Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Այն մոդելը, որով այս մարդիկ տանում են իբր խաղաղության, ոչնչացումն է, մաշեցնող պատերազմը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացրեց Ազգային ժողով: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նշում է՝ հրաժարականի դիմումը պետք է գնա ԱԺ, հետո այն, ապրիլին ընդունված օրենսդրական նոր կարգավորումների համաձայն, պետք է երկրի նոր ղեկավար ընտրի:

«Հաշվի առնելով այն, որ Արայիկ Հարությունյանի կողմից ղեկավարվող խմբակցությունն Արցախի ԱԺ-ում ունի 16 ձայն, նրան առնվազն մեկ ձայն է անհրաժեշտ, որ իր նախընտրած թեկնածուն դառնա երկրի ղեկավար: Ամեն դեպքում, այն պետք է կոնսենսուսով ընտրվի: Սա՝ տեխնիկական խնդիրների մասին: Եթե ըստ էության խոսենք, ապա Հարությունյանի հրաժարականը, մեղմ ասած, ժամանակավրեպ էր: Օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլ են տալիս առանց ընտրությունների նոր նախագահ ընտրել, պետք էր իրականացնել առնվազն երեք տարի առաջ: Դա այն ճանապարհն էր, որով թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետությունները պետք է գնային, դա հնարավորությունների պատուհան կբացեր մեզ համար: Կարծում եմ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում ղեկավարությունը հիմնականում լուծում է իր անվտանգության, դրա երաշխիքների խնդիրը: Հենց այս պատճառով այդ հրաժարականն այսքան ուշացավ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Անդրադառնալով հրաժարականից հետո հնարավոր զարգացումներին՝ ընդգծում է՝ ակնկալիքը մեկն է. «Հույս ունենանք, որ Արցախի քաղաքական ուժերը, անկախ իրենց խմբակային շահերից, անձնական խնդիրներից, թույլ չեն տա, որ Արցախի պետականության փշրանքները ոչնչանան, կհանգեն կոմպրոմիսային մոդելի, որ կարողանան պահպանել պետականության հիմքերը: Չմոռանանք, որ Ադրբեջանի պահանջներից է ոչ միայն պաշտպանության բանակի լուծարումը, այլև այն, որ Արցախի Հանրապետությունը չպետք է ունենա նախագահ, խորհրդարան, նախարարներ: Ուստի, ամեն ինչ պետք է անեն, որ Ադրբեջանի այդ պահանջն ինքնըստինքյան կյանքի չկոչվի»,-նշում է քաղաքագետը:

Հավելում է՝ կա ևս մեկ հանգամանք, որի մասին հանրային դաշտում քիչ է խոսվում, իսկ հասարակության որոշակի շրջանակներ սա շատ ագրեսիվ են ընկալում: «Արցախի Հանրապետության նոր ղեկավարությունը պետք է հասկանալի, կանխատեսելի և ընդունելի լինի պաշտոնական Մոսկվայի համար: Նոր Արայիկ Հարությունյան այնտեղ չպետք է լինի, այսինքն՝ մինչև Արցախի նախագահի ընտրությունները գնալ Մոսկվա, մի պարտավորություն վերցնել, վերադառնալ Արցախ և լրիվ այլ բան իրականացնել: Արցախի նոր ղեկավարությունը պետք է կանխատեսելի և վստահելի գործընկերային հարաբերություններ ունենա Մոսկվայի հետ: Արցախն անվտանգության երկու երաշխիք ունի՝ բանակը և ռուս խաղաղապահները: Վստահ չեմ, որ եթե այդ գործոններից մեկը մնա, Արցախը կկարողանա լիարժեքորեն անվտանգություն ապահովել»,ասում է մեր զրուցակիցը:

Արցախ տանող ճանապարհներին՝ Ակնայում և Լաչինի միջանցքում հումանիտար բեռներով մեքենաներ են: Առաջինի ընդունումը մերժում է արցախցին, իսկ երկրորդի, այդ թվում՝ ֆրանսիական բեռների մուտքն արգելում է Ադրբեջանը: Մաթևոսյանն ասում է՝ այս հարցի մասին խոսելիս քննարկվում է ոչ թե խնդրի էությունը, այլ դրանից բխող հետևանքները: «Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս: Ադրբեջանն ասում է՝ այս մարդը ճանաչել է, որ դա մեր տարածքն է, հետևաբար կարող ենք որոշել՝ բեռնափոխադրումներ լինելու են, թե ոչ և որ ճանապարհով են լինելու: Կամ ասում են՝ օդային միջանցք պետք է լինի, և Արցախ պետք է ապրանք տեղափոխվի:

Արցախը Նիկոլ Փաշինյանի կողմից ստացել է նույն կարգավիճակը Ադրբեջանի կազմում, որն, օրինակ՝ ունի Արմավիրի մարզը Հայաստանի կազմում: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ինչ-որ մեկը հայտարարում է, որ հումանիտար օգնություն է ցանկանում տեղափոխել Արմավիրի մարզի այն համայնքներ, որտեղ մեր մոլոկան եղբայրներն են ապրում: Եթե այս ամենը համաձայնեցված չլինի ՀՀ իշխանությունների հետ, համաձայն ենք, չէ՞, որ նրանք ունեն լեգիտիմ հնարավորություն ոչնչացնել այդ ինքնաթիռը: Այո, ունեն: Ինչ վերաբերում է ֆրանսիական բեռնատարներին: Չեմ ուզում մտնել այն նրբերանգների մեջ, որ Ֆրանսիան պատերազմից հետո մի քանի միլիոն դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին, իրենց նավթային-գազային համագործակցությունը շարունակվում է: Ուզում եմ սիմվոլիկ մի կետի վրա ուշադրությունը սևեռել: Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է Տիգրան Ավինյա՞նը, թե՞ Անն Իդալգոն: Փարիզի քաղաքապետը, հասկանալով նաև փիառի գործոնը և այլն, գալիս է Հայաստան և բեռնատարներն ուղեկցում Լաչինի միջանցք, իսկ Տիգրան Ավինյանն ասում է՝ ինձ Արցախի մասին հարցեր մի տվեք: Սա անբացատրելի մի բան է: Այս իրավիճակում Ադրբեջանի պահվածքը խիստ տրամաբանական է»,-նշում է Մաթևոսյանը:

Կառավարության գրեթե ամեն նիստում խաղաղության օրակարգից չշեղվելու մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, իսկ Ադրբեջանը շարունակում է կրակել թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի սահմաններին: Կրակոցների արդյունքում զոհվում են մեր զինծառայողները: «Ապրելով Հայաստանում, արմատներով լինելով արցախցի՝ կողմնակից եմ խաղաղության, ուզում եմ, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հնարավորինս խաղաղության պայմաններում ապրենք, կառավարելի լինեն մեր փոխհարաբերությունները, բայց պետք է առաջնորդվենք ռազմաքաղաքական այն իրավիճակով, այն բալանսով, որը գոյություն ունի, և ելնելով դրանից՝ փորձենք կառուցել անվտանգության համակարգը, խաղաղությունը: 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից և հատկապես նոյեմբերի 9-ից հետո մեզ մոտ լրիվ այլ համակարգ է ձևավորվել տարածաշրջանային խաղացողների և անվտանգային ճարտարապետության տրամաբանության շրջանակներում: Մեզ համար համեմատաբար ավելի մեծ հնարավորություններ կային իրապես հասնելու նրան, որ տարածաշրջանում լիներ Փաշինյանի կողմից նկարագրված խաղաղությունը, Փաշինյանի օլիգարխների կողմից ասված տնտեսական կոոպերացիան Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ այն պայմաններում, եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը փուլ առ փուլ կյանքի կոչվեր:

Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը թողնեինք ապագայի վրա, կողմերը շարունակեին մնալ այն դիրքերում, որտեղ պատերազմը ավարտվեց: Շատ ենք խոսում այն մասին, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, բայց Փաշինյանը նոյեմբերի 10-ից խախտել է այն: Ինչո՞ւ է զորքերը դուրս բերել այն տարածքներից, որտեղ նրանք տեղակայված էին, երբ պատերազմն ավարտվեց: Անհրաժեշտ էր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կյանքի կոչել կետ առ կետ: Պետք է կարողանայինք մեր տնտեսական, դեմոգրաֆիկ ռեսուրսներն ավելացնելով՝ հասնել մի կետի, երբ Ադրբեջանն էլ ստիպված լիներ համակերպվել այն իրավիճակի հետ, որ Արցախի մնացած հատվածը երբեք ադրեջանական չի լինի: Չարեցինք դա:

Փաշինյանը Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռանկյունում ստորագրված փաստաթղթի կետերը փորձում է կյանքի կոչել Արևմուտքում, այն դեպքում, երբ այն ոչ մի գործիքակազմ չունի դա անելու, ավելին, ասում է՝ Թուրքիայի հետ պայմանավորվեք: Այս ամենի արդյունքում Թուրքիան և Ադրբեջանն իրենց համար ֆիքսել են, որ Փաշինյանը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները ոչնչացրել է, Արևմուտքի հետ դաշնակցային հարաբերություններ չկան և չեն էլ կարող լինել, և իրենք կրակում են: Փորձում են ռազմական ճանապարհով ոչ միայն իրենց նախապես հռչակված խնդիրները լուծել, այլ մի բան էլ ավելին վերցնել: Քանի այս մարդը ու նրա վարած քաղաքականությունը կա, կրակելու են: Պատկերացնո՞ւմ եք՝ իրավիճակ մի քանի տարի առաջ, երբ Ադրբեջանը խափաներ տնտեսական գործունեությունը Հայաստանում, որոշեր՝ օդանավակայանը կամ գործարանը գործելո՞ւ է, թե՞ ոչ: Այն մոդելը, որով այս մարդիկ տանում են իբր խաղաղության, ոչնչացումն է, մաշեցնող պատերազմը»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու«Զվարթնոց» օդանավակայանում՝ Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տղամարդ է մահացել Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականիԱռեղծվածային դեպք․ դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտանԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի ՙԿենտրոն՚ մասնաճյուղըՄայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ ԱլավերդյանԹուրքիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացինԱրթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը եկել է Կիրանց (տեսանյութ) Լոնդոնում տղամարդը սրով հարձակվել է անցորդների վրա. 13-ամյա տղա է սպանվել (տեսանյութ) Միրզոյանը և Կուպմանը քննարկել են տարածաշրջանային ծրագրերը (տեսանյութ) 36 կգ ոսկյա ձուլակտորի և 293 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով 6 անձ է կալանավորվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ «Արարատ» ԲԿ-ում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած Փոխանակ գնաք մոմ վառեք, Աստծուց աղաչեք մեղքերի թողություն, վիրավորում եք Եկեղեցուն ու սրբազաններին․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանություններին Անիծյալ պիտի լինի նա, ով հրաժարվում է հայրենի հողից ու փորձում է ջնջել պատմական հիշողությունը (տեսանյութ) Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում․ ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպան Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերելԱրտակարգ դեպք և պայթյուն՝ Կոտայքում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու 36 ժամ գազ չի լինի 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Առեղծվածային դեպք՝ Երևանում. «Բարդիներ» ռեստորանից տեղափոխված, հրազենային վնասվածքով տղամարդ է մահացել Ահաբեկչության կանխարգելման շրջանակում ՌԴ-ի ձեռնարկած քայլերն ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ. Լավրովը՝ Տաջիկստանի ԱԳ նախարարին Նախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետ Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որ բացատրի` ինչ է ինքն անում Տավուշում Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԱմպրոպ, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցել 2 կողմից անհայտ կորածների որոնման գործում Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցել է Մարկ Ռյուտեի թեկնածությանը Իշխանությունը, հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. հայտարարություն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Անթույլատրելի է Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ ամոթալի արշավը․ Թաթոյան