Երևան, 29.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կիսատ-պռատությունն ու շիլաշփոթային «էքսպերիմենտները». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ուսումնական տարվա մեկնարկը սարերի ետևում չէ, բայց հանրակրթության ոլորտին սպառնացող «գայլը» կարծես արդեն դարանակալել է մոտակա բլրի ետևում: Սա՝ եթե պատկերավոր արտահայտվենք: Իսկ ոչ պատկերավոր և կոնկրետ ասած՝ պարզվում է, լուրջ խնդիրներ կան դասագրքերի հետ կապված: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը օրերս նշել է. «Դասագրքերի ստեղծման և հրատարակման գործընթացներն առանձնացված են, և բոլոր այն դասագրքերը, որոնց մրցույթներն արդեն կայացել են, ներկայացվել են հրատարակման։ Այն առարկաները, որոնց համար նոր դասագրքեր դեռևս չկան, կդասավանդվեն ուսումնական նյութերով»:

Հիշեցնենք՝ սեպտեմբերից նոր չափորոշիչը ներդրվելու է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում։ Իսկ 10-րդ դասարանում նոր չափորոշչի ներդրումը կիրականացվի հաջորդ ուսումնական տարում, չնայած... նախապես պլանավորված էր, որ ներդրվելու է այս տարվանից: Ի դեպ, արդեն իսկ տարբեր դպրոցներից ահազանգեր ենք ստանում, որ նշյալ դասարանների մի շարք դասագրքեր չեն ստացել, և ուսուցիչները նույնիսկ չեն պատկերացնում, թե ինչպես են կազմակերպելու դասապրոցեսը: Ի՞նչ է սա նշանակում: Պարզ ասած՝ սա նշանակում է, որ ԿԳՄՍՆ-ն ու ոլորտի պատասխանատուներն անգամ իրենց իսկ պլանավորած աշխատանքները չեն կարողացել ժամանակին կատարել: Այնքան չեն կարողացել, որ ստիպված են վերանայել իրենց իսկ նախատեսած «նոր չափորոշիչների» ներդրման ժամկետները, ծավալները:

Ավելին, պարզ է դառնում, որ առանձին դասագրքերի հրատարակումը «հետողորմյա» է արվել, որովհետև... «որոշ դասագրքեր փորձաքննության արդյունքում երաշխավորվել են, սակայն մի քանի դասագրքերի վերաբերյալ կան բողոքարկումներ, որոնք ուղարկվել են լրացուցիչ փորձաքննության»: Հասկացա՞ք: Այսինքն, այս ոլորտում այնպիսի շիլաշփոթ է, այնպիսի «ցայտնոտային» անկազմակերպվածություն, որ ԿԳՄՍՆ-ում ավելի լավ ելք չեն գտել, քան... որոշակի առարկաների դասավանդումն «ուսումնական նյութերով» իրականացնելն է: Առանց դասագրքերի: Ոմանց կարող է մանրուք թվալ, բայց ով հանրակրթությանն առնչվել է, հստակ հասկանում է, որ սա ամենաիսկական շիլաշփոթի առիթ է:

Սա աշխատանքային ու պաշտոնական պարտականությունների թերակատարում է ու թերացում: Թեպետ, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության պարագայում այդ ո՞ր մի ոլորտում շիլաշփոթ չէ, որ կրթության ու հանրակրթության ասպարեզում նույն, կներեք, «բարդակը» չլինի: Ու այս «նոր չափորոշիչով», դասագրքային ապահովության կիսատ-պռատությամբ, այս շփոթով ստացվում է, որ կրթության նախարարությունը «էքսպերիմենտներ» է անում, իսկ կրթական ոլորտը նորից «փորձաճագար» է դարձրել: Բա թե՝ նոր չափորոշիչներ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսների խամաճիկը հակառուսական բեմադրության է անցել Փաշինյանի զենքն ապատեղեկատվությունն է Արցախը լուծարվում է ապօրինի հրամանով. Հայաստանի առջև ծառացած վտանգները Մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Ադրբեջանցի ուժայինները ելումուտ են անում Ստեփանակերտում (լուսանկարներ)Հուսով ենք՝ հոկտեմբերի 5-ին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի․ Սիմոնյան «Եռաբլուրում» հուղարկավորում են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված հայորդիներին Պետքարտուղարը ճնշել է Ալիևին միջազգային առաքելությանն աջակցելու համար. Պետքարտուղարություն Փաշինյանն Արցախի հանձնման մեղավոր է նշանակում «նախկիններին»Արցախից եկած «ԳԱԶԵԼ»-ը, որում եղել է 21 մարդ, վթարի է ենթարկվել. տուժածներ չկան Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 1 քաղաքացու դի և 1 զինծառայողի աաճյուն. Արցախի ԱԻՊԾ Մահապատժի՛ ենթարկել 44-օրյա պատերազմի ժամանակ առաջնագծից փախած հրամանատարներին. Խաչիկ Ասրյան«Մայր Հայաստան» շարժման գրասենյակում Արցախից բռնի տեղահանվածներին օժանդակելու կենտրոն է գործում «Ադրբեջանական ոստիկաններն արդեն Ստեփանակերտի փողոցներում են». Մարատ Եգանյան (տեսանյութ) Որ կետի պատճառով է ձգձգվում «Խաղաղության պայմանագրի» ստորագրումըԱրցախի լուծարման հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի դաժան ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի արդյունքում Հայտնի է ժամը 6:00-ի դրությամբ Արցախից ՀՀ բռնի տեղահանված քաղաքացիների թիվը Անձրև, ամպրոպ․ ի՞նչ եղանակ սպասելԵրևանում և մի շարք մարզերում լույս չի լինիՍտեփանակերտի Վերածննդի հրապարակից Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները շարժվեցին դեպի ՀՀ Ողբերգական ավտովթար` Վայոց ձորի մարզում. մահացածն ու վիրավորները Արցախից բռնի ուժով տեղահանվածներ են Քաղաքականության աշխարհում` ոչ մի սխալ անպատիժ չի մնում, և ոչ մի պայքար անարդյունք չի լինում․ Արտակ Զաքարյան100 տարի անց եկանք հասանք նույն կոտրած տաշտակին․ Էդուարդ Շարմազանով Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի թիվը ՀՀ որ բնակավայրերի տարածքով է Փաշինյանը պատրաստվում միջանցք տրամադրել Ալիևին Սերժ Սարգսանի անունը ոսկե տառերով է մնալու մեր պատմության մեջ, որպես հրամանատար,ղեկավար և քաղաքական ու պետական գործիչ․ Վահան ԲաբայանԹուրքիան երկաթուղային ճանապարհ կկառուցի դեպի ՆախիջևանԱրցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում հայտնաբերվել են անձնական իրեր (լուսանկարներ) Եվրախորհրդարանը Ադրբեջանին դատապարտող բանաձև կընդունի Սյունիքում Արցախից բռնագաղթվածների ընդունելության աշխատանքներին մասնակցում են մեծ թվով կամավորներ Ադրբեջանը զորք չի ուղարկի ՀՀ Սյունիքի մարզ՝ միջանցք ստեղծելու համար․ ՄԹ-ում Ադրբեջանի դեսպան Հայտնի է` երբ կբացվի ռուսական հյուպատոսությունը Կապանում Ռուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու, նա այդպիսին է՝ պատվով հայ է․ Մանե ԹանդիլյանՃՏՊ Ալավերդի-Շնող ավտոճանապարհին. կան տուժածներ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանը Հաքարիի կամրջից առեւանգում է մարդկանց․ «Հրապարակ» Ադրբեջանը սկսել է գրանցել Արցախի բնակիչներին՝ նրանց իրավական կարգավիճակը սահմանելու համար «ԶՊՄԿ» ՓԲԸ ի աշխատակիցները արյուն են հանձնում (տեսանյութ) ԼՂ-ից Հայաստան է եկել 70.500 բռնի տեղահանվածՊետք է աջակցենք ԼՂ հայ բնակչությանը այնպես, ինչպես Ուկրաինայի ժողովրդին․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանը ժամանել է ԵրևանԳերմանացի հետազոտողներն արևային բջիջներ են ինտեգրել ավտոմեքենաների կապոտների մեջ Բաքուն հայերին կոչ է արել չլքել Լեռնային ՂարաբաղըԿադրեր Այրվածքաբանության կենտրոնից, որտեղ բուժում են ստանում ԼՂ-ում պայթյունի հետեւանքով տուժածներ Մահացել է Հարրի Փոթերի գլխավոր դերակատարներից մեկը Եվլախում կկայանա ԼՂ և Բաքվի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը Հայաքվեի ներկայացուցիչները Վայքում արցախցի բռնագաղթածների համար վրանային ճամբար են բացազատել և ապահովում են կեցության նվազագույն պայմաններովԿրեմլը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը․ Պեսկով «Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ» ԼՂ-ում պայթյունի տարածքում հայտնաբերվել են մասունքներ և անձնական իրեր. ԱԻՊԾ