Երևան, 10.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունները հետևողական քանդում են կրթական համակարգը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթական համակարգը Հայաստանում անընդհատ նոր խնդիրների է բախվում, իսկ կառավարության ղեկավարն ու կրթության բնագավառի պատասխանատուները դեռ շարունակում են խոսել ոլորտի «բարեփոխումների» մասին։ Չնայած Նիկոլ Փաշինյանն իր աղետաբեր պաշտոնավարման 5 տարվա ընթացքում անընդհատ հայտարարել է կրթության ու գիտության մակարդակի բարձրացման մասին, սակայն իրականությունն այլ բանի մասին է վկայում։ Օրինակ՝ հանրակրթության նկատմամբ իշխանությունների իրական վերաբերմունքի ինդիկատոր է ուսուցիչների նկատմամբ մոտեցումը։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում ուսուցիչներն իրենց կատարած բարդ ու պատասխանատու աշխատանքի համար չնչին աշխատավարձ են ստանում։

Այնուամենայնիվ, իշխանություններն այնպիսի ֆոն են ստեղծում, որ տպավորություն է ստեղծվում, թե անընդհատ բարձրացնում են ուսուցիչների աշխատավարձը։ Վերջերս էլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե Հայաստանում ուսուցչի աշխատավարձը 300-400 և 500 հազար դրամ է, մնում է, որ նրանք գնան ու տեր կանգնեն իրենց աշխատավարձին։ Նկատենք՝ խոսքն այն մասին է, որ ուսուցիչները 300-400 կամ 500 հազար դրամ զուտ տեսականորեն կարող են ստանալ միայն այն դեպքում, երբ անցնեն կամավոր ատեստավորում և հաղթահարեն նախատեսված շեմը։ Իսկ, ինչպես ուսուցիչներն են պնդում, ատեստավորման տեստերի հարցերն էլ այնպես են կազմված, որ մասնակիցների 70 տոկոսից ավելին չկարողանա հաղթահարել նախատեսված շեմը, կամ, ինչպես նախօրեին ուսուցիչներից մեկն ասաց՝ «առը հա, թե կհաղթահարես»։

Իրականում, եթե երկրում մի քանի տասնյակ ուսուցչի աշխատավարձը ատեստավորման արդյունքում բարձրացել է, ընդ որում՝ բացարձակապես ոչ նշված չափով, ապա, ընդհանուր առմամբ, ուսուցիչների աշխատավարձը նվազել է։ Ի մասնավորի՝ նրանք չեն վճարվելու գրավոր աշխատանքները ստուգելու համար։ Եվ ոչ միայն: Արդյունքում ուսուցչի աշխատանքը սոցիալական տեսանկյունից դառնում է էլ ավելի ոչ գրավիչ։ Իշխանական բարձր պաշտոնյաների աշխատավարձը, որոնց մի զգալի մասը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գլխավորությամբ, նույնիսկ պատշաճ բարձրագույն կրթություն չունի, բարձրացվում են առանց որևէ պայմանի ու ատեստավորման, ավելին՝ պարգևավճարներ են շռայլվում, բայց ուսուցիչների դեպքում լրիվ հակառակն է։ Մյուս կողմից էլ, երբ անհրաժեշտ է լինում ուսուցիչներին ներգրավել քարոզարշավին, իշխանությունները նրանց որպես «մասովկա» են օգտագործում իրենց միջոցառումների ժամանակ, բայց երբ պետք է ուսուցիչների աշխատավարձի բարձրացման հարցը լուծել, հակառակն է արվում, ու ուսուցիչները հայտնվում են անտեսված վիճակում։

Այս ամենի հետ մեկտեղ, առանց իրավիճակը գնահատելու և ծանրութեթև անելու, կառավարությունը կտրուկ քայլերի է դիմում։ Օրինակ՝ օգոստոսի 20-ից սկսած ավելի քան 1300 ուսուցիչ, որոնք չունեն բարձրագույն կրթություն, այլևս չեն կարող աշխատել։ Առանց այն էլ դպրոցներում ուսուցիչների բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան, որոնք չեն լրացվում։ Շատ դեպքերում նույնիսկ դիմողներ էլ չկան այդ տեղերի համար, քանի որ ուսուցչի աշխատանքը դարձել է ոչ գրավիչ։Այս քայլով (քայլերով) «քայլող» իշխանությունը, ի դեմ ԿԳՍՄ նախարարության, «կադրային սով» է ստեղծում հանրակրթության ոլորտում՝ առանց հաշվի առնելու այդ ամենի ծանր հետևանքները: Մյուս կողմից էլ՝ իշխանությունների նախաձեռնած ատեստավորման միջոցով կրթության որակի բարձրացման հարց չի լուծվում, քանի որ ատեստավորման համակարգը միայն թեստերի լրացում է նախատեսում և չի ներառում նաև երեխաների հետ տարվող աշխատանքները ու նրանց առաջադիմության արդյունքները։ Ուսուցիչը կարող է շատ խոր գիտելիքներ ունենալ իր առարկայի շրջանակներում, բայց չկարողանա այն մատուցել և աշխատել աշակերտների հետ։

Կարող է լինել նաև այնպես, որ ուսուցիչը հիանալի տիրապետի իր առարկային, փորձառու և պահանջված լինի, սակայն չկարողանա անցնել ատեստավորումը: Եվ մեծ մասի դեպքում հենց այդպես է: Ստացվում է, որ իշխանությունները հանրակրթական ոլորտում հոնքը շինելու փոխարեն աչքն էլ են հանում։ Դե, ինչպես բոլոր ոլորտներում ու բոլոր հարցերում: Սա վերաբերում է նաև նրան, որ, առանց անհրաժեշտ պայմաններ ստեղծելու, ԿԳՍՄ նախարարության կողմից ներդրված նոր կրթական չափորոշիչներով լրացուցիչ բարդություններ են ստեղծվում ուսուցիչների համար։ Օրինակ՝ դպրոցներ կան, որոնք ընդամենը սահմանափակ թվով հին համակարգիչներ ունեն, ինտերնետ հասանելիությունն էլ խնդրահարույց է, բայց ուսուցիչներից պահանջվում է պատշաճ կերպով լրացնել էլեկտրոնային մատյանը։ Իսկ նոր դասագրքերն այնպիսի արագությամբ են ներդրվում, որ ուսուցիչները չեն էլ հասցնում ծանոթանալ ու յուրացնել դրանցում զետեղված բովանդակությունը, որը շատ դեպքերում ուղղակի խնդրահարույց է լինում։ Միևնույն ժամանակ որոշ դասագրքեր էլ, ինչպես արդեն գիտենք, չեն հասցրել տպագրել, և աշակերտները պետք է հեռախոսների միջոցով աշխատեն այդ դասագրքերով։

Հանրակրթության ոլորտն այսպիսի բարձիթողի վիճակի հասցնելու արդյունքում է, որ բազմաթիվ ուսուցիչներ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին և նշելով, որ հակառակ դեպքում 35 հազար ուսուցիչ պատրաստ է դիմում գրել և հեռանալ։ Փաստացի իրավիճակը կարելի է գնահատել այսպես. իշխանությունները հետևողական քանդում են կրթական համակարգը։ Նրանք համապատասխան պայմաններ, որակ ու միջավայր չեն ստեղծում, բայց այնպիսի պահանջներ են ներկայացնում ուսուցիչներին, որոնք անհամատեղելի են այդ աշխատանքը կատարելու համար նախատեսված վճարի հետ։ Չնայած, եթե մեր անվտանգության համակարգը ներկայումս պարալիզացված է ու չի գործում, ապա կրթական համակարգի չգործելը իշխող ուժի համար ընդհանրապես խնդիր չէ՝ մանավանդ որ ազգային արժեհամակարգը մերժելու և նույնիսկ սեփական պատմությունից հրաժարվելու կուրս է որդեգրվել։ 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բագրատ Սրբազանն այսօրվա հանրահավաքի ժամը հայտարարեց Փակվել է Երևանի մուտքը Արարատի մարզի կողմից«Ուսանո՛ղ, ոտքի». ԵՊՀ-ի ուսանողները սկսել են անհնազանդության ակցիանԱմեն ինչ հնարավոր է. Սրբազանն՝ Արման Թաթոյանին վարչապետի թեկնածու դիտարկելու մասին Կրակոցներ՝ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են «Mercedes» ու «Lada» մեքենաներ Հանրությունը ինքն էր պահանջում հրաժարական, ես ուղղակի հանրության զգացումները ձևակերպել և հնչեցրել եմ․ Բագրատ Սրբազան Ազգային արժանապատվության տրիբունալն իր աշխատանքը կսկսի մայիսի 20-ից․ Արշակ Կարապետյան Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում բախվել են «GAZel» -ը և «VAZ»-ը․ կան տուժածներ ԵՊՀ-ում դասադուլ է14 ժամ ջուր չի լինելու Երևանում և մարզերում Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն էՈւկրաինան Գերմանիայից կստանա 45 մլն եվրո դրամաշնորհ` էներգետիկայի ոլորտը վերականգնելու համար Իսրայելի պաշտպանության բանակը լայնածավալ հարձակում է սկսել Ռաֆահում ահաբեկիչների թիրախների վրա ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր Ալմաթիում տեղի կունենա Միրզոյան-Բայրամով հանդիպում Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածուի մասինՔՊ գլխավոր աղանդապետի հեռացման համար անհրաժեշտ է նրան զրկել և՛ ներքին, և՛ արտաքին աջակցությունից. Հրայր Կամենդատյան Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Դիմում եմ մեր երկրի ղեկավարին իրեն ինչպե՞ս դիմել պարո՞ն, թե՞ տիկին վարչապետ. Արշակ Կարապետյան «Լադանիվա»-ի ելույթը «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակչում (տեսանյութ) Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն Ինչ ազդակներ է ստացել Բագրատ Սրբազանը ՔՊ–ականներից (տեսանյութ) Մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Շուրջ 600 000 հայ մասնակցեց Երկրորդ համաշխարհայինին` իրենց ավանդը բերելով նացիզմի դեմ հաղթանակին Ես ո՛չ Ռոբերտ Քոչարյանի մոտ եմ գնացել, ո՛չ Սերժ Սարգսյանի, եկել եմ ոտքերս վիրակապելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կարեն Ջալավյանը` Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ) 15 համարի տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկի Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը․ ուղիղ Այս գործընթացի վերջնակետը ժողովրդի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) Ո՞վ է ասում, որ միանգամից պետք է հեռանա, սա պրոցես է, մենք կա՛մ չենք լինելու, կա՛մ հաղթելու ենք․ Շուշան Պետրոսյան (տեսանյութ) «Հեռու գնացե՛ք, կարող ա տրաքի, վառելիք ա թողում». ի՞նչ էր կատարվում ժողովրդի մեջ մտած «Կամազի» մոտ (տեսանյութ) Ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսների՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքը լուսավորվել է 79 թվով «Կամազի» վարորդը ոգելից խմիչքի ազդեցության տակ մտել է հրապարակ. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ) «Կամազի» վարորդը ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ (տեսանյութ) Մխիթարյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. Մարկո Պառոլո Կամազը «սալյարկա է» լցրել այստեղ, որ երևի թունավորի ժողովրդին, ոստիկաննե՛ր, տե՛ր կանգնեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բեռնատար մեքենան հանրահավաքի ժամանակ քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) Մայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց Իշխանության և Ալիևի ուզածը նույնն է. կատաստրոֆիկ է, երբ քո երկրի ղեկավարին ուղղորդում է մարդ, ով պատերազմել է քո երկրի հետ. Արման Վարդանյան (տեսանյութ) Ես գիշերը մնալու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՔՊ խմբակցությունը պատասխանել է վարչապետի հրաժարականի վերաբերյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պահանջին Նիկոլ Փաշինյա՛ն, խոփդ քարին է կպել, պարզապես ժամանակ ես ձգում, մենք ավելի համառ ենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին Զգու՞մ եք ով է կառավարում մեր երկիրը. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ևս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալու համար Բագրատ Սրբազանի երթն ու հանրահավաքը` թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Մեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսիլքը. Բագրատ Սրբազան Պետք լինի՝ մի քանի գիշեր չենք քնի, բայց չենք հոգնի հայրենիքի համար պայքարից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մի 60 հոգի կանք չէ՞, ժողովու՛րդ, էսքան «նարկոբարոն» և «գործակալ» որտեղի՞ց են հավաքել. Սրբազան (տեսանյութ)