Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Վտանգված է մեր գոյապայքարը, որը վերջին 30 տարում ավելի մեծ թափ էր առել». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի Կարմիր մահիկը Բաքվից Ստեփանակերտ 40 տոննա ալ յուրով բեռնված 2 բեռնատար է ուղարկել: Այս տեղեկության հրապարակումից հետո Արցախից նախ հավաստիացրեցին, թե որևէ պայմանավորվածություն չկա Ադրբեջանի հետ այս մասով, իսկ հետո քաղաքացիները փակեցին Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը՝ կանխելով «հումանիտար» կոչվող բեռի մուտքը: Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն ասում է՝ ամեն ինչ շատ պարզ է այն առումով, որ Ադրբեջանը շարունակում է իր հանցագործ քաղաքականությունը:

«120 հազար հայի պահելով սովի մեջ՝ փորձում է իրագործել իր նպատակները, այն է՝ բռնակցել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին և վերացնել Արցախի Հանրապետությունը՝ որպես այդպիսին, իսկ 120 հազար հայի ենթարկել ցեղասպանության:Այս քայլերը միտված են դրան, և կարծում եմ, որ այս դեպքում հումանիտար բեռի մասին խոսելն ավելորդ է: Սա նախօրոք ծրագրված և 2020 թ. սեպտեմբերից սկսած հանցագործ քաղաքականության շարունակությունն է: Այստեղ որևէ այլ կարծիք չկա: Թյուր է նաև մտածելը՝ Աղդամի ճանապարհի բացումը մեզ վնասելո՞ւ է, թե՞ ոչ: Դրա մասին խոսելն ու քննարկելն անգամ ավելորդ է, որովհետև դա այդ հանցագործ քաղաքականության հերթական քայլերից մեկն է»,-նշում է մեր զրուցակիցը:

Շատ է քննարկվում նաև այն հարցը, որ «այլընտրանքային» տարբերակով, ինչպիսին անվանում են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը, բեռների ներկրման մերժման դեպքում միջազգային հանրությունը կարող է «ճիշտ չհասկանալ» Արցախին, թե՝ «ի՞նչ տարբերություն՝ որ ճանապարհով»: «Արդարություն» կուսակցության համանախագահն այս հարցի վերաբերյալ հետևյալ կարծիքն է հայտնում. «Իսկ միջազգային հանրությունն ուզո՞ւմ է ճիշտ հասկանալ, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, թե ինչ է կատարվում 120 հազար հայի հետ: Կարծում եմ՝ շատ մեծ տրամաբանություն պետք չէ հասկանալու համար, թե ինչո՞ւ է Ադրբեջանն ընդհանրապես խոսում հումանիտար բեռ ներկրելու մասին, և թե ինչո՞ւ է այդ հումանիտար աղետն առաջացել Լեռնային Ղարաբաղում: Միջազգային հանրությունը շատ պարզ հասկանում է, թե ինչ է կատարվում, իսկ մնացածը զուտ սեփական անգործությունը կոծկելու, քողարկելու քաղաքականություն է: Անկախ նրանից, թե միջազգային հանրությունն ինչպես կհասկանա արցախցիների հրաժարումն այդ մեքենաների՝ Արցախ մուտք գործելուց, կարծում եմ, որ իրենից հետաքրքրություն չի ներկայացնում, որովհետև մի բան պարզ է՝ Արցախում հումանիտար աղետ է, իսկ այդ աղետն այն պատճառով է, որ Ադրբեջանն ուղղակի պաշարել է Լեռնային Ղարաբաղը»,-հավելում է նա:

Արցախում վիճակն օրհասական է, բայց անգամ այս պարագայում արցախցիները հատկապես շեշտում են՝ «սա ստամոքսի հարց չէ, սա սովից մեռնել-չմեռնելու հարց չէ»՝ այս կերպ բարձրաձայնելով, որ Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը չդիտարկվի միայն այս կոնտեքստում, հարցն ավելի խորքային է: Հակոբյանը կարծում է՝ այդ մեսիջը պետք է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության իշխանություններին և Հայաստանի մեր հայրենակիցներին հղել: «Արցախում բնակվող յուրաքանչյուր անձ շատ լավ հասկանում է, որ այս պայքարը սովի դեմ պայքար չէ, այլ Արցախում տեղի ունեցող այս հումանիտար աղետը հետևանք է այն համահայկական, ազատագրական պայքարի, որը շարունակվում է մինչ օրս: Հայաստանի Հանրապետության բնակչությունը և իշխանությունը պետք է հասկանան, որ այսօր արցախցին, ապրելով սովի պայմաններում, պայքարում է ոչ միայն Արցախի Հանրապետության և Արցախը հայկական մնալու, այլ համայն հայության և ընդհանրապես Հայկական հարցը չփակելու համար: Վտանգված է մեր գոյապայքարը, որը վերջին 30 տարում ավելի մեծ թափ էր առել: Վտանգ կա, որ հարցը միանգամից կփակվի, և այլևս մեր սերունդները չեն կարողանալու այս պայքարի մեջ մտնել: Կարծում եմ, որ այդ հասկացվածությունը ՀՀ մեր հայրենակիցների և իշխանությունների մեջ պետք է արթնանա:

ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, որ եթե այստեղ արցախցին չկարողացավ դիմադրել, շարունակել իր պայքարը, ապա նրանք վաղն ուղղակի զրկված են լինելու իշխանություն ունենալու հնարավորությունից: Ստացվում է, որ Ստեփանակերտում արցախցին պայքարում է Երևանում ապրող հայ բնակչության համար և առհասարակ Հայաստանի Հանրապետության լինելիության համար: Բազմիցս ասվել է՝ միամտություն է կարծել, որ առանց Արցախ հնարավոր է փրկել Հայաստանը, և հակառակը՝ առանց Հայաստան փրկել Արցախը»,-եզրափակում է Հակոբ Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ահաբեկչության կանխարգելման շրջանակում ՌԴ-ի ձեռնարկած քայլերն ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ. Լավրովը՝ Տաջիկստանի ԱԳ նախարարին Նախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետ Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որ բացատրի` ինչ է ինքն անում Տավուշում Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԱմպրոպ, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցել 2 կողմից անհայտ կորածների որոնման գործում Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցել է Մարկ Ռյուտեի թեկնածությանը Իշխանությունը, հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. հայտարարություն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Անթույլատրելի է Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ ամոթալի արշավը․ Թաթոյան Տեղեկություն՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի մասին Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևան-Երասխ ավտոճանապարհին Թանկարժեք մետաղների գներ Արտակարգ դեպք՝ Արարատում. «Opel»-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն, վիրավորներ ու զոհ կան Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի կամ լինի լղոզված ու գործի ուժեղի իրավունքը. Ռուբեն ՌուբինյանՕդեսայում հրթիռակոծության հետևանքով կա 5 զոհ․ մարզում սուգ է հայտարարվել Վրաստանը 2030-ին կդառնա ԵՄ անդամ. Բիձինա Իվանիշվիլի Պարգևատրվել են պարարվեստի ոլորտի երախտավորները Պարի միջազգային օրվա կապակցությամբ տեղի է ունեցել համերգ՝ «Պարողների օրը պարողների համար» խորագրով Ռուս տնտեսագետը բացատրել է, թե ինչու դոլարն այլևս նախկին արժեքին չի վերադառնա Ապրիլի 29-ի տվյալներով՝ նավթի գները նվազել են Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ Օր առաջ իշխանությունից պետք է ազատվենք, ամեն օր ավելի վատ է լինելու, միայն դա եք երաշխավորում 36 ժամ ջուր չի լինի Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Չի կարելի կտտանքների ենթարկել Կիրանցի բնակիչներին․ Գեղամ Նազարյան Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»Ո՞վ է հրահանգ տվել, ո՞ր իրավունքով է Տավուշում սահմանագծում իրականացվում, սյուներ տեղադրվում (տեսանյութ) Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանԱնդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 4 ոստիկան է զոհվել, ևս 4-ը վիրավորվել է 21-րդ դարում ՌԴ նախագահի երդմնակալությանը երբեք չեն մասնակցել օտարազգի գործող ղեկավարները․ Շարմազանով Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Ջուր չի լինի «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Նեթանյահուն Բայդենին խնդրել է կանխել ՄՔԴ-ի կողմից ձերբակալության օրդերների արձակումը