Երևան, 01.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մեր երթևեկությունն ունի և՛ իրավական, և՛ տեխնիկական կարգավորումների խնդիր, գործ ունենք պետական կառավարման վատ որակի հետ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ճանապարհատրանսպորտային պատահարները դարձել են օրվա լրահոսի անբաժան մասը: Օր չկա, որ պատահար չլինի, ավաղ, շատ են նաև մահվան ելքով վթարները: Հատկապես մահվան ելքով վթարների դեպքում մեկ-երկու օր կխոսվի, թե ինչ չի արվել, ինչպես պատահեց, գուցե անգամ քրեական գործ հարուցվի, իսկ օրեր անց սա կդառնա հնացած լուր, և դրա մասին գուցե կհիշեն այն ժամանակ, երբ կրկին մեծամասշտաբ վթար տեղի կունենա: Ասֆալտապատ ճանապարհներ, պարեկային ոստիկանություն, ԱՊՊԱ համակարգի ներդրում, բալային համակարգ և այլն: Այս բոլոր փոփոխությունները, ըստ դրանք իրականացնողների, միտված էին կտրելու վթարների շղթան, բայց մեր ունեցած պատկերն այլ բանի մասին է վկայում: Իրավաբան Մհեր Հակոբյանն ասում է՝ ունենք շատ բարդ համակարգային խնդիր, որը հանգում է պետական կառավարման որակին:

«Մեր պետությունը վատ է կառավարվում: Այդ վատ կառավարումը տեսնում ենք բոլոր ոլորտներում: Այդ վատ կառավարման մի մասնավոր մասը տեսնում ենք ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում: Պարեկային ծառայությունն, ըստ էության, հաջողություն է գրանցել միայն կոռուպցիայի՝ մի քիչ կանխարգելման հարցում: Պետք է ընդունենք, որ պարեկները չեն վերցնում գումար այնպես, ինչպես նախկին ճանապարհային ոստիկանները: Բայց ունենք ծառայողական որակի, օրենսդրական կարգավորումների, իրավակիրառության և իրավակարգավորման խնդիր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Վերջին նկատառման՝ իրավակարգավորման վերաբերյալ մանրամասնում է. «Մեր երթևեկությունն ունի կարգավորման խնդիր, որը հանգում է և՛ իրավական, և՛ տեխնիկական կարգավորումների: Օրինակ՝ գծանշումները վատն են, մաշված են, ճանապարհների վիճակը տեխնիկապես վատ է, իսկ իրավական մասում ունենք կարգավորումներ, որոնք հաճախ անտրամաբանական են, ձևական են, հանգում են ոչ իրական պահանջների: Այս պահին ունենք քարսիթի խնդիր, այն պարտադիր է բոլորի համար, բայց հիմնականում հատկապես այն մեքենաներում, որոնք ամեն օր օգտագործվում են կենցաղում, քարսիթ չունեն: Ունենք նաև անտրամաբանական կարգավորումների խնդիր, օրինակ՝ ամրագոտու պարտադիր կրումը Երևանի պայմաններում, երբ խցանումներ են ու դանդաղ երթևեկություն»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ բոլոր խնդիրները թաքնված են կառավարման որակի մեջ: «Եթե այդ որակը դրական եղավ, այն դրական կդարձնի կոնկրետ երևույթի արտացոլումը, օրինակ՝ կունենանք ավելի որակյալ ճանապարհ, տրամաբանական կարգավորումներ: Մեկնաբանում են, որ հայերը չեն սիրում օրենքին հետևել, համաձայն չեմ: Ուղղակի հային օրենքը չպետք է պարտադրես, այլ նա ներքուստ պետք է վստահ լինի, որ դա իրեն պետք է և այդ կարգավորմանը կհետևի: Օրինակ՝ Երևանում միջին արագությունը 30-40 կմ/ժ է, այն էլ այս շոգին ստիպում են մարդկանց ամրագոտի կապել, սա տրամաբանակա՞ն կարգավորում է: Դժվա՞ր է այնպես անել, որ այն տեղերում, որտեղ արագությունը X-ից բարձր է, պարտադիր լինի ամրագոտիով մեքենա վարելը: Մեկ այլ խնդիր է ԱՊՊԱ-ի ոլորտը: Որպես գաղափար այն լավն է, բայց կիրառման մեջ կարգավորումները թերի են արվել՝ հօգուտ ապահովագրական խոշոր ընկերությունների և ի վնաս վարորդների: Մասնավորաբար, պրոբլեմները հանգում են բոնուսմալուս համակարգի անարդար կարգավորմանը, առանձին խնդիր է վնասի գնահատումը և այլն»,-հավելում է իրավաբանը:

Հակոբյանն ասում է՝ իր խոսքում պարեկներին ուղղված դրական կարծիք հնչեց, սակայն համամիտ չէ այն տեսակետի հետ, որ հեղափոխական փոփոխություն եղավ նրանց հայտնվելով: «Հսկայական ծախս արվեց՝ համազգեստ, մեքենաներ, բարձր աշխատավարձ: Իմ համեստ կարծիքով, սակայն, դրա օգտակար գործողության գործակիցը բավականին ցածր է»,-նշում է մեր զրուցակիցը: Իրավաբանի կարծիքով, 2018 թ.-ին հասարակության լայն շերտերի աջակցությամբ իշխանության եկած մարդիկ կորցրել են կապը հասարակության հետ: «Երբ ինչ-որ ոլորտում ռեֆորմ են անում, չեն լսում այդ ոլորտի հասարակական թևի ներկայացուցիչներին: Ես այս ոլորտի իրավաբան եմ, հսկայական պրակտիկա ունեմ, երբ ոստիկանությունը ռեֆորմ է անում, ինչո՞ւ բաց քննարկումների չի կանչում այդ ոլորտի մասնագետներին, փաստաբաններին: Նման քննարկումներ և հանդիպումներ չեն կազմակերպվում: Մեր իշխանություններն աստիճանաբար վերածվեցին փակ ռեժիմի»,-եզրափակում է Մհեր Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինպիսի՞ եղանակ կլինի մայիսի առաջին օրերինԻնդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրումՌուսաստանի և Թուրքիայի միջև խորհրդակցություններ տեղի կունենան Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու«Զվարթնոց» օդանավակայանում՝ Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տղամարդ է մահացել Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականիԱռեղծվածային դեպք․ դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտանԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի ՙԿենտրոն՚ մասնաճյուղըՄայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ ԱլավերդյանԹուրքիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացինԱրթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը եկել է Կիրանց (տեսանյութ) Լոնդոնում տղամարդը սրով հարձակվել է անցորդների վրա. 13-ամյա տղա է սպանվել (տեսանյութ) Միրզոյանը և Կուպմանը քննարկել են տարածաշրջանային ծրագրերը (տեսանյութ) 36 կգ ոսկյա ձուլակտորի և 293 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով 6 անձ է կալանավորվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ «Արարատ» ԲԿ-ում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած Փոխանակ գնաք մոմ վառեք, Աստծուց աղաչեք մեղքերի թողություն, վիրավորում եք Եկեղեցուն ու սրբազաններին․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանություններին Անիծյալ պիտի լինի նա, ով հրաժարվում է հայրենի հողից ու փորձում է ջնջել պատմական հիշողությունը (տեսանյութ) Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում․ ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպան Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերելԱրտակարգ դեպք և պայթյուն՝ Կոտայքում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու 36 ժամ գազ չի լինի 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Առեղծվածային դեպք՝ Երևանում. «Բարդիներ» ռեստորանից տեղափոխված, հրազենային վնասվածքով տղամարդ է մահացել Ահաբեկչության կանխարգելման շրջանակում ՌԴ-ի ձեռնարկած քայլերն ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ. Լավրովը՝ Տաջիկստանի ԱԳ նախարարին Նախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետ Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որ բացատրի` ինչ է ինքն անում Տավուշում Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԱմպրոպ, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցել 2 կողմից անհայտ կորածների որոնման գործում Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել