Երևան, 21.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Տատիկս ինձնից շատ է անհանգստացել՝ իմանալով, որ բացասական դեր պետք է կերտեմ». Էվելինա Շահիրյանը՝ «Սև արկղ» նախագծում ներգրավվելու մասին

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արդեն ամիսներ շարունակ Ա-Թիվի հեռուստաընկերության եթերում է «Սև արկղ» հեռուստասերիալը, որն ունի նոր զարգացումներ՝ ներգրավվելով նոր դերասանուհու: Դերասանական անձնակազմը համալրվել է. հեռուստասերիալում նկարահանվում է երիտասարդ դերասանուհի Էվելինա Շահիրյանը, որն առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին:
«Նախագծի ռեժիսորից՝ Հովհաննես Ղազարյանից ստացել եմ առաջարկը: Նա ներկայացրեց, որ հեռուստասերիալում սպասվում են զարգացումներ, որոնք լինելու են հենց հերոսուհու ձեռամբ: Գիտեմ, որ նախագծի պրոդյուսերը՝ Ելենա Արշակյանն իր թիմի հետ քննարկել է տարբեր դերասանուհիների ներգրավվումը, բայց վերջնարդյունքում որոշում է կայացվել, որ ես մարմնավորեմ թոռնուհուն»,- ասաց Էվելինա Շահիրյանը:

Նշենք, որ հեռուստասերիալում կրտսեր Էվելինա Շահիրյանը մարմնավորում է ավագ Էվելինա Շահիրյանի հերոսուհու թոռնուհուն:

«Հեշտ է, երբ կադրում և կադրից դուրս հարազատ մարդիկ են, քանի որ ես կարևորում եմ նրանց կարծիքը: Նախկին նախագծերի ժամանակ ես անհամբեր սպասում էի՝ երբ կգնա եթեր, ցույց տամ նրանց սերիաներն, իսկ այժմ նրանք իմ կողքին են և հենց նկարահանման պահին կարողանում են դիտարկումներ անել: Ասեմ՝ տատիկն ինձնից անհանգիստ էր, քանի որ մարմնավորածս կերպարը ոչ մի առնչություն չունի ինձ հետ ու պատմում էր, որ նախորդ գիշեր անհանգստությունից չէր քնել, բայց, երբ եկանք և փորձեցինք տեսարաններն ասաց՝ սիրտս հիմա հանգստացավ»,- ասաց նա:

 

Այս հեռուստասերիալում դերասանուհին մարմնավորում է բացասական խառնվածքով աղջկա, որին միայն հետաքրքրում է իր սեփական շահը:

«Ես շատ էի ցանկանում մարմնավորել բացասական կերպար, որն ինձ հետ չէր ունենա առնչություն, քանի որ այդ պարագայում խաղալը բարդ է, բայց միաժամանակ հետաքրքիր: Նախկինում հեռուստադիտողը տեսել է կերպարներ, որոնք ինձ նման են: Մեծամասամբ դերասանուհիները ևս ցանկանում են հանդես գալ բացասական դերերում, քանի որ այստեղ գույները շատ են»,- մանրամասնեց դերասանուհին:

 

Էվելինա Շահիրյանի խոսքով մինչ այս պահը գործընկերներից ստացել է միայն դրական արձագանքներ:
«Ես կարևորում եմ գործընկերներիս կարծիքն ու այս փուլում ստացել եմ դրական արձագանքներ նրանցից, բայց օգտատերերի կողմից տեղատարափ է բացասական մեկնաբանությունների, բայց, ինչպես ասում է տատիկս՝ դա փաստում է մի բանի մասին, որ դերը լավ եմ կերտում»,- եզրափակեց դերասանուհին:

 

Ադրբեջանական զինյալները հենց նոր կրակոցներով ներխուժեցին ՍտեփանակերտԵվլախում մեկնարկեց Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները Տղամարդը հայտնել է, որ ոստիկանության Հրազդանի բաժնում իրեն ծեծի են ենթարկելԲանակցությունները մի քանի հարթությունով են տեղի ունենալու եւ ոչ միայն Եվլախում. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը հորդորել է Ֆրանսիային զերծ մնալ անպատասխանատու արտահայտություններ անելուց Ուժ և տոկունություն հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Հայտնի է՝ ովքեր են Եվլախում բանակցություններին ներկայացնում Արցախն ու Ադրբեջանը Արցախի հայկական պատվիրակությունն արդեն Եվլախում էԻրանը ողջունել է Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի ձեռքբերումը Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը՝ Հայաստանի Անկախության 32-րդ տարեդարձի առթիվ Ռուս խաղաղապահները շուրջ 5 հազար արցախցու են տարհանել․ ՌԴ ՊՆ «Ռա՜դ եղեք ստեղից, այ դավաճաննե՛ր». Եռաբլուրում ծնողների և ՔՊ-ականների մեջ միջադեպ եղավ, ապտակեցին Հովիկ Աղազարյանին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Բլինքեն Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է Իրանը վերականգնել է դեպի Հայաստան և Ադրբեջան բոլոր չվերթներըԱրցախում կա առնվազն 200 զnհ և ավելի քան 400 վիրավnր․ ՄԻՊ Ոստիկանները Ստեփանակերտում ուժեղացված ծառայություն են իրականացնում. ԱՀ ՆԳՆ Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներինՀավաքագրվում են անձանց տվյալները, որոնց գտնվելու վայրի մասին դեռևս որևէ տեղեկություններ չկան․ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ Ադրբեջանը ցավակցություն է հայտնել Ռուսաստանին խաղաղապահների զոհվելու կապակցությամբ Արցախում բազմաթիվ ընտանիքների անդամներ չեն կարողանում գտնել իրար, մարդկանց ճակատագրերն անհայտ են Ալիևը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Երեխաները երեկ հաճախել են Կարմիր շուկայի միջնակարգ դպրոց և այլևս տեղեկություն չկա նրանց մասին․ տարածելԱդրբեջանը կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբՍառնաղբյուր գյուղում հրետանակոծության ժամանակ երեխա է կորել Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կորուստների մասին Կառավարության դիմաց ակցիայի գործողությունների արդյունքում տուժել է ՀՀ ոստիկանապետը․ 24News Նարեկ Մալյանին ձերբակալել են մի հոդվածով, որով կարող են անցնել հազարավոր մարդիկ` ինձանից սկսած․ Աբրահամյան Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է (տեսանյութ) Արցախում ագրեսիայի հետևանքով կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր. ՄԻՊ Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել ՀՀ ղեկավարությունը ցուցաբերել է քաղաքական կոմպետենտություն Ղարաբաղի հետ կապված իրավիճակում․ Ալիև Հավաքի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել են սառը զենքեր․ նա ձերբակալվել է․ ՔԿ Ղարաբաղում զոհված ռուս խաղաղապահներն իրենց վրա են վերցրել հարվածը հանուն խաղաղության․ Զախարովա Իրանը չեղարկում է բոլոր չվերթները դեպի Հայաստան և Ադրբեջան Սառնաղբյուրում առնվազն 5 երեխա է զոհվել, 13-ը՝ վիրավորվել․ Բեգլարյան Արցախի «Հանրապետական» ԲԿ է տեղափոխվել 197 վիրավոր, գրանցվել է մահվան 12 դեպք Ճամպրուկները հավաքել ենք, բայց չգիտենք` ուր պիտի գնանք. ասում են ՀՀ-ն չի ընդունելու. արցախցի կին․ «Հրապարակ» Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցված է 70%-ով․ Հաջիև Շառլ Միշելը զանգահարել է Ալիևին Լեհաստանը Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում Բաքուն պահանջում է Արցախի ՊԲ-ի տեխնիկան Իրանը և ՌԴ-ն դեմ են Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի առկայությանը. Շոյգուի և Աշտիանիի հայտարարությունը Հիքմեթ Հաջիև. «Ղարաբաղի հայերի վերաինտեգրման ծրագիրը պատրաստ է» Ձերբակալվել է Նարեկ Մալյանը Տարածաշրջանի երկրների միջազգային սահմանների պահպանումը կարմիր գիծ է. Իրանի ՊՆ Արցախում ցեղասպանություն է, աղետ․ ՀՀ իշխանությունը հրաժարվում է կատարել իր պարտականությունները. Թագուհի Թովմասյան Ինչ իրավիճակ է այս պահին Մարտունու ուղղությամբ. նոր տեղեկություններ