Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մեր աղջիկները սպասում ու կարոտում են հայրիկին, իսկ ես ապրելու ուժ եմ ստանում նրանցից». Հայկազ Խաչատրյանը զոհվել է նոյեմբերի 1-ին անօդաչուի հարվածից. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայկազը ծնվել է Երևանում: Մայրաքաղաքում դպրոց է հաճախել, զուգահեռ՝ նաև պարի, կարատեի խմբակների: 2004-2006 թթ. ծառայել է Հայկական բանակում: Հայկազի կնոջ՝ Անիի խոսքով, եղել է խիզախ և հայրենիքին նվիրված զինվոր: 2007 թ.-ին ընդունվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքեր՝ որպես վաշտի ավագ։ Անին ասում է՝ սիրում էր իր աշխատանքը, մեծ նվիրումով էր ծառայում։ Պարգևատրվել է մի շարք շքանշաններով և պատվոգրերով: 2012 թ.-ին կազմվել է Հայկազի և Անիի ընտանիքը, որտեղ երկու դուստր է ծնվել՝ Մանեն և Սուսաննան։ Նրանք ծանոթացել են Անիի բարեկամներից մեկի միջոցով, որն աշխատում էր Հայկազի հետ: «Մեր ամուսնությունից մեկ տարի առաջ էինք ծանոթացել: Մեկ տարում մեր ծանոթությունը կայացավ, նշանվեցինք, հետո ամուսնացանք: 2013 թ.-ին ծնվեց մեր մեծ աղջիկը, իսկ 2016 թ.-ին՝ մեր երկրորդ դուստրը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Անին:

Նշում է՝ ամեն ինչից առավել Հայկազը սիրել և պաշտել է ընտանիքն ու երեխաներին. «Հայկազը սիրում էր կյանքն ուրախ և տխուր պահերով։ Սիրում էր հավաքվել հարազատների ու ընկերների հետ և ամենասովորական օրը դարձնել ուրախ ու հիշարժան: Նա հիասքանչ մարդ էր, բարի էր, որևէ բացասական հատկանիշ չուներ, որ ձեզ հետ զրույցում ասեմ: Ես իր հետ իմ կյանքի լավագույն տարիներն եմ անցկացրել»: 2020 թ. սեպտեմբերի 27-ից Հայկազը մասնակցել է 44-օրյա պատերազմին։ «Այսպես ասենք, իրեն առաջին օրը կանչեցին, և սեպտեմբերի 28-ից նա ուղևորվել է Արցախ: Մեկ ամիս եղել է մարտի դաշտում, մասնակցել է Ջրականի, Հորադիզի և Մարտունու թեժ մարտերին։ Այդ օրերին իր հետ կապի մեջ ենք եղել: Մեկ ամիս անց վերադարձավ տուն, երկու օր հետո հրաման եկավ, իրեն նորից կանչեցին: Ոչ մեկս չէր ցանկանում, որ գնա: Արդեն անցել էինք այդ դժվարությունների միջով, հասկանում էինք, թե իրականում ինչ է տեղի ունենում մարտի դաշտում, բայց Հայկազը ոչ մեկիս չլսեց: Նորից ուղևորվեց մարտադաշտ: Այդ ընթացքում կային տղաներ, որոնք հրաժարվեցին կրկին մեկնել Արցախ»: Հայկազը զոհվել է 2020 թ. նոյեմբերի 1-ին Սրխավենդ գյուղի տարածքում՝ ԱԹՍ-ի հարվածից։

«Չորս մեքենայով են եղել: Անօդաչուն հարվածել է երկրորդ մեքենային, այնտեղ նաև Հայկազն էր: Այդ օրն առավոտյան էինք իր հետ խոսել, դեպքը ցերեկն է եղել: Ամբողջ գիշեր անհանգիստ էինք, քանի որ իր հետ կապ չկար: Հաջորդ առավոտյան արդեն իմացանք, թե ինչ է տեղի ունեցել: Էլի երկար ճանապարհ անցանք, ծնողները ԴՆԹ անալիզ հանձնեցին, ուզում էինք հաստատ համոզվել: Չնայած իր հետ եղած տղաներից ասում էին, որ նա այդ մեքենայի մեջ է եղել, բայց մեր հանգստության համար սպասեցինք ԴՆԹ-ի պատասխանին: Նոյեմբերի կեսերին արդեն հստակ գիտեինք, որ Հայկազը զոհվել է»: Հայկազի ամենակարևոր երազանքն իր աղջիկներին մեծացնելը և իրենց նպատակներին հասցնելն էր, որն, ավաղ, այժմ իրականացնել չի կարող:

«Մեր աղջիկները մինչև հիմա սպասում են հայրիկին: Մեծ աղջիկս փոխվեց հինգերորդ դասարան, փոքրս՝ երկրորդ: Ժամանակը բոլորովին էլ չի բուժում վերքերը, հետո ավելի դժվար է լինում: Հայկազից հետո կյանքի շարժիչ ուժը մեր աղջիկներն են դարձել: Հիմա իրենցից ենք ուժ ստանում, իրենց համար ապրում, որ այն, ինչ Հայկազը չհասցրեց իրագործել, կարողանանք կյանքի կոչել: Պահ է գալիս, որ թուլանում ես, բայց հետո ինքդ քեզ ասում՝ չի կարելի, աղջիկները քեզ են նայում: Մեծ աղջիկս ներս է գցում, չի արտահայտվում, իսկ փոքրս անընդհատ հիշում է, խոսում հայրիկից: Դեռ սպասում են: Մենք, որ մեծ ենք, հասկանում ենք ամեն ինչ, հոգու խորքում սպասում ենք, իրենց սպասելն այնքան բնական է»:

Հ. Գ. - Ավագ ենթասպա Հայկազ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և ԱԱԾ «Արաքսի պահապան» կրծքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի ՙԿենտրոն՚ մասնաճյուղըՄայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ ԱլավերդյանԹուրքիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացինԱրթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը եկել է Կիրանց (տեսանյութ) Լոնդոնում տղամարդը սրով հարձակվել է անցորդների վրա. 13-ամյա տղա է սպանվել (տեսանյութ) Միրզոյանը և Կուպմանը քննարկել են տարածաշրջանային ծրագրերը (տեսանյութ) 36 կգ ոսկյա ձուլակտորի և 293 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով 6 անձ է կալանավորվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ «Արարատ» ԲԿ-ում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած Փոխանակ գնաք մոմ վառեք, Աստծուց աղաչեք մեղքերի թողություն, վիրավորում եք Եկեղեցուն ու սրբազաններին․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանություններին Անիծյալ պիտի լինի նա, ով հրաժարվում է հայրենի հողից ու փորձում է ջնջել պատմական հիշողությունը (տեսանյութ) Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում․ ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպան Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերելԱրտակարգ դեպք և պայթյուն՝ Կոտայքում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու 36 ժամ գազ չի լինի 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Առեղծվածային դեպք՝ Երևանում. «Բարդիներ» ռեստորանից տեղափոխված, հրազենային վնասվածքով տղամարդ է մահացել Ահաբեկչության կանխարգելման շրջանակում ՌԴ-ի ձեռնարկած քայլերն ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ. Լավրովը՝ Տաջիկստանի ԱԳ նախարարին Նախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետ Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որ բացատրի` ինչ է ինքն անում Տավուշում Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԱմպրոպ, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցել 2 կողմից անհայտ կորածների որոնման գործում Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցել է Մարկ Ռյուտեի թեկնածությանը Իշխանությունը, հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. հայտարարություն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Անթույլատրելի է Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ ամոթալի արշավը․ Թաթոյան Տեղեկություն՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի մասին Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևան-Երասխ ավտոճանապարհին Թանկարժեք մետաղների գներ Արտակարգ դեպք՝ Արարատում. «Opel»-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն, վիրավորներ ու զոհ կան Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը