Երևան, 13.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ ախպերներ են գնում ու հետ չեն գալիս». հրետանավոր Սիմոն Արթենյանը անմահացել է Ջրականում ԱԹՍ-ի հարվածից. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բնավորությամբ շատ հանգիստ էր Սիմոնը: Եթե անգամ ինչ-որ հարցում լարվեինք, անհանգստանայինք, ասում էր՝ մա՛մ, ամեն ինչ լավ է լինելու: Մանկուց էր այդպիսին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սիմոնի մայրիկը՝ տիկին Անուշը:

Սիմոնը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից է, այնտեղ է անցել նրա մանկությունը, գյուղի դպրոցն է հաճախել: «2016 թ.-ին տեղափոխվեցինք Ռուսաստան, ամուսինս այնտեղ էր աշխատում, մենք էլ գնում-գալիս էինք, որոշեցինք վերջնական մնալ: Սիմոնը պետք է գրանցվեր, որ տասներորդ դասարան հաճախեր, բայց հրաժարվեց՝ մամա՛, չեմ գնալու և վերջ: Ես գնում եմ Հայաստան, որ Նարեկի ու Անդրանիկի հետ շարունակեմ ուսումս: Մանկությունից միասին էին երեքով, մանկապարտեզ չգնացին երեքով, դպրոցի առաջին դասարանից մինչև տասներկուերորդ դասարանը միասին են եղել: Հիմա էլ երկնքում են միասին»,-նշում է զրուցակիցս: Դպրոցում մաթեմատիկայի և հայոց լեզվի հանդեպ մեծ սեր ուներ:

«Նաև կազմակերպչական հարցերում էր միշտ մասնակցում, անկախ նրանից՝ իրենց դասարանը մասնակցում էր միջոցառմանը, թե ոչ: Բարձր դասարաններում ամեն հարցում երեքով պետք է մասնակից լինեին: Երեքով հետո նաև պարապում էին՝ մաթեմատիկա և հայոց լեզու: Սիմոնն ընդունվեց Ազգային պոլիտեխնիկական համալսարան: Իր ցանկացած՝ Ծրագրավորում բաժնի փոխարեն ընդունվեց մեքենաշինարարական բաժինը, բալերը շատ քիչ չբավականացրին: Ես էի նեղվում, ասում էր՝ մա՛մ ջան, ծառայությունից կվերադառնամ, նորից քննություններ կհանձնեմ, գուցե բուհը կամ էլ բաժինը փոխեմ»: Սիմոնն ուսանող լինել չի հասցրել, արդեն բանակում է եղել, երբ իմացել է, որ բուհ է ընդունվել: Սիմոնը երեք տարի պետք է ուշ մեկներ ծառայության, քանի որ շնչառության հետ կապված խնդիրներ ուներ, սակայն ընկերներից «հետ չմնալու» համար դիմում է գրում, որ իրեն ևս զորակոչեն: Դիմումը չեն մերժում: Սիմոնը զորակոչվում է ժամկետային զինծառայության 2019 թ. հուլիսի 15-ին, ծառայությունն անցնում էր Դիլիջանում:

«Շատ լավ էր տրամադրված, կարող էր մնալ Ռուսաստանում, բայց վերադարձավ ծառայության մեկնելու համար: Շատ գոհ էր ընթացքից, ասում էր՝ ծառայություն չի, այլ սանատորիա: Երդմնակալության արարողության օրը գնացինք իր մոտ, շնորհակալագիր տվեցին, որոշ ժամանակ հետո նորից շնորհակալագիր ուղարկեցին, հրամանատարությունը շատ գոհ էր իր ծառայությունից: Հրետանավոր էր, շատ լավ էր հաշվարկներ անում: Պատերազմի սկսվելուց մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 17-ին, զանգեց՝ մա՛մ, տղուդ շնորհակալագիր են տվել, լավ հաշվարկ կատարելու և կրակելու համար: Դե մաթեմատիկայից շատ լավ էր: Այդպիսով՝ նա առաջին հաշվարկի նշանառուն էր: Սեպտեմբերի 20-ին պետք է տուն գար, քթի վիրահատության համար թույլտվություն էինք ստացել, բայց որոշեց Նոր տարուն գալ, ուզում էր այդ օրերին տանը լինել»: Իսկ հետո սկսվեց պատերազմը:

«Ասում էի՝ Սի՛մ, քեզ հենց տանեն Ղարաբաղ, ինձ կասես, բայց չասաց: Միայն քույրիկին էր հոկտեմբերի 6-ին գրել՝ Արմինե՛, ամեն ինչ լավ է լինելու, մամային չասես, բայց մենք գնում ենք Ղարաբաղ: Հոկտեմբերի 7-ին զանգեց՝ մա՛մ ջան, ամեն ինչ լավ է, մեզ բերել են Իջևան, կարող է կապ չլինի»: Սիմոնը հայտնվում է պատերազմի ամենաթեժ կետերից մեկում՝ Ջրականում: «Անգամ ասել են՝ եթե ինչ-որ հատվածում բարեկամ կամ ընկեր ունեք, կարող եք ինքնակամ ընտրել և այդտեղ ձեզ կուղարկեն: Սիմոնն ասում է՝ ախպերներիս՝ Նարեկի ու Վահրամի մոտ եմ գնում: Վահրամն այս պատերազմում վիրավորվեց, մի կերպ փրկվեց, շատ լավ երեխա է»: Հոկտեմբերի 13-ի լուսադեմին Ջրականում նահանջի ժամանակ Սիմոնը զոհվում է ԱԹՍ-ի հարվածից: Նրա ընկերը՝ Նարեկը, Սիմոնից օրեր առաջ է զոհվել:

«Սեպտեմբերի 27-ից Նարեկից լուր չկար, Սիմոնս զանգում էր ընկերոջ մայրիկին, ասում՝ ամեն ինչ լավ է Նարեկի հետ, չնեղվես, Ռուզա՛ն տոտա: Հետո ինձ էր զանգում՝ մա՛մ, Ռուզան տոտաս որ զանգի, դու էլ կասես, որ ամեն ինչ լավ է: Մենք մի տան նման էինք: Հետո Նարեկից ընտանիքը լուր ստացավ, որ շրջափակման մեջ են եղել, փրկվել են, բայց ճանապարհները չեն գտնում: Իսկ հետո Նարեկս էլ զոհվեց: Լուրը Սիմոնին հասել էր»: Սիմոնը շուտ է «վերադառնում» տուն՝ հոկտեմբերի 17-ին: «Ես տեսել եմ իմ բալին, մարմնի ամեն հատվածը նայել, ինձ համար դա կարևոր էր: Գյուղից 10 զոհ ունեինք, երեխեքին բերում էին, բոլորին «փակ» էին հուղարկավորում: Իսկ Նարեկիս միայն հաջորդ տարի բերեցին, հենց իր ծննդյան օրն էլ իր հուղարկավորությունն էր: Երեքն էլ իմն են, բոլոր նկարներում միասին են, ոչ մի վայրկյան չես կարողանում չմտածել, չնեղսրտել»: Սիմոնը երկու քույրերի կրտսեր եղբայրն է:

«Աղջիկներիցս մեկը երկու երեխա ունի, ավաղ, փոքրին Սիմոնս չտեսավ, միայն իմացավ, որ քույրիկը նորից բալիկ է ունենալու: Մյուս քույրիկը ևս իր ընտանիքը կազմեց: Չնայած առանց հատուկ արարողությունների, բայց աղջկաս հարսի շորով ճանապարհեցի, քանի որ դա Սիմիս երազանքն էր, միշտ ասում էր՝ քույրիկներս հարսի շորով պիտի տանից դուրս գան: Շատ էր սիրում քույրիկներին: Քույրիկների հենարանն էր, նրանք էլ այնքան շատ են սիրում Սիմոնին»: Իսկ հիմա «կյանքը շարունակվում է» արտահայտությունը չի գործում տիկին Անուշի դեպքում: «Իմ համար կյանքը կանգ է առել: Շարժող ուժ չկա, երբեմն ասում են, չէ՞, երեխաների համար ապրեք, սուտ է, չես կարողանում: Ճիշտ է, թոռնիկներս գալիս են մեր տուն, լցնում իրենց ձայներով, բայց պահ է լինում, որ ուզում եմ մենակ մնալ, որ կողքիս որևէ մեկը չլինի, պահ է լինում, որ ուզում եմ կողքիս լինեն, զանգահարում եմ, և երկու աղջիկս էլ գալիս են: Ստացվում է, որ ուղղակի ապրում ենք:

Ամեն վայրկյան խոսում եմ Սիմիս հետ, անընդհատ իր մոտ եմ գնում: Երբ իր մոտից վերադառնում եմ, կարծես սպառված լինեմ, ոչ թե հանգստանամ: Ցավն ամեն վայրկյան ինձ հետ է: Մեկ-մեկ էլ մեղադրում եմ ինձ, թե ինչու չգնացի իր հետևից, ինչու հետ չբերեցի: Երբ զրուցում էինք, միշտ ասում էր՝ եթե մեկ օրվա ծառայող էլ լինեի, գնալու էի պատերազմ: Զարմանում էի, որովհետև իրեն մի կաթիլ արյունն անգամ տհաճություն էր պատճառում, բայց ինչեր էր հասցրել իմ տղան տեսնել պատերազմի օրերին՝ «մա՛մ, գիտես, թե ինչ ախպերներ են գնում ու հետ չեն գալիս»: Հետո իմացա, որ իր զորամասից այնքան լուսավոր տղաներ էին զոհվել: Էլի հայրենիքի համար զոհվեցին, բայց հիմա որ տեսնում ես, թե Ղարաբաղի ու Հայաստանի հետ ինչ են անում, ասում ես՝ բա մեր երեխեքն ինչի՞ համար զոհվեցին: Գոնե ամեն ինչ լավ լիներ, մեր երեխաների արյունն է այդ հողի վրա, գոնե դրանք չկորցնեինք: Ճիշտ է, համարժեք բան չէ, բայց այս վերքի ցավն էլ ուրիշ կլիներ: Մեղավորների պատիժը պիտի բոլոր մայրերը տեսնեն»:

Հ. Գ. - Հրետանավոր Սիմոն Արթենյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորվել է հայրենի Մրգաշատ գյուղի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մայիսի 12-ը Մաթեմատիկայում կանանց օրն է Ալեքսան Շալջյանը կիսաեզրափակչում 6։0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Զոհրաբ Սաֆարովին «Ձայների փոշիացման» թեզը կեղծ չէ. անցողիկ շեմը չհաղթարող ուժերը, այո՛, փոշիացնում են ձայներըԼիբանանից արձակված մի քանի անօդաչու թռչող սարքեր պայթել են Իսրայելի հյուսիսում ՃՏՊ Գյումրի քաղաքում․ տուժածներ չկան Իրանն ԱՄՆ-ի առջև հինգ պայման է դրել բանակցությունները վերսկսելու համար․ Fars Միասնական ժամերգություն կկատարվի անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար Իրանը հերքել է Քուվեյթի ափերի մոտ «թշնшմական գործողության» մասին մեղադրանքները Մեկնարկեց «Եվրատեսիլ 2026»-ը Դա հնարավոր է․ Թրամփը՝ Ռուսաստան այցելելու մասին Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցիՄենք այլևս սխալվելու իրավունք չունենք. «Ուժեղ Հայաստան»Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների գործունեության վերաբերյալ Հայ ըմբիշների տպավորիչ ելույթները Մ-17 ԵԱ-ում. 1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ և ևս 2 եզրափակիչ Օդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Արտաշատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄ Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում Լույս է տեսել Արամ Վեհափառի գիրքը Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Ինչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն․ Նարեկ ԿարապետյանՈւզում եմ, որ մենք բոլորս Բերդի օրինակով ամբողջ Հայաստանին վարակենք, ու Հայաստանը լինի հայկական. Նարեկ Կարապետյան«Yerord mas»-ի վիրուսային բաստուրմայով սենդվիչը խենթացրել է Լոս Անջելեսին «Մեքենայով ընկել եմ ձորն ու հրաշքով փրկվել, դուրս եմ եկել առանց որևէ քերծվածքի». Աննա Մանուչարյան Քննարկում պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանի հետ. Էդմոն Մարուքյան53-ամյա տղամարդը մեքենայի կայանման հարցով վիճաբանել է մեկ այլ անձի հետ և կրակոց է արձակել 300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար. «Ուժեղ Հայաստան»Վահե Հովեյանը դարձավ Ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն Սա նշան է. Ռոբերտ ՔոչարյանԷրդողանի խորհրդականը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանում Գանայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին «Պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչնչացնում է ցանկացած իշխանության լեգիտիմությունը»․ Արման ՎարդանյանՀայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են, այս անգամ՝ Լոնդոնում Իրանի դեմ պատերազմի արժեքը հասել է 29 միլիարդ դոլարի. ՊենտագոնԻնչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն. «Ուժեղ Հայաստան»Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում «Չելսին» բանակցում է Խաբի Ալոնսոյի հետ UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Հանտավիրուսը հերթական COVID-ը չէ. դրանից բխող հանրային առողջապահության ներկայիս ռիսկը մնում է ցածր. ԱՀԿ գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը քարոզարշավիցԿոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին պահպանել անձնական տվյալների պաշտպանության պահանջները20-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել անտառում. կա 4 վիրավորԵրևանում այս պահին 9 բալանոց խցանումներ են (լուսանկար) ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում Կուբան օգնություն է խնդրում, և մենք պատրաստվում ենք խոսել. Թրամփ Արտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում․ տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ իր գոմից գողացել են իրեն պատկանող 5 խոշոր եղջերավոր անասուններիՉե՛նք կարող երրորդ անգամ նույն կործանարար սխալը կրկնել․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի կոչը Փաշինյանի աջակիցներին․ «Միացե՛ք փոփոխությանը»Բժիշկը զգուշացրել է հանտավիրուսը գրիպի հետ շփոթելու վտանգի մասին Ուկրաինան և ԱՄՆ-ն շարժվում են դեպի ԱԹՍ-ներից պաշտպանության վերաբերյալ կարևորագույն համաձայնագիր Կրակոցներ՝ Երևանում. ծանր հանցագործությունը բացահայտվել է