Երևան, 14.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մեր հայրենիքը, մեր ազգն այսօր դրվել է զոհասեղանին արևմտյան գերտերությունների շահերի սպասարկման նպատակով». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտոնական Մոսկվան՝ ի դեմս ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, կոշտ է արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, առաջարկել «մեղքը չբարդել ուրիշների վրա, պատասխանատվություն ստանձնել» և շեշտել, որ «կոպտության նմանվող հռետորաբանությունը չի զարդարում Հայաստանի քաղաքական գործիչներին»: Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ իր գործունեության ընթացքում երբևէ նման պահվածքի ականատես չի եղել, սակայն չի զարմանում:

«Դրա փաստացի դրսևորումները տեսել ենք վերջին 3-4 տարվա ընթացքում: Հիմքերը տվել են այս իշխանություններն իրենց վարած արտաքին քաղաքականությամբ, պահվածքով և հստակ մանիպուլատիվ գործողություններով, որոնք չեն սպասարկում հայ ազգի, Հայաստանի ու Արցախի, մեր պետականության շահերը: Նման պահվածքն իր առաջին դրսևորումը ստացավ դեռևս 2020 թ.-ին՝ նախքան պատերազմը, երբ «թավշյա» իշխանությունների կողմից բանակցությունները ներկայացվում էին որպես հաճելի զրույց, չնայած որ տեղի էին ունենում մի քանի ժամյա կտրվածքով: Ռուսական կողմը ստիպված բացահայտեց քարտերը: Խաբեության, կեղծիքի ու մանիպուլ յացիայի միջոցով ինչ-որ հարցեր ծածկադմփոց է արվում և այդ քողի ներքո հստակ քաղաքականություն է տարվում, որի նպատակն է ընդհանրապես Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց՝ ձերբազատվելով բոլոր պայմանագրերից, ռազմական բազայից, ու սահուն կերպով տեղավորել ՆԱՏՕ-ական քողի ներքո:

Եթե 2020, 2021 թվականներին շատերին թվում էր, որ այս քաղաքականությունն ուղղակի վերլուծաբանների երևակայության արդյունքն է, հիմա ամենօրյա կտրվածքով տեսնում ենք դրա դրսևորումները և դրան ուղղված հստակ քայլերը: Այս վերջին դրվագները նույնպես այդ նպատակով են արվում՝ սնուցելու հակառուսական տրամադրությունները Հայաստանում և նմանատիպ խոսույթով ավելի պարարտ հող պատրաստելու, որ, իրենց կարծիքով, հանրությունը համաձայնի ռուսական բազան այստեղից դուրս բերելու և այն արևմտյան ուժերով փոխարինելու հետ: Դրանց առաջին ծիծեռնակները հանդես են գալիս ԵՄ դիտորդների դերում, որոնց շատ սահուն կերպով, մեկ որոշումով կարող են վերածել, այսպես կոչված, Արևմուտքի խաղաղապահ ուժերի, իսկ դրանից հետո ՆԱՏՕ-ի ներքո տեղավորել Հայաստանը: ՆԱՏՕ-ն այստեղ ներկայացված է Թուրքիայի տեսքով, թուրքական ազդեցությունը մի քանի ամսվա ընթացքում շատ սահուն կտարածվի ամբողջ Հայաստանի վրա, եթե, իհարկե, դրան չնախորդեն ռազմական գործողությունները և Հայաստանի Հանրապետությունից նորանոր տարածքների կորուստը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աղաջանյանը:

Նույն համատեքստում են տեղավորվում ՀԱՊԿ-ի զորավարժություններին չմասնակցելը և Հայաստանում հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու որոշումը, հայադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումը մերժելը և ԵՄ դիտորդների ներկայությունը մեր երկրում, Իրանի առաջարկը բարեկամ-հարևան ժողովուրդներին՝ համատեղ զորավարժություններ անցկացնելու, և հայկական կողմի քար լռությունը: «Այս դրվագները լրացնում են այն խճանկարը, որն ամբողջացնում է պատկերը: Խնդիրն այն է, որ դրանք վերլուծող մարդկանց համար են հասկանալի, սակայն հանրությանը կերակրում են բոլորովին այլ թեզերով՝ փորձելով նրան մի կողմից զբաղեցնել ինչ-որ խոսույթներով և շեղելով թե՛ բուն իրավիճակից սահմաններում, թե՛ իրենց վարած քաղաքականությունից, թե՛ դրա բուն նպատակներից: Մյուս կողմից՝ սնուցել հակառուսական, ՀԱՊԿ-ի դեմ ուղղված տրամադրությունները և դրա ներքո փորձել հանրության վրա բարդել իրենց հանձնառությունների կատարումը: Հանգում ենք մեղքն ուրիշի վրա բարդելու և ուրիշի ձեռքերով այդ ծրագիրն իրականացնելու մեթոդոլոգիային: Իսկ տվյալ դեպքում այդ ուրիշը Հայաստանն է, մեր բնակչությունը, հայ ժողովուրդը:

Այսօր փորձում են անգամ հայ ժողովրդի ձեռքով սեփական ցեղասպանությանը մասնակից և մեղսակից դարձնել իրենց հանձնառությունները, տարբեր արևմտյան կենտրոններին իրենց տված խոստումներն իրականություն դարձնելու համար, որը բացարձակապես չի սպասարկում մեր ոչ մի շահ ու նպատակ: Այստեղ հակազգային, հակապետական, դավաճանական քաղաքականությանն ենք ականատես լինում, որը քողարկվում է տեղեկատվական քաոսով ու տարբեր խոսույթներով: Չեմ զարմանա, եթե վաղը խոշոր ձերբակալության ականատես լինենք, որը փորձի հանրության մեջ աղմուկ առաջացնել և շեղել ուշադրությունը: Սահմաններին կուտակումներ ունենք և քանակական հավաքագրում, որը կրկնում է 2020 թ.-ի իրավիճակը: Սա այս իշխանության ձեռագիրն է՝ ռազմական գործողությունների կամ սահմանային ագրեսիայի միջոցով փորձել հանձնել այն, ինչն իրենք ի սկզբանե խոստացել են՝ մեղքը բարդելով բանակի վրա, որ իբր չկռվեց, բնակչության վրա, որ իբր հոգնեց, և այլն: Մեղքեր, որոնք փաստական իրականության հետ բացարձակ առնչություն չունեն: Մեր հանրությունը պետք է շատ աչալուրջ լինի և չտրվի այդ մեխանիզմներին ու կեղծ թեզերին և հստակ հասկանա՝ Հայաստանին, հայ ժողովրդին և Արցախը զոհաբերում են արևմտյան աշխարհաքաղաքական շահերին»,-նշում է մեր զրուցակիցը:

Ակնհայտ է՝ Ռուսաստանը հեշտությամբ չի հեռանա մեր տարածաշրջանից: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն է փաստում՝ «Ռուսաստանն այս տարածաշրջանի անբաժանելի մասն է, ուստի չի կարող հեռանալ Հայաստանից»: «Որևէ՝ հատկապես գերտերություն իր շահերը մատուցարանի վրա թշնամուն չի հանձնում: Միայն մեր խամաճիկային իշխանությունն է, որ հայրենիքը մատուցարանի վրա հանձնում է թշնամուն: Նմանատիպ բաներ աշխարհում չեն լինում: Ականատես ենք, թե ինչպես են արևմտյան խոշոր խաղացողներն աշխարհի տարբեր անկյուններում բախումներ, հակամարտություն հրահրում սեփական երկիրը պահելու համար: Դիտարկենք վերջին 100 տարվա պատմությունը, բազում նման օրինակներ կան, անգամ մեր ժողովրդի ցեղասպանության գնով նրանք փորձել են իրենց աշխարհաքաղաքական շահերը սպասարկել: Ակնկալել, որ Ռուսաստանն ուղղակի պետք է ճամպրուկը հավաքի և ասի՝ շնորհակալություն, ցտեսություն, լավագույն դեպքում քաղաքական գործընթացներից անտեղյակություն է:

Ռուսաստանը դա չի կարող անել, որովհետև դրանով վտանգելու է իր հարավային սահմանագոտին իր ողջ պարամետրով: Բայց խնդիրն այն է, որ այստեղ հայաստանյան իշխանություններն ընդհատակից, տարբեր գործողությունների միջոցով փորձում են «ճանապարհել» Ռուսաստանին այս տարածաշրջանից՝ նրանց դնելով անհնարին իրավիճակում, առանց այն էլ ուկրաինական ճակատում իրենց բարդացած վիճակը խորացնելով: Արևմտյան կենտրոնները հասկանում են, որ ուկրաինական ճակատում տապալել են իրենց ամբողջ ծրագիրը: Մի վերջին ճիգ են գործադրում հաղթանակի ներքո ներկայացվող մի քայլի ձեռնամուխ լինելով, իրենց համար արդեն կրիտիկական է դարձել երկրորդ ճակատի բացումը: Սպասվող ռազմական գործողությունները հենց այդ երկրորդ ճակատի բացմանն են նպաստելու: Դրա բացումը շղթայաձև ռեակցիայով հանգեցնելու է համապատասխան գործողությունների միջինասիական, մոլդովական, բելառուսական, բալթիական, անգամ ճապոնական հատվածներում, եթե կարողանան որոշակի հաջողություններ գրանցել:

Աշխարհաքաղաքական այս խաղի հիմնական թիրախները Ռուսաստանը և Իրանն են, նրանց կազմաքանդումը և ռեսուրսներին տիրանալն ու այդ արևմտյան գաղութատիրական, նեոգաղութատիրական պահվածքը աշխարհի ամբողջ հանրության և բոլոր պետությունների վրա շարունակելու նպատակով: Մեր հանրությունը պետք է հասկանա, որ իր իշխանությունների միտումնավոր տարվող քաղաքականության արդյունքում դրվել է զոհասեղանին: Մեր հայրենիքը, մեր ազգն այսօր դրվել է զոհասեղանին արևմտյան գերտերությունների շահերի սպասարկման նպատակով: Ժողովուրդը պետք է դիմագրավի և թույլ չտա իրեն ենթարկել այն նույն տառապանքներին և հայրենազրկմանը, ինչը տեսել ենք 100 տարի առաջ»,-ընդգծում է դեսպանը:

Սպառե՞լ ենք դիվանագիտական ճանապարհով մեր խնդիրները լուծելու բոլոր հնարավորությունները: «Շատ մեծ հնարավորություններ ունենք, բայց դրա համար մեզ անհրաժեշտ է իշխանություն, որը հանդես կգա ազգանպաստ դիրքերից և հայրենիքի, պետության ու ազգի շահերի պաշտպանության ձգտումներով:Այսօրվա իշխանությունն անում է դրա հակառակը: Ինչ-որ բան ակնկալել այսօրվա իշխանությունից, որը փաստացի դիվանագիտություն չի վարում, այլ տարբեր քայլերով փորձում է քողարկել իր հանձնվողական ու պարտվողական քաղաքականությունը, որն ի սպաս է դրվել մեր թշնամիներին, անհնարինության ոլորտից է: Ժողովրդին ներկայացվում է՝ ելք չունենք, ստիպված ենք, դա տեխնոլոգիա է:

Դա ժողովրդին նսեմացնելու, զինաթափելու, անուժության, անելանելիության միջավայր ստեղծելու նպատակ ունի, որ իրենց ներկայացրած լուծումը ժողովրդի համար չարյաց փոքրագույնը համարվի և ընդունելի դիտարկվի: Բայց իրականությունը բոլորովին այլ է: Մեր իսկ պատմության օրինակից կարող ենք հասկանալ, որ երբ ժողովուրդը կանգնում է որպես մեկ ամբողջություն, իրականացնում է գործողություններ, որոնք որևէ գիտական բացատրություն չեն կարող ունենալ, բայց փրկության, շատ ավելի մեծ ու դրական զարգացումների հնարավորություն են տալիս: Որպես օրինակ՝ Սարդարապատի ճակատամարտը, Արցախյան գոյամարտը: Մեր պատմության էջերում ունենք մեր իսկ համախմբման արդյունքում գործած հրաշքներ: Կարևոր է, որ մեր ժողովուրդը կանգնի և թույլ չտա դավաճան քաղաքականություն վարող իշխանություններին իրեն զոհասեղանի վրա մատաղ անել թշնամու և գերտերությունների շահերին»,-եզրափակում է Ձյունիկ Աղաջանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մանրամասներ՝ Կարգապահական զորամասում զինվորին կախված գտնելու դեպքից. կասկածներ՝ իրավապահների շրջանումԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել ԶՊՄԿ փոխտնօրեն. հասարակայնությունը սխալ է ընկալում հանքարդյունաբերությունը՝ թերագնահատելով դրա ավանդը երկրի զարգացման գործում Բիթքոյնը հերթական ռեկորդն է սահմանել ՌԴ-ն բաց է Թրամփի վարչակազմի հետ շփումների համար. գնդակը նրանց դաշտում է. Լավրով «Սա միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք». «ԱրԱրի» նախաձեռնության նպատակն է մարզերում տարածել ազգային մշակույթը. «Փաստ»Պլանային անջատումներ են սպասվում Արդյունավետության կորուստ 50 %-ով և ալբեդոյի էֆեկտ. ինչպես են աշխատում արևային մարտկոցները ձմռանը և ինչ պետք է հաշվի առնելՆախկինում հանրային տրանսպորտի թանկացման դեմ պայքարած «ակտիվիստները», այսօր գալով իշխանության, միանգամից երեք անգամով որոշել են բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը․ Չալաբյան Ասա իրական, թե պատմական Հայաստանի քաղաքացին ես դու, ասեմ 2025-ի բյուջեն քեզ համար է, թե ոչ․ Արմեն Մանվելյան «Նազենի ջան, այդ չար մարդկանց նախանձն ու մաղձը անտեսիր»․ Աննա Հակոբյանը՝ Նազենի Հովհաննիսյանի կերպարի մասին «Դուրս գալ խավարից ու գնալ լույսի հետևից». «Ձեր լռությունը խոսել գիտի» միջոցառումը նվիրվում է պատերազմներում անմահացածներին. «Փաստ»Միայն ճառ ասելու և գլուխ գովալու մեջ են լավ. «Փաստ»Ցուրտ օդային հոսանքները Հայաստանում են. Սուրենյանը՝ եղանակի մասին «Երբ իշխանությունը փոխվի, «հերձումը» ցույց կտա, թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը լոյալ վերաբերվում Բաքվի կապրիզներին». «Փաստ»Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Ով ինչ է հասկանում «խաղաղություն» բառի տակ. «Փաստ»Ստվերված միջոցառում, երեսպաշտության «շքահանդես». «Փաստ»Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների. «Փաստ»ՀՀ իշխանություններն որոշել են թայմ-աութ վերցնե՞լ. «Փաստ»Ո՞ւմ են պետք գրադարանները, թանգարանները, բուհերը.... «Փաստ»Հրդեհ տորֆի դաշտերում. մոտ 1 հա տարածքում 40 օջախով այրվել է տորֆ 36 ժամով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Վրաստանում վթարավերականգնողական աշխատանքների պատճառով ՀՀ ոստիկանապետը Չեն Մինի և Վան Ցզինտաոյի հետ քննարկել է իրավապահ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր Արսենյանը շնորհակալություն է հայտնել Ռուսական երկաթուղիներից ՀՀ-ում աղետի ժամանակ աջակցության համար Կոկսակի վիրուսի բռնկման վտանգ կա․ դպրոցներում և մանկապարտեզներում ծնողներին հորդորել են զգուշանալ Լուսանկար, որն արժանացել է 200 000 դոլար մրցանակի ՄԻՊ Մանասյանն ու Սյունիքի մարզպետ Ղուկասյանն են հանդիպել Ճանապարհային կամուրջ է փլուզվել, երկու մարդ վիրավորվել է․ ՌԴ Լույս չի լինի Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում Երթ՝ Հայաստան-Ֆարերյան կղզիներ խաղից առաջ, կպահանջվի ՀՖՖ ղեկավարության հրաժարականը Ես գիտեմ, որ Վիկան ներվայնացնում է շատերին․ Վիկա Մարտիրոսյանը՝ Նանուլի և քննադատությունների մասին Հրդեհ՝ Երևանի տներից մեկում․ կրակի տարածումը կանխվել է Սպասվում են տեղումներ ձյան տեսքով Կուտակում՝ ՀՀ-Վրաստան սահմանին․ 100-ավոր բեռնատարներ մնացել են վրացական կողմում Ռուս փորձագետը Հայաստանին զգուշացրել է՝ Սահմանադրությունը ոչ մի դեպքում չփոխեք Մահվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. 63-ամյա կինը մահացել է Բժիշկները փրկել են ութ ամսական երեխային, որի ստամոքսի մեջ մետաղական կեռիկ է մնացել FAF․ Կոչ ենք անում ուժային կառույցներին չդիմել սադրիչ գործողության ԵԱՏՄ-ն գործարկել է համատեղ զբոսաշրջային երթուղիների քարտեզներ Գրետա Թունբերգն այցելել է Ջերմուկ «There Was, There Was Not» ֆիլմն արցախցի կանանց մասին, որոնք հայրենիք են կորցրել, կցուցադրվի DOC NYC փառատոնում Քրեական վարույթի շրջանակում որոնվում է տեսագրությունում պատկերված անձը COP29-ին մասնակից երկրներից որևիցե մեկը չի անդրադառնում Բաքվում գտնվող հայերին․ Մանե Թանդիլյան Սյունիքում արտակարգ է․ մանրամասներ Բաքվում կայացել է Միշուստինի և Ալիևի հանդիպումը Բիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի Ավտովթար՝ Գոռավան-Արարատ ճանապարհին․ կան տուժածներ ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար չի գրանցվել. Միրզոյան «Միայն թե չփակեն մեր շուկան». թթուներ վաճառողը՝ Կոմիտասի շուկայի փակվելու մասին