Երևան, 12.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Թե ոնց եմ ապրում առանց Հովիկի, չգիտեմ, տունս քանդվեց, թևերս կտրվեցին». սերժանտ Հովհաննես Գրիգորյանն անմահացել է 2020 թ. հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել» 11 ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իմ տղան շատ աշխույժ էր, ճարպիկ, համարձակ, վախ չուներ, կենդանիներ էր սիրում: Դպրոցում սովորելու տարիներին շատ պատասխանատու էր: Եթե ինչ-որ պատճառով չհասցներ դասը սովորել կամ գրավոր աշխատանքն անել, պետք է առավոտյան վաղ արթնանար, առաջադրանքը կատարեր, որ ուսուցչուհուց նկատողություն չստանար: Ռուսաց լեզուն էր շատ սիրում, Աշխարհագրությունը: Իրեն միշտ ասում էի՝ ընդունակ ես, պատկերացնո՞ւմ ես, որ քրոջդ նման շատ կարդայիր, ինչ արդյունքներ կունենայիր: Իր տեսակով շատ հետաքրքրասեր էր»,-«Փաստի» հետ զրույցում Հովհաննեսի մանկության և պատանեկության տարիներն է վերհիշում տիկին Անժիկը՝ Հովհաննեսի մայրիկը:

Դպրոցն ավարտելուց հետո Հովհաննեսն ուսումը շարունակել է ԱԻՆ-ի Ճգնաժամային կառավարման ակադեմիայում: Չորս ամիս է սովորել, իսկ հետո զորակոչվել է ծառայության: Հովհաննեսն ապագա փրկարար էր: Երբ հարցնում եմ, թե ինչպես էր նա տրամադրված զինվորական ծառայությանը, տիկին Անժիկը մեր զրույցը տեղափոխում է դեպի 2016 թվական՝ Ապրիլ յան պատերազմի օրեր: «Այդ ժամանակ դեռ 16 տարեկան չկար: Պատերազմը չէր դադարում, ես անհանգիստ էի, անգամ իրեն ասացի՝ Հո՛վ ջան, կա՛մ ազատենք քեզ ծառայությունից, կա՛մ էլ ուշ մեկնես: Դե, մայր եմ, շատ էի անհանգստանում: Այնքան լավ եմ հիշում, Հովհաննեսը նստած տեղից վեր թռավ՝ մամա՛, ձեռքս ճար լինի, հենց հիմա կգնամ Արցախ, դու ինձ ասում ես՝ քեզ ազատենք բանակից: Շատ ռիսկով էր. երբ իր նկարներին եմ նայում, իր հայացքին ու աչքերին, տպավորություն ունեմ, որ Հովիկս մահից էլ չէր վախենում»: 2019 թ. հունվարին է Հովհաննեսը զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության: Նախ՝ վեց ամիս ծառայել է Գյումրու ուսումնական զորամասում, իսկ հետո սերժանտի կոչումով տեղափոխվել է Արցախի Հանրապետություն՝ Ջրական: Մայրիկն ասում է՝ տղայիս 3 ամիս էր մնացել, որ ծառայեր ու վերադառնար: «Ասաց՝ մա՛մ, բարձրանամ դիրքեր, իջնեմ, արդեն հետհաշվարկը կսկսես, բայց բարձրացավ ու չիջավ, իմ թագավոր տղային իջեցրին»:

Հովհաննեսը սերժանտ էր, դիրքի ավագ: «Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, իմ տղան է արժանացել զորամասի դրոշը բարձրացնելու պատվին: Իրեն ասել էին, որ միշտ սպա է դրոշը բարձրացրել, դու առաջին զինվորն ես: Շատ գոհ էր ծառայությունից, սիրով էր մեկնել բանակ և այդպես սիրով ու նվիրվածությամբ էլ ծառայում էր»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց 44 օր տևած պատերազմը, սեպտեմբերի 25-ին սերժանտ Հովհաննես Գրիգորյանը բարձրացել էր դիրքեր: «Սեպտեմբերի 27-ին իմ առօրյա հոգսերով էի, դաշտում գործ էի անում, վերադարձա տուն, դեռ հեռուստացույցն էլ չէի միացրել, ասացի՝ մի փոքր հանգստանամ, երաժշտություն էի լսում: Հարևանս եկավ՝ Անժի՛կ, Ղարաբաղում պատերազմ է սկսվել: Միանգամից հեռուստացույցը միացրեցի, աչքիս առաջ տանկերի պատկերն է: Բնական է՝ վախեցանք: Զանգահարեցի ամուսնուս, աշխատանքի վայրում էր՝ Հովհաննեսը քեզ զանգե՞լ է, դրական պատասխան տվեց, հարցրեցի՝ ի՞նչ էր ասում, «ի՞նչ պիտի ասեր, պատերազմ է»:

Ես այդ խոսքերից հետո ավելի շատ վախեցա: Սեպտեմբերի 27-ին և 28-ին Հովհաննեսը մեզ չզանգեց: Իմ տղայից լուր չկար, հարազատներով հավաքվել էինք: Ամսի 29-ին զանգեց: Ուրախացանք, խոսեց բոլորի հետ: Հաջորդ օրն էլ զանգեց, տրամադրությունը շատ լավ էր, սկզբում հարց ու փորձ արեց, թե ոնց ենք: «Մենք լավ ենք, Հովի՛կ ջան, դուք ձեզ լավ նայեք»: Հետո թե՝ մա՛մ, ես երեք հատ տանկ եմ խփել, դիվերսիոն ահաբեկիչներ ոչնչացրել: Մենք՝ լարված, գիշեր-ցերեկ խառնած իրար, իսկ իր ձայնն այնքան ուրախ էր, կարծես մեր մոտ պատերազմը լիներ, ոչ թե Արցախում: Բոլորին զանգել էր, բոլորի հետ խոսել, շատ լավ տրամադրությամբ, ոգևորված: Հոկտեմբերի 1-ին Հովիկը զանգել էր հայրիկին ու քեռուն, երկուսին էլ նույն հարցն էր տվել՝ պատերազմը ե՞րբ է վերջանալու, ի՞նչ են ասում: Նույն տրամադրությունը չէր ունեցել: Մի տեսակ անհանգստությունս մեծացավ»: Մայրիկի խոսքով, հոկտեմբերի 3-ն էր, երբ, անկախ իրենից, սկսել է լաց լինել, սիրտն անհանգիստ է եղել: Տիկին Անժիկի որդին այդ օրն է զոհվել:

«Այդ օրն անընդհատ նույն բանն էի ասում՝ Աստված չանի, որ երեխես փորձանքի հանդիպի: Չէի էլ հասկանում, թե ինչու էի նման բաներ խոսում: Հետո արդեն մեզ պատմեցին, որ մինչև հոկտեմբերի 3-ի առավոտյան Հովիկն «ուժեղ բոյ է տվել»: Պատմել են՝ Հովիկը բարձրացավ դիրքը, հետևից գոռացինք, որ հետ դառնա, ասացինք, որ սա արդեն «մեր կռիվը չէ»: Հովիկս հակատանկային զենքին էր տիրապետում, ականանետի նշանառու էր: Երբ նման բան են ասում, զայրանում է՝ «եթե մեր կռիվը չէ, բա ինչո՞ւ ենք հիմա էստեղ»: Հովիկն ու մի տղա զենքը դնում են ուսին ու գնում առաջ: Այսպես էին նկարագրում՝ գնացին ու չեկան: Մեզ այս մանրամասները պատմող տղան էլ հաջորդ օրն է վիրավորվում, տեղափոխում են հիվանդանոց, վիրահատում: Մի քանի օր էր, ինչ Հովհաննեսից լուր չկար: Այդ դեպքում լավ բան չես մտածում: Փեսաս գնացել էր հիվանդանոց, իրեն էինք փնտրում, մտածում էինք՝ երանի վիրավոր լինի: Դե, գիտեինք, որ Ջրականի ուղղությամբ են եղել առաջին ու ծանր հարվածները: Փեսաս հիվանդանոցում տեսնում է, որ վիրավոր տղաներից մեկին մարդիկ են շրջապատում, թե՝ Ջրականից ես, ինչ լուր ունես:

Հաջորդ օրը նորից գնում է հիվանդանոց այդ տղայի՝ Արթուրի մոտ, խնդրում է բժիշկներին, որ իրենց ներկայությամբ այդ տղային միայն մեկ հարց տա՝ ճանաչո՞ւմ է Գրիգորյան Հովհաննեսին, ու վերջ: Թույլ են տալիս հանդիպել, հարցնում է՝ Հովհաննեսին ճանաչո՞ւմ ես, «իմ ամենամոտ ընկերն է», հեռախոսը միացնում է ու նկարը ցույց տալիս: Իսկ հետո ասում է, որ Հովհաննեսը չկա, զոհվել է: Բնական է, որ չէինք հավատում, որովհետև որևէ տեղ չէինք կարողանում իրեն գտնել»: Հովիկի ընտանիքը որդու վերադարձին սպասել է 11 ամիս: «Կառավարություն, պաշտպանության նախարարություն, ամեն հնարավոր տեղ գնացել ենք, ծնողների հետ էինք զրուցում, ոչ մի տեղեկություն չէինք կարողանում ստանալ իրենից: Տեղեկություններ տարածվեցին, թե իբր դեպի Իրան զինվորներ են գնացել: Հետո ասացին, որ դա սուտ լուր է: Ու քիչ-քիչ սկսեցինք հույսներս կտրել, որ տղես ողջ է: Չնայած ներքուստ մինչև հիմա էլ չեմ հավատում, որ Հովհաննեսս զոհվել է, չեմ տեսել տղայիս: Ուղղակի Արթուրն է տեսել իրեն վիրավոր վիճակում, իր հետ եղած տղաներն են զոհվել, շատերին Հովհաննեսից ավելի շուտ են գտել»:

ԴՆԹ հետազոտություններ, սպասում, որոնումներ, երկար, անտանելի երկար թվացող ճանապարհ և զանգ 2021 թ. օգոստոսի 31ին՝ վաղը եկեք: «Մեզ թվում էր, թե նորից պետք է անալիզ հանձնենք: Լավ լուրի չէի սպասում, բայց որդուս զոհվելու բոթը լսելուն էլ պատրաստ չէի: Նույնականացումը եղել էր: Երկու օր հետ որդուս հրաժեշտի արարողությունն էր»: Տիկին Անժիկի ավագ դստեր երեք երեխաներից կրտսերին Հովհաննես են անվանակոչել: Հովիկը նաև փոքրիկ քույրիկ ունի: «Թե ոնց եմ ապրում առանց Հովիկի, չգիտեմ, տունս քանդվեց, թևերս կտրվեցին: Բայց իմ տղեն իր ուժն ինձ է փոխանցել: Երբեմն անելանելի վիճակում եմ հայտնվում, թվում է՝ ելք չկա: Կանգնում եմ Հովիկիս նկարների առաջ, խոսում հետը և մտքովս ինչ անցնում է այդ պահին, այդպես էլ անում եմ, և դա է լինում ճիշտ որոշումը: Հովիկն է ինձ ուղղորդում»:

Հ.Գ. - Հովհաննես Գրիգորյանը ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է հայրենի Սառնաղբյուր գյուղում՝ տատիկի և պապիկի մոտ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կաթողիկոսի գահը՝ իշխանության թիրախում. Փաշինյանի գաղտնի պլանը Ոստիկանությունն ու քննչականը ժամանակ չեն գտնում ընդդիմադիր գործիչների, հոգևորականների դեմ ապօրինի գործողություններից մի պահ դադար վերցնելու և զբաղվելու իրենց իրական գործառույթներով․ Աբրահամյան Մարդկանց զգուշացրել են սննդի միջոցով թռչնագրիպով վարակվելու վտանգի մասինՅունիբանկը դարձել է Ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի (BAFT) անդամ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է Սուրբ Աստվածածնի բարեխոսության աղոթքՅուրաքանչյուր 100 մարդուց 6-ը տառապում է կորոնավիրուսի հետևանքներից Ռուդոլֆ Գարբոյանը դարձավ Հայաստանի հավաքականի 4-րդ բրոնզե մեդալակիրը․ բռնցքամարտի ԱԱ Մեսսին կմասնակցի իր 21 մետրանոց արձանի բացման արարողությանը՝ Կալկաթայում «Ռուսական փոստի» գործունեությունը կաթվածահար է եղել Թրամփը չափազանց հիասթափված է թե՛ Ռուսաստանից, թե՛ Ուկրաինայից․ Սպիտակ տուն Արցախի մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրն իրականում «արտագաղթի ծրագիր» է․ Մանե Թանդիլյան 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում Վրաստանն ու Ադրբեջանը մնում են ամուր դաշնակիցներ. Իրակլի Կոբախիձե Բաքվում շարունակում են դատել ապօրինաբար պահվող հայ գերիներին Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ. Զախարովա Զելենսկու և Երմակի անունով օտարերկրյա անձնագրեր են հայտնաբերվել (լուսանկարներ) Կրկին ձյուն կտեղա, օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Լավ լուր՝ էլեկտրոմոբիլ ներկրողների համար Դավիթաշենի կամրջի սկզբնամասում մեքենաներ են բախվել, վիրավորների մեջ երեխաներ կան Հայաստանը Հնդկաստանի առանցքային գործընկերն է տարածաշրջանում. հնդիկ վերլուծաբաններ Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան Վայոց ձորում «Ford»-ը բախվել է կայանած «KamAZ» մակնիշի բեռնատարին և կողաշրջվել. կա տուժած Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ գտնվող փոքրիկ կամրջի տակ՝ Հրազդան գետի ափին, հայտնաբերվել է տղամարդու մարմինՍպիտակի ոլորաններում բեռնատար է այրվել Տնային աշխատանքն ընդդիմության դաշտում է․ Էդմոն ՄարուքյանՄեքենան բախվել է «Կամազ»-ին, կողաշրջվել․ վիրավոր կա Խոշոր ավտոարտադրողները ԱՄՆ-ին կոչ են արել արգելելու չինական ընկերությունների մուտքը երկիր Ռաֆայել Հովհաննիսյանն ու Հովհաննես Բաչկովը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Լևոն Արոնյանը դարձել է «Freestyle Chess Grand Slam Final» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող՝ առավելության հասնելով Մագնուս Կարլսենի նկատմամբ Տնտեսական ինքնիշխանություն կամ քաղաքական մանրադրամ. ո՞րն է ԵՄ-ի հետ մերձեցման գինը Երևան-Սևան ավտոճանապարհին 50-ամյա վարորդը «Opel Vectra»-ով մահացու վրաերթ է ենթարկել կին հետիոտնի Կմեկնարկի վթարային վիճակում գտնվող Յաղդանի կամուրջի վերականգնման ծրագիրը Խաչատուրյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահի հետ ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողը Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև․ Օվերչուկ Մյանմայի խոշոր հիվանդանոցի վրա ավիահարվածի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել Գորիսի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է Տղամարդը հաղորդում է տվել, որ դեռ չծնված երեխայի մահվան և կնոջ առողջական վիճակի մեղավորը «Լայֆ Մեդի» բժիշկն է Երեւանյան հյուրանոցում պայթուցիկ չի հայտնաբերվել. ՆԳՆ Երևան-Գյումրի ճանապարհի մի հատվածի երկկողմանի երթևեկությունը կկազմակերպվի աջ երթևեկելի մասով Բելառուսը ԵԱՏՄ երկրներին հորդորել է հետևել Հայաստանի օրինակին Ո՞ր փողոցները կփակվեն գլխավոր տոնածառի լույսերը միացնելու միջոցառումները կազմակերպելու համար․ ցանկ Կարևորը` ՍՅՈՒՆԻՔԻ մասին․ Նարեկ Կարապետյան Գեղհովիտում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Լադա»-ն. կան վիրավորներ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունըՎայոց ձորում ապօրինի ձկնորսության դեպք է բացահայտվել Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել