Երևան, 29.Նոյեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս բեդվիններն ստեղծեցին առաջին սրճաղացները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Յուրաքանչյուր մարդ՝ սրճասեր, թե ոչ, այսպես, թե այնպես, ծանոթ է սրճաղացին: Սակայն այս սարքի հետ կապված կան ուշագրավ մանրամասներ, որոնք ոչ բոլորին են հայտնի: Սրճաղացը մի սարք է, որի մեջ սուրճի հատիկները մանրացնում են մինչև փոշի: Սրճաղացները լինում են մեխանիկական և էլեկտրական: Այդ սարքը երկար ճանապարհ է անցել՝ հասնելով իր ներկայիս ձևին: Սուրճ խմելու մշակույթի սկզբնական շրջանում սուրճի հատիկները հիմնականում եփում էին ամբողջությամբ՝ առանց աղալու: Աշխարհում առաջինը, ովքեր կռահել են, թե ինչպես պատրաստել այդ անուշահոտ ըմպելիքը, եղել են բեդվին արաբները: Սրճաղացի նախահայր կարելի է համարել հավանգը, որի մեջ բեդվինները մանրացրել են սուրճի հատիկներն անուշահոտ ըմպելիք պատրաստելու համար:

Նման գործընթացը բավականին աշխատատար է եղել, ուստի դրանով զբաղվել են միայն հատուկ պատրաստություն ունեցող արաբ տղամարդիկ։ Իսկ 15-րդ դարում, երբ նորաձևության մեջ է մտել «արևել յան» սուրճ պատրաստելու ավանդույթը (վերջինս պահանջում է հատիկների շատ նուրբ մանրացում), կրկին բեդվին արաբները հայտնագործել են մարդկության պատմության մեջ առաջին ձեռքի սրճաղացը, որն արագորեն ձեռք է բերել ժողովրդականություն: Դա խոռոչով գլան էր՝ սովորաբար փայտե, որտեղ լցնում էին սուրճի հատիկները, ներսում երկու աղացաքար, որոնք տրորում էին սուրճի հատիկները։ Աղացաքարերը շարժման մեջ էին դրվում ձեռքի բռնակի մեխանիկական պտույտով, որը գտնվում էր գլանի վերին մասում։ Հետո՝ 17-րդ դարի կեսերին, հայտնվել են առաջին թուրքական սրճաղացները։ Դրանք եղել են գլանաձև, ինչը հեշտացնում էր այն ձեռքում պահելը, ընդ որում՝ ծալովի բռնակը կարելի էր պահել սրճաղաց մարմնի մեջ: Այն նաև ծառայում էր որպես կարգավորիչ, որով հնարավոր էր փոխել աղացաքարերի միջև եղած հեռավորությունը։

Որքան փոքր էր աղացաքարերի միջև եղած հեռավորությունը, այնքան ավելի շատ էր մանրացվում սուրճի հատիկը: Եվրոպական առաջին ձեռքի սրճաղացները հայտնվել են ավելի ուշ, բայց դրանք հիմնված են եղել հենց նշվածների վրա: Իրենց խորանարդ ձևի պատճառով նրանք այնքան էլ հարմարավետ չեն եղել: Ի հաշիվ նրա, որ այն հնարավոր չէր ամուր բռնել ձեռքում, սովորաբար հեշտ չէր լինում դրանով մանր աղացած սուրճ ստանալը։ Այդ իսկ պատճառով սրճաղացը պետք էր ամրացնել ինչ-որ բանի հետ: ԽՍՀՄ-ում ամենահայտնի սրճաղացը քառակուսի ձևով տուփ էր՝ վերևում պտտվող բռնակով և աղացած հատիկները հավաքելու դարակով: Նմանատիպ նմուշները լայնորեն տարածված են եղել նաև Եվրոպայում։ Արդյունաբերական մասշտաբով սրճաղացները սկսել են արտադրվել միայն 19-րդ դարում։ Պիեժո եղբայրներն են հիմնել սրճաղացների առաջին գործարանը։ Այն գտնվել է Ֆրանսիայում։ Ներկայում ամենատարածվածը ռոտորային սրճաղացն է: Այն ունի փոքր չափսեր։ Սուրճի հատիկները աղվում են պողպատե շեղբերով: Սակայն անուշաբույր ըմպելիքի իսկական սիրահարները չեն սիրում օգտագործել նման տեսակի սրճաղացներ։

Դրա մեջ մանրացնելը, պարզվում է, այնքան էլ իդեալական չի լինում, հատիկները գերտաքանում են, և դա կարող է ոչ շատ հաճելի դառը համ տալ սուրճին։ Եթե նման սրճաղացում դանակները շատ բարձր են, ապա որոշ հատիկներ կարող են ընդհանրապես չմանրանալ: Ամենաճիշտ սրճաղացը սկավառակային սրճաղացն է, որի մեջ աղացաքարերը կերամիկական կամ մետաղական են։ Ընդ որում, կերամիկականները ավելի քիչ են տաքանում, ուստի չի փոխվում աղացած սուրճի համը։ Տեխնոլոգիաների զարգացումը չի անցել նաև սրճաղացների կողքով։ Այսօր դրանք դարձել են սուրճի ավտոմատների էական բաղադրիչ: Նման սարքեր արտադրողներն ամեն ջանք գործադրում են բուրավետ և համեղ ըմպելիք մատուցելու համար։ Սուրճի ավտոմատները սովորաբար ունեն հատուկ կարգավորիչ, որը թույլ է տալիս ընտրել մանրացման ցանկալի աստիճան: Սուրճի հատիկները մանրացնելու եղանակի ընտրությունը (ձեռքով, մեխանիկական կամ էլեկտրական սարքի միջոցով) սուրճի սիրահարինն է և կախված է նրա նախասիրություններից:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ-ում հայտնել են Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման խախտումների կտրուկ աճի մասին Ավտովթար՝ Սյունիքի մարզում. Ford Transit-ը անհայտ հանգամանքներում կողաշրջվել էԵրկար ժամանակով լույս չի լինելուՈստիկանները բերման ենթարկեցին ակցիայի 6 մասնակիցների՝ գետնին տապալելով նրանց. «Զանգ» Առեղծվածային դեպք․ ինչի՞ց են թունավորվել Պեմզաշենի դպրոցի 3 աշակերտուհիները․ Aravot.amԲախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ը. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցԱրմեն Օրուջյանը «Գիտության և գործարարության օրեր 2023»-ի բանախոսներից էՄենուա Սողոմոնյանը գիտաժողովին հանդես է եկել «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ճարտարապետության և դինամիկայի ուսումնասիրության տեսական-հայեցակարգային հենքը» թեմայով գիտական զեկուցմամբՋուր չի լինելուԻնչու՞ էր ՌԴ-ն եւ ՀԱՊկ-ն Սերժի ժամանակ օգնում,իսկ Նիկոլի ժամանակ՝ոչ․ Էդուարդ ՇարմազանովՕդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով․ ի՞նչ եղանակի սպասելԴեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումըԻնչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Երիտասարդը քաշքել է տարեց կնոջը, փորձել հափշտակել ձեռքի պայուսակը (տեսանյութ) «Գիտական համակարգը՝ որպես Հայաստանի տնտեսության մրցակցության գրավական» պանելային քննարկումԱվտոմեքենան բախվել է պատին. երեք ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց Պատրիարք Կիրիլն ասել է, որ աղոթում է Պուտինի համար Տրակտորները գողացել են և 900 000 դրամով հանձնել մետաղների ընդունման կետԷրդողանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Իսրայելին Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի նպատակն է դառնալ նորարական բիզնես գաղափարներն ու գիտական հայտնագործությունները կամրջող հարթակ՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման Քուչակ-Շենավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած Այսպիսի բան երբեք չի եղել. ո՞ւմ պատճառով են Լարսում խեղճացնում հայ վարորդներինԽոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Lexus-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ Հրդեհ՝ ԱրագածումՈւկրաինայի հետախուզության պետի կնոջն ու ևս մի քանի հոգու թունավորել են․ ԶԼՄ-ներ ՌԴ-ում կբարձրացնեն միայն զինվորականների ու ուժայինների աշխատավարձերը. Պուտինի որոշումըԱրմավիրի մարզի պարեկների պայքարը թմրամոլության դեմ 41-ամյա տղամարդը փորձել էր կողոպտել 74-ամյա կնոջը Աբսուրդը կայանում է նրանում, որ պետության տարեկան բյուջեն 50%-ից ավելի` մինչեւ 80% թերակատարած կառավարությունը շարունակում է մնալ պետության ղեկին. ԿոստանյանՀիմնանորոգվել են Վանաձորի փողոցները Պերովսկիտների միջոցով հաջորդ սերնդի արևային մարտկոցներ ստեղծելու տեխնոլոգիան ավելի էժան է և էկոլոգիապես մաքուր է Աբովյան քաղաքում, Մաստարա, Պտղնի, Արամուս և Կաթնաղբյուր գյուղերում գործարկվելու են էլեկտրական շչակներ Արցախցիները կարող են սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ սեփական տուն կառուցել. փոխնախարար Ո՞վ ներդրում անի մի երկրում, որի ժողովուրդն իր ապագայի վերաբերյալ անորոշ պատկերացումներ ունի. ԶաքարյանԹույլ մի տվեք, որ քաղաքական տրանսգենդերիզմն ուտի ձեր ուղեղները. Էդուարդ Շարմազանով Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի մի հատվածում տեղադրվել են արգելափակոցներ Վարչապետն ընդունել է Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Հայրենիք են փոխանակում կուշտ փորի հետԻրանի նախագահի այցը Թուրքիա հետաձգվել էԲեռնատար ավտոմեքենան արգելափակվել էր խճաշերտի մեջ և խոչընդոտում էր երթևեկությունը ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայերին ՀԱՄԱՍ-ը կազատի 20 պատանդի՝ ևս երկու օր զինադադարի համար Յունիբանկը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր Իրանի ԱԳ նախարարը ՄՔԴ-ից պահանջել է դադարեցնել Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում «Համահայկական ճակատ» շարժման անդամները որոշակի ինտրիգ են պահպանում Կասեցվել է հյութերի և կոմպոտների արտադրության արտադրական գործունեությունը Դպրոցականների արձակուրդների օրերը հայտնի են Նիկոլը՝ կիսագրագետ է, իսկ սրա նմանները կարող են գնալ գիտակցված սրիկայության հանուն նոր տերերի. Շարմազանով Հայկական ապրանքներում խախտումներ են գտնվել, դրա համար էլ ուժեղացված ստուգումներ են․ ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ