Երևան, 18.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Առաջարկվում է արմատապես ձևափոխել համատիրությունների ինստիտուտը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համատիրություններից դժգոհությունները երբեք չեն նվազում. դրանց պատճառների մասին կան տարբեր մոտեցումներ: Իսկ կա՞ն հնարավորություններ՝ փոխել վիճակը: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը կարծում է, որ քաղաքային իշխանությունների և բնակիչների շփումն ավելի օպերատիվ և արդյունավետ կդարձնեն կառավարչական հիմնարկները:

«Ցանկանում ենք, որ համատիրությունները ձևափոխվեն, վերանվանվեն կառավարչական հիմնարկների, ունենան շահույթ հետապնդելու հնարավորություն, ավելի մեծանան նրանց գործառույթները, օպերատիվ ու արագ արձագանքեն բակերի ու շենքերի բնակիչների խնդիրներին: Ընդ որում, կառավարչական ամեն հիմնարկ չպետք է տնօրինի 1500-ից ավելի բնակարան: Հիմնարկները պետք է սկսեն նոր գումարներ փնտրել: Շատ կարևոր է համատիրությունների տարածքում և բազմաբնակարան շենքերում զետեղված կոմերցիոն տարածքների հետ առանձին ֆինանսական հարաբերությունների ստեղծումը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մնացականյանը:

Ընդգծում է՝ կարևոր է Երևանի համաչափ զարգացումը: «Կենտրոնում բակեր ունենք, որ մեկ տասնյակի հասնող գործող բիզնեսներ կան, ասենք, շենքերի առաջին հարկերում, իսկ օրինակ՝ Շենգավիթում, հնարավոր է, չորս բակում շրջես, և մեկ կոմերցիոն տարածք չլինի, որ կարողանաս գումար գանձել: Այս դեպքում մայրաքաղաքում կոմերցիոն տարածքներից հավաքագրված գումարից համաչափության սկզբունքով որոշակի գումար կտրամադրվի վարչական մյուս շրջանների խնդիրների լուծմանը»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ կառավարչական հիմնարկի դեպքում պարտադիր վճարները պետք է մի քիչ ավելանան, ինչը կարող է, օրինակ՝ թույլ տալ մեծ բակերում ունենալ մաքրությունն ապահովող աշխատակիցներ, որոնք կստանան կանաչապատման լիցենզիա և ազատ ժամերին կկարողանան, ասենք, կարգի բերել կանաչ տարածքները: «Ցանկանում ենք, որ լինի քաղաքապետարան, վարչական շրջաններ, թաղային համայնքներ: Ունենք մեծ ու ձևավորված թաղային համայնքներ՝ Սարի թաղ, Արեշ, Կոնդ և այլն: Կյանքի ենք կոչելու թաղային համայնքի գաղափարը: Մեր առաջարկած կոնցեպտում կառավարչական հիմնարկները պետք է շատ սերտ համագործակցեն թաղային համայնքների և դրանց ղեկավարների հետ»,-եզրափակում է Վիկտոր Մնացականյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աղետից տուժածները՝ «Համահայկական ճակատ» շարժման ուշադրության կենտրոնում Սրբազան շարժման համախոհների քանակը պետք է ավելացնել՝ գնալով մարզեր եւ անմիջականորեն շփվելով հասարակության բոլոր շերտերի հետ. Արման ՎարդանյանԱԱԾ-ն պնդում է՝ Սուրեն Պետրոսյանին ԱԱԾ ծառայողները չեն տարել ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարություն Աբրահամ Գասպարյանը դուրս է գրվել հիվանդանոցից․ մանրամասներ Մեզ վրա կրակել են, սպառնացել, վախեցրել ԱԱԾ-ով, բայց մենք թքած ունենք այդ սպառնալիքների վրա․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մենք երբեք չենք փախել, այլ մեզնից են փախել, թաքնվել բունկերներն ու փոխել իրենց պլանները. Գառնիկ Դանիելյան Տեսանյութ․ «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությունը պաշտոնապես ձևավորվել է ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Իսլանդիային Կարևոր․ ճանապարհ է փակ լինելու Հնդկաստանում գնացքներ են բախվել. զոհվել է 5, վիրավորվել` 25 մարդ Fastex-ն աջակցում է բիենալեում Հայաստանի մասնակցության 100- ամյակին նվիրված միջոցառմանըԷկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել Գրանցվել է 604 դեպք, որից 159-ը՝ արտակարգ 2024 թ. մայիսին 40 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում Ինքնասպանության 14 փորձ, 76 հրդեհ. զոհվել է 11 մարդ, տուժել՝ 93-ը․ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը Լավ լուր Երևանից Բաթում մեկնել ցանկացողների համար Արարատի մարզպետի աշխատակազմից հերքել են` իբր Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում է Էդվարդ Ադամյանը Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվե լինի․ Փաշինյան Եթե մեր ժողովուրդը շատ դեմ չլինի, Հայաստանում կկառուցենք վճարովի ճանապարհներ. Նիկոլ Փաշինյան Լիանա Գրիգորյանը հետախուզվում է Պուտինը հունիսի 18-19-ը պետական ​​այցով կգտնվի Հս. Կորեայում. Կրեմլ ԵՄ-ն 1 տարով երկարաձգել է պատժամիջոցները՝ կապված ՌԴ-ի և Ղրիմի վերամիավորման հետ Երևանում ավտոբուսների համար առանձնացված նոր գծեր կլինեն Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի հռչակագիրը Իրազեկում՝ մինչև 2 տարեկան երեխայի նպաստի մասին Այսօր մենք «Եռաբլուրի» առջև ամոթով ենք կանգնած․ Բագրատ Սրբազան Ինքնասպանության 14 փորձ, օձի նկատման 107 դեպք, զոհվել է 11 մարդ, տուժել՝ 93-ը․ ՆԳՆ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը Իրավապաշտպանները փաստում են վարչապետի՝ հակաժողովրդավար էությունը Սյունիքում էլ զիջումներ կանի, հետո կասեն Փաշինյանը «Փրկիչ էր», մեղավոր էր Տիգրան Մեծը. Դանիելյան Ընդդիմությունը՝ վերափոխման հրամայականի առջև Մենք արժեքների, պատվի, հայրենիքի և, ի վերջո, ուրախության կորուստ ունենք․ Սրբազան Մոսկվայում ռnւմբի մասին ահազանգով տարհանվել է ադրբեջանցի գործարարներին պատկանող առևտրի կենտրոնը Ավստրալիան և Նոր Զելանդիան լուրջ խնդրի առջև են կանգնած էներգետիկ առումովԵՄ մեղր և մեղվամթերք կարելի է արտահանել՝ պահելով սահմանված նորմերը. ՍԱՏՄ Միակ տարբերակը տեխնոկրատների կառավարությունն է. Նաիրի Սարգսյան «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել «Հայաստան-Արցախ» երիտասարդական միությունը կյանքի է կոչելու նոր ու հավակնոտ ծրագրեր Վրացական օրենքի անալոգը նույնիսկ ամենամեղմ ձևերով ընդունելու պարագայում, այն արժանանալու է քաղհասարակության և իշխանության դժգոհությանը Ի՞նչ նպատակ ունի Բաքուն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը IDBank-ը թողարկել է դրամային պարտատոմսերի 2024 թվականի թվով 3-րդ տրանշը Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 585 հազար 750 ուղևոր Տարոնի բաժնի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել Իշխnղ վարչախnւմբը սկսել է դիմել կnշտ բռնաճնշnւմների․ քաղաքագետ Մոսկվան, Թեհրանն ու Բաքուն Հյուսիս-Հարավ ճանապարհի աշխատանքային խումբ են ստեղծել ԼՀԿ Կառավարման խորհրուրդն ընդունել է Անի Սամսոնյանի լիազորությունները և անդամակցությունը դադարեցնելու որոշում