Երևան, 29.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Խաղաղության օրակարգի» ներքո ադրբեջանական հանցավոր նկրտումների ձևակերպումը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկու գործընթաց է զուգահեռվում։ Մի կողմից՝ Ադրբեջանը խոսում է բանակցությունների, հաշտության պայմանագրի կնքման մասին, սակայն մյուս կողմից էլ՝ անընդհատ խախտում է հրադադարն ու սեղմում Արցախի շուրջ շրջափակման օղակը։ Տեսանելի է, որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվելու իր ագրեսիվ նկրտումներից, բայց այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ է Բաքվին անհրաժեշտ հաշտության պայմանագրի կնքումը։ Իրականում Բաքվին ոչ թե խաղաղության պայմանագիր է պետք, այլ հայկական կողմին պարտադրված մի կապիտուլ յացիոն փաստաթուղթ, որով Հայաստանը վերջնականապես կհրաժարվի Արցախի թեմայից՝ այն համարելով Ադրբեջանի ներքին հարց, ու Բաքուն էթնիկ զտում իրականացնելու հնարավորություն կստանա։ Բայց ուշագրավ է, որ մինչ ՀՀ իշխանությունները առիթը բաց չեն թողնում հայտարարելու, թե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,6 հազար քկմ տարածքի շրջանակներում (ներառյալ Արցախի Հանրապետությունը), Ադրբեջանը երբեք չի հայտարարել, թե ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը Նիկոլ Փաշինյանի կողմից թմբկահարվող 29,8 հազար քկմ տարածքի շրջանակներում։

Ադրբեջանական կողմին անհրաժեշտ է, որ կնքվելիք պայմանագիրը տարընթերցման առիթներ տա։ Եթե այնպիսի բովանդակությամբ պայմանագիր կնքվի, որտեղ կոնկրետ ֆիքսված չէ ՀՀ տարածքային ամբողջականությունը և սահմանները, ապա սա հնարավորություն է տալու Ադրբեջանին նոր ագրեսիա ձեռնարկել ՀՀ-ի նկատմամբ։ Իսկ հետո էլ կարող է խոսք լինել արդեն նոր փաստաթղթի մասին։ Բացի այդ, արդեն տևական ժամանակ է, ինչ Բաքվից խոսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» ադրբեջանցիների «վերադարձի» մասին։ Ու եթե սրա մասին որևէ դրույթ ամրագրվի պայմանագրում, ապա այն պայմաններ կստեղծի ադրբեջանական հավակնությունների լեգիտիմացման համար։ Ի սկզբանե պարզ է, որ Ադրբեջանը խաղաղության նպատակ չունի, իսկ խաղաղություն ասվածը Ադրբեջանը տեսնում է հայկական պետականության վերացման կոնտեքստում։ Այսինքն՝ վերջնական խաղաղությունը Ադրբեջանի համար նշանակում է Հայաստանի ոչնչացում։

Ժամանակին Փաշինյանը հայտարարում էր, թե Ադրբեջանի նախագահի մոտ ևս ինքը տեսնում է խաղաղության հասնելու ձգտում, իսկ հիմա նոր է հասկացել, որ այս վիճակում Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ ագրեսիան։ Եվ կառավարության նիստի ընթացքում նա նկատում է, թե Բաքուն ուզում է սահմանը վիճարկող տեղ թողնող դրույթներով պայմանագիր ստորագրել, ապա տարածքային պահանջներ առաջադրել։ Լո՞ւրջ. ու ո՞նց հանկարծ հասկացավ: Իսկ շատերն այդ մասին վաղուց էին բարձրաձայնում, այսինքն՝ բոլոր նրանք, որոնք գոնե «քթածակ» ունեն, առավել ևս ծանոթ են պատմությանն ու Ադրբեջանի հանցագործ, ահաբեկչական էությանը: Բնականաբար, ադրբեջանական այս գործելակերպը խրախուսվում է Թուրքիայի կողմից։ Բայց եթե Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ նոր ագրեսիայի, ապա հարցն այն է, թե ինչու ՀՀ իշխանությունները չեն գործում այս իրողությանը համապատասխան։

Թվում է, թե երկու տարվա ընթացքում ամեն ինչ պետք է արվեր Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։ Բայց, մեծ հաշվով, տեղի է ունենում հակառակը։ Չկրկնենք օրինակները, տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը, այդ թվում՝ նշանակումները, դրան են տարել: Թերևս այս հանգամանքով են պայմանավորված այն մեկնաբանությունները, թե իշխանությունները, ավելի թուլացնելով հայկական բանակն ու պաշտպանունակությունը, կոնկրետ ադրբեջանական հրահանգներն են կատարում՝ ակնկալելով չգրգռել հակառակորդին ու ցույց տալ, թե խաղաղության դարաշրջանի բացումը հնարավոր է։

Իրականում, եթե հայկական պետականությունը պահպանելու մտադրություն կա, ապա այլ տարբերակ չկա, քան պայքարն է, քանի որ առկա իրավիճակում խաղաղությունն ուղղակի իլ յուզիա է, խաղաղությունը պետք է նվաճել, այլ ոչ թե մուրալ ու չստանալ։ Այսքանը հասկանալու դեպքում նախ Փաշինյանը պետք է հեռանար՝ մանավանդ որ հակառակորդը յուրաքանչյուր առիթ օգտագործում է անձամբ իրեն ու մեր երկրին միջազգայնորեն ստորացնելու համար։ Նա լավագույն կերպով համակերպվում է հակառակորդի ստեղծած միջավայրին, այլ ոչ թե փորձում է սեփական օրակարգն առաջ տանել։ Եթե պատերազմից առաջ Բաքուն հրաժարվում էր որևէ զիջում անել հայկական կողմին, ապա հիմա ինչո՞ւ պետք է անի, երբ իր դիրքերն ավելի ուժեղ են։ Ադրբեջանը չի կանգնելու։ Միակ ելքը Ադրբեջանին կանգնեցնելն է, որը կարող է լինել կա՛մ դիվանագիտական ճանապարհով, կա՛մ ռազմական։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հուսով ենք՝ հոկտեմբերի 5-ին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի․ Սիմոնյան «Եռաբլուրում» հուղարկավորում են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված հայորդիներին Պետքարտուղարը ճնշել է Ալիևին միջազգային առաքելությանն աջակցելու համար. Պետքարտուղարություն Փաշինյանն Արցախի հանձնման մեղավոր է նշանակում «նախկիններին»Արցախից եկած «ԳԱԶԵԼ»-ը, որում եղել է 21 մարդ, վթարի է ենթարկվել. տուժածներ չկան Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 1 քաղաքացու դի և 1 զինծառայողի աաճյուն. Արցախի ԱԻՊԾ Մահապատժի՛ ենթարկել 44-օրյա պատերազմի ժամանակ առաջնագծից փախած հրամանատարներին. Խաչիկ Ասրյան«Մայր Հայաստան» շարժման գրասենյակում Արցախից բռնի տեղահանվածներին օժանդակելու կենտրոն է գործում «Ադրբեջանական ոստիկաններն արդեն Ստեփանակերտի փողոցներում են». Մարատ Եգանյան (տեսանյութ) Որ կետի պատճառով է ձգձգվում «Խաղաղության պայմանագրի» ստորագրումըԱրցախի լուծարման հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի դաժան ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի արդյունքում Հայտնի է ժամը 6:00-ի դրությամբ Արցախից ՀՀ բռնի տեղահանված քաղաքացիների թիվը Անձրև, ամպրոպ․ ի՞նչ եղանակ սպասելԵրևանում և մի շարք մարզերում լույս չի լինիՍտեփանակերտի Վերածննդի հրապարակից Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները շարժվեցին դեպի ՀՀ Ողբերգական ավտովթար` Վայոց ձորի մարզում. մահացածն ու վիրավորները Արցախից բռնի ուժով տեղահանվածներ են Քաղաքականության աշխարհում` ոչ մի սխալ անպատիժ չի մնում, և ոչ մի պայքար անարդյունք չի լինում․ Արտակ Զաքարյան100 տարի անց եկանք հասանք նույն կոտրած տաշտակին․ Էդուարդ Շարմազանով Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի թիվը ՀՀ որ բնակավայրերի տարածքով է Փաշինյանը պատրաստվում միջանցք տրամադրել Ալիևին Սերժ Սարգսանի անունը ոսկե տառերով է մնալու մեր պատմության մեջ, որպես հրամանատար,ղեկավար և քաղաքական ու պետական գործիչ․ Վահան ԲաբայանԹուրքիան երկաթուղային ճանապարհ կկառուցի դեպի ՆախիջևանԱրցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում հայտնաբերվել են անձնական իրեր (լուսանկարներ) Եվրախորհրդարանը Ադրբեջանին դատապարտող բանաձև կընդունի Սյունիքում Արցախից բռնագաղթվածների ընդունելության աշխատանքներին մասնակցում են մեծ թվով կամավորներ Ադրբեջանը զորք չի ուղարկի ՀՀ Սյունիքի մարզ՝ միջանցք ստեղծելու համար․ ՄԹ-ում Ադրբեջանի դեսպան Հայտնի է` երբ կբացվի ռուսական հյուպատոսությունը Կապանում Ռուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու, նա այդպիսին է՝ պատվով հայ է․ Մանե ԹանդիլյանՃՏՊ Ալավերդի-Շնող ավտոճանապարհին. կան տուժածներ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանը Հաքարիի կամրջից առեւանգում է մարդկանց․ «Հրապարակ» Ադրբեջանը սկսել է գրանցել Արցախի բնակիչներին՝ նրանց իրավական կարգավիճակը սահմանելու համար «ԶՊՄԿ» ՓԲԸ ի աշխատակիցները արյուն են հանձնում (տեսանյութ) ԼՂ-ից Հայաստան է եկել 70.500 բռնի տեղահանվածՊետք է աջակցենք ԼՂ հայ բնակչությանը այնպես, ինչպես Ուկրաինայի ժողովրդին․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանը ժամանել է ԵրևանԳերմանացի հետազոտողներն արևային բջիջներ են ինտեգրել ավտոմեքենաների կապոտների մեջ Բաքուն հայերին կոչ է արել չլքել Լեռնային ՂարաբաղըԿադրեր Այրվածքաբանության կենտրոնից, որտեղ բուժում են ստանում ԼՂ-ում պայթյունի հետեւանքով տուժածներ Մահացել է Հարրի Փոթերի գլխավոր դերակատարներից մեկը Եվլախում կկայանա ԼՂ և Բաքվի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը Հայաքվեի ներկայացուցիչները Վայքում արցախցի բռնագաղթածների համար վրանային ճամբար են բացազատել և ապահովում են կեցության նվազագույն պայմաններովԿրեմլը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը․ Պեսկով «Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ» ԼՂ-ում պայթյունի տարածքում հայտնաբերվել են մասունքներ և անձնական իրեր. ԱԻՊԾԱրցախից բռնի տեղահանված թոշակառուներն ու նպաստառուները ՀՀ–ից կստանան հատկացումներ. նախարար «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ» Մղձավանջը եղելություն դարձավ. Մանուկ Հերգնյան Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ․ սննդի ու դեղամիջոցների խիստ պակաս կա․ Կարմիր Խաչ Սխտոր՝ դժոխքի ծնո՞ւնդ, դոպի՞նգ, դե՞ղ, թե՞ անփոխարինելի համեմունք. «Փաստ»