Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Աղդամի ճանապարհի բացումը և այդտեղով տարբեր բնույթի մատակարարումներ ստանալը հանգեցնելու է առանց այն էլ ճգնաժամային վիճակի ավելի աղետալի հետևանքների». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հումանիտար աղետ, ցեղասպանության ռեալ վտանգ, Արցախում վիճակը վատթարանում է ժամ առ ժամ: Տեղի են ունենում քննարկումներ, հանդիպումներ, սակայն Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացմանն այս ամենը որևէ կերպ չի նպաստում: Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնում է ամենաթարմ քննարկմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին:

«Քաշաթաղի փակված միջանցքի բացման հարցով ՄԱԿ-ում քննարկում է եղել նաև 2022 թ.-ի դեկտեմբերի 21-ին, բայց ինչպես այն ժամանակ, այս անգամ ևս որևէ գործնական արդյունք չարձանագրվեց: Երկու նիստի ժամանակ էլ ելույթ ունեցողներն ուղղակի կոչ արեցին, որ պետք է միջանցքը բացվի և այլն: Սակայն այդ կոչերի մեջ մեկ առանձնահատկություն եմ ցանկանում ընդգծել՝ թե՛ նախորդ, թե՛ այս նիստի ժամանակ առանձին պետություններ էին, որ հիշատակեցին Ադրբեջանի անունը: Մեծ մասը խոսեց անդեմ, առանց որևէ կոնկրետացման: Այն ժամանակ թիրախային խոսել են Նորվեգիան, Իռլանդիան, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, այս անգամ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մալթան: Նրանք Ադրբեջանին կոչ ուղղեցին միջանցքը բացելու մասին»,-ասում է քաղաքագետը:

Կարծիք է հայտնում՝ ՄԱԿ-ի և միջազգային որևէ կառույցի կողմից տեղի ունենալիք քննարկումների, ընդունվող փաստաթղթերի առնչությամբ չպետք է որևէ հույս և վստահություն ունենալ: «ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2023 թ.-ի փետրվարի 23-ին որոշում է կայացրել, Ադրբեջանը կատարե՞ց այդ որոշման պահանջը: Ընդ որում, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, Արդարադատության միջազգային դատարանի որոշումները պարտադիր ենթակա են կատարման: Արցախի պատմությանը ծանոթ լինելով՝ կարող եմ ասել հետևյալը. պատմությունը չի հիշում մի դեպք, առնվազն 1918 թ.-ից սկսած, երբ աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվել է Ադրբեջան անունով կեղծ կազմավորումը, որ այն իր կողմից ստորագրված որևէ փաստաթղթի պահանջ, հատկապես Արցախի ու Հայաստանի առնչությամբ, կատարի: Այդպիսի փաստ արձանագրված չէ: Իրենք ընդունում են միայն ուժի լեզուն: Իմ դիտարկմամբ, Քաշաթաղի փակված միջանցքը հնարավոր է լինելու բացել ուժային ճանապարհով, ուժով պետք է վերականգնել Արցախի և Հայաստանի Հանրապետությունները միմյանց կապող միջպետական մայրուղու բնականոն երթևեկությունը»,-նշում է Հասան-Ջալալյանը:

Վերջին շրջանում մամուլում պարբերաբար հրապարակումներ են հայտնվում Ակնայի (Աղդամի) ճանապարհի գործարկման մասին: Պաշտոնական հաստատում այս լուրերին չի տրվում: «Եթե ընդունենք, որ դա ճիշտ է, չնայած այդ լուրերին խիստ վերապահմամբ եմ մոտենում, այդ ճանապարհի բացումը և այդտեղով տարբեր բնույթի մատակարարումներ ստանալը հանգեցնելու է առանց այն էլ ճգնաժամային վիճակի ավելի աղետալի հետևանքների: Ադրբեջանն աշխարհին, միջազգային հանրությանը ցույց է տալու, որ մարդիկ հոժարակամորեն օգտվում են այս ճանապարհից, այսինքն՝ ինտեգրացիան տեղի է ունենում, որևէ խնդիր չկա, մեր քաղաքացիները շփվում են մեզ հետ, երկխոսությունն առկա է, մարդիկ առևտուր են անում: Ադրբեջանը սա ծառայեցնելու է իր հետապնդած նպատակների սպասարկմանը: Նշվում է, որ դրանից հետո Քաշաթաղի միջանցքն ամբողջովին կամ էլ մասնակի կբացվի: Նման բան Ադրբեջանը թույլ չի տալու: Գուցե մեկ-երկու օր այն բացվի, բայց այդ ճանապարհը չի գործելու»,- շեշտում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ ճանապարհի բացումը կամ փակումն ընդամենը մարտավարական խնդիրներ են, մինչդեռ ստրատեգիական առումով թուրք-ադրբեջանական տանդեմն ունի մեկ նպատակ՝ վերացնել Արցախում և Հայաստանում բնակվող հայ ժողովրդին և տիրանալ Արցախի և Հայաստանի Հանրապետության տարածքներին: «Սրանք իրենց ստրատեգիական նպատակներն են: Նրանք այս մասին ասում են բազմաթիվ խողովակներով: Ադրբեջանն ու Թուրքիան ընդունել են Շուշիի հռչակագիրը: Այն իր բովանդակությամբ ուղղված է Արցախի և Հայաստանի Հանրապետությունների և հայ ժողովրդի դեմ: Իրենց ռազմավարական խնդիրը «Մեծ Թուրան» ծրագրի կյանքի կոչումն է: Պետք է ելնենք հետևյալ մեկնակետից՝ պատմությունը, նաև մեր նորագույն՝ 1990-ական թթ. պատմությունը ցույց է տվել, որ Ադրբեջանի հետ պետք է հարաբերվել ուժով, և տեսեք, թե մեր խնդիրներն ինչպես են լուծվելու»,- ասում է քաղաքագետը:

Այս ծանր օրերին նաև Արցախի ներքաղաքական իրավիճակն է շատերին անհանգստանալու առիթ տալիս: Նախագահի հրաժարականի մասին լուրեր, հետո հերքումներ, փոխադարձ մեղադրանքներ: Քաղաքագետի կարծիքով, ստեղծված ներքաղաքական ճգնաժամը սպառնում է Արցախի պետականությանը: «Արցախի պետականությունը 1990-ականներին ստեղծված պետականությունը չէ: Արցախը Հայկական լեռնաշխարհի այն եզակի վայրերից մեկն է, որտեղ պետականությունը երբեք չի դադարել, ամեն դեպքում վերջին 1500 տարվա պատմությունն է դա հուշում: Այդ պետականությունը ունեցել է տարբեր դրսևորումներ՝ թագավորության, իշխանության, մելիքության, Ղարաբաղի հայոց ազգային խորհրդի, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի՝ որպես խորհրդային տիպի պետականություն, և Արցախի Հանրապետության: Կարծում եմ, որ հիմա այդ պետականության անընդհատությունը վտանգված է: Արցախի Հանրապետության՝ Սահմանադրության ուժով պետականությունը պահպանելու համար այսօր կա երկու հիմնական ինստիտուտ՝ նախագահի ինստիտուտը և խորհրդարանը: Բայց Արցախի Սահմանադրությունն ուժեղ նախագահական իշխանություն ենթադրող փաստաթուղթ է: Այսօր հիմնականում նախագահն է պատասխանատու պետականության պահպանման, շարունակականության համար»,-հավելում է Հասան-Ջալալյանն՝ ընդգծելով, որ ներկայում Արայիկ Հարությունյանը կարևոր անելիք ունի ճգնաժամի հաղթահարման հարցում:

«2023 թ. փետրվարի 23-ին Արցախի կառավարության նիստում Արայիկ Հարությունյանը հայտարարել է. «Անձինք անցողիկ են, իսկ հայ ժողովրդի (ներառյալ՝ արցախյան հատվածի) պայքարն ու ազգային շահերը՝ հավերժական: Մենք այստեղ ենք՝ մեզ վստահված ժամանակահատվածում ապահովելու այդ պայքարի շարունակականությունը և ազգային շահերի պաշտպանությունը: Ով այդ ճանապարհից շեղվի, կստանա պետական ու ժողովրդական պատիժ պետական ու ազգային դավաճանության համար»: Կարծում եմ, ըստ էության, նա խոսել է իր մասին, որպես մի բարձրաստիճան պաշտոնատար անձի, որը շեղվել է Արցախի Հանրապետության ազգային, պետական շահերի պաշտպանության ճանապարհից: Հարությունյանը 2020 թ. մայիսի 21-ին Շուշիում երդվել է «ապահովել Արցախի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը»:

Այս բառերին պետք է վերաբերվել ամենայն պատասխանատվությամբ, սրանք ոչ թե գեղարվեստական, այլ նախագահի համար պարտավորություն և պատասխանատվություն ենթադրող ձևակերպումներ են, որոնք տեղ են գտել Արցախի մայր օրենքի մեջ: Հիմա հարցեր՝ Արայիկ Հարությունյանը, որպես Արցախի Հանրապետության նախագահ, կարողացե՞լ է պահպանել իր երդումը, կարողացե՞լ է հանդիսանալ սահմանադրական չորս պահանջների երաշխավորը: Պատասխանը հստակ է՝ չորս պահանջներից առնվազն երկուսի երաշխավորումը Արայիկ Հարությունյանը կատարելապես ձախողել է: Նա չի կարողացել հանդիսանալ Արցախի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորը: Քաղաքակիրթ երկրներում երկրի ղեկավարն իր գործառույթների կատարման մեջ ձախողելու դեպքում հեռանում է: Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարումը վնասում է Արցախի Հանրապետության ազգային, պետական շահերին: Ուստի, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերը և քաղաքացիները պետք է հրատապ կարգով սկսեն նրան պաշտոնանկ անելու գործընթացը»,-եզրափակում է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցել է Մարկ Ռյուտեի թեկնածությանը Իշխանությունը, հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. հայտարարություն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Անթույլատրելի է Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ ամոթալի արշավը․ Թաթոյան Տեղեկություն՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի մասին Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևան-Երասխ ավտոճանապարհին Թանկարժեք մետաղների գներ Արտակարգ դեպք՝ Արարատում. «Opel»-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն, վիրավորներ ու զոհ կան Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի կամ լինի լղոզված ու գործի ուժեղի իրավունքը. Ռուբեն ՌուբինյանՕդեսայում հրթիռակոծության հետևանքով կա 5 զոհ․ մարզում սուգ է հայտարարվել Վրաստանը 2030-ին կդառնա ԵՄ անդամ. Բիձինա Իվանիշվիլի Պարգևատրվել են պարարվեստի ոլորտի երախտավորները Պարի միջազգային օրվա կապակցությամբ տեղի է ունեցել համերգ՝ «Պարողների օրը պարողների համար» խորագրով Ռուս տնտեսագետը բացատրել է, թե ինչու դոլարն այլևս նախկին արժեքին չի վերադառնա Ապրիլի 29-ի տվյալներով՝ նավթի գները նվազել են Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ Օր առաջ իշխանությունից պետք է ազատվենք, ամեն օր ավելի վատ է լինելու, միայն դա եք երաշխավորում 36 ժամ ջուր չի լինի Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Չի կարելի կտտանքների ենթարկել Կիրանցի բնակիչներին․ Գեղամ Նազարյան Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»Ո՞վ է հրահանգ տվել, ո՞ր իրավունքով է Տավուշում սահմանագծում իրականացվում, սյուներ տեղադրվում (տեսանյութ) Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանԱնդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 4 ոստիկան է զոհվել, ևս 4-ը վիրավորվել է 21-րդ դարում ՌԴ նախագահի երդմնակալությանը երբեք չեն մասնակցել օտարազգի գործող ղեկավարները․ Շարմազանով Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Ջուր չի լինի «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Նեթանյահուն Բայդենին խնդրել է կանխել ՄՔԴ-ի կողմից ձերբակալության օրդերների արձակումը Ուկրաինան արդեն նոր զինատեսակներ է ստանում. Սպիտակ տուն Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»Խնձորի չափ կարկուտ Չինաստանում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Տասնյակ հասցեներում լույս չի լինի