Ереван, 22.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ծառայեմ, որ կարողանամ հպարտ, գլուխս բարձր իմ երկիր գնալ». նորակոչիկների կյանքը փրկած կրտսեր սերժանտ Արսեն Ազիզյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Մատաղիսում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Շատ խելոք ու խելացի երեխա էր Արսենս: Ազնիվ էր, ընկերասեր, ծնողասեր, ուրիշ բնավորություն ուներ: Դասարանում լավ սովորող տղաներից մեկն էր: Իններորդ դասարանում էր սովորում, երբ պետք է տեղափոխվեինք Ռուսաստան: Գնացի դպրոց իր գործերը վերցնելու, տնօրենը չէր տալիս, ասում էր՝ դասարանի պարծանքն է, թող գոնե 9-րդ դասարանը վերջացնի, նոր մեկնեք: Բայց մեր մնալը չստացվեց: Այնտեղ ուսումը շարունակեց և դպրոցն ավարտեց: Ատեստատը ստացավ, դրանից հետո մեր տանը երեք ամիս կռիվ էր: Ասում էր՝ վերադառնում եմ Հայաստան ծառայության, համաձայն չէինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Արսենի մայրիկը: Խոստովանում է՝ Ռուսաստան մեկնելու նպատակներից մեկն էլ այն էր, որ Արսենը չծառայի, և հավելում է. «Չգիտեմ էլ՝ մայրական բնա՞զդ էր, թե՞ ինչ, բայց չեմ ցանկացել, որ նա ծառայի: Փոքր տղայիս ծառայելու մտքից չէի նեղվում, իսկ Արսենի դեպքում այդպես չէր: Բայց նա հակադարձում էր՝ հայ եմ, հայը պետք է Հայաստանում ծառայի»:

Վերադառնալով դպրոցական տարիներին՝ մայրիկը վերհիշում է, որ տղան Հայոց պատմություն էր շատ սիրում: «Եթե քնից արթնացնեիր ու պատմության հետ կապված հարց տայիր, անմիջապես կպատասխաներ: Սիրում էր նաև «Հայոց լեզու» և «Հայ գրականություն»: «Խատուտիկ» թերթ կար: Բանաստեղծություն էր գրել, տարել դասղեկին, հարցրել՝ լա՞վն է, մայրիկիս մասին է, թերթում կհրատարակե՞ն: Այն տպագրվել էր թերթում, «Խատուտիկի» այդ համարը դասղեկը պահել էր, այս դեպքերից հետո ինձ փոխանցեց: Ուզում էր բարձրագույն կրթություն ստանալ: Երբ հարցնում էի, թե որտեղ է ուզում սովորել, ասում էր՝ ծառայությունից կվերադառնամ, պարզ կլինի, դեռ չեմ կողմնորոշվել: Պետք է կրթվեմ, լավ գործ ունենամ, հետո նոր իմ ընտանիքը կազմեմ»: Մայրիկը հավելում է՝ որդին սիրում էր «Պատմությունը», բայց գուցե ընտրեր ֆիզիկա-մաթեմատիկական ուղղությունը, քանի որ այդ առարկաները ևս ուսումնասիրում էր:

2019 թ. հունվարին Արսենը զորակոչվում է ժամկետային զինծառայության: Ծառայությունն անցնում էր Մատաղիսում, միայն երեք ամսով Արսենն Արցախից մեկնել է Վանաձոր՝ սերժանտական կուրսերի: «Ծառայության ընթացքից որևէ դժգոհություն չի ունեցել: Ասում էր՝ մա՛մ, որ զինգրքույկս տեսնես, կզարմանաս, այնքան լավ բաներ են գրված, կզարմանաս, թե քո տղեն ինչ գրքույկ ունի, ինչպիսի ծառայող է: Շատ էր հպարտանում իր ծառայությամբ»:

Սկսվում է պատերազմը, Արսենը ծառայում էր, իսկ նրա ընտանիքը Ռուսաստանում էր: «Սեպտեմբերի 27-ին զանգահարեց, ինձ ոչինչ չասաց՝ մա՛մ, պապային ասա, թող ինձ զանգի, ուզում եմ իր հետ խոսել: Հստակ գիտեի, որ եթե ուզում է հայրիկի հետ խոսել, ուրեմն մի բան այն չէ: Հայրիկի հետ խոսելիս ասել էր՝ կռիվ է սկսվել, պա՛պ, չգիտեմ, թե ինչ կլինի, քեզ շատ եմ խնդրում՝ լուրերին չհավատաս ու մամայիս լավ կնայես: Երբ սեպտեմբերի 1-ին իրենց մոտ նորակոչիկներ էին բերել, Արսենին նշանակել էին նորակոչիկների սերժանտ: Երբ կռիվը սկսվեց, մտածում էի, որ գուցե նորակոչիկներին չտանեն առաջնագիծ, իմ տղան էլ իրենց հետ կլինի, ապահով կլինի: Ինձ ասել էր, որ զորամասում է, բայց թե որքան կմնան այնտեղ, չգիտեր: Սեպտեմբերի 28-ին ինձ հետ կապվել չէր կարողացել, զանգահարել էր պապիկին՝ ես լավ եմ, ամեն ինչ նորմալ է, մամային կասես, թող չանհանգստանա: Դրանից հետո իրենից զանգ չենք ստացել»:

Արսենը զոհվել է հոկտեմբերի 1-ին: Մայրիկը պատերազմի ավարտից հետո Հայաստանում էր, արձակուրդ եկած նորակոչիկներից մեկն այցելել է տիկին Գայանեին: «Նրա մայրիկն ինձ փնտրել էր սոցցանցերում: Մինչև Հայաստան վերադառնալս զանգահարեց ինձ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ նման տղա եք դաստիարակել, եթե Արսենը չլիներ, երևի թե նորակոչիկներից որևէ մեկը ողջ չէր մնա: Տղաներն ընկել են շրջափակման մեջ, Արսենը և մյուս կրտսեր սերժանտը նորակոչիկներին չեն թողել խրամատից դուրս գալ, ճանապարհը մաքրել են, նրանց դուրս բերել, բայց դիպուկահարի կրակոցից Արսենը և կրտսեր սերժանտը զոհվել են: Հետո այդ տղան եկավ ինձ տեսնելու: Արսենի խաչն ինձ վերադարձրեց: Պատմեց. «Երբ ամսի 27-ին կռիվը սկսվեց, Արսենը խաչն իր վզից հանեց ու իմ վիզը գցեց՝ հին ծառայող եմ, կարող եմ իմ գլուխը պահել, թող Աստված քեզ պահապան լինի: Աստված ինձ պահապան է եղել, հիմա խաչը վերադարձնում եմ ձեզ: Հրամանատար չունեինք, մեր հրամանատարը մեր Արսենն էր, թույլ չէր տալիս, որ իրեն ինչ-որ բանով օգնեինք՝ զենք բռնել չգիտեք, խրամատից դուրս չգաք: Արսենը մի խոսք ուներ՝ մա՛մ, եթե ուզում եմ մի բան անել, ուրեմն կյանքիս գնով էլ լինի, պետք է անեմ: Երևի իր նպատակը կյանքի գնով հայրենիք պաշտպանելն էր»:

Նույն զինվորը, որի կյանքն Արսենը փրկել է սեփական կյանքի գնով, դուրս է բերել նրա մարմինը մարտի դաշտից. «Նա մեզ դուրս բերեց շրջափակումից, փրկեց մեր կյանքը, չէի կարող իրեն այնտեղ թողնել»: Արսենին կապել է իր մեջքին, երեք կմ իջեցրել, հասցրել շտապօգնության մեքենային, հետո էլ տեղափոխել են Հայաստան: Տղայի մայրիկն է պատմել՝ երբ որդին տուն է վերադառնում, թույլ չի տալիս իր արյունոտ հագուստը լվանալ՝ իմ ընկերոջ արյունն է, իր կյանքն է մեզ համար տվել, ձեռք չտաք այդ շորերին: Հոկտեմբերի 3-ին Արսենը «վերադառնում» է տուն: «Երբ ամուսինս ասում էր՝ փառք քեզ, Տե՛ր, իմ երեխեն ինձ հասավ, արձագանքում էի՝ ո՞նց ես նման բան ասում: Բայց ինքը ճիշտ էր՝ հետո այնքան պատմություններ լսեցինք: Մենք գոնե մեր երեխային տեսանք, ճանաչեցինք նրան, կասկածներ չունեցանք՝ Արսենն է, թե ոչ»:

Տիկին Գայանեն ասում է՝ շատ դժվար է առանց տղաների ապրելը, բայց ուրիշ ճար չկա: «Աղջիկս էր ուժ տալիս, որ փորձեի ապրել: Մտքիս վատ բաներ էլ են եկել, ամիսներով հաց չեմ կերել, որ գնամ ու իմ տղային հասնեմ: Բայց աղջիկս սթափեցնում էր՝ մեր մասին չես մտածում, էգոիստ ես, մենակ քո մասին ես մտածում: Մենք էլ ենք երեխա, քո կարիքն ենք զգում: Աղջիկս ուժ տվեց, որ կարողանամ դիմանալ: Ամռանը գալիս ենք Հայաստան, որ գոնե այդպես Արսենին մի քիչ մոտ լինենք: Աշնանը գնում ենք Խաբարովսկ, Նոր տարուն վերադառնում ենք Արսենի մոտ: Այսպես ճանապարհներին է անցնում մեր կյանքը, բայց այս պահին այլ տարբերակ չկա: Փոքր տղաս Ռուսաստանում է դպրոց հաճախում, պետք է ավարտի ուսումը: Երբ այն ժամանակ Արսենին ասում էի, թե քեզ աշխարհից աշխարհ հասցրեցի, որ ծառայության չգնաս, պատասխանում էր՝ մա՛մ, ո՞նց ես պատկերացնում, որ Աստված չանի, իմ տատի-պապիին մի բան լինի, ու չկարողանամ իրենց վերջին հրաժեշտը տալ, «փախած» լինեմ, ես այդ ի՞նչ կարգի թոռ պիտի լինեմ, կամ գնամ աղջիկ ուզելու, ու ինձ ասեն, թե փախել ես ու չես ծառայել: Եթե ինձ տոմս չառնես, փող կաշխատեմ, տոմսը կառնեմ ու կգնամ: Ծառայեմ, որ կարողանամ հպարտ, գլուխս բարձր իմ երկիր գնալ: Արսենը հուլիսի ծնունդ է, ամռանը՝ դեռ 18-ը չլրացած, եկավ Հայաստան: Մտածեցինք, որ այդ ժամանակ էլ կզորակոչեն իրեն: Բայց հանձնաժողովը չէր անցել, վեց ամիս մնաց Հայաստանում, հունվարին զորակոչվեց բանակ: Եթե ամռանը մեկներ, պարզ է, որ պատերազմի ժամանակ արդեն զորացրված կլիներ: Հիմա մեզ միայն մնացել է տղաներին հիշել ու հիշելով՝ նրանց ապրեցնելը, մինչև կգնանք ու կհասնենք իրենց»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ, հետախույզ Արսեն Ազիզյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով և «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալով: Հուղարկավորված է Նոր Հաճնի զինվորական պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Администрация пытается сорвать митингКто станет новым президентом Ирана?Позорное разъяснение от Министерства юстицииРезультаты посадки деревьев совместно с организацией Мой Лес Армения: Сила одного драмаТвой дом в Армении – Америабанк предлагает ипотечные кредиты для диаспоры ВТБ (Армения) выступил генеральным спонсором концерта в честь 100-летия Шарля АзнавураСоросовского кандидата члены «Гражданского договора» не завалят вопросамиПри содействии компании Ucom в Армении пройдет очередной фестиваль «Дети солнца» Почему не хотят регистрировать партию, основанную Аршаком Карапетяном? «Паст»Аршак Карапетян: Народы, которые проигрывают в битве, вновь возрождаются, а те, кто сдаются, исчезаютМузей вновь открылся: что там можно увидеть? «Паст»«Паст». Есть гарантия, что Србазан не сдастся и дело будет доведено до конца Перечень наград Америабанка в сфере торгового финансирования пополнился четырьмя престижными наградами от ЕБРР и МФКОпасения Николовцев еще больше усиливаютсяМузей науки Лондона избавится от своей сокровищницы устаревших бытовых гаджетов В Иране назначили и.о. главы МИД Смерть президента Ирана будет иметь серьезные последствия для регионаДэвид Бекхэм создаст коллекции мужской одежды Hugo Boss Фильм Кевина Костнера удостоен 10-минутных стоячих оваций в Каннах Власти Грузии назвали закон об иноагентах гарантией мира В Ираке объявлен траур в связи с гибелью президента Ирана В Турции заявили, что падение курса турецкой лиры прекратилось В Украине заявили о потере до 90% мощностей тепловых станций из-за обстрелов России Цена золота обновила исторический рекорд Архиепископ: Дорогу передо мной не перекрывали даже турки Нефть Brent подорожала Погода в Армении Администрация пытается заминировать оппозиционное движениеКадры с места крушения вертолета президента Ирана Предстоятелю Тавушской епархии удалось обойти первый полицейский кордон Полицейские не разрешили архиепископу войти в село Киранц Мирзоян выразил соболезнования в связи с гибелью президента и главы МИД Ирана Секретарь Совбеза Армении отправится в Катар Mehr: президент и глава МИД Ирана погибли в результате крушения вертолета Амио Банк подписал меморандум с Министерством образования, науки, культуры и спорта РА в рамках программы корпоративной социальной ответственности Срок Rocket Line отныне до 60 месяцев: Idram и IDBankМинистерство юстиции в лице действующего режима пытается сорвать регистрацию партии «Всеармянский фронт»Подробности։ партию Аршака Карапетяна не регистрируютКак бессмысленно повысить значимость Азербайджана?Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котелКто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоУченые выяснили, как возбужденное состояние влияет на зрительное восприятие В республике ожидается переменчивая погода Армянская Апостольская Церковь в это воскресенье отметит праздник Пятидесятницы В «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»