Երևան, 29.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թղթե շերե՞փ, թե՞ թղթե իշխանություններ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տևական ժամանակ է, ինչ ՀՀ իշխանությունները գեներացնում էին այն գաղափարը, թե դիմելու են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որպեսզի Արցախին նվիրված նիստ գումարվի։ Ու քանի որ քննադատություններ կային, թե այդ դեպքում ինչո՞ւ չեն դիմում, իշխանականները վստահ պատասխանում էին, թե իրենց դիմումը լինելու է ճիշտ ժամանակին, որպեսզի կարողանան հասնել կոնկրետ բանաձևի ընդունմանը։ Եվ, ահա, վերջապես ՀՀ իշխանությունները դիմեցին Անվտանգության խորհուրդ, ու նիստը գումարվեց։ Թվում էր, թե բոլոր անհրաժեշտ պայմանները կային, որ Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև ընդունվեր: Խնդիրն այն է, որ միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, այլ հեղինակավոր մասնագետներ ու իրավապաշտպաններ անկախ փորձագիտական կարծիք էին ներկայացրել, որ Արցախում ցեղասպանական գործողություններ են իրականացվում՝ կիրառելով բնակչությանը սովի մատնելու եղանակը։

Նույնիսկ Թուրքիայից մի խումբ գործիչներ և մտավորականներ միջազգային հանրությանը կոչ արեցին դադարեցնել Արցախի շրջափակումը՝ Ալիևին անվանելով բռնապետ։ Այսինքն, պատշաճ դիվանագիտական աշխատանքի դեպքում շատ մեծ էր հավանականությունը, որ Անվտանգության խորհրդում կարող է Ադրբեջանին դատապարտող և պարտավորեցնող որոշում ընդունվել, որը հայկական կողմը կարող էր օգտագործել Բաքվի վրա ճնշում գործադրելու և միջազգային միջամտության ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ Ուստի, պատահական չէ, որ Հայաստանում ու Արցախում ուշիուշով հետևում էին, որ Անվտանգության խորհրդի նիստից հետո պետք է որևէ որոշում կամ հայտարարություն ընդունվի, բայց որևէ փաստաթուղթ չընդունվեց, ինչը Բաքվում որակեցին որպես դիվանագիտական հաղթանակ։ Իսկ Ալբանիայի ներկայացուցիչը նույնիսկ Ադրբեջանի օգտին հանդես եկավ։

Փաստացի, հայկական կողմը կորցրեց դիվանագիտական դաշտում հաջողության հասնելու ևս մեկ հնարավորություն։ Բացի այդ, Ադրբեջանի ներկայացուցիչը, խեղաթյուրելով փաստերը, այնպես էր ելույթ ունենում, որ տպավորություն կարող էր առաջանալ, թե Արցախում հումանիտար աղետ չկա, իսկ իրավիճակի բարդացման մեղավորը Հայաստանն է։ Ավելին, Ադրբեջանի ներկայացուցիչը Արցախի թեման ներկայացրեց որպես Ադրբեջանի ներքին գործ, ու այս իրողությունը միջազգային դերակատարներից որևէ մեկը կասկածի տակ այլևս չի դնում, որովհետև հենց ՀՀ ղեկավարությունն է հայտարարել, թե Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Եթե Հայաստանի կողմից նման հայտարարություն չարվեր, ապա կարող էր ուրիշ լինել նաև միջազգային հանրության կամ գոնե դրա մեծ մասի դիրքորոշումը։ Պետք է նկատի ունենալ, որ հայկական կողմն էլ նիստի ընթացքում կարող էր հավել յալ փաստարկներ ներկայացնել, որը չարվեց։

Օրինակ՝ հայկական ներկայացուցչության ավելի դիտարժան ելույթի դեպքում կարելի էր լուսանկարներ ու տեսանյութեր ներկայացնել Արցախում տիրող իրավիճակի մասին։ Բացի այդ, ՀՀ արտգործնախարարը չներկայացրեց, թե կոնկրետ ինչ քայլեր է ակնկալում ԱԽ-ից իրավիճակը փոխելու համար կամ ինչ ճանապարհ է տեսնում։ Ու քանի որ Ադրբեջանին հաջողվում է մնալ անպատիժ ու շարունակել իր հանցագործ գործելակերպը, ապա Բաքուն շարունակում է նաև Հայաստանի տարածքի նկատմամբ տարածքային նկրտումները։ Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» շատ ակտիվ է և պարբերաբար դիմում է միջազգային տարբեր կառույցների, թե իբր «արևմտյան ադրբեջանցիները» ցանկանում են վերադառնալ իրենց «պատմական» տարածքներ։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը շարունակում է անընդհատ սադրանքներ հրահրել և սրել իրավիճակը։ Ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակոցներ են արձակվում ոչ միայն Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի, այլ նաև Կապանի օդանավակայանի ուղղությամբ։

Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում կարծիք հայտնել, թե Հայաստանն իր տարածքում չի կարող գործարան կառուցել, շահագործել հանքեր ու օգտագործել օդանավակայանը։ Սա էլ բավական չէ, Բաքվից պահանջներ են հնչում, որ Հայաստանը չպետք է բանակ ունենա, սպառազինություն ձեռք բերի և այլն։ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի այսպիսի դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ այդ երկիրը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները, ու ադրբեջանական զինված ուժերը ՀՀ տարածքից դուրս շպրտելու մասով որևէ գործողություն չկա թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական հարթություններում։ Այնինչ, եթե Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանվեին կամ ՄԱԿ-ի ԱԽ-ում ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման մասին բանաձևեր ընդունվեին, իրավիճակը բոլորովին այլ կլիներ, ու Բաքվի՝ խելահեղության հասնող նկրտումները որոշ չափով կզսպվեին։

Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները որևէ հաջողության չեն հասնում Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանելու հարցում։ Թեկուզ, եթե պատերազմից հետո Հայաստանը ռազմականապես թուլացել է, ապա գոնե դիվանագիտական դաշտում հաջողությունների հասնելու համար պայմաններ են ստեղծված։ Բայց այս ուղղությամբ արդյունքներ գրանցելու փոխարեն ՀՀ իշխանություններն են իրենց ապիկար քաղաքականությամբ այնպիսի պայմաններ ստեղծում, որ Հայաստանը ամեն անգամ հայտնվի պաշտպանվողի ու զիջողի դերում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաքուն խոստնում է մի քանի օրվա ընթացքում թուլյ տալ ՄԱԿ փորձագետների այցը ԱրցախԹուրքիան մինչև 2028-ը երկաթուղի կկառուցի դեպի Նախիջևան Իդրամը և ՎԻՎԱ հիմնադրամը՝ Արցախի հայերին Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ Ռուսների խամաճիկը հակառուսական բեմադրության է անցել Փաշինյանի զենքն ապատեղեկատվությունն է Արցախը լուծարվում է ապօրինի հրամանով. Հայաստանի առջև ծառացած վտանգները Մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Ադրբեջանցի ուժայինները ելումուտ են անում Ստեփանակերտում (լուսանկարներ)Հուսով ենք՝ հոկտեմբերի 5-ին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի․ Սիմոնյան «Եռաբլուրում» հուղարկավորում են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված հայորդիներին Պետքարտուղարը ճնշել է Ալիևին միջազգային առաքելությանն աջակցելու համար. Պետքարտուղարություն Փաշինյանն Արցախի հանձնման մեղավոր է նշանակում «նախկիններին»Արցախից եկած «ԳԱԶԵԼ»-ը, որում եղել է 21 մարդ, վթարի է ենթարկվել. տուժածներ չկան Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 1 քաղաքացու դի և 1 զինծառայողի աաճյուն. Արցախի ԱԻՊԾ Մահապատժի՛ ենթարկել 44-օրյա պատերազմի ժամանակ առաջնագծից փախած հրամանատարներին. Խաչիկ Ասրյան«Մայր Հայաստան» շարժման գրասենյակում Արցախից բռնի տեղահանվածներին օժանդակելու կենտրոն է գործում «Ադրբեջանական ոստիկաններն արդեն Ստեփանակերտի փողոցներում են». Մարատ Եգանյան (տեսանյութ) Որ կետի պատճառով է ձգձգվում «Խաղաղության պայմանագրի» ստորագրումըԱրցախի լուծարման հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի դաժան ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի արդյունքում Հայտնի է ժամը 6:00-ի դրությամբ Արցախից ՀՀ բռնի տեղահանված քաղաքացիների թիվը Անձրև, ամպրոպ․ ի՞նչ եղանակ սպասելԵրևանում և մի շարք մարզերում լույս չի լինիՍտեփանակերտի Վերածննդի հրապարակից Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները շարժվեցին դեպի ՀՀ Ողբերգական ավտովթար` Վայոց ձորի մարզում. մահացածն ու վիրավորները Արցախից բռնի ուժով տեղահանվածներ են Քաղաքականության աշխարհում` ոչ մի սխալ անպատիժ չի մնում, և ոչ մի պայքար անարդյունք չի լինում․ Արտակ Զաքարյան100 տարի անց եկանք հասանք նույն կոտրած տաշտակին․ Էդուարդ Շարմազանով Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի թիվը ՀՀ որ բնակավայրերի տարածքով է Փաշինյանը պատրաստվում միջանցք տրամադրել Ալիևին Սերժ Սարգսանի անունը ոսկե տառերով է մնալու մեր պատմության մեջ, որպես հրամանատար,ղեկավար և քաղաքական ու պետական գործիչ․ Վահան ԲաբայանԹուրքիան երկաթուղային ճանապարհ կկառուցի դեպի ՆախիջևանԱրցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում հայտնաբերվել են անձնական իրեր (լուսանկարներ) Եվրախորհրդարանը Ադրբեջանին դատապարտող բանաձև կընդունի Սյունիքում Արցախից բռնագաղթվածների ընդունելության աշխատանքներին մասնակցում են մեծ թվով կամավորներ Ադրբեջանը զորք չի ուղարկի ՀՀ Սյունիքի մարզ՝ միջանցք ստեղծելու համար․ ՄԹ-ում Ադրբեջանի դեսպան Հայտնի է` երբ կբացվի ռուսական հյուպատոսությունը Կապանում Ռուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու, նա այդպիսին է՝ պատվով հայ է․ Մանե ԹանդիլյանՃՏՊ Ալավերդի-Շնող ավտոճանապարհին. կան տուժածներ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանը Հաքարիի կամրջից առեւանգում է մարդկանց․ «Հրապարակ» Ադրբեջանը սկսել է գրանցել Արցախի բնակիչներին՝ նրանց իրավական կարգավիճակը սահմանելու համար «ԶՊՄԿ» ՓԲԸ ի աշխատակիցները արյուն են հանձնում (տեսանյութ) ԼՂ-ից Հայաստան է եկել 70.500 բռնի տեղահանվածՊետք է աջակցենք ԼՂ հայ բնակչությանը այնպես, ինչպես Ուկրաինայի ժողովրդին․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանը ժամանել է ԵրևանԳերմանացի հետազոտողներն արևային բջիջներ են ինտեգրել ավտոմեքենաների կապոտների մեջ Բաքուն հայերին կոչ է արել չլքել Լեռնային ՂարաբաղըԿադրեր Այրվածքաբանության կենտրոնից, որտեղ բուժում են ստանում ԼՂ-ում պայթյունի հետեւանքով տուժածներ Մահացել է Հարրի Փոթերի գլխավոր դերակատարներից մեկը Եվլախում կկայանա ԼՂ և Բաքվի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը