Երևան, 24.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մոտ տասը կիլոգրամանոց «շեփորը». երբ երաժիշտը պետք է նաև ֆիզիկապես ուժեղ լինի. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սուզաֆոնը փողային նվագարանների ընտանիքի պղնձե երաժշտական գործիք է: Այն իր անվանումը ստացել է ի պատիվ ամերիկացի կոմպոզիտոր Ջոն Ֆիլիպ Սուզայի: Սուզաֆոնի նախահայրը համարվում է հելիկոնը, որն օգտագործվել է ԱՄՆ-ի ծովային հետևակի երաժշտական նվագախմբում: Հելիկոնն ունեցել է ավելի փոքր տրամագիծ և փոքր փողաբերան: Ամերիկացի կոմպոզիտոր և դիրիժոր Ջnոն Ֆիլիպ Սուզան (18541932) մտածել է բարելավել հելիկոնը: Նոր գործիքը, հեղինակի մտահղացմամբ, պետք է ավելի թեթև լիներ, քան իր նախորդը, և ձայնը նվագախմբից ուղղորդվեր դեպի վերև: 1893 թվականին կոմպոզիտոր Ջեյմս Ուելս Փիպերը կյանքի է կոչել Սուզայի գաղափարը: 1898 թվականին սուզաֆոնը իր վերջնական տեսքին է բերել Չարլզ Ջերար Քոնը, որը և հիմնադրել է ընկերություն՝ նոր գործիք արտադրելու համար: Գործիքն ստացել է սուզաֆոն անվանումը՝ գաղափարի հեղինակի անունից: Սուզաֆոնը փականային երաժշտական փողային գործիք է ձայնային նույն տիրույթով, ինչ շեփորը: Այս գործիքի փողաբերանը գտնվում է նվագողի գլխավերևում:

Իր կառուցվածքով այս գործիքը շատ առումներով նույնական է դասական ուղղահայաց փողային գործիքներին: Գործիքի հիմնական ծանրությունն ընկնում է կատարողի ուսին, որի համար էլ այն հարմարեցրել են այնպես, որ շարժվելիս դժվար չլինի սուզաֆոն նվագելը: Փականները տեղադրված են կատարողի գոտկատեղից վերև, հենց առջևում: Սուզաֆոնի քաշը մոտ տասը կիլոգրամ է: Ընդհանուր երկարությունը հասնում է հինգ մետրի: Նշենք, որ այս գործիքի տեղափոխումը կարող է բավականին դժվար լինել: Սուզաֆոնի կառուցվածքը գրեթե չի փոխվել համեմատած նախնական ձևի հետ: Միայն սկզբում խողովակափողը ուղղահայաց երկինք էր նայում, որի համար էլ այն ստացել էր «հովանոց» մականունը, հետագայում կառուցվածքը վերջնական տեսքի է բերվել, այժմ այն նայում է առաջ: Սուզաֆոնի արտադրության համար առավել հաճախ օգտագործվում են պղնձե թիթեղներ և լատուն, գույնը դեղին կամ արծաթագույն է:

Գործիքը սովորաբար լինում է արծաթով և ոսկով զարդանախշված, իսկ որոշ տարրեր էլ լինում են լաքապատ: Ներկայում սուզաֆոն արտադրող որոշ ընկերություններ օգտագործում են ապակեպլաստ: Այդ նորարարական փոփոխության արդյունքում գործիքի ծառայության ժամկետն աճել է, այն սկսել է ավելի քիչ կշռել և զգալիորեն էժանացել է: Սուզաֆոնը լայնորեն չի օգտագործվում փոփ, ջազ կատարումների ժամանակ հիմնականում իր մեծ չափերի և քաշի պատճառով: Բացի դա, կա կարծիք, որ սուզաֆոն նվագելու համար անհրաժեշտ է հերոսական ուժ գործադրել: Մեր օրերում այն հիմնականում հնչում է սիմֆոնիկ նվագախմբերում և հանդիսավոր երթերում: Ներկայում պրոֆեսիոնալ սուզաֆոններ արտադրում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Holton-ը, King-ը, Olds-ը, Conn-ը, Yamaha-ն: Չինաստանում և Հնդկաստանում ևս արտադրվում են սուզաֆոն գործիքի անալոգներ, որոնք, սակայն, իրենց որակով զիջում են մյուս արտադրողներին:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պլանային ջրանջատում Երևանում մարտի 26/27-ին` տասնյակ հասցեներում Հայերը 10։0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով․ Թաթարաշվիլի ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ կփոխվի Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրացիների համար հուլիսի 30-ից Լարսը բաց է թեթև մարդատար մեքենաների համար Վահագ Ռաշ - «Սիրտս նման է...»Ռուս-ամերիկյան բանակցություններում կքննարկվեն հրադադարի, խաղաղապահների և տարածքների հարցերը․ Ուոլց Կանադայում խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան ապրիլի 28-ինԳոլերի մեծամասնությունն անհատական սխալների հետևանքով էր, մենք չգործեցինք որպես թիմ․ Ջոն վան’տ Սխիպ Հյուսիսային պողոտայում կայանված «Վազ 2121»-ում հրդեհ է բռնկվել Ովքե՞ր կկարողանան ավանդների փոխհատուցում ստանալԵրևանի օդի աղտոտվածության խնդիրը մնում է հրատապ ԱՄՆ-ն հայտարարել է օդային հարվածների հետևանքով «հութիների հիմնական առաջնորդների» սպանության մասին «Յուվենտուսը» հեռացրեց գլխավոր մարզիչին Առեղծվածային դեպք՝ Լոռու մարզում. դանակահարված և «գանգուղեղային վնասվածքով» հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացիներ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները հանդիպել են Էր-Ռիադում՝ քննարկելու հրադադարի մանրամասները Քանյե Ուեսթը եւ Բիանկա Սենսորին դադարել են միմյանց հետեւել Instagram-ում՝ ամուսնալուծության մասին շարունակվող լուրերի ֆոնինԱրթուր Դավթյանը՝ Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի երրորդ փուլի չեմպիոն Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ Հռոմի պապը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով պարտվեց Վրաստանի ընտրանուն Հարվածել են հութիների զինապահեստներինՈւիտկոֆ. Իրանին ուղղված մեր ազդանշանն է՝ եկեք տեսնենք՝ կարո՞ղ ենք երկխոսության միջոցով արդյունքի հասնել Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է Թուրքիայի ՆԳՆ-ն Էքրեմ Իմամօղլուին հեռացրել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից Սրբապղծություն՝ Փարաքար գյուղում․ 30 տարի հետո Հայաստան վերադարձած եղբայրը ընտանեկան գերեզմանից հանել է քրոջ դագաղը ու տեղափոխել այլ վայր՝ ասելով, թե նա և եղբայրը տեղ չունեն այդտեղԻսրայելը հավանություն է տվել գրավյալ Արևմտյան ափի 13 հրեական բնակավայրերի առանձնացման ծրագրին Յուրաքանչյուր մարդ, ով հագնում է ՔՊ-ի շապիկը, դառնում է հանցագործությանը մեղսակից. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ամեն անգամ, երբ Արցախ էի գնում, ամեն վայրկյանը վայելում էի, միշտ իմացել եմ, որ այս հնարավորությունը կարող է այլևս երբեք չունենամ». Թամարա ՊետրոսյանՍպիտակ տունը մտադիր է մինչև Սուրբ Հարության տոնն Ուկրաինայում հրադադարի համաձայնության հասնել. BloombergՍառցադաշտերի արագ հալվելը սպառնում է աշխարհի 2 միլիարդ մարդու սննդի և ջրի մատակարարմանը. ՅՈՒՆԵՍԿՕԳյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հանդիպել է «Ստրոյ մաշ» թաղամասի բնակիչներին, խոսել նրանց հուզող հարցերից 52 մլն եվրո Լեհաստանին՝ Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համարԳազայի հատվածում իսրայելական զինուժի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50 հազարըՋենիֆեր Լոպեսը նոր սեր է ցանկանում Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է «հակահրեականության թույնին»՝ Օռլեանի գլխավոր րաբբիի վրա հարձակման առիթովՊեսկովը խոսել է Պուտինի և Թրամփի գաղտնի բանակցություններիցՍոբչակը լքել է Ռուսաստանը, հայտնի է պատճառըՈւկրաինայի զինված ուժերը մեկ օրում 150 զինամթերքով գնդակոծել են Բելգորոդի մարզըՀռոմի պապը հոսպիտալացվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հավատացյալների առջև2015-ին կնքված միջուկային գործարքն Իրանի համար այլևս կենսունակ չէ. Արաղչի Ի զարմանս ինձ՝ մարզիչն ասաց, որ առաջիկա խաղում ինձ հետ որևէ հույս չի կապում. Ռանոսն արձագանքել է հավաքականից հեռացվելուն Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են հայ-վրացական ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցեր Լռությունը խախտվեց. Ռանոսը արձագանքել է հավաքականից հեռացվելուն Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում հшրվшծներ հասցնելու մասին Թուրքիան Ադրբեջանի շահերին հակասող որևէ քայլ չի ձեռնարկի, թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ լուրերն ապատեղեկատվություն են․ Հուլուսի Քըլըչ Եկամուտների հայտարարագրման դեպքում, ովքե՞ր կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ Հայտնի է գարնանային արձակուրդի օրերը Բողոքի ակցիան ՔԿ-ի դիմաց և երթ դեպի ՆԳՆ. ուղիղ