Իսրայելի Պետահ Տիկվա քաղաքում անցկացվել է «Հայաստանի օր» փառատոնը (ֆոտո)
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ Իսրայելում՝ Պետահ Տիկվա քաղաքում, քաղաքի հիմնադիրների հրապարակում առաջին անգամ անցկացվել է «Հայաստանի օր» փառատոնը՝ նվիրված հայկական մշակույթին և ժառանգությանը։ Փառատոնը կայացել է քաղաքապետարանի և հայ համայնքի արդյունավետ և սերտ համագործակցության շնորհիվ։
Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը, Բաքվի անօրինական գործողությունների արդյունքում երկրում ստեղծված հումանիտար ճգնաժամին։
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին պատվավոր քաղաքապետ Ռամի Գրինբերգը, Իսրայելում Հայաստանի պատվավոր դեսպան Արման Հակոբյանը, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչներ։
Քաղաքապետը և Հայաստանի դեսպանը հանդես են եկել ելույթներով, որոնցում ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կարևորությունը և հայ համայնքի կարևորությունը, միջոցառմանը ներկա են եղել շուրջ 1000 հյուրեր, դահլիճը լեփ-լեցուն էր մարդկանցով, ովքեր առաջին անգամ եկել էին Հայաստանի մասին տեղեկանալու։