Երևան, 21.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քաղաքական ուժերը՝ որոնք մանդատներ կունենան Երևանի ավագանու կազմում․ ինչպես է ընտրվելու քաղաքապետը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները՝ բոլոր 475 տեղամասերից ստացված տվյալներով։

Iravaban.net-ը հայտնում է, որ Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի համաձայն, ըստ որի սահմանված է համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների արդյունքների ամփոփումը, նշվում է, որ ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 4, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 6 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Այսպիսով՝ անցողիկ շեմը հաղթահարել է ընտրություններին մասնակցող քաղաքական 5 ուժ․

«Քաղաքացիական պայմանագիր» – Տիգրան Ավինյան – 32.57 %
«Ազգային առաջընթաց» – Հայկ Մարության – 18.89 %
«Մայր Հայաստան» – Անդրանիկ Թևանյան – 15.43 %
«Հանրապետություն» – Արտակ Զեյնալյան – 11.32 %
«Հանրային ձայն» – Արտակ Գալստյան – 9.68 %

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:

Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ:

Ստացվում է, որ ավագանիում, նախնական տվյալների համաձայն, կուսակցությունները կունենան հետևյալ թվով մանդատները․

«Քաղաքացիական պայմանագիր» – 24
«Ազգային առաջընթաց» – 14
«Մայր Հայաստան» – 12
«Հանրապետություն» – 8
«Հանրային ձայն» – 7։

Քաղաքապետն ընտրվում կամ նշանակվում է ընտրությունների արդյունքների ամփոփումից ու ավագանու ձևավորումից հետո՝ ավագանու կազմից։

Եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկն ստանում է տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար:

Այն դեպքում, երբ ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը հրաժարվում է կամ ավագանու ընտրությունների արդյունքով որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է բաց քվեարկության միջոցով: Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:

Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Հակառակ դեպքում՝ առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաև հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները: Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո:

Ղարաբաղում սպանվել է ռուս խաղաղապահների փոխհրամանատար Իվան Կովգանը Ադրբեջանցիները հաստատվել են Ստեփանակերտի երկու թաղամասերումԱդրբեջանցիները կրակում են Ստեփանակերտի հարակից տարածքներից. Շտաբ Ադրբեջանցիները չեն մտել ՍտեփանակերտԱՀ ՆԳՆ ոստիկանությունը՝ Ստեփանակերտում կրակոցների մասինՀայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն անընդունելի է. Ռաիսի Ադրբեջանը ցուցակ է ներկայացրել, հավանաբար ես էլ կարող եմ ցուցակում լինել. Սեյրան Օհանյան ԵՄ դիտորդական առաքելությունն ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանային շրջաններում և Սոթք գյուղի մերձակայքում Թշնամին գրոհել է Ստեփանակերտը Ծանր վիրավոր ունենք` չենք կարողանում օգնելՍտեփանակերտի հարակից տարածքում հնչել են նաև հրետանու արկի պայթյուններ, առնվազն 3 պայթյուն է լսվել․ Թորոսյան Արցախում էլեկտրահամակարգը սնուցող մի շարք ենթակայաններ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ Միշելը կոչ է արել համաներում հայտարարել Ղարաբաղի հայերին. հայտնի է՝ ինչ է պատասխանել Ալիևը Ադրբեջանական զինյալները հենց նոր կրակոցներով ներխուժեցին Ստեփանակերտ քաղաք.Սերգեյ Համբարձումյան Եվլախում մեկնարկեց Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները Տղամարդը հայտնել է, որ ոստիկանության Հրազդանի բաժնում իրեն ծեծի են ենթարկելԲանակցությունները մի քանի հարթությունով են տեղի ունենալու եւ ոչ միայն Եվլախում. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը հորդորել է Ֆրանսիային զերծ մնալ անպատասխանատու արտահայտություններ անելուց Ուժ և տոկունություն հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Հայտնի է՝ ովքեր են Եվլախում բանակցություններին ներկայացնում Արցախն ու Ադրբեջանը Արցախի հայկական պատվիրակությունն արդեն Եվլախում էԻրանը ողջունել է Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի ձեռքբերումը Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը՝ Հայաստանի Անկախության 32-րդ տարեդարձի առթիվ Ռուս խաղաղապահները շուրջ 5 հազար արցախցու են տարհանել․ ՌԴ ՊՆ «Ռա՜դ եղեք ստեղից, այ դավաճաննե՛ր». Եռաբլուրում ծնողների և ՔՊ-ականների մեջ միջադեպ եղավ, ապտակեցին Հովիկ Աղազարյանին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Բլինքեն Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է Իրանը վերականգնել է դեպի Հայաստան և Ադրբեջան բոլոր չվերթներըԱրցախում կա առնվազն 200 զnհ և ավելի քան 400 վիրավnր․ ՄԻՊ Ոստիկանները Ստեփանակերտում ուժեղացված ծառայություն են իրականացնում. ԱՀ ՆԳՆ Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներինՀավաքագրվում են անձանց տվյալները, որոնց գտնվելու վայրի մասին դեռևս որևէ տեղեկություններ չկան․ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ Ադրբեջանը ցավակցություն է հայտնել Ռուսաստանին խաղաղապահների զոհվելու կապակցությամբ Արցախում բազմաթիվ ընտանիքների անդամներ չեն կարողանում գտնել իրար, մարդկանց ճակատագրերն անհայտ են Ալիևը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Երեխաները երեկ հաճախել են Կարմիր շուկայի միջնակարգ դպրոց և այլևս տեղեկություն չկա նրանց մասին․ տարածելԱդրբեջանը կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբՍառնաղբյուր գյուղում հրետանակոծության ժամանակ երեխա է կորել Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կորուստների մասին Կառավարության դիմաց ակցիայի գործողությունների արդյունքում տուժել է ՀՀ ոստիկանապետը․ 24News Նարեկ Մալյանին ձերբակալել են մի հոդվածով, որով կարող են անցնել հազարավոր մարդիկ` ինձանից սկսած․ Աբրահամյան Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է (տեսանյութ) Արցախում ագրեսիայի հետևանքով կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր. ՄԻՊ Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել ՀՀ ղեկավարությունը ցուցաբերել է քաղաքական կոմպետենտություն Ղարաբաղի հետ կապված իրավիճակում․ Ալիև Հավաքի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել են սառը զենքեր․ նա ձերբակալվել է․ ՔԿ Ղարաբաղում զոհված ռուս խաղաղապահներն իրենց վրա են վերցրել հարվածը հանուն խաղաղության․ Զախարովա Իրանը չեղարկում է բոլոր չվերթները դեպի Հայաստան և Ադրբեջան