Երևան, 29.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վերջն էլ, ցավոք, դեռ չի երևում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ պատահական մեկը «հեքիաթային» տարբերակով հանկարծ դառնում է պետության ղեկավար, այդ երկրում կյանքը վերածվում է շարունակական մղձավանջի, իսկ պետությունն էլ հայտնվում է կործանման վտանգի առաջ: Դա է հուշում Հայաստանի փորձը, առնվազն վերջին 3՝ «հետպատերազմական» տարիներին: Սա՝ ընդհանուր առմամբ: Իսկ մասնավորապես...

«Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ: Ուզում եմ հիշեցնել, որ այս պահին էլ Հայաստանի Հանրապետությունում են գտնվում Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ: Նրանցից շուրջ 5 հազարը՝ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով, ևս շուրջ 30 հազարը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով»,- կառավարության վերջին նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: Սա ի՞նչ էր. հին օրերի հանգվույն՝ սեփական թերթի թռուցկաժողո՞վ, թե՞ այնուամենայնիվ, կառավարության նիստ է: Ի՞նչ հավաստի տեղեկություններ...

Այդ ամենը հետախուզական կառույցների աշխատանքի արդյունքում հստակեցված տեղեկատվությո՞ւն է՝ թշնամական ծրագրերի մասին, թե՞ գուժկան մտադրությունների անոնս, նախազդ: Կարճ ասած՝ Հայաստանի անվտանգության ու տարածքային ամբողջականության համար թիվ մեկ պատասխանատուն որպես ի՞նչ է նման «հավաստի տեղեկություններ» բարձրաձայնում կառավարության նիստում: Ինչի՞ համար, ի՞նչ նպատակով է նա դա անում: Հայտարարում է, որովհետև արդեն այդ «հավաստի տեղեկության» մեջ նշված վտանգը չեզոքացնող քայլերի՞ է դիմել, թե՞ պարզապես «հոգեբանորեն» նախապատրաստում է հանրությանը Արցախի հայաթափմանը: Չնայած, կներեք, ի՜նչ վտանգ չեզոքացնելու մասին ենք խոսում մի անձնավորության՝ Նիկոլ Փաշինյանի դեպքում, որը բառ առ բառ հայտարարում է հետևյալը. «Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման ճանապարհով Լեռնային Ղարաբաղից հեռացնելն է՝ լինի դա սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով»:

Ու բառացիորեն մի քանի վայրկյան հետո՝ նույն ելույթի վերջում, նույն անձը նման բան է ասում. «Ուզում եմ ընդգծել Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Պիտի տեղեկացնեմ, որ մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները»: Ախր, ի՛նչ գրողի տարած «խաղաղության օրակարգ», երբ հենց նոր ինքդ ասացիր, թե ինչ է անում թշնամին, ինչու է դա անում, ինչ նպատակադրում ունի, դեռ մի բան էլ՝ քեզ «հավաստի տեղեկություններ» են հասել, որ Արցախի կոնկրետ հայաթափման դժոխային ծրագիր կա՝ ելնողներին ելք տալ, բայց չթողնել մտնել երկիր: Իմիջիայլոց, որպես ի՞նչ կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը կառավարության բաց նիստում, ի լուր բոլորի, այդ թվում ու առաջին հերթին՝ ի լուր մեր թշնամու, հայտարարում, կոնկրետ թվերով տեղեկացնում՝ Արցախի քանի բնակիչ է այս պահին Հայաստանի Հանրապետությունում գտնվում՝ չկարողանալով վերադառնալ տուն: Արցախի հազարավոր բնակիչների մասին այս կոնկրետ տեղեկությունները հրապարակելու իմաստը ո՞րն է:

Չէր կարելի՞, օրինակի համար՝ ասել «հազարավոր», առանց թշնամուն կոնկրետ տեղեկություններ մատուցելու: Ամենից կարևորը. Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական կողմին այդ ի՞նչ նոր առաջարկներ է փոխանցել «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի» վերաբերյալ: Բա ժողվարչապետ էիր, բա ասում էիր, թե ինչ լինի՝ գալու ես հրապարակում ասես... Ո՞ւմ է Փաշինյանը հարցրել, ումի՞ց է համաձայնություն ստացել այս կամ այն առաջարկի վերաբերյալ, որ փոխանցել է Ալիևին: Միգուցե Փաշինյանի «նոր առաջարկներում» գրված է, որ 200 հազար ադրբեջանցի «վերադարձի» կեղծ օրակարգի տակ գալիս է բնակվելու Հայաստա՞ն:

Ի՛նչ իմանաս, եթե Փաշինյանը «առաջարկները» թաքուն է պահում, չի հրապարակում, այլ պարզապես փոխանցում է Ալիևին: Ի՜նչ «խաղաղության նոր առաջարկ»: Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրից» է խոսում, ուրեմն մի նոր աղետ ու կորուստ է նախապատրաստվել Հայաստանի ու հայության գլխին: Արդեն երեք տարի այդ ռեժիմի ու մղձավանջի մեջ ենք: Վերջն էլ, ցավոք, դեռ չի երևում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իդրամը և ՎԻՎԱ հիմնադրամը՝ Արցախի հայերին Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ Ռուսների խամաճիկը հակառուսական բեմադրության է անցել Փաշինյանի զենքն ապատեղեկատվությունն է Արցախը լուծարվում է ապօրինի հրամանով. Հայաստանի առջև ծառացած վտանգները Մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Ադրբեջանցի ուժայինները ելումուտ են անում Ստեփանակերտում (լուսանկարներ)Հուսով ենք՝ հոկտեմբերի 5-ին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի․ Սիմոնյան «Եռաբլուրում» հուղարկավորում են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված հայորդիներին Պետքարտուղարը ճնշել է Ալիևին միջազգային առաքելությանն աջակցելու համար. Պետքարտուղարություն Փաշինյանն Արցախի հանձնման մեղավոր է նշանակում «նախկիններին»Արցախից եկած «ԳԱԶԵԼ»-ը, որում եղել է 21 մարդ, վթարի է ենթարկվել. տուժածներ չկան Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 1 քաղաքացու դի և 1 զինծառայողի աաճյուն. Արցախի ԱԻՊԾ Մահապատժի՛ ենթարկել 44-օրյա պատերազմի ժամանակ առաջնագծից փախած հրամանատարներին. Խաչիկ Ասրյան«Մայր Հայաստան» շարժման գրասենյակում Արցախից բռնի տեղահանվածներին օժանդակելու կենտրոն է գործում «Ադրբեջանական ոստիկաններն արդեն Ստեփանակերտի փողոցներում են». Մարատ Եգանյան (տեսանյութ) Որ կետի պատճառով է ձգձգվում «Խաղաղության պայմանագրի» ստորագրումըԱրցախի լուծարման հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի դաժան ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի արդյունքում Հայտնի է ժամը 6:00-ի դրությամբ Արցախից ՀՀ բռնի տեղահանված քաղաքացիների թիվը Անձրև, ամպրոպ․ ի՞նչ եղանակ սպասելԵրևանում և մի շարք մարզերում լույս չի լինիՍտեփանակերտի Վերածննդի հրապարակից Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները շարժվեցին դեպի ՀՀ Ողբերգական ավտովթար` Վայոց ձորի մարզում. մահացածն ու վիրավորները Արցախից բռնի ուժով տեղահանվածներ են Քաղաքականության աշխարհում` ոչ մի սխալ անպատիժ չի մնում, և ոչ մի պայքար անարդյունք չի լինում․ Արտակ Զաքարյան100 տարի անց եկանք հասանք նույն կոտրած տաշտակին․ Էդուարդ Շարմազանով Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի թիվը ՀՀ որ բնակավայրերի տարածքով է Փաշինյանը պատրաստվում միջանցք տրամադրել Ալիևին Սերժ Սարգսանի անունը ոսկե տառերով է մնալու մեր պատմության մեջ, որպես հրամանատար,ղեկավար և քաղաքական ու պետական գործիչ․ Վահան ԲաբայանԹուրքիան երկաթուղային ճանապարհ կկառուցի դեպի ՆախիջևանԱրցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում հայտնաբերվել են անձնական իրեր (լուսանկարներ) Եվրախորհրդարանը Ադրբեջանին դատապարտող բանաձև կընդունի Սյունիքում Արցախից բռնագաղթվածների ընդունելության աշխատանքներին մասնակցում են մեծ թվով կամավորներ Ադրբեջանը զորք չի ուղարկի ՀՀ Սյունիքի մարզ՝ միջանցք ստեղծելու համար․ ՄԹ-ում Ադրբեջանի դեսպան Հայտնի է` երբ կբացվի ռուսական հյուպատոսությունը Կապանում Ռուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու, նա այդպիսին է՝ պատվով հայ է․ Մանե ԹանդիլյանՃՏՊ Ալավերդի-Շնող ավտոճանապարհին. կան տուժածներ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանը Հաքարիի կամրջից առեւանգում է մարդկանց․ «Հրապարակ» Ադրբեջանը սկսել է գրանցել Արցախի բնակիչներին՝ նրանց իրավական կարգավիճակը սահմանելու համար «ԶՊՄԿ» ՓԲԸ ի աշխատակիցները արյուն են հանձնում (տեսանյութ) ԼՂ-ից Հայաստան է եկել 70.500 բռնի տեղահանվածՊետք է աջակցենք ԼՂ հայ բնակչությանը այնպես, ինչպես Ուկրաինայի ժողովրդին․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանը ժամանել է ԵրևանԳերմանացի հետազոտողներն արևային բջիջներ են ինտեգրել ավտոմեքենաների կապոտների մեջ Բաքուն հայերին կոչ է արել չլքել Լեռնային ՂարաբաղըԿադրեր Այրվածքաբանության կենտրոնից, որտեղ բուժում են ստանում ԼՂ-ում պայթյունի հետեւանքով տուժածներ Մահացել է Հարրի Փոթերի գլխավոր դերակատարներից մեկը Եվլախում կկայանա ԼՂ և Բաքվի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը Հայաքվեի ներկայացուցիչները Վայքում արցախցի բռնագաղթածների համար վրանային ճամբար են բացազատել և ապահովում են կեցության նվազագույն պայմաններովԿրեմլը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը․ Պեսկով