Բարսեղյանի դուբլը հաղթանակ է պարգևում Սլովանին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սլովակիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակում «Սլովանը» սեփական հարկի տակ ընդունել էր «Պոդբրեզովային»։
Հանդիպումն ավարտվեց «Սլովանի» հաղթանակով՝ 3-2 հաշվով։
Տանտերերի կազմում խաղի հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ Սակայն հետագայում հյուրերը կարողացան երկու գոլ խփել և առջևում էին հաշվի մեջ մինչև 92-րդ րոպեն, երբ «Սլովանի» ֆուտբոլիստը հավասարեցրեց հաշիվը։
Տիգրան Բարսեղյանը 94-րդ րոպեին խփեց նաև իր թիմի համար հաղթական գոլը՝ դառնալով այս խաղում դուբլի հեղինակ։
«Սլովանն» այս խաղից հետո 8 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում։



















































1
15 զինծառայողների տեղափոխող «Կամազ»-ը Սյունիքում կողաշրջվել է, 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
2
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար
3
Հայտնի է մանկական Եվրատեսին 2023–ում որ տեղն է գրավել Հայաստանը (տեսանյութ)
4
Առեղծվածային դեպք․ ինչի՞ց են թունավորվել Պեմզաշենի դպրոցի 3 աշակերտուհիները․ Aravot.am
5
Խոշոր հրդեհ Երևանում
