Երևան, 26.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ ախպերներ են գնում ու հետ չեն գալիս». հրետանավոր Սիմոն Արթենյանը անմահացել է Ջրականում ԱԹՍ-ի հարվածից. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բնավորությամբ շատ հանգիստ էր Սիմոնը: Եթե անգամ ինչ-որ հարցում լարվեինք, անհանգստանայինք, ասում էր՝ մա՛մ, ամեն ինչ լավ է լինելու: Մանկուց էր այդպիսին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սիմոնի մայրիկը՝ տիկին Անուշը:

Սիմոնը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից է, այնտեղ է անցել նրա մանկությունը, գյուղի դպրոցն է հաճախել: «2016 թ.-ին տեղափոխվեցինք Ռուսաստան, ամուսինս այնտեղ էր աշխատում, մենք էլ գնում-գալիս էինք, որոշեցինք վերջնական մնալ: Սիմոնը պետք է գրանցվեր, որ տասներորդ դասարան հաճախեր, բայց հրաժարվեց՝ մամա՛, չեմ գնալու և վերջ: Ես գնում եմ Հայաստան, որ Նարեկի ու Անդրանիկի հետ շարունակեմ ուսումս: Մանկությունից միասին էին երեքով, մանկապարտեզ չգնացին երեքով, դպրոցի առաջին դասարանից մինչև տասներկուերորդ դասարանը միասին են եղել: Հիմա էլ երկնքում են միասին»,-նշում է զրուցակիցս: Դպրոցում մաթեմատիկայի և հայոց լեզվի հանդեպ մեծ սեր ուներ:

«Նաև կազմակերպչական հարցերում էր միշտ մասնակցում, անկախ նրանից՝ իրենց դասարանը մասնակցում էր միջոցառմանը, թե ոչ: Բարձր դասարաններում ամեն հարցում երեքով պետք է մասնակից լինեին: Երեքով հետո նաև պարապում էին՝ մաթեմատիկա և հայոց լեզու: Սիմոնն ընդունվեց Ազգային պոլիտեխնիկական համալսարան: Իր ցանկացած՝ Ծրագրավորում բաժնի փոխարեն ընդունվեց մեքենաշինարարական բաժինը, բալերը շատ քիչ չբավականացրին: Ես էի նեղվում, ասում էր՝ մա՛մ ջան, ծառայությունից կվերադառնամ, նորից քննություններ կհանձնեմ, գուցե բուհը կամ էլ բաժինը փոխեմ»: Սիմոնն ուսանող լինել չի հասցրել, արդեն բանակում է եղել, երբ իմացել է, որ բուհ է ընդունվել: Սիմոնը երեք տարի պետք է ուշ մեկներ ծառայության, քանի որ շնչառության հետ կապված խնդիրներ ուներ, սակայն ընկերներից «հետ չմնալու» համար դիմում է գրում, որ իրեն ևս զորակոչեն: Դիմումը չեն մերժում: Սիմոնը զորակոչվում է ժամկետային զինծառայության 2019 թ. հուլիսի 15-ին, ծառայությունն անցնում էր Դիլիջանում:

«Շատ լավ էր տրամադրված, կարող էր մնալ Ռուսաստանում, բայց վերադարձավ ծառայության մեկնելու համար: Շատ գոհ էր ընթացքից, ասում էր՝ ծառայություն չի, այլ սանատորիա: Երդմնակալության արարողության օրը գնացինք իր մոտ, շնորհակալագիր տվեցին, որոշ ժամանակ հետո նորից շնորհակալագիր ուղարկեցին, հրամանատարությունը շատ գոհ էր իր ծառայությունից: Հրետանավոր էր, շատ լավ էր հաշվարկներ անում: Պատերազմի սկսվելուց մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 17-ին, զանգեց՝ մա՛մ, տղուդ շնորհակալագիր են տվել, լավ հաշվարկ կատարելու և կրակելու համար: Դե մաթեմատիկայից շատ լավ էր: Այդպիսով՝ նա առաջին հաշվարկի նշանառուն էր: Սեպտեմբերի 20-ին պետք է տուն գար, քթի վիրահատության համար թույլտվություն էինք ստացել, բայց որոշեց Նոր տարուն գալ, ուզում էր այդ օրերին տանը լինել»: Իսկ հետո սկսվեց պատերազմը:

«Ասում էի՝ Սի՛մ, քեզ հենց տանեն Ղարաբաղ, ինձ կասես, բայց չասաց: Միայն քույրիկին էր հոկտեմբերի 6-ին գրել՝ Արմինե՛, ամեն ինչ լավ է լինելու, մամային չասես, բայց մենք գնում ենք Ղարաբաղ: Հոկտեմբերի 7-ին զանգեց՝ մա՛մ ջան, ամեն ինչ լավ է, մեզ բերել են Իջևան, կարող է կապ չլինի»: Սիմոնը հայտնվում է պատերազմի ամենաթեժ կետերից մեկում՝ Ջրականում: «Անգամ ասել են՝ եթե ինչ-որ հատվածում բարեկամ կամ ընկեր ունեք, կարող եք ինքնակամ ընտրել և այդտեղ ձեզ կուղարկեն: Սիմոնն ասում է՝ ախպերներիս՝ Նարեկի ու Վահրամի մոտ եմ գնում: Վահրամն այս պատերազմում վիրավորվեց, մի կերպ փրկվեց, շատ լավ երեխա է»: Հոկտեմբերի 13-ի լուսադեմին Ջրականում նահանջի ժամանակ Սիմոնը զոհվում է ԱԹՍ-ի հարվածից: Նրա ընկերը՝ Նարեկը, Սիմոնից օրեր առաջ է զոհվել:

«Սեպտեմբերի 27-ից Նարեկից լուր չկար, Սիմոնս զանգում էր ընկերոջ մայրիկին, ասում՝ ամեն ինչ լավ է Նարեկի հետ, չնեղվես, Ռուզա՛ն տոտա: Հետո ինձ էր զանգում՝ մա՛մ, Ռուզան տոտաս որ զանգի, դու էլ կասես, որ ամեն ինչ լավ է: Մենք մի տան նման էինք: Հետո Նարեկից ընտանիքը լուր ստացավ, որ շրջափակման մեջ են եղել, փրկվել են, բայց ճանապարհները չեն գտնում: Իսկ հետո Նարեկս էլ զոհվեց: Լուրը Սիմոնին հասել էր»: Սիմոնը շուտ է «վերադառնում» տուն՝ հոկտեմբերի 17-ին: «Ես տեսել եմ իմ բալին, մարմնի ամեն հատվածը նայել, ինձ համար դա կարևոր էր: Գյուղից 10 զոհ ունեինք, երեխեքին բերում էին, բոլորին «փակ» էին հուղարկավորում: Իսկ Նարեկիս միայն հաջորդ տարի բերեցին, հենց իր ծննդյան օրն էլ իր հուղարկավորությունն էր: Երեքն էլ իմն են, բոլոր նկարներում միասին են, ոչ մի վայրկյան չես կարողանում չմտածել, չնեղսրտել»: Սիմոնը երկու քույրերի կրտսեր եղբայրն է:

«Աղջիկներիցս մեկը երկու երեխա ունի, ավաղ, փոքրին Սիմոնս չտեսավ, միայն իմացավ, որ քույրիկը նորից բալիկ է ունենալու: Մյուս քույրիկը ևս իր ընտանիքը կազմեց: Չնայած առանց հատուկ արարողությունների, բայց աղջկաս հարսի շորով ճանապարհեցի, քանի որ դա Սիմիս երազանքն էր, միշտ ասում էր՝ քույրիկներս հարսի շորով պիտի տանից դուրս գան: Շատ էր սիրում քույրիկներին: Քույրիկների հենարանն էր, նրանք էլ այնքան շատ են սիրում Սիմոնին»: Իսկ հիմա «կյանքը շարունակվում է» արտահայտությունը չի գործում տիկին Անուշի դեպքում: «Իմ համար կյանքը կանգ է առել: Շարժող ուժ չկա, երբեմն ասում են, չէ՞, երեխաների համար ապրեք, սուտ է, չես կարողանում: Ճիշտ է, թոռնիկներս գալիս են մեր տուն, լցնում իրենց ձայներով, բայց պահ է լինում, որ ուզում եմ մենակ մնալ, որ կողքիս որևէ մեկը չլինի, պահ է լինում, որ ուզում եմ կողքիս լինեն, զանգահարում եմ, և երկու աղջիկս էլ գալիս են: Ստացվում է, որ ուղղակի ապրում ենք:

Ամեն վայրկյան խոսում եմ Սիմիս հետ, անընդհատ իր մոտ եմ գնում: Երբ իր մոտից վերադառնում եմ, կարծես սպառված լինեմ, ոչ թե հանգստանամ: Ցավն ամեն վայրկյան ինձ հետ է: Մեկ-մեկ էլ մեղադրում եմ ինձ, թե ինչու չգնացի իր հետևից, ինչու հետ չբերեցի: Երբ զրուցում էինք, միշտ ասում էր՝ եթե մեկ օրվա ծառայող էլ լինեի, գնալու էի պատերազմ: Զարմանում էի, որովհետև իրեն մի կաթիլ արյունն անգամ տհաճություն էր պատճառում, բայց ինչեր էր հասցրել իմ տղան տեսնել պատերազմի օրերին՝ «մա՛մ, գիտես, թե ինչ ախպերներ են գնում ու հետ չեն գալիս»: Հետո իմացա, որ իր զորամասից այնքան լուսավոր տղաներ էին զոհվել: Էլի հայրենիքի համար զոհվեցին, բայց հիմա որ տեսնում ես, թե Ղարաբաղի ու Հայաստանի հետ ինչ են անում, ասում ես՝ բա մեր երեխեքն ինչի՞ համար զոհվեցին: Գոնե ամեն ինչ լավ լիներ, մեր երեխաների արյունն է այդ հողի վրա, գոնե դրանք չկորցնեինք: Ճիշտ է, համարժեք բան չէ, բայց այս վերքի ցավն էլ ուրիշ կլիներ: Մեղավորների պատիժը պիտի բոլոր մայրերը տեսնեն»:

Հ. Գ. - Հրետանավոր Սիմոն Արթենյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորվել է հայրենի Մրգաշատ գյուղի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջԶելենսկին ասել է, որ ԱՄՆ-ը չի դադարեցնի ռազմական օգնությունն ՈւկրաինայինՀրազդանում «BMW»-ն բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվելՎրաստանի ողջ բնակչության անձնական տվյալների արտահոսք է եղել. Cyber news Տղամարդը ամիսներ շարունակ ոստիկաններից թաքնվել է խոտի դեզի մեջ Եվրոպայում հայտարարել են՝ Թրամփը չի կարող կանգնեցնել ուկրաինական պատերազմը Այդպիսինն է արևմտյան ժողովրդավարությունը․ Զախարովան անդրադարձել է Տուսկի՝ Օրբանի հասցեին արված հայտարարությանը Մենք արտահերթ ընտրություններ չենք պլանավորում անցկացնել․ Փաշինյան Ողբերգական ավտովթար Երևանում Հայոց ցեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց․ «Գեղարդ» հիմնադրամ«Լեգիան» հաղթեց ընկերական խաղում․ Բիչախչյանը մասնակցեց հանդիպմանը Երևանում հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում Գիշերային ակnւմբnւմ վիճաբանnւթյnւն և ծեծկռտnւք է տեղի ունեցել ռnւս կնnջ մասնակցությամբՍուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը Պրեմիերա. Սիլվա Հակոբյան և Գևորգ Սիրեկանյան -«Քո սիրով ապրեմ» Հայ գործընկերները և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում գտնվելու հնարավորություն չեն ունենա, ստիպված կլինեն ընտրություն կատարել․ ԵԱՏՄ պաշտոնյա Պաշտոնական․ Լիտվայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը տեղափոխվել է Փյունիկ Տավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել․ ՊՆ-ն մինչ այս պահը չի հաստատել․ Mediahub.amՈւկրաինան կասետային զինամթերքով գնդակոծել է Խերսոնը․ առնվազն 3 մարդ մաhացել է Թուրքիայի արտգործնախարարը կայցելի Իրաք քրդերի դեմ պայքարը քննարկելու համար. Reuters Իսրայելն ազատ է արձակել 200 պաղեստինցու Արարատն ու Արագածը ձեզ թվում է, մտավարժա՞նք է, դա լրջագույն ռազմավարական հարց է․ Փաշինյան ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ՄԻՊ-ը սպառնшլիք է հնչեցնում ԱԺ պատգամավորի հասցեին՝ բարձրացված խիստ մտահոգիչ հարցերի համար․ Գառնիկ Դանիելյան Մագա Հարությունյանի նոր կրակոտ ֆոտոշարքը ՔԿ նախագահը հրամանը ստորագրել է Վրաստանի ԱԳ նախարարը հունվարի վերջին կայցելի Հայաստան Հրդեհ՝ Աշտարակում. այրվել է ավտոպահեստամասերի տարածքը Իշխանությունը մտնում է քաղաքացու գրպանը. Նաիրի ՍարգսանՈւկրաինան և Մոլդովան պատրաստ են բավարարել Մերձդնեստրի բնակչության էներգետիկ կարիքները, Ադրբեջանը կարող է օգնել․ Զելենսկի «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը Լոռու մարզում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացԱվտոմեքենաները բախվել են և հայտնվել ճամփեզրյա ջրահեռացման առվակում ԱՄՆ փոխնախագահը հայ չէ, հայի արյուն չունի, պրոհայկական նախաձեռնությունների նկատմամբ շատ անտարբեր է. Սուրեն Սարգսյան Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը․ նոր մանրամասներ են հայտնի Ավտոբուս է վթար ենթարկվել, վիրավnրվել է 23 մարդ․ ԹուրքիաԺամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը Կարևոր՝ մինչև 18 տարեկան երեխա ունեցող ծնողների համար Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակն այս օրերին Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Atsra»-ն Հայտարարագրման խնդիրները բազմազան են. Արամ ՊետրոսյանԱՄՆ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Հարավային Կովկասում Հայաստանը նոր փոխվարչապետ կունենա Պետական պարտքը կավելանա. համաշխարհային բանկը գումար է խոստացել Քաղհասարակությունն իրար է ուտում «Եվրաքվե»-ի համար Չինաստանը դեղին լույս է վառել Հայաստանի համար ու սպասում է մեր երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշմանը․ Չինաստանում ՀՀ-ի նախկին դեսպան Ի՞նչ փետուրներից է հնարավոր պատրաստել... փետրաբաճկոնը. «Փաստ»Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը «Դադարից հետո սա առաջին անգամ է, որ դուետով հանդես ենք գալու». Արամ MP3-ն՝ Եվրոպայում սպասվող համերգի և Իվետա Մուկուչյանի հետ հարաբերությունների մասին