Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն․ Անդրանիկ Թևանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը գրել է, որ այսօր ժամը 16-ին ասուլիս է տալու, որի ժամանակ բոլորի հարցերի պատասխանները կտրվեն։
Հիշեցնենք, որ Թևանյանի գլխավորած ուժը ստացած քվեների թվով երրորդն է Երևանի ավագանու ընտրություններում և զիջում է Հայկ Մարությանի ուժին ու ՔՊ-ին։
Նախնական արդյունքներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է հինգ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (32.57%), «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (18,89%), «Մայր Հայաստան» դաշինքը (15,43%), «Հանրապետություն» կուսակցությունը (11,32%) և «Հանրային ձայն» կուսակցությունը (9,68%):
Ուժերից ոչ մեկը չի կարող միանձնյա Երևանի քաղաքապետ ընտրել, անհրաժեշտ է կոալիցիա կազմել։ «Հանրային ձայն» կուսակցությունը հայտարարել էր, որ պատրաստ է կոալիցիայի Մարությանի և Թևանյանի ուժերի հետ։ Վերջիններս դեռևս որոշում չունեն։



















































