Երևան, 30.Նոյեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ադրբեջանը հերթական անգամ տապալեց գործընթացը, ռազմաքաղաքական իրադրությունը պետք է գնահատել բավականին վտանգավոր». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբը հանդես եկավ հայտարարությամբ, որ «Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ: Արցախի իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն: Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից»:

Հանրության մեջ հարցի վերաբերյալ տարակարծություններ եղան, «ինչու» հարցի շուրջ քննարկումները շատ էին: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ներկայացնում է, թե ինչպես են զարգացել իրադարձությունները:

«Ի սկզբանե չի եղել Աղդամի ճանապարհի բացումը, ոչ թե խորքում քննարկում է գնացել դրանով իսկ Լաչինի միջանցքի բացման հարցով, այլ ճիշտ հակառակը: Առաջնային խնդիր է դրված Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնումը: Ադրբեջանը երկար ժամանակ պնդում էր, որ հիմնական շարժը պետք է տեղի ունենա Աղդամից Ստեփանակերտ, Արցախի իշխանությունները, բնականաբար, դրան դեմ էին, որպես կոմպրոմիսային տարբերակ ռուսական կողմը ներկայացրել էր առաջարկ, որ ոչ թե Ադրբեջանի կողմից և ադրբեջանական հումանիտար բեռ մուտք գործեր Արցախ, այլ ռուսական Կարմիր խաչը, որ Ռուսաստանից մուտք էր գործել Ադրբեջան, կարող էր սիմվոլիկ մեկ բեռնատարով մուտք գործել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջան: Դրանից հետո Լաչինի միջանցքով երթևեկությունը պետք է վերականգնվեր այն չափով, որ գոնե հնարավոր դառնար մեծածավալ բեռների տեղափոխումը ռուս խաղաղապահների միջոցով: Ադրբեջանը սկզբում տվել էր իր համաձայնությունը, ռուսական կողմը դա ներկայացրել էր Արցախի իշխանություններին, համաձայնեցրել էր, բայց ավելի ուշ Ադրբեջանը փորձեց վերապահումներ մտցնել այդ առաջարկում, ինչի հետևանքով գործընթացը տապալվեց: Կարծում եմ, որ այդ տապալումն ակնհայտ էր և՛ ռուսական կողմի, և՛ պայմանական Արևմուտքի՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համար: Դրանով էր պայմանավորված, որ գործընթացի տապալմանը հաջորդեցին բավականին ակտիվ հայտարարությունները Լաչինի միջանցքի բացման մասով: Բոլորի համար ակնհայտ էր, որ Ադրբեջանը տապալեց այդ գործընթացը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աբրահամյանը:

Արցախը նոր նախագահ ունի: Կարո՞ղ ենք այնտեղ իրավիճակի դրական փոփոխության ականատեսը լինել: «Նախ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց, բացատրելով դա իր՝ արդեն իսկ անարդյունավետ աշխատանքով, հանրության՝ իր նկատմամբ ունեցած անվստահությամբ և մի շարք այլ մոտեցումներով: Ստեղծված իրավիճակում Արցախը կանգնել էր փաստի առաջ, և պետք էր արագ անցկացնել նախագահական ընտրություններ: Արցախի Սահմանադրությունը ճգնաժամային իրավիճակներում հնարավորություն է տալիս խորհրդարանի միջոցով ընտրել նախագահ:

Կոնսենսուսային թեկնածուն Սամվել Շահրամանյանն էր, որն Արցախում հասարակական-քաղաքական ուժերի հիմնական ընտրությունն էր: Խորհրդարանական հինգ ուժերից չորսը ներկայացրեցին նրա թեկնածությունը, հինգերորդ ուժն առհասարակ չմասնակցեց քվեարկությանը, և արդյունքում առաջին փուլով հնարավոր եղավ Արցախում նախագահ ընտրել: Սա կարևոր էր այն տեսանկյունից, որ օր առաջ Արցախում այդ ընտրությունը պետք է տեղի ունենար: Չնայած մինչ այդ կար պաշտոնակատար, բայց ակնհայտորեն անցումային ժամանակահատվածը պետք է կարճ լիներ: Արցախում իրադարձությունները վայրկյան առ վայրկյան են զարգանում, և այս իրավիճակում առաջնահերթ էր ներքին կայունության և պետական կառավարման համակարգի արդյունավետության ապահովումը, հետո նաև մյուս առաջնահերթությունների աստիճանական լուծում: Այս տեսանկյունից կարևոր է, որ այդ ընտրությունն արագ տեղի ունեցավ, և առաջին հերթին այն պետք է դիտարկել որպես նոր հնարավորություն ստեղծված իրավիճակից դուրս գալու տեսանկյունից»,- նշում է մեր զրուցակիցը:

Հայաստանում և Արցախում սահմանային զորաշարժն արդեն մի քանի օր է, ինչ շարունակվում է: «Այս պահին էլ Հայաստանի և Արցախի ուղղությամբ իրավիճակը շարունակում է մնալ բավականին սուր: Իրադարձությունների զարգացման և Ադրբեջանի հնարավոր քայլերի տարբեր վարկածներ կան: Ընդհանուր ռազմաքաղաքական իրադրությունը պետք է գնահատել բավականին վտանգավոր: Հարձակում կամ ագրեսիա կարող է լինել և՛ Արցախի, և՛ Հայաստանի ուղղությամբ, կարող է նաև տեղի ունենալ միաժամանակ: Բավականին կարճ օրեր կան միջազգային հիմնական դերակատարների համար միջամտելու, իրենց ազդեցությունն օգտագործելու և այդ բախումը կանխելու համար»,-եզրափակում է Տիգրան Աբրահամյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Միրզոյանը հանդիպել է Նիդերլանդների ԱԳ նախարարի հետՄահվան ելքով վրաերթը կատարել էր 17-ամյա պատանին Բախվել են «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. կա տուժած Լիտվացի պատգամավորները Երասխի սահմանային հատվածներում դիտարկումներ են արել Իրավական փաստարկներ չունեցող իշխանականները առանց հիմքի մերժում են մեր երկրորդ ներկայացուցչի մասնակցությունը քննարկմանը․ Մենուա Սողոմոնյան Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Mercedes-ում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով 36 ժամ ջուր չի լինելուՀայաստանի իշխանության խաղաղության օրակարգը հիմնված է միակողմանի զիջումների վրա. Տիգրան Աբրահամյան Կրակահերթ է արձակել, սպանել 39-ամյա համաքաղաքացունԱվտովթար՝ Երևանում. բախվել են Nissan Fuga-ն ու ՎԱԶ-2106-ը. կա վիրավորԵրկար ժամանակով լույս չի լինելուԱռանց պատուհանների և ջեռուցման բնակարան․ կինը դատարանում պատասխան կտա որդուն նկատմամբ նման վերաբերմունքի համար Գավառը հռչակել են երիտասարդական մայրաքաղաքՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են նաև ՀայաստանումԻսրայելի կառավարության քարտուղարը հերքում է երկարաժամկետ զինադադարի մասին լուրերը Խոշոր ավտովթար՝ Կոտայքիում. ճակատ ճակատի բախվել են Range Rover-ն ու Volkswagen Vento-ն, վիրավոր կաԽոշոր վթար Երևան-Սևան ճանապարհին․ տուժածները ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացվել ենՍԱՏՄ-ն մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումըՍևանա լճից ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, հորատված խորքային հորը՝ կապարակնքվել (լուսանկարներ) Ավազակային հարձակմամբ և բռնության կիրառմամբ հափշտակել են քաղաքացու ավտոմեքենան Կիևում տեղի է ունեցել կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100- ամյա հոբելյանի տոնակատարությանը նվիրված մի շարք միջոցառումներին նվիրված քննարկում Թուրքիայում գնդակահարել են ռուս մոդելին և նրա դստերը Բուժիչ մեղր՝ Սպիտակ մելիլոտուսից. նոր մշակույթ հայկական մեղվապահության մեջԱրմիկ Գասպարյանն ավելի քան 40 տարի աշխատում է ԶՊՄԿ-ի բացահանքում Տիգրան Արզաքանցյանը հարցաքննվել է Գործող իշխանությունները շարունակում են «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության հանդեպ իրենց կոշտ ու հակաժողովրդավար վարքագիծը Ոչ մի երկրի թույլ չի տրվի ուժով սահմաններ վերագծել. Բլինկեն Հրդեհ Երևանի Շահումյան փողոցում 2023 թվականի դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը Արևային էներգետիկան մեծ զարգացում է ապրում Հայաստանում Ղարաբաղում շատ քչերն են մնացել, մասնավորապես տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք. Կարմիր խաչի գլխավոր տնօրեն Թուրքիայում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. Կլաար Հայրը որդուն զորակոչից ազատելու համար կաշառք է տվել Մարտունու զինկոմիսարիատի բաժանմունքի նախկին պետին Ինչո՞ւ է թանկացել բենզինը ՀՀ–ում ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն անդրադառնում է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի անցկացման մանրամասներինՍամվել Բաբայանը Փաշինյանին էլ դավաճանության մեջ մեղադրեց Եվրոպան Պուտինի համար ամանորյա անակնկալ է պատրաստում․ ԶԼՄ Ինչու է հետաձգվել Իրանի նախագահի այցը Թուրքիա Հայաստանին տնտեսական աղետ է սպառնում, իսկ Փաշինյանի հեչ պետքն էլ չէ ՊՆ-ում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության առարկայի քննությունը Սրանք գնացել են գլուխները պատին են տվել, արդյունքում Լարսում կանգնած տնտեսվարողի գլուխն է ցավում Մենք կշարունակենք մեր բարի ծառայություններն առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումների անցկացման համար. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ՀՀ և ՌԴ ներկայացուցիչները կքննարկեն Վերին Լարսում ստեղծված իրավիճակը. Քերոբյան Նասիմ Թալեբը այցելում է Հայաստան. Ո՞վ է նաԼոնդոնում տեղի են ունեցել հայ-բրիտանական 6-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները Լեհաստանում կորոնավիրուսի նոր ալիք է գրանցվել