Երևան, 05.Դեկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայկական պղինձն ու էլէկտրամոբիլները. հանքարդյունաբերությունը նոր մարտահրավերների առաջ է

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հայաստանի ընդերքի հարստությունը կարող է օգտագործվել էլեկտրամոբիլների, արևային վահանակների համաշխարհային արտադրության մեջ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը։

«Այսօր ամբողջ աշխարհում լիթիումի, կոբալտի, պղնձի մեծ պահանջարկ կա։ Գիտեք, որ էլեկտրամոբիլները պղինձ են օգտագործում։ Արեգակնային վահանակներում լիթիում են օգտագործում։ Այսօր ամբողջ աշխարհը տարված է այս արտադրություններով։ Իսկ մենք պինդ օգտակար հանածոների` պղնձի, ցինկի, արծաթի, ոսկու, կապարի բավական լուրջ պաշարներ ունենք»,– ասաց Հովհաննիսյանը։

Գիտնականի համոզմամբ, բնական ռեսուրսները, սակայն, բավական չեն համաշխարհային շուկայում դիրք գրավելու ու նաև` սեփական տնտեսությունը զարգացնելու համար։

Մեր զրուցակցի խոսքով` Հայաստանում հանքարդյունաբերությունն արդիականցման կարիք ունի։ Ոլորտը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք այսօր չլուծելու դեպքում՝ վաղը ավելի լուրջ խնդիրների կարող ենք բախվել։

Կարևորագույն խնդիրներից մեկը հանքանյութի մշակման ամբողջական շղթայի բացակայությունն է։ Հայաստանը, հանդիսանալով հանքարդյունաբերող երկիր, չի հանդիսանում վերջնական արտադրանք վաճառող։

«Առաջնային խնդիրներից մեկն այսօր մաքուր պղնձի արտադրության խնդիրն է։ Մենք ընդերքից արտահանում ենք հանքաքար, որը հարստացվում է, և այդ հարստացված հումքը` խտանյութը, վաճառվում է։ Մենք ընդհանրապես պղնձի որևէ վերջնական արտադրանք չունենք։ Որոշ քանակ կա մոլիբդենի, որը «Մաքուր  երկաթ», «Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերություններն են տալիս, բայց պղինձ ընդհանրապես չունենք»,– նկատում է Հովհաննիսյանը։

Գիտնականի հաշվարկով՝ մեր երկրում հնարավոր է տարեկան նվազագույնը 100 000 տոննա մաքուր պղինձ արտադրել, իսկ պղնձի արտադրական շղթայի ներդրումը ՀՀ տնտեսությունում թռիչքային աճ կապահովի։

Խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել է նաև ՀՀ կառավարությունը` վարչապետի մակարդակով։ Բայց գործնական քայլեր առայժմ չեն ձեռնարկվել։

Մեր զրուցակցի համոզմամբ` խոսքից գործի չանցնելու հիմնական պատճառը արտադրական հզորությունների ավելացման հետևանքով հնարավոր էկոլոգիական խնդիրների առաջացումն է։ Հետևաբար, ըստ նրա, նախ հարկավոր է լուծել էկոլոգիապես անվտանգ արտադրության հարցը, հետո՝ արդեն դրանց հիման վրա, զարգացնել արտադրությունը։

«Ես հասկանում եմ, որ բնապահպանական հարցերը կարևոր են, բայց պետք է չմոռանանք նաև տնտեսական բաղադրիչը։ Կշեռքի նժարին պետք է դնենք, տեսնենք որն է ծանր, որը` թեթև։ Այսօր ամեն մարդ դրա մասին խոսում է»,– ասում է Հովհաննիսյանը` հավելելով, որ խնդիրներ կան։ Բայց կա նաև արհեստականորեն թելադրված օրակարգ։ Հատկապես, երբ Հայաստանի բնապահպանական խնդիրների մասին «անհանգստանում են» Ադրբեջանի ներկայացուցիչները։

«Ադրբեջանի բարձրացրած աղմուկի ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ խոչընդոտի ՀՀ տնտեսության զարգացմանը»,– համոզված է մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է մասնագիտական ռեսուրսին, Արմեն Հովհաննիսյանը վստահեցնում է` Հայաստանում այսօր կան բարձր որակավորման մասնագետներ, որոնք ընդունակ են ընդերքշահագործման ու հետագա արտադրական շղթայի համար նորագույն տեխնոլոգիաներ մշակել։ Մնում է ցանկություն և գումար։

Խաղաղության խաչմերուկի երազախաբը․ Վահե ԴարբինյանԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ՔՊ -ական պատգամավորներն այսօր ձայների մեծամասնությամբ բացասական կարծիք տվեցին ՀայաՔվեի օրինագծին․ Մենուա ՍողոմոնյանՍպառազինության համաշխարհային շուկայում նոր խաղացողներ են հայտնվում․ Արտակ ԶաքարյանԱպօրինի գույքի բռնագանձման օրենքը հենց սկզբից չի աշխատել․ Նաիրի Սարգսյան Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությանը Հայաստանի պատանեկան հավաքականը գրանցել է հայկական բռնցքամարտի պատմության մեջ բացառիկ արդյունք․ Գագիկ ԾառուկյանԳենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի. ՄԻՊ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15,8 հազարը Պուտինը նշել է Գերմանիայի և Ռուսաստանի միջև ընդհատված համագործակցության մասին Սահմանին սադրանքներ իրականացնելով՝ ադրբեջանական կողմը փորձում է խաղաղության գործընթացը մտցնել փակուղի․ ԱԳՆ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են Բռնցքամարտիկ Ալբերտ Հարությունյանը՝ աշխարհի չեմպիոն Ucom-ում մեկնարկել են Ամանորյա անակնկալները. ռոումինգում 5 դրամ 1 ՄԲ-ի դիմաց դեկտեմբերի 1-ից հունվարի 31-ը10 միլիոն դոլարին համարժեք դրամ կուղղվի ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացմանըՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեցՆոր մանրամասներ առաջնագծից. ինչպես է տեղի ունեցել դեպքը Ինչ է պատմում դպրոցի տնօրենը 15-ամյա աշակերտի մահվան պատճառների մասին Զոհ ունենք Դեկտեմբերի 2-ից Վերին Լարսի անցակետը բաց է, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական արտադրանք տեղափոխող բեռնատարների համար․ նախարարություն Գիտեք ի՞նչն է զավեշտալի, որ Ռուսաստանի հաղթանակից հետո Նիկոլն ու իր խմբակը դառնալու են թունդ ռուսամոլներ. Շարմազանով Մահացել է հայտնի կինոռեժիսորըՀունաստանի փորձն օրինակելի կարող է լինել Հայաստանի համար Աննա Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորածՎերացվել է սպանդանոցի արտադրական գործունեության կասեցումը Երևանում ապամոնտաժվել է ավելի քան 640 ինքնակամ տեղադրված գովազդ Բուլղարիայի նախագահը վետո է դրել Ուկրաինային զենք տրամադրելու պայմանագրի վրա «Ադրբեջանի կողմից հերթական փորձն է Հայաստանին էլի որևէ բանում մեղադրելու համար․ ԱԳՆ-ն պետք է աշխատանք տանի»․ Արա Խզմալյան Այս պահի դրությամբ մատակարարում չի եղել․ փոխնախարարը՝ ՌԴ-ի կողմից ՀՀ-ին զենք մատակարարելու մասին Ե՞րբ կմեկնարկեն աշխատանքային օրերն ամանորյա տոներից հետո Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը Պենտագոնի ղեկավարից 17 մլն արկ է խնդրել ՄԻՊ-ը մեկնարկել է հաշմանդամություն ունեցող անձանց մասին հաջողության պատմությունների իրազեկման արշավ Նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին առնչվող խնդիրները Հունվարի 1-ից անձնագրի ելքի կլոր կնիքն անհրաժեշտ չի լինի. ԱԳՆ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հարցազրույցը Ռուսաստանում գործող «Նոյան տապան» թերթին (газета "Ноев Ковчег") Աննախադեպ ձյուն Եվրոպայում Team-ի նոր սերնդի ցանցը հասանելի է Սյունիքի բոլոր մեծ քաղաքներում Նիկոլը գողացել է 24 միլիարդ դոլար․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Զգուշացում ՀՀ դպրոցների տնօրեններին. Նաիրի ՀոխիկյանՀայաՔվե-ի իրավական, քաղաքական կշռի վերաբերյալ պատկերացում ունի պետաիրավական հանձնաժողովի նիստում ելույթ ունեցած իշխանական պատգամավորներից միայն մեկը. Աննա Կոստանյան Երևանում արցախցի 54 երեխա է ծնվել Տպավորություն է՝ Ադրբեջանի մեջլիսի պատգամավորներն են խոսում. Մենուա Սողոմոնյան Տեխասում հրաձգության հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ 1-ամյա երեխա Վարչախմբի անբարոյական վարքը զարմացրել է ռուսական մամուլին Ահազանգ ենք ստացել, որ Երևանի թիվ 127 ավագ դպրոցի դիմաց մեքենա է այրում․ ոստիկանություն Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է, իսկ կցորդիչը՝ անջատվել Ալավերդիում խմորումները նոր են սկսվում Փաշինյանը հաշվարկում է իր ռեսուրսները՝ արտահերթի գնալուց առաջ ՔՊ-ն միայն զիջումներից է խոսում, հենց դրա համար էլ Ադրբեջանը հարձակվում է. Չալաբյան Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Մոսկվայից Հայասատան մարդասիրական օգնություն է ուղարկվել՝ Արցախից բռնի տեղահանվածների համար Ջերմաստիճանը մինչև 10 աստիճան կնվազի․ սպասվում են տեղումներ և մառախուղ