Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Սա դաժան ցավ է, թող էլ պատերազմներ չլինեն, ոչ մի ծնող նման ցավ չտեսնի». ավագ հրաձիգ Արսեն Արևշատյանը զոհվել է հոկտեմբերի 12-ին, տուն «վերադարձել» ինն ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Աշխույժ, շատ աշխատասեր երեխա էր Արսենը: Փոքր տարիքից էր այդպիսին, միշտ բոլորին օգնության էր հասնում: Ապրում էին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղում»,-«Փաստի» հետ զրույցում Արսենի մանկությունն է վերհիշում նրա հորեղբոր կինը՝ տիկին Լիանան:

Նրա խոսքով, դպրոցական տարիներին մինչև 8-9-րդ դասարանն Արսենը գերազանց առաջադիմություն է ունեցել: «Տարբեր խմբակների է հաճախել, այդ թվում՝ ֆուտբոլի և կարատեի: Սպորտն իր կյանքի անբաժան մասն էր: Դպրոցն ավարտեց, ընդունվեց Տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտության բաժինը: Շատ լավ էր մաթեմատիկայից, սիրում էր և սովորում այդ առարկան, սուր միտք ուներ»: Բայց, ավաղ, Արսենն ուսանող լինել չի հասցնում, զորակոչվում է զինծառայության: Զրուցակիցս է պատմում՝ զինվորական ծառայության հանդեպ Արսենի տրամադրվածությունը շատ լավ էր: «Կարծես շտապում էր, ասում էր՝ շուտ գնամ, ծառայեմ ու վերադառնամ: Մի ամիս շուտ գնամ, մի ամիս շուտ կգամ: Ուրախ մեկնել է ծառայության, մենք էլ իրեն շատ հանգիստ ենք ճանապարհել: Այդ ժամանակ վախեր չկային, երբ տղաները բանակ էին զորակոչվում»: Արսենը զորակոչվել է ծառայության 2020 թ. հուլիսի 29-ին: Ծառայությունն անցնում էր Ջրականում: Տիկին Լիանան ասում է՝ Արսենը երկու ամիս հասցրեց զինվոր լինել, շատ գոհ էր ծառայությունից:

«Զանգում էր մայրիկին ու հայրիկին, նաև մեզ հետ զրուցում: Իր խոսքերն էին՝ ամեն ինչ շատ լավ է: Որևէ դժգոհություն չի ունեցել: Բայց հետո սկսվեց չարաբաստիկ պատերազմը»: Սեպտեմբերի 27-ն էր: «Պատերազմի սկսվելու օրը իր հետ կապ ունեցել ենք: Մայրիկի հետ է խոսել: Ես էլ եմ իրեն նամակ գրել: Մինչև հիմա պահում եմ այդ նամակները: Գրեցի՝ ի՞նչ կա, ո՞նց ես, պատասխանեց՝ մեր մոտ շատ լավ է, ընտիր: Իհարկե, պատերազմից հետո, երբ սկսեցինք պատկերացում կազմել այն օրերի մասին, հասկացանք, որ ոչ մի «ընտիր» բան Ջրականում լինել չէր կարող: Պատերազմի օրերին Արսենը զանգում էր, ձայնը լսում էինք, չէր ասում, թե կոնկրետ որտեղ է: Հետո իմացանք, որ իրենց մի տեղից մյուսն են տեղափոխել: Արսենը եղել է այն 300 հոգանոց խմբում, որը տեղափոխել էին Հադրութի դպրոց: Մինչև հիմա քննություն ու դատավարություն է ընթանում այդ օրերի իրադարձությունների մասին: Արսենը զոհվել է հոկտեմբերի 12-ին: Տղաները խմբերի են բաժանվել, ամեն խումբը մի կողմ է գնացել: Նրանք պարբերաբար հանդիպել են թուրքական յաշմային, դիմագրավել թշնամու դիվերսիոն խմբերին, պայքարել, կռվել ու զոհվել:

Մնացել են մի քանի հոգով ու կրկին հանդիպել թշնամուն»: Շատ տեղեկություններ Արսենի զոհվելու հանգամանքների և այլ փաստերի վերաբերյալ ընտանիքը սեփական ուժերով է հայթայթել: Հորեղբայրն է այդ օրերին մեկնել Արցախ, օրեր շարունակ մնացել այնտեղ և կարողացել ինֆորմացիա կուտակել: Տիկին Լիանան ասում է՝ Հայաստանում համապատասխան գերատեսչություններից որևէ մեկը որևէ կոնկրետ ինֆորմացիա ընտանիքին չէր հայտնում: Եվ հիմա, երբ ունեն Արսենի անցած մարտական ուղին՝ ամրագրված թղթի վրա, կարողանում են պատկերացում կազմել, թե որտեղ է եղել իրենց տղան, ինչպիսի ճանապարհ է անցել, ինչպես է զոհվել: Վստահաբար կարելի է ասել, որ երկէջանոց թուղթը անգամ մեկ տոկոսով չի պատմում Արսենի 16-օրյա պայքարի մասին: Բայց մարտական ուղին կարևոր փաստեր է արձանագրել. «2020 թ. սեպտեմբերի 27-ին շարքային Ա. Արևշատյանը ստորաբաժանման կազմով անցել է պաշտպանության Դ-30 հրետանային դիտակետի տեղամասում, որտեղ անմիջական մասնակցություն է ունեցել 200 ՀԴԿ-ի շրջանում իրականացվող հակագրոհին, ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժ»:

Հոկտեմբերի 2-ին թշնամին երեք ուղղություններով իրականացրել էր դիվերսիոն խմբերի ներթափանցում, մեր տղաները դրանք ջախջախել և հետ են շպրտել, սակայն հակառակորդի կողմից ականանետի կրակի հետևանքով Արսենի համածառայակից ընկերներից մի քանիսը զոհվել և վիրավորվել են: Ընկերներին մարտի դաշտից դուրս բերելուց հետո ստորաբաժանումը նահանջ է կատարել և անցել պաշտպանության «Չռիկներ» կոչվող տեղամասում: «Հոկտեմբերի 3-ից 4-ը անցել են պաշտպանության «Չռիկներ» կոչվող տեղամասից դեպի «Թոզարան» տանող թմբին, որտեղ հակառակորդի կողմից նախաձեռնվել է մասշտաբային հարձակում»:

Գումարտակը մարտի է բռնվում թշնամու հետ՝ պատճառելով նրան զրահատեխնիկայի, ավտոտեխնիկայի և անձնակազմի կորուստներ: Ուժերի անհավասարության պատճառով տղաները նահանջ են կատարում դեպի 9-րդ կմ կոչվող տեղամաս՝ վերախմբավորում կատարելու նպատակով: «Հոկտեմբերի 5-ից 6-ը իրականացրել են պաշտպանություն «Թոզարանի խաչմերուկ» կոչվող տեղամասում, որտեղ Արսենն իր դասակի հրամանատարի և ծառայակիցների հետ գտնվել է շրջափակման մեջ: Այդ ընթացքում մարտի են բռնվել դիվերսիոն խմբերի հետ, թշնամուն մեծաքանակ կորուստներ պատճառել: Հոկտեմբերի 7-ին տեղափոխվել են Հադրութ քաղաք, տեղակայվել դպրոցում՝ կրկին վերախմբավորման նպատակով»: Տղաները հոկտեմբերի 9-ին անցել են պաշտպանության Հադրութի «Խորհատ սար» տեղանքում: Հոկտեմբերի 10-ին կրկին մարտի են բռնվել հակառակորդի հերթական դիվերսիոն խմբերի հետ՝ նրանց զգալի կորուստներ պատճառելով:

«Անձնակազմին նպաստավոր բնագիծ տեղափոխելու ճանապարհին նորից մարտի մեջ են մտնում դիվերսիոն խմբերի հետ, ստիպված լինում այլ ճանապարհով նահանջ կատարել, Վանք գյուղի հատվածում կրկին մարտի մեջ մտնում դիվերսիոն խմբերի հետ»: Այդ ժամանակ զոհվում է Արսենի հրամանատարը, և անձնակազմը ծանր մարտերից հետո ստիպված է լինում պատսպարվել Վանքի բնակելի տներից մեկում: Հաջորդ օրը Արսենն իր 12 ծառայակից ընկերների հետ ինքնակազմակերպվում են և որոշում գնալ Թաղասեր գյուղ և այնուհետև դուրս գալ Հադրութ քաղաքից: «Թաղասեր գյուղի վերևի հատվածում նկատում են Կամազ մակնիշի մեքենան, մոտակայքում զոհեր են լինում: Այդտեղ տղաները կրկին մարտի են բռնվում հակառակորդի դիվերսիոն խմբերի հետ, Արսենը վիրավոր համածառայակցին փրկելու ժամանակ զոհվում է»: Սրանք ընթերցողի աչքին «չոր» փաստեր են, իսկ իրականում հայրենիքի ու նաև սեփական կյանքի համար մղվող պայքարի դրվագներ, ավաղ, ոչ դրական արդյունքով: Օրեր տևած պայքարից հետո Արսենի տուն «վերադարձը» ևս երկար է տևում՝ զոհվելուց ինն ամիս անց:

«2021 թ. հուլիսն էր, այդ ժամանակ արդեն ԴՆԹ-ով հաստատվել էր, որ Արսենի մասունքներն են, որ Արսենը զոհվել է: Մինչ այդ ծնողները մեծ հույս ունեին, որ նա ողջ է, վերադառնալու է, քանի որ հակառակը փաստող տվյալներ չունեին: Մտածում էին անգամ, որ գուցե գերեվարվել է: Սպասման ռեժիմում էինք ապրում»: Արսենը երեք եղբայրներից ավագն էր: Նրա զոհվելուց հետո՝ 2022 թ. սեպտեմբերի 21-ին ծնվեց Արսենի ամենակրտսեր եղբայրը, որն ավագ եղբոր անունն է կրում: Զրուցակիցս ասում է՝ Արսենի ծնողներին ուժ են փոխանցում իրենց երեխաները, հատկապես փոքրիկ տղան: «Արսենից հետո շատ դժվար շրջան էր, մայրիկը որոշեց կրկին մայրանալ: Հիմա փոքրիկ Արսենն իրենով լցրել է բոլորիս կյանքը, մեր տունը: Սա դաժան ցավ է, թող մեր երկիրը խաղաղ լինի, պատերազմներ չլինեն, ոչ մի ծնող նման ցավ չտեսնի»:

Հ. Գ. - Ավագ հրաձիգ, շարքային Արսեն Արևշատյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Հուղարկավորվել է հայրենի Արծվանիստում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

36 կգ ոսկյա ձուլակտորի և 293 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով 6 անձ է կալանավորվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ «Արարատ» ԲԿ-ում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած Փոխանակ գնաք մոմ վառեք, Աստծուց աղաչեք մեղքերի թողություն, վիրավորում եք Եկեղեցուն ու սրբազաններին․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանություններին Անիծյալ պիտի լինի նա, ով հրաժարվում է հայրենի հողից ու փորձում է ջնջել պատմական հիշողությունը (տեսանյութ) Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում․ ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպան Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերելԱրտակարգ դեպք և պայթյուն՝ Կոտայքում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու 36 ժամ գազ չի լինի 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Առեղծվածային դեպք՝ Երևանում. «Բարդիներ» ռեստորանից տեղափոխված, հրազենային վնասվածքով տղամարդ է մահացել Ահաբեկչության կանխարգելման շրջանակում ՌԴ-ի ձեռնարկած քայլերն ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ. Լավրովը՝ Տաջիկստանի ԱԳ նախարարին Նախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետ Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որ բացատրի` ինչ է ինքն անում Տավուշում Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԱմպրոպ, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցել 2 կողմից անհայտ կորածների որոնման գործում Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցել է Մարկ Ռյուտեի թեկնածությանը Իշխանությունը, հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. հայտարարություն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Անթույլատրելի է Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ ամոթալի արշավը․ Թաթոյան Տեղեկություն՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի մասին Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևան-Երասխ ավտոճանապարհին Թանկարժեք մետաղների գներ Արտակարգ դեպք՝ Արարատում. «Opel»-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն, վիրավորներ ու զոհ կան Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի կամ լինի լղոզված ու գործի ուժեղի իրավունքը. Ռուբեն ՌուբինյանՕդեսայում հրթիռակոծության հետևանքով կա 5 զոհ․ մարզում սուգ է հայտարարվել Վրաստանը 2030-ին կդառնա ԵՄ անդամ. Բիձինա Իվանիշվիլի Պարգևատրվել են պարարվեստի ոլորտի երախտավորները Պարի միջազգային օրվա կապակցությամբ տեղի է ունեցել համերգ՝ «Պարողների օրը պարողների համար» խորագրով