Երևան, 14.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Դա առաջին հերթին մեր խնդիրն է.... «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թե՛ երեկ, թե՛ նախօրեին Ռուսաստանից վերստին հայտարարություններ հնչեցին՝ կապված Հայաստանում իշխանության «առաջին դեմքերի և նրանց հավասարեցված անձանց», այսպես ասենք՝ «հակառուսական տրամադրություններ գեներացնելուն» միտված և մեղադրական բնույթի արտահայտությունների հետ:

Հարգելով «աստիճանակարգը»՝ սկսենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Արևելյան տնտեսական ֆորումի» լիագումար նիստում ունեցած ելույթից: Ի՞նչ ասաց Ռուսաստանի նախագահը: Մասնավորապես ասաց. «Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչել, վե՛րջ, էլ ինչի՞ մասին է խոսքը: Սա է ամբողջ խնդրի առանցքային բաղադրիչը: Ղարաբաղի կարգավիճակը հենց Հայաստանն է որոշել: Դա է խնդիրը: Հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինձ ասում է՝ Դուք գիտեք, չէ՞, որ Հայաստանը Ղարաբաղը մերն է ճանաչել, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս չկա, այն լուծված է, և Հայաստանի ղեկավարությունն այս մասին հրապարակավ հայտարարել է՝ մինչ 1991-ը գոյություն ունեցող ամբողջ տարածքը համարելով Ադրբեջանի ԽՍՀ-ի շրջանակում և հայտարարելով թիվ, որում ներառված է նաև բուն Ղարաբաղի տարածքը: Դա արդեն իրողություն է: Չէ՞ որ դա մեր որոշումը չէ, դա ՀՀ ներկա ղեկավարության որոշումն է»:

Թե ինչ է կարծում, օրինակ՝ հայության թշնամի Ալիևը, դեռ մի կողմ: Այստեղ հիմնականն, այնուամենայնիվ, այն է, թե ինչ է հայտարարել, ինչ է ցանկանում անել այն ուժը, որը համարվում է «ՀՀ ներկա իշխանություն», ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Իսկ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ալիևի և Էրդողանի առաջ հայտարարել է, որ «Ղարաբաղը Ադրբեջան է, և՝ վերջ», իսկ ինչպես պնդում է Վլադիմիր Պուտինը, նաև կոնկրետ փաստաթուղթ է ստորագրել ու պարտավորություն ստանձնել: Ցանկացած պարագայում ակնհայտ ու արձանագրված փաստն այն է, որ դրանից հետո՝ 2023-ի ապրիլից սկսած, շաբաթը գրեթե 2 անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը Ադրբեջանի մաս է: Փաստ է և այն, որ եթե 1988-2018 թվականներին Հայաստանի որևէ ղեկավար, էլ չենք ասում՝ պաշտոնյա, նման բան հայտարարեր, ապա՝ թերևս միայն քաղաքական ինքնասպանություն գործելու նպատակով: Իսկ Փաշինյանը, ինչպես հայտնի է, տակավին առոք-փառոք պաշտոնավարում է: Ավելին, ամեն անգամ է՛լ ավելի վիրավորական տոնայնությամբ է ձգտում Արցախը ադրբեջանական տարածք հռչակել:

Ի դեպ, նույն ելույթի ընթացքում Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե Ռուսաստանը Հայաստանի հետ խնդիրներ չունի. «Մենք Հայաստանի հետ խնդիրներ չունենք, Փաշինյանի հետ էլ խնդիրներ չկան, մենք անընդհատ կապի մեջ ենք նրա հետ»: Սա ինչ-որ տեղ «դիվանագիտություն» է, քանի որ հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը կարելի է բնութագրել աղետալի, լարված, գրեթե թշնամական: Այն աստիճան, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանը «կանչվում է» ռուսական ԱԳՆ, որտեղ նրան «նոտա» են փոխանցում՝ ՀՀ ղեկավարության մի շարք հակառուսական քայլերի հետ կապված: Սակայն մյուս կողմից՝ Վլադիմիր Պուտինը միանգամայն անկեղծ է ասում, որ «Հայաստանի հետ խնդիր» չունեն: Եթե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն անում է ամեն ինչ ու մի բան էլ ավելին, որ ադրբեջանաթուրքական վերահաս ագրեսիայի շեմին մեր երկիրը Ռուսաստանի հետ վատ հարաբերությունների մեջ լինի կամ ընդհանրապես հարաբերություններ չունենա, ապա, իրոք, Մոսկվան կամ Կրեմլը ի՞նչ խնդիր ունեն: Խնդիրը Հայաստանն է ունենալու, բայց ոչ թե փաշինյանական իշխանությունը, այլ Հայաստանի բնակչությունը: Այո, շատ հնարավոր է, որ ՌԴ ղեկավարությունը Փաշինյանի հետ էլ «խնդիր չունի»: Բայց «խնդիր չունի» թերևս մինչև այն պահը, երբ պարզվի, որ հայ ժողովուրդը «խնդիր ունի» նույն Փաշինյանի ու նրա իշխանության հետ, որի գործունեությունը ոչ միայն ունեցել է, այլև ակնհայտորեն շարունակելու է ունենալ կործանարար հետևանքներ:

Ու երբ ասում են, որ Հայաստանում բորբոքվում ու ծավալվում են հակառուսական տրամադրություններ (իսկ դա իրոք այդպես է), Ռուսաստանից ամենաբարձր մակարդակով հակադարձում են, թե մեզանից (ինձանից) ի՞նչ եք ուզում, հո մե՞նք չենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչել: Ով որ ճանաչել է, գնացեք նրա օձիքից էլ բռնեք:

Երեկ նույն տնտեսական ֆորումի շրջանակներում արտահայտվել է նաև հայկական լրահոսում վերջին օրերին ամենից հաճախ հիշատակվող ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Հասկանալի է՝ նա հիմնականում կրկնել է նույնը, ինչ իր պետության ղեկավարը, բայց արժե մի հատված մեջբերել. «Ռուսաստանը չէր, որ ճանաչեց Ադրբեջանի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, դա արեց Հայաստանի ղեկավարությունը: Իրենց՝ Հայաստանի ժողովրդի որոշելիքն է, թե ինչպես դրան արձագանքի: Բայց պետք չէ Երևանում կայացված որոշումների մեղքն ու պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա: Ռուսաստանում թշնամի փնտրելու կարիք չկա. Ռուսաստանը երբեք Հայաստանի թշնամի չի եղել և չի լինի: Դա երբեք չի լինի»: Ավելի ուղիղ անհնար է ասել: Ավելի ճիշտ՝ հնարավոր է, բայց արդեն անհարմար է: Հարկավ, Հայաստանի ժողովրդի որոշելու, արձագանքելու հարցն է: Եթե «Հայաստանի ժողովուրդը» միանգամայն անվրդով է վերաբերվում հայտարարություններին, թե՝ Արցախն Ադրբեջանի մաս է, ապա ինչո՞ւ պիտի դրանից Ռուսաստանում կամ Կրեմլում շատ վատ զգան: Ի վերջո, ռուսներն ինչո՞ւ պիտի հայերից ավելի հայ լինեն: Ու ընդհանրապես, ինչո՞ւ միայն ռուսները: Եթե Հայաստանի իշխանություն համարվող անձինք կարող են ուրանալ Արցախը և շարունակել իշխանական վայելքները, պաշտոնավարումը, պարգևավճարներն ու մնացյալ «աքսեսուարները», ապա դա առաջին հերթին տվյալ հասարակության, ժողովրդի, տվյալ երկրի քաղաքական ուժերի խնդիրն է, այլ ոչ թե օտարների:

Օտարները չեն ասելու՝ այսինչ կամ այնինչ անձնավորությունը ուրացավ Արցախը կամ հրաժարվեց Արցախից: Նրանք ասում են, որ հայ ժողովուրդը հրաժարվեց Արցախից, Հայաստանը ուրացավ Արցախը: Իսկ եթե դա այդպես չէ, ապա ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը դեռևս ՀՀ վարչապետ և ինչո՞ւ է ներկայացնում Հայաստանը այդ կարգավիճակով: Անձ, որը գոռում էր, թե՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», իսկ այսօր անգամ Արցախ բառը չի ուզում արտասանել, նույնիսկ գոնե ձևի համար չի շնորհավորում Արցախի նոր նախագահին կամ չի համարձակվում դա անել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Եթե չէիք հավատում, ուրեմն պետք է չասեիք, շատ բարկացած եմ․ ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել Միանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ Շարմազանով Լեգենդար Համբիկ Սասունյանը փնտրում է իրեն բռունցքով հարվածած «պիդբուլ» բերետավորինԱտելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա ԿոստանյանԻշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ»Ուսանողներին առիթ ու պատճառ տվեք, որ այս ընթացքը շարունակենք. Բագրատ Սրբազանի Շարժումը՝ ՀՊՄՀ-ում ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածո՞ւ. նա պատրաստ է ստանձնել ցանկացած պատասխանատվություն «Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան Արդեն մեծ մասը միացած է․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկանների մասինԱլիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ»Թումանյան-Խանջյան խաչմերուկը այս պահին (տեսանյութ) Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում ԱՄՆ պետքարտուղարությունը կշարունակի աջակցել ԼՂ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին. Վեդանտ Պատել Ակցիաներից բերման ենթարկվածների թիվն այս պահի դրությամբ«Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ»ՀՀ ԶՈւ-ում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը Զգուշացնում ենք` ճանապարհ չփակե'ք, հակառակ դեպքում բերման ենք ենթարկելու Անձրև, ամպրոպ. եղանակը՝ Հայաստանում Բերման ենթարկվեց Համբիկ Սասունյանը Տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ. «Փաստ»Այսօր Բագրատ Սրբազանը կայցելի ԵՊՀ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Նեպալի պատվիրակությունն ԱԺ-ում էր․ «Ակադեմիական քաղաքն» են քննարկել Ջուր չի լինելու․ հասցեներ Նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Առանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ) Կրթական դասադուլը կշարունակվի նաև վաղը Օրվա ամփոփիչ հավաքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ․ ՈՒՂԻՂ Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Արշակ Սրբազանի արձագանքը Արսեն Թորոսյանի գրառմանը Դոլարն ու եվրոն էժանացել են Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ Կենդանակերպի այս նշանները մայիսի 15-ից կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը Շարժումը մեծ էներգիա ունի, սա համազգային զարթոնք է (տեսանյութ) Իսպառ բացակայում է ոստիկանության գործողություններում օրինական հիմքը. Աննա Մկրտչյան