил с чиновниками Госдепа отношения Еревана и Баку Баграт Србазан: Делается попытка переложить ответственность на жителей села, это проблема 2-3 домов или проблема государства? Алиев и Лукашенко посетили район Варанды оккупированного Арцаха Баграт Србазан: Мы встретились с АНК и поговорили о процессах и их позиции (Видео) Губернатор Тавуша проводит встречу с жителями села Киранц Нарек Малян: Вся агентская резидентура Южного Кавказа будет перенесена на территорию Армении Дорога, ведущая в село Киранц, перекрыта полицией, жители перекрыли межгосударственную дорогу АМИО Банк выпустил драмовые облигации Давид Ананян: Пришло время нам под председательством Баграта Србазана проявить решительность и радикальность в наших действиях и решениях Въезд в село Киранц все еще закрыт: жители ночью оставались на трассе Баграт Србазан: Я не отступлю от этой борьбы Администрация разозлилась от слова «просьба»Компания Ucom поздравляет всех с днем телекоммуникаций Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера ГригорянаУченые обнаружили неожиданную причину глухоты и других заболеваний Бетховена Баграт Галстанян: Либо сегодня, либо никогда «Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваВ Армении семьи без вести пропавших военнослужащих продолжат получать финансовую поддержку еще два месяца Армения утвердила программу обеспечения жильем семей, насильственно перемещенных из Арцаха В Бюраканской школе забастовка: Учителя, ученики и их родители проводят акцию протеста Жители села Киранц не хотят встречаться с правительственным чиновником в Иджеване – пусть сам едет в село Жители села Киранц вновь перекрыли межгосударственную автодорогу Армения-Грузия Шант Арутюнян: Я хочу, чтобы движение «Во имя Родины» увенчалось успехом